18:43 27.09.2018
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, որում նշվում է, թե իրենք ստացել են բելառուսական «Պոլոնեզ» հեռահար հրթիռային համալիրի նոր խմբաքանակ։ Սակայն Razm.info մասնագիտացած կայքի տվյալներով՝ այս խմբաքանակը կարող էր Ադրբեջան բերվել դեռևս հուլիսին։ Ադրբեջանական կողմը տեսանյութում չի նշում, թե երբ են ստացել զինատեսակի նոր խումբը, իսկ Razm.info կայքի վերլուծաբանները դեռ օգոստոսին հիմնավոր կասկած էին հայտնել, […]
18:36 27.09.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է համատեղ ենթակառուցվածքային-տրանսպորտային ծրագրերի վերաբերյալ աշխատանքների մասին: Տեղեկությունը հաղորդում է gazeta.ru-ն: «Ռուսաստանը և Ադրբեջանն իրականացնում են համատեղ ենթակառուցվածքային ծրագրեր: Մասնավորապես, արդեն իսկ աշխատանքներ են տարվում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ուղղությամբ, որը կոչված է մոտեցնել եվրոպական ու ասիական շուկաները»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահը նշել […]
17:02 27.09.2018
Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի իշխանությունների և հասարակության կողմից ռուսաց լեզվի զարգացմանն աջակցելը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Մենք տեսնում ենք և բարձր ենք գնահատում ռուսաց լեզվով հետաքրքրված լինելը: Խոսքը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի հասարակության կողմից ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությանը, այլև հարցին պետական մակարդակով […]
15:34 27.09.2018
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևը հաղորդել է, որ Բաքվից մինչև ռուսական սահմանը կկառուցվի նոր ավտոմայրուղի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Նոր ավտոմայրուղին նախատեսվում է կառուցել մինչև 2020 թվականը: Այն կձգվի Բաքվից մինչև Ռուսաստանի հետ սահմանը»,- ասել է Մուսթաֆաևը: Նրա խոսքերով՝ ավտոմայրուղին կդառնա «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչ մասը: Ի դեպ, տրանսպորտային միջանցքը կոչված […]
18:48 26.09.2018
Ադրբեջանում կոռուպցիոն իրավախախտումների համար ադրբեջանական 35 դատարան ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովը: Նախարարը նշել է նաև, որ համակարգից հեռացվել է 100 դատավոր և սկզբունքային գնահատական է տրվում շուրջ 80 դատավորի գործունեությանը: Դատավորների հեռացման համար հիմնական պատճառներն են դատական գործերի դիտարկման ձգձգումները, էթիկայի կանոնների խախտման դեպքերը: Այն մասին, […]
16:19 26.09.2018
«Արիան-5» անունը կրող հրթիռը սկսել է իր 100-րդ տիեզերական առաքելությունը: Այն մեկնարկել է Ֆրանսիական Գվիանայի Կուրու քաղաքից և իր հետ ուղեծիր է տարել հեռահաղորդակցության 2 արբանյակ: 55մ երկարություն ունեցող «Արիան-5» հրթիռը տանում է «Horizons 3e» և ադրբեջանական «Azerspace 2/Intelsat 38» արբանյակները: Ի դեպ, «Azerspace 2»-ն Ադրբեջանի երկրորդ հեռահաղորդակցական արբանյակն է: Նախատեսված է, որ այդ արբանյակները […]
14:47 26.09.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականների ուղեկցությամբ սեպտեմբերի 26-ին այցելել է Խատինի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1943 թ. ֆաշիզմի զոհ դարձած Խատինի նահանգի խաղաղ բնակիչների հիշատակին: Էդուարդ Շարմազանովը նշել է. «Խատինի աղետը ֆաշիզմի և վանդալիզմի դասական դրսևորում է: Թե՛ 1915 թ. ապրիլին Կոստանդնուպոլսում, թե՛ 1943 թ. Խատինում և թե՛ 2016 թ. ապրիլին Թալիշում […]
11:32 26.09.2018
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մամուլի ասուլիսի ժամանակ այսօր պատասխանելով Shantnews.am-ի հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք ՀՀ ԱԳՆ-ն քաղաքական ապաստան տրամադրել այն գործիչներին, որոնք հետապնդումների են ենթարկվում Ադրբեջանի կողմից` հայամետ դիրքորոշում արտահայտելու համար, ասել է, որ հայկական կողմը պատրաստ է ամենայն լրջությամբ քննարկել այն գործիչներին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը, ովքեր դրա համար կդիմեն ՀՀ-ին: […]
07:20 26.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից։ Նա մեծ պատիվ է համարել 73-րդ նստաշրջանի ամբիոնից հանդես գալը որպես մի երկրի վարչապետ, որտեղ տեղի է ունեցել ժողովրդի հեղափոխություն։ Նա մեկ րոպե է խնդրել՝ կիսվելու հաղթանակի պատմությամբ։ Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ Փաշինյանը նշել է, որ Բաքուն պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը […]
19:32 25.09.2018
Մինչև 2020 թվականը Ադրբեջանը մտադիր է հասնել նրան, որ «Շահ Դենիզ» հանքավայրից արդյունահանվող գազը մատակարարվի Եվրոպա՝ օգտագործելով «Հարավային գազային միջանցքը»։ Այս մասին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի կուլուարներում հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է ադրբեջանական մամուլը։ Նախարարը նշել է, որ հիմա իրենք աշխատում են Բաքվից Վրաստանի, Թուրքիայի և Բալկանյան երկրների տարածքով […]
19:06 25.09.2018
«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը մտադիր է սեփական արտադրության և Ադրբեջանին վաճառված ուղղաթիռների սպասարկումն ու նորոգումը տեղում իրականացնելու համար սպասարկման կենտրոն բացել Բաքվում։ Այս մասին քննարկումներն ընկերության ներկայացուցիչները մտադիր են անցկացնել այսօր Բաքվում մեկնարկած ADEX-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում։ Ընկերության տնօրենը «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է, որ Ադրբեջանին պատրաստվում են առաջարկել ոչ միայն իրենց քաղաքացիական ու ռազմական նշանակության ուղղաթիռները, այլև […]
17:15 25.09.2018
Վրաստանի զինված ուժեր զորակոչված էթնիկ փոքրամասնությունների համար այսօրվանից մեկնարկել է վրացերենի ուսուցման ծրագիր։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Դասընթացները, որոնք կվարեն Զուրաբ Ժվանիայի անվան հանրային կառավարման դպրոցի ուսուցիչները, կանցկացվեն «Խցիսի» առաջին բրիգադի դաշտային վերապատրաստման բազայում: Պետական լեզվի ուսուցման ծրագրում ներգրավված են 82 ադրբեջանցի և 41 հայ զինծառայողներ: Կրթական գործընթացն սկսվել է այսօր և […]
16:47 25.09.2018
Բաքվում այսօր մեկնարկած ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է տեղական ռազմական արտադրանքի մի քանի նմուշ, որոնց մեջ են եղել նաև դիպուկահար հրացան և «ձեռքի թնդանոթ», ավիացիոն ռումբ և այլ սպառազինություն։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական մամուլը։ «Դիպուկահար ձեռքի թնդանոթը», որին ադրբեջանցիները դեռ անուն չեն տվել, ունի 23 մմ տրամաչափ, ինչը դուրս է գալիս դիպուկահար հրացանների բնութագրերից […]
16:18 25.09.2018
Ադրբեջանում հայատյացության թեմային անդրադառնալով` ԱՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը խոսել է նաև այն մասին, թե ինչպիսին պետք է լինի հայկական կողմի արձագանքը՝ լինե՞լ ներողամիտ, թե՞ ատելությանը պատասխանել ատելությամբ: «Ատելությունն առաջին հերթին թունավորում է հենց ատողին: Եթե մենք նույն բանն անենք, նշանակում է` մենք մեր երեխաներին ենք դատապարտում ատելությամբ ապրելու, սա լավ չէ մեր երեխաների համար, բայց […]
16:11 25.09.2018
Ռուսաստանի նախագահի՝ Բաքու այցի նախօրեին Ադրբեջանում հավաք է եղել իրենց ընդդիմադիր հռչակած գործիչների շրջանում, և այդ հավաքը նվիրվել է Վլադիմիր Պուտինի այցի դերը գնահատելուն։ Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ գործիչներն ընդունել են հայտարարություն, որում իրենց մտահոգությունն են հայտնում Պուտինի այցի կապակցությամբ։ Նրանք հայտարարել են, որ Ադրբեջանում գործում է ռուսական «հինգերորդ շարասյուն», որն այնտեղ առաջ է մղում Մոսկվայի […]
16:06 25.09.2018
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն «Հայատյացությունն Ադրբեջանում» թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ խնդիրը բավականին խորն է և կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն: «Ադրբեջանում հայատյացություն հարցն արձագանքի անհրաժեշտություն ունի ոչ միայն քաղաքագիտական, տեղեկատավական դաշտերում ու այլ հենց մարդու իրավունքների տեսակետից: Քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակից լինի: Կարծիք կա, որ այս խնդիրը այնքան էլ մեծ դեր […]
16:02 25.09.2018
Արցախում ռազմական ավիացիայի վարժանքների մասին տեղեկությունները մտահոգել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, և գերատեսչությունն այսօր հոխորտանքներով հայտարարություն է տարածել դրանց կապակցությամբ։ Տեքստում ադրբեջանցիները ներառել են նաև «օկուպացված տարածքների» և ավանդական այլ թեմաներ։ «Հակառակորդի ցանկացած օդային միջոց, որ կփորձի մոտենալ Ադրբեջանի բանակի առաջապահ դիրքերին, կչեզոքացվի անմիջապես»,- նշվում է հայտարարության մեջ։ Ինչ վերաբերում է բուն վարժանքներին, ապա դրանք ուսումնամարզական […]
15:33 25.09.2018
Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախի Բերձոր քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում են Արցախի ԱԳՆ-ից: Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ՝ վերաստորագրելու Բերձորի և Ալֆորվիլի միջև բարեկամության հռչակագիրը, ինչը, նրա գնահատմամբ, վերահաստատում է երկուստեք հանձնառությունը՝ խորացնելու […]
13:59 25.09.2018
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում քննարկման է դրվելու 57-րդ զեկույցը՝ վերնագրված «Մարդու իրավունքների վիճակը Իրանում»: Այդ համատեքստում, հատկապես ամերիկյան պատվիրակության ջանքերով, ներկայացվել են Իրանում համատարած բռնաճնշումների մասին մեղադրանքներ: «Մարդկանց արգելված է կրթություն ստանալ մայրենի լեզվով, զրկված են ազգային կրթությունից»,- նշված է զեկույցում, որը թուրքական և ադրբեջանական պատվիրակությունները ներկայացրել են որպես Իրանի հյուսիսային շրջաններում բնակվող թյուրքական […]
17:51 24.09.2018
Սեպտեմբերի 24-ին Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Ի թիվս մի շարք հարցերի՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև ՀԱՊԿ […]
16:30 24.09.2018
Իսրայելին հետաքրքրում է Ադրբեջանի դիրքորոշումն Իրանի հետ հարաբերություններում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը՝ անդրադառնալով Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցին: «Ավիգդոր Լիբերմանն Ադրբեջան այցելություններ կատարելու սիրահար է: Իսրայելը միշտ հետաքրքրվել է, մասնավորապես մուսուլմանական աշխարհի այն երկրներով, որոնք հարևան են Իրանին, քանի որ այդ երկիրը միակն […]
10:14 24.09.2018
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
22:55 22.09.2018
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով ադրբեջանցիների կողմից էլեկտրոնային փոստերի կոտրելու դեպքերի մասին։ Նա հորդորում է փոխել էլեկտրոնային փոստերի գաղտնաբառերը։ «Ժողովո՜ւրդ, ադրբեջանցիք հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա։ Էս անգամ էլեկտրոնային փոստերն են կոտրել։ Հիմա հրապարակում եմ մի ցուցակ՝ մոտ 500 մեյլեր են։ Դրանց գաղտնաբառերը ես հանել եմ, […]
18:19 22.09.2018
Հոկտեմբերի 2-3-ին Ադրբեջանի պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի բանակցությունների, որոնք վերաբերում են Եվրամիության հետ նոր համաձայնագրի կետերը համաձայնեցնելուն։ Այս բանակցությունների ընթացքում քննարկվելու են համաձայնագրի այն կետերը, որոնք վերաբերում են քաղաքական հարցերին, տեղեկացնում է ադրբեջանական մամուլը։ Այս բանակցությունները սկսվել են դեռևս 2016 թվականին և նպատակ ունեն թարմացնել Ադրբեջանի ու Եվրամիության միջև դեռևս 1996 թվականին ստորագրված համաձայնագիրը։ Հայաստանը, հիշեցնենք, […]
17:35 22.09.2018
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, չարաշահելով իր ծառայողական լիազորությունները, հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ, ինչը դուրս է գալիս Կազմակերության մանդատից», – այսպիսի հայտարարությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի այն հայտարարությանը, որում նա մտահոգություն էր հայտնում Ադրբեջանի բանակի կողմից հայկական սահմաանմերձ գյուղերի ու դիրքերի գնդակոծությունների վերաբերյալ։ Ադրբեջանական կողմի […]
13:00 22.09.2018
Դատավճռի հրապարակումից հետո Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս, որ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստին տեսակցեն նրա հարազատները։ Այս մասին ադրբեջանական մամուլին տեղեկացրել է նրա մայրը։ Օրխան Բաղիշլին, որ Ժողճակատի ակտիվիստներից է, բանտարկվել է այն բանից հետո, երբ մայիսի 3-ին ադրբեջանցի սպանված լրագրողի շիրիմի մոտ տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագրողի սպանության մեջ մեղադրել է իշխանություններին։ Երեք […]
12:16 22.09.2018
Ադրբեջանն առայժմ չի կարող մտնել ՀԱՊԿ կազմ, քանի որ դրա համար պայմանավորվածությունը պետք է լինի բոլոր կողմերի համաձայնությամբ, այդ թվում՝ Հայաստանի, բայց Հայաստանը թույլ չի տա նման որոշման կայացումը։ Այս մասին, ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։ Պատգամավորը նշել է, որ ինքը կողմ է […]
19:51 21.09.2018
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ պաշտոնական կայքում հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես […]
17:32 21.09.2018
Ադրբեջանի նախագահն իր այսօրվա ելույթում հայտարարել է, թե Ադրբեջանի կազմից դուրս Արցախին որևէ կարգավիճակի տրամադրումը։ Իլհամ Ալիևի ելույթի այս հատվածը փոխանցելիս ադրբեջանական մամուլն այն կապակցում է այն հայտարարության հետ, թե իբր Արցախը «պատմական ադրբեջանական տարածք է»։ Այս հայտարարությունները, սակայն, հակասում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բնույթին, կողմերի ընդունված սկզբունքներին ու միջազգային նորմերին։ Խնդիրն այն է, […]
16:27 21.09.2018
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում այսօր դրված հաղորդագրության համաձայն՝ գիշերն իրենց բանակն անցկացրել է խոշոր զորավարժությունների գիշերային փուլը՝ կրակոցներով, զորաշարժերով և այլն։ Այս վարժանքների մասին տեղեկություններին արժանահավատություն հաղորդելու համար Ադրբեջանի ՊՆ-ն տեղադրում է լուսանկարներ, որոնք մինչ այդ վերագրել էր այլ զորավարժությունների։ Ստորև ներկայացված լուսանկարները լիարժեք կրկնություն են։ Մեկը ներկայացվել է որպես հուլիսին անցկացված գիշերային վարժանքի դրվագ, […]