TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ադրբեջան

«Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են». Շարմազանով

15:05 16.10.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միջազգային խորհրդի մարդու իրավունքների հարցերով միջազգային հասարակության նախագահ Թոմաս Շիրմախերին և Բոննի համալսարանի պրոֆեսոր Քրիստին Շիրմախերին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազգային և հոգևոր արժեքների պահպանման կարևորությանը: Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունը վտանգված է, և ինքը տարբեր վեհաժողովներում մշտապես բարձրացնում է քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցը: […]

̰
Խաղաղության կարող են հասնել միայն այն ղեկավարները, որոնց վստահում է ժողովուրդը և որը գործում է՝ առաջնորդվելով մարդկանց շահերով. ադրբեջանցի իրավապաշտպան

13:48 16.10.2018

SHANTNEWS.am-ը բացառիկ հարցազրույց է արել ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան, Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի հետ: Նրա հետ զրուցել ենք Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ ադրբեջանցիների արձագանքի, Արցախյան հակամարտության և Ադրբեջանի տնտեսական վիճակի մասին: Լեյլա Յունուսի հետ հարցազրույցի առաջին մասի հետ կարող եք ծանոթանալ այս հղումով: – Հնարավո՞ր է՝ Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած […]

̰
Յուրաքանչյուր բռնապետի արտաքին թշնամի է հարկավոր, այդ պատճառով էլ մեզ դարձրին հայկական լրտեսներ. ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս

13:16 16.10.2018

SHANTNEWS.am-ը բացառիկ հարցազրույց է արել ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան, Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի հետ: Նրա հետ զրուցել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, քաղբանտարկյալների վիճակի, հայ և ադրբեջանցի իրավապաշտպանների գործունեության մասին: – Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել եք, որ Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը չի հարգում Եվրոպական […]

̰
Ադրբեջանն արգելել է Լյուդմիլա Ուլիցկայայի մուտքը երկիր

07:36 16.10.2018

Ադրբեջանն արգելել է գրող Լյուդմիլա Ուլիցկայայի, միջազգային հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Սվետլանա Ժուրովայի և «Հավատք» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերի մուտքը երկիր։ Այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Արգելքի պատճառ է դարձել կանանց այցն Արցախ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ։ Ցուցակում հայտնվել են ևս մի քանի ռուսներ։

̰
Վրաստանում ադրբեջանցի է ձերբակալվել գումար կեղծելու մեղադրանքով

00:49 16.10.2018

Թբիլիսիում ձերբակալվել է Ադրբեջանի  քաղաքացի՝ կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու մեղադրանքով, տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության Հետաքննող ծառայության կայքէջը:Հետաքննության ընթացքում ամբաստանյալի մոտ  հայտնաբերել և առգրավել են 100 դոլարանոց 617 կեղծ թղթադրամ: Հետաքննչական ծառայությունը չի մեկնաբանել՝ ձերբակալված անձը որտեղ է պահել թղթադրամները և առհասարակ՝ որտեղ է իրացրել դրանք: Մեղադրյալի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խոշոր չափի գումար […]

̰
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. փորձել են փակել ատոմակայանը

11:47 15.10.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Եվս երկու կարևոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը (Ուզում էին փակել ատոմակայանը)» վերտառությամբ հետևյալ գրառումն է կատարել. «ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևը։ Բանաձևի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման և պատահարների […]

̰
Բաքվում ուժգին սողանք է գրանցվել

19:42 13.10.2018

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ Բադամդարե բնակելի թաղամասով անցնող ավտոճանապարհի մոտ, սաստիկ սողանք է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է 1news.az-ը: Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարության երկրաբանական հետախուզության ծառայության մասնագետները դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում: Աղբյուրի վերջին տվյալների համաձայն՝ սողանքի ակտիվության դինամիկան չի դադարում: Հենապատից ներքև շարունակվում է սողացող զանգվածի հոսքը: Նշվում է, որ սողանքի պատճառով հենապատն արդեն ցած է […]

̰
Ադրբեջանի սփյուռքի ներկայացուցիչները ստորագրահավաք են սկսել ընդդեմ Գլենդեյլում Արցախի փողոցի բացման

18:12 13.10.2018

Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները ստորագրահավաք են սկսել Գլենդեյլի Մերիլենդ փողոցն Արցախի փողոց վերանվանելու դեմ: «Միջոցառմանը սենատոր Էնթոնի Պորտանտինոյի ներկայությունն անարգանքի դրսևորում է ադրբեջանցի ժողովրդի և միջազգային իրավունքի հանդեպ»,- ասված է ադրբեջանցիների տարածած հայտարարությունում: Հայտարարությունում նշվում է նաև, որ փողոցի անվանափոխումն ափսոսանք է առաջացնում, քանի որ ԱՄՆ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը:  

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին

17:36 13.10.2018

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին: Այս մասին փոխանցում է «Արցախպրես»-ը: Գործակալության թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասել է, որ համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի […]

̰
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը նախկինի համեմատ ավելի մոտ է կանգնել Հայաստանի պաշտպանության նախարարին

17:35 12.10.2018

Ադրբեջանի պաշտպանության նախարարը, «բարի ավանդույթի» համաձայն, այս անգամ ևս ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հավաքից հետո արվող լուսանկարում հեռու է կանգնել Հայաստանի պաշտպանության նախարարից՝ զվարճանքի առիթ տալով հայ օգտատերերին։ Այս անգամ, սակայն, այդ հեռավորությունը որոշակիորեն կրճատվել է։ Վերջին տարիներին այս խորհրդի հավաքները հայկական լրատվադաշտի համար ավելի հետաքրքիր են հենց այս պատճառով։ Զաքիր Հասանովը հեռու է կանգնել […]

̰
Ադրբեջանցի նախկին բանկիրի կինը միայն մեկ խանութում ծախսել է 16 մլն ֆունտ սթերլինգ

20:45 11.10.2018

Սնանկացած ու փակված Ադրբեջանի միջազգային բանկի տնօրեն, բանկում չարաշահումների համար հենց Ադրբեջանում դատապարտված բանկիրի կինն արդեն 10 տարի է՝ ճոխ կյանքով ապրում է Մեծ Բրիտանիայում։ Նա առաջին օտարերկրացին է, որի նկատմամբ բրիտանական իշխանությունները բանկային հաշիվները սառեցնելու որոշում են կայացրել՝ այդ հաշիվներում եղած գումարի ծագման անհայտ լինելու պատճառով։ Զամիրա Հաջիևան բրիտանական միայն մեկ հանրախանութից այդ ընթացքում […]

̰
Անջեյ Կասպրշչիկը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ

19:37 11.10.2018

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 11-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի պաշտպանության նախարարությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել շփման գծում տիրող իրավիճակի, սահմանագծում իրականացված մշտադիտարկումների ու հակամարտության կարգավորման հարցերի շուրջ:

̰
Թարթառում ականի պայթյունից Ադրբեջանի քաղաքացի է վիրավորվել

18:48 11.10.2018

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին Թարթառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի, 1995թ․ ծնված Հասանով Ազադ Քամանդար օղլուն (Həsənov Azad Kamandar oğlu), տեղեկացնում է «Ռազմինֆո»-ն։  Նշվում է, որ տղային տեղափոխել են Բարդայի կենտրոնական հիվանդանոց։ Հիվանդանոցի բժիշկը հայտնել է, որ տղայի վիճակը ծանր է, հեռացրել են նրա ձախ ոտքը, իսկ ձեռքերին կան խոր […]

̰
Մենք պատրաստ ենք գնալ Ադրբեջան, խոսել բոլոր հնարավոր հարթակներում և հրապարակներում. Արցախ այցելած ռուս բանաստեղծուհի

14:39 11.10.2018

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն օրեր առաջ ռուս հայտնի կանանց հետ այցելել էր Արցախ: Հասարակական, մշակութային ու քաղաքական գործիչները եղել են առաջնագծում և իրենց տպավորություններն արտահայտել: Իսկ Աննա Հակոբյանը ելույթով է հանդես եկել և խաղաղության կոչով դիմել թե՛ հայ, և թե՛ ադրբեջանցի մայրերին ու մյուսներին: Այս այցին անդրադարձել է նաև ռուսական հայտնի «Новая газета» պարբերականը: «Մենք դիմում […]

̰
Ադրբեջանի քաղաքական թիվ 1 խնդիրն է Ղարաբաղը մաքրել մարդկանցից. Նիկոլ Փաշինյան

14:04 11.10.2018

Փաշինյանի կարծիքով՝ բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

̰
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացրած հակահայկական նախաձեռնությունը դարձել է ՀՀ շահերից բխող բանաձև. Արփինե Հովհաննիսյան

11:00 11.10.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած հակահայկական նախաձեռնությունից, որը վերածվել է ՀՀ շահերից բխող բանաձևի: Նա, մասնավորպես, գրել է. «Ում շահերն ենք մենք ներկայացնում կամ ինչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը (motion) դարձավ բանաձև, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը Հարգելի գործընկերներ, Երեկ ԵԽԽՎ-ում քվեարկվեց և […]

̰
ԵԽԽՎ-ն ընդունել է չճանաչված պետություններում մարդու իրավունքների մշտադիտարկման բանաձևը. դեմ է եղել միայն Ադրբեջանը

10:35 11.10.2018

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 39 կողմ և 7 դեմ ձայներով ընդունել է գերմանացի սոցիալիստ Ֆրանկ Շվաբեի հեղինակած բանաձևը, որը վերաբերում է չճանաչված պետություններում, կամ այսպես կոչված, «գորշ գոտիներում» մարդու իրավունքների մշտադիտարկմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: «Տևական, համակարգված ու թիմային […]

̰
Ալիևի պնդմամբ՝ Արցախի բանակցային ձևաչափը չի փոխվել, բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև են

19:40 10.10.2018

«Հայկական կողմի փորձերը անարդյունք եղան, հայ- ադրբեջանական հակամարտության հետ կապված բանակցային ձևաչափը մնում է անփոփոխ։ Այդ բանակցությունները անցկացվել են, անցկացվում են և անցկացվելու են Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- այս խոսքերն է Ադրբեջանի նախագահն ասել իրենց կառավարության նիստի ընթացքում։ Իլհամ Ալիևը սրանով պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ բանակցային գործընթացին որպես կողմ պետք […]

̰
Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծել ԵԱՀԿ դիտորդների համար

15:02 10.10.2018

Հոկտեմբերի 10-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել հայ-ադրբեջանական շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում, հաղորդում է Արցախի ԱԳՆ կայքը։ Դիտարկումն անցել է՝ ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել […]

̰
ԱՄՆ-ը դատապարտում է Ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնությունները․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու

23:26 09.10.2018

ԱՄՆ-ը դատապարտում է Ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնությունները, որոնք խափանում են խաղաղ գործընթացը և խախտում 1994 թ. հրադադարի համաձայնագիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում, պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեսի  հարցին, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Էրլի Լիտցենբերգերը: «Որպես Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատող ԵԱՀԿ Մինսկի համանախագհներից մեկը՝ մենք աշխատում ենք երեք սկզբունքների շրջանակներում. մեկը՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառումն է, երկրորդը՝ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, իսկ երրորդը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: […]

̰
Դուք պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. Շարմազանովը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին

17:07 09.10.2018

Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել տարածքների «20 տոկոս օկուպացիայի, Հայաստանի և Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր […]

̰
«Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մտահոգիչ է և անընդունելի». Շարմազանովը՝ Սլովակիայի խորհրդարանի նախագահին

16:38 09.10.2018

Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի հանրության հետ կապերի տեղեկատվական վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, կարևորել փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը բարեկամական խմբերի մակարդակում: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել […]

̰
Աննա Հակոբյանի հետ Արցախ այցելած ռուս կանանց անուններն Ադրբեջանը «սև ցուցակում» կներառի

19:50 08.10.2018

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուսաստանցի հայտնի կանանց այցը Արցախ: «ԱԳՆ-ն ուսումնասիրում է ռուս քաղաքացիների՝ Ադրբեջանի բռնակցված տարածք կատարած այցի մանրամասները: Համապատասխան գործընթացներից հետո որոշում կկայացվի այդ կանանց անունները ներառել «անօրինական կերպով Ադրբեջանի բռնակցված տարածքներ մուտք գործող անձանց ցուցակում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում: Հիշեցնենք, որ օրեր […]

̰
Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագիծ

19:22 08.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահին ուղեկցել են Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:    

̰
Ադրբեջանում միաժամանակ երեք զորավարժություն են անցկացրել

11:00 06.10.2018

Հոկտեմբերի 4-5-ին Ադրբեջանի միանգամից երկու զորատեսակ՝ հրթիռահրետանային ու ռազմածովային ուժերը, զորավարժություններ են անցկացրել երկրի տարբեր մասերում, միաժամանակ հրամանատարական հավաքներ են անում զինված ուժերի սպաները, հաղորդում է երկրի Պաշտպանության նախարարության կայքը։ 1. Հրթիռահրետանային վարժանքներն անցկացվել են հոկտեմբերի 4-ին, և դրանց ընթացքում եղել են գիշերային ու ցերեկային մարզումներ։ Հրապարակված լուսանկարների համաձայն՝ ներգրավվել են նաև Չեխիայից վերջերս գնված […]

̰
Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժության

18:00 05.10.2018

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը Միջերկրական ծովի արևելքում՝ Թուրքիայի ափերի մոտ, ՆԱՏՕ-ի հետ համատեղ անցկացվում է «Կապույտ կետ -2018» (Mavi Balina – 2018) հակասուզանավային զորավարժությունը, որին մասնակցում է նաև Ադրբեջանը։ Հիմնական մասնակից պետություններն են. ԱՄՆ Բահրեյն, Ալժիր, Կատար, Քուվեյթ, Պակիստան, Ռումինիա, Սաուդյան Արաբիա: Զորավարժությանն այս պետությունները մասնակցում են իրենց ռազմածովային և ռազմաօդային ուժերով։ Իսկ զորավարժության նպատակն […]

̰
Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը բացատրություն է տվել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը հավանելու համար

15:29 04.10.2018

Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Ռենատ Դադաշովը բացատրություն է տվել ամիսներ առաջ Instagram-ում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը հավանելու համար: «Մի անգամից ասեմ, որ ես Լևոյի հետ, որը տեղադրել է հայ քաղաքական գործչի նկարը, նույն դպրոցում եմ սովորել: Ես նույնիսկ չգիտեի, թե ով է նկարում: Նույնիսկ չհասկացա` ինչ եմ արել և ինչպես հավանեցի նկարը: Մեր դպրոցը բազմազգ էր, գերմանացիներից […]

̰
ՌԴ-ն կապ չունի Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, իսկ պատերազմի հրահրումը կարող է բացասաբար ազդել Ադրբեջանի վրա. Զատուլին

00:00 04.10.2018

ԱՊՀ-ի և Եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի խոսքեր՝ Ռուսաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն: «Ադրբեջանի քաղաքականության ու պատգամավորի ցանկության միջև մեծ տարբերություն կա: Իհարկե, խորհրդարանում կան որոշ անկեղծ պատգամավորներ, որոնք ցանկանում են իրերն իրենց անուններով կոչել: Այդպիսի մարդիկ, իմ կարծիքով, […]

̰
Ժողովրդագրական վիճակով տկար ենք և՛ Թուրքիայից, և՛ Ադրբեջանից, բայց կարող ենք հաղթող դուրս գալ ոգով. Դավիթ Բաբայան

19:48 03.10.2018

«Արցախում բնական է, որ պետք է լինի քաղաքական երկխոսություն, պայքար և ժողովրդավարություն, քանի որ, ի վերջո, Արցախյան շարժումն ինքին ժողովրդավարական շարժում էր: Եթե մենք նորմալ երկիր չկարողանանք ստեղծել, ապա արժեզրկվում է մեր շարժումը: Եթե Արցախում ստեղծվի բռնապետություն, ապա ավելի վատ, որ սեփական իշխանությունը բռնապետություն է ստեղծում և ժողովրդին հալածում է: Մենք կարող ենք արդարացնել, որ […]

̰
Հայաստանը երբեք թույլ չի տա, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ. վարչապետ

18:38 03.10.2018

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հիշեցրել է, որ ինքը երեկ՝ հայտարարությունների ժամին, խնդիր է բարձրաձայնել՝ կապված Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների հետ: «Պարո՛ն վարչապետ, արդյո՞ք հաստատվել է Ադրբեջանի նախագահի հետ այն օպերատիվ կապը, որի մասին դուք խոսում էիք Դուշանբեից վերադառնալուց հետ և արդյո՞ք կարողացել եք ճշտել այս պահին Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների, […]

̰
BACK_TO_TOP