18:19 03.10.2018
«Բաքուն չի թաքցնում իր ահաբեկչական կեցվածքը և ասում է, որ Բաքուն ինքը պետք է ոչնչացնի Արցախյան պետականությունը, ասում է, որ Երևանը, Զանգեզուրը իրենցն է: Այս ոճով հասկանալի է, որ շատ երկար է լինելու Արցախյան խնդրի կարգավորումը: Բուն Ադրբեջանում պետականաշինության գաղափարախոսությունը պետք է փոխվի, այստեղ, եթե տեղաշարժ չլինի, բանական է, որ հիմա առկա իրավիճակը կշարունակվի»,- ասել […]
16:45 02.10.2018
«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ կհանդիպեն»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Հիշեցնենք, որ Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում։
21:41 01.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել վրացական Starvision հեռուստաընկերությանը, որում խոսել է հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախյան հակամարտության և այլ թեմաների վերաբերյալ: ՀՀ նախագահը պատասխանել է նաև Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցին։ «Ղարաբաղյան խնդիրը Կովկասի խնդիրներից մեկն է: Այն շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար: Տեսականորեն այդ […]
20:17 01.10.2018
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում ժամանակավորապես դադարեցվել է Բաքվի նավթավերամշակման գործարանի աշխատանքը, որը միակն է Ադրբեջանում։ Սրա պատճառով Ադրբեջանը որոշ ժամանակով ստիպված է ԱԻ-92 («Ռեգուլյար») բենզին ներկրել այլ պետություններից։ Գործարանի աշխատանքը կասեցվել է մասնակի, այլ արտադրատեսակներ դեռ մշակվում են, սակայն բենզինի արտադրությունը կվերսկսվի առնվազն երկու շաբաթից։ Այդ ժամանակ արդեն տվյալ գործարանը հնարավորություն կունենա արտադրել եվրոպական Եվրո-5 ստանդարտի […]
18:13 01.10.2018
Ադրբեջանի վարչական իրավախախտումների ցուցակի մեջ կմտցվի հանրային տրանսպորտում և տաքսիներում «ծխախոտային արտադրանք, այդ թվում՝ ծխախոտ» ծխելու համար տուգանք նշանակելու կարգավորումը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Կարգավորումը դեռ պետք է ընդունվի խորհրդարանում, սակայն հաշվի առնելով այդ երկրի միահեծան կառավարումը, դա միայն ձևականություն է լինելու։ Տրանսպորտում ծխելու համար սահմանվելու է 40-50 մանաթ տուգանք, որը համարժեք է […]
15:25 01.10.2018
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ չի մեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Ղարաբաղ»-ի հետ կայանալիք խաղին։ Այս մասին հայտնում է ESPN-ի լրագրող Մատիաս Կարենը: Ըստ նրա՝ դա հայ ֆուտբոլիստի անձնական որոշումն է: «Ինձ ասել են, որ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան՝ մասնակցելու հինգշաբթի օրը կայանալիք խաղին: […]
14:05 01.10.2018
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը և հանդես եկել ելույթով: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով գիտաժողովին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավորներին, արտասահմանից Հայաստան ժամանած հյուրերին, […]
15:47 29.09.2018
Ադրբեջանի մայրաքաղաքում` Յասմալի շրջանում գտնվող «Մեխսուլ» հրապարակում, այսօր բողոքի ակցիա է անցկացվել, որի կազմակերպիչը «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունն» ու մի շարք քաղաքական խմբեր էին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բողոքի ակցիան անցկացվում է «Ազատագրել Ղարաբաղը», «Տեղահանված անձանց վերադարձնել ծննդավայր» կարգախոսների ներքո: Հատկանշական է, որ «Ղարաբաղի ազատագրման» պահանջը հրապարակ է բերել ընդամենը 1 500 հոգու: Նշենք, […]
15:35 29.09.2018
Ադրբեջանում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում թուրքական Dearsan ընկերությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանն է ցուցադրել ու ներկայացրել իրենց մշակած ռազմանավերը՝ առաջարկելով համատեղ արտադրություն սկսել հենց Ադրբեջանի տարածքում։ Այս մասին ընկերության փոխտնօրենը հայտնել է ադրբեջանական կայքերից մեկին։ Ինչ են պատասխանել Բաքվի իշխանությունները, հայտնի չէ, սակայն թուրքական ընկերության ներկայացուցիչները արդեն մի քանի գերատեսչությունների հետ բանակցություններ են սկսել՝ իրենց համար […]
14:37 29.09.2018
Երեքամյա ազատազրկման ժամկետի վերջին օրը Ադրբեջանի իշխանությունները նոր մեղադրանք են առաջադրել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ, քաղաքական հայացքների համար բանտարկված ու դատապարտված Մամեդ Իբրահիմովին, փոխանցում է ադրբեջանական ընդդիմադիր մամուլը։ Սրանից երկու օր առաջ Իբրահիմովը պատժախուց էր տեղափոխվել այն բանի համար, որ իբր նրա բանտախցի բարձի տակ դանակ էին հայտնաբերել (արգելված իր է բանտերում)։ Երեկ քաղբանտարկյալի […]
14:20 29.09.2018
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ու նրան ներկայացրել Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշումն ու պատկերացումները։ Այս մասին հայտնի է դառնում Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հակամարտության կարգավորման շուրջ և պատրաստակամություն […]
13:36 29.09.2018
Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանավոր պայմանավորվածությունը՝ սահմանին ու շփման գծում լարվածությունները նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ։ Այս մասին ShantNews.am-ին հայտնեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Դա լավ է ինքնին, չնայած լավ ճանաչելով Ալիևին, Ադրբեջանին, չի բացառվում, որ ինչպես և միշտ, Ադրբեջանը պայմանավորվածությունները խախտի, այն էլ ամենաանսպասելի պահին։ Պրակտիկան ցույց է […]
12:15 29.09.2018
Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանի վրա «ճնշում գործադրել», որպեսզի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակից հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում հզոր ազդակ ուղարկել և Հայաստանի վրա ճնշում […]
08:14 29.09.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է՝ զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին։ Հայտարարության մեջ ասված է նաև, որ կողմերը որոշել են մշակել […]
22:44 28.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Այս մասին վարչապետն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն կտանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ այս մասին տեղեկացրել են նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին: «Հանձնարարական և համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և նախորդ գիշերը, կարող եմ […]
22:04 28.09.2018
«Ադրբեջանի ղեկավարությունը ցանկություն չունի փոխել որևէ բան իր դիրքորոշման մեջ, վերջերս էլ Ալիևը վերահաստատեց այն տեսակետը, որ իրենց համար անընդունելի չէ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս, սա ի սկբանե փակուղի էր տանելու: Նիկոլ Փաշինյանը փորձեց Արցախի հարցը ավելի լայն ներկայացնել հանրությանը՝ համեմատելով Նախիջևանի հետ, որտեղ մենք ունեցել ենք դառը փորձ: Նա նշեց, որ եթե […]
19:07 28.09.2018
Կանադայի Ֆրեյզերի համալսարանը հրապարակել է երկրների տնտեսական ազատության վարկանիշային աղյուսակը, որում Ադրբեջանը զբաղեցրել է 106-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 29-րդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համալսարանը 100-ից ավելի երկրների շրջանում տնտեսական ազատության վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել: Վարկանիշային աղյուսակը կազմվել է երկրներում սեփականության իրավունքի, դատարանների անկախության, դրամավարկային քաղաքականության, արտաքին առևտրի ազատության, զբաղվածության մակարդակի, բիզնեսի և այլ ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում: Աղյուսակում […]
17:34 28.09.2018
Բաքվում ադրբեջանցիները «Արցախի ազատագրման» թեմայով ցույց են կազմակերպելու, որը ղեկավարելու է նորաստեղծ «Ղարաբաղ կոմիտե» ադրբեջանական կազմակերպությունը։ Թե ինչու են ադրբեջանցիներն կազմակերպությունը կոչել 1988 թվականից Արցախյան շարժման առաջամարտիկ հայկական «Ղարաբաղ» կոմիտեի անունով նշել, չեն ասում։ Բաքվի քաղաքապետականը թույլատրել է ցույցի անցկացումը, բայց կազմակերպիչներին հրավիրել է ոստիկանություն ու հրահանգավորել, որ ցուցարարներն իրենց «ավելորդություններ թույլ չտան»։ Ցուցարարները մտադիր […]
16:52 28.09.2018
Ադրբեջանական Գյոկչայի շրջանում կամուրջի փլուզումից հետո երկրի իշխանությունները կամուրջը կառուցող ընկերություններից ու անհատներից պահանջել ու ստացել են 10 միլիոն մանաթ (համարժեք է 5․87 միլիոն դոլարին)։ Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազը, որին այսօր պարգևատրել է Իլհամ Ալիևը։ Խոսքը Բաքվից Եվլախ տանող ավտոճանապարհի կամուրջներից մեկի փլուզման մասին է, որ եղել է գետի վարարման ու սելավի […]
15:53 28.09.2018
Ադրբեջանի Շիրվան քաղաքի ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում այսօր հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանք են գործարանի աշխատակիցներ՝ 42-ամյա Վագիֆ Խալիլովը և 46-ամյա Սադիկ Իսմայիլովը, ովքեր ստացել են երրորդ աստիճանի այրվածքներով և հոսպիտալացվել: Հրդեհը եղել է գործարանի 8-րդ բլոկում և սկսվել է զոդման ընթացքում առաջացած կայծից։ Ադրբեջանի հրդեհաշիջման ծառայությանը հաջողվել է մարել կրակը։ […]
13:08 28.09.2018
Բաթումում ընթացող շախմատի 43-րդ Համաշխարհային օլիմպիադայում այսօր տղամարդկանց Հայաստանի հավաքականը 5-րդ տուրի շրջանակներում կմրցի Ադրբեջանի ընտրանու հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: Չորս տուրերից հետո Հայաստանի ընտրանին կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը Իսրայելի, Ֆրանսիայի, Ադրբեջանի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Չեխիայի և Ուկրաինայի հավաքականների հետ: Հայաստանի կանանց հավաքականն այսօր ուժերը կչափի Չինաստանի ընտրանու հետ:
12:41 28.09.2018
Քաղաքագետ Արա Պապյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է այն հարցին, թե կկարողանա՞ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզել եվրոպացիներին և ռուսներին դուրս գալ միջուկային գործարքից: «Եվրոպացիներին թերևս կկարողանա համոզել, քանի որ Եվրոպայի վրա ազդեցությունը բավականին մեծ է, Թրամփն անընդհատ մեղադրում է Եվրոպային այս կամ այն պարտականությունը չկատարելու մեջ, և այդ պատճառով նա կարող է ասել, […]
12:30 28.09.2018
Արցախյան հակամարտության խաղաղ լուծման գործում հաջողության հասնելու համար պետք է բանակցային գործընթացի մեջ լինեն բոլոր կողմերը, այդ թվում՝ Արցախը։ Այս մասին այսօր հայտարարել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը մի կողմից հրաժարվում է խոսել արցախահայության հետ, մյուս կողմից՝ առաջարկում բանակցային գործընթացի մեջ ներառել Արցախից գաղթած ադրբեջանցիներին։ Դա, ըստ Էլիբեգովայի, հստակ ազդակ է, որ Ադրբեջանին […]
11:27 28.09.2018
Վերջին շրջանում ադրբեջանական կողմը թիրախ է ընտրել ՀՀ սահմանային բնակավայրերը, կրակում է գյուղերի դպրոցների և մանկապարտեզների վրա, ինչը փորձություն էր նաև ՀԱՊԿ-ի համար: Այն, որ այդ կառույցն արձագանքեց՝ մեղադրելով Ադրբեջանին, արդեն ազդակ էր, որ այն գործում է։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է հակամարտության ապակայունացման հիմնական մեղքը բարդել […]
11:21 28.09.2018
Սեպտեմբերի 25-ից 27-ը ՄԱԿ ԳԱ շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին և համատեղ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում մտահոգություն են արտահայտում վերջին շրջանում տարածաշրջանի լարվածության և մարդկային կորուստների վերաբերյալ։ Համանախագահները, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և պարզաբանումներ ներկայացրել […]
11:19 28.09.2018
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան այսօր խոսել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին՝ նշելով, որ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը նախևառաջ քննարկել են տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։ Ադրբեջանը ՌԴ-ում 1 մլրդ դոլարից ավելի ներդրումային ծրագրեր է իրականացնում, Ռուսաստանի ներդրումներն Ադրբեջանում հասնում են 5 մլրդ-ի։ Ըստ բանախոսի՝ Ռուսաստանն Ադրբեջանի համար ագրարային մեծ շուկա է, սակայն հաճախ […]
19:37 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Չմիավորման շարժման բարձր մակարդակի հանդիպմանը, արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթին, հանդես եկավ պատասխան խոսքով: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտում են, որ զրուցակիցները համակարծիք էին, Վահրամ Կաժոյանը, մասնավորապես, նշեց, որ Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները` […]
19:12 27.09.2018
Ադրբեջանն ու Իսրայելը սկսել են իսրայելական Pegasus-120 պտուտակավոր հետախուզական անօդաչու թռչող սարքի համատեղ արտադրությունը։ Արտադրությունը կազմակերպվում է ադրբեջանական Azad systmes և իսրայելական Aeronautics ընկերությունների կարողությունների հիման վրա։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը։ Մինչ այս արդեն հայտնի էր դարձել երկու երկրների կողմից այս սարքի համատեղ արտադրություն սկսելու մտադրության մասին։ Անօդաչու թռչող այս սարքը նորագույններից […]
18:59 27.09.2018
Ռուսաստանի ուղղաթիռաշինական ընկերությունն իր արտադրած և Ադրբեջանի կողմից շահագործվող քաղաքացիական ու ռազմական ուղղաթիռների սպասարկման (նորոգման) կենտրոն է բացել Բաքվում։ Այն աշխատելու է ադրբեջանական Silk Way ընկերության նույնատիպ սպասարկման կենտրոնի բազայի վրա։ Այս մասին հայտնի է դարձել «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության փոխտնօրենի խոսքերից։ Սպասարկման կենտրոնն ամռան ընթացքում (հավանաբար՝ դեռ Silk Way ընկերության միջոցներով) նորոգել է Ադրբեջանում շահագործվող […]