18:24 25.10.2018
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Բաքու այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը նրան խնդրել է Հայաստանի իշխանություններից ճշտել՝ Հայաստանը պատրա՞ստ է Արցախյան հակամարտության կարգավորմանը։ Այս մասին այսօր հայտնում է ադրբեջանական մամուլը՝ հղում անելով Մամեդյարովի խոսքերին։ Այս հռետորական հարցով ադրբեջանցի նախարարը փորձել է հակամարտության կարգավորման սառը վիճակը բարդել Երևանի վրա, մինչդեռ […]
18:55 24.10.2018
Իսրայելի պաշտպանության նախարարը և պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը համապատասխանաբար երեկ և այսօր ընդունել են Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովին, որն այցով Իսրայելում է։ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ հանդիպման ընթացքում Սադիկովը քննարկել է ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարց, իսկ գործընկերոջ՝ բանակի շտաբի պետի հետ՝ երկու երկրների ռազմական համագործակցություն ու դրա […]
17:09 24.10.2018
Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ: Դեսպանին պաշտոնական բողոք են հայտնել՝ կապված Ֆրանսիայի մի շարք ներկայացուցիչների գործողությունների հետ, որոնք «առնչվում են Ադրբեջանի շահերին, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։ Խոսքը վերաբերում է ֆրանսիական Սենթ Էտիեն և Առնուվիլ քաղաքների քաղաքապետների՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցին։ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական նոտան […]
11:39 24.10.2018
Որևէ հավաստում չկա այն տեղեկություններին, որ Ադրբեջանը ռազմական ուղղաթիռներ է գնել Իտալիայից: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը և դրանով իսկ հիմնավորեց, որ ԱԳՆ-ը որևէ կերպ չի կարող մեկնաբանել դա: Ինչ վերաբերում է ամերիկյան ուղղաթիռների վաճառքին, ապա ԱԳՆ խոսնակը նշեց, որ հայկական կողմին վստահեցրել են՝ դրանք քաղաքացիական կիրառության ուղղաթիռներ են՝ […]
11:28 24.10.2018
ԵԱՏՄ-ին որևէ պետության անդամակցության պայման է այն, որ այդ երկիրը որևէ վնասակար գործողություն իրականացրած չլինի անդամ պետություններից որևէ մեկի դեմ: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նրա խոսքերով` եթե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության համար անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը, ապա այս դեպքում գործում է միայն վնաս չտալու նախապայմանը: ՀԱՊԿ-ին Ադրբեջանի […]
21:55 23.10.2018
Շուշի այցելելու համար Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի ղեկավար Գաել Պերդրիոն արժանացել է Ադրբեջանի «սև ցուցակի» մեջ ընդգրկվելու «պատժին»։ Այժմ նա չի կարողանա այցելել Ադրբեջան, իսկ եթե փորձi այնտեղ մեկնել այլ անձնագրով, ինչպես հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, նրան կարող է մեղադրանքներ առաջադրել ու բանտարկել։ Ադրբեջանցիները համարում են, որ մինչ Արցախ գնալը քաղաքապետը պետք է թույլտվություն վերցներ […]
17:49 23.10.2018
Հետխորհրդային տարածքում առաջացած հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։ Նա, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է՝ ՌԴ-ին հակամարտություններ պետք չեն, կայուն իրավիճակ է հարկավոր: «Մենք շահագրգռված ենք, որ որևէ հակամարտություն չլինի, լինի կայուն, բարեհաջող զարգացում»,- նշել է պաշտոնյան: ՌԴ նախագահի խորհրդականի համոզմամբ՝ եթե […]
17:04 23.10.2018
Հայաստանում շատ զարգացած է փոքր ու միջին բիզնեսը, այդ փորձը մենք պետք է կարողանանք օգտագործել մեր երկրներում: Բացի դրանից՝ Հայաստանում զարգացած է էլեկտրոնային գրագրությունը: Դա ևս կարևոր առանձնահատկություն է, որը մենք պետք է փորձենք ներդնել մեր երկրներում»,- ամփոփելով ԵԱՏՄ երրորդ համաժողովի երկրորդ օրվա արդյունքներն՝ ասել է ԵԱՏՄ առևտրային կոլեգայի անդամ Վերոնիկա Նիկիշինան: Նա նաև նշել է, […]
23:07 22.10.2018
Ադրբեջանական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն անցկացնում են զորավարժություն «Օսա» զենիթահրթիռային համակարգերով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի կայքը։ «Օսա» համակարգերից արձակված հրթիռներով խոցվել են պայմանական հակառակորդի օդային թիրախները։ Այս վարժանքների մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել։
23:36 20.10.2018
Ադրբեջանի անկախության օրը երկրի զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ, որոնց մասին պատմող հաղորդագրությանը կցված լուսանկարներից մեկում երևում է զորամասերից մեկի անգարը, որտեղ կայանած է նաև ամերիկյան «Բոինգ» ընկերության նախագծման MH-6 թեթև ուղղաթիռ, հայտնում է Razm.info մասնագիտացած կայքը։ Այս ուղղաթիռը նախատեսված է հատուկ նշանակության գործողությունների ժամանակ մինչև 6 հոգի անձնակազմ տեղափոխելու համար, զինված է գնդացրով։ Ուղղաթիռի […]
23:21 20.10.2018
Թուրքիայի ծայր արևմուտքում՝ Իզմիրում, բացվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) թուրքական դուստր ձեռնարկությանը պատկանող նավթավերամշակող գործարան։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու համար այս տարվա ընթացքում երրորդ անգամ Թուրքիա է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Երկու երկրների նախագահները գործարանի բացման ժամանակ շրջել են դրա տարածքում ու ծանոթացել ենթակառուցվածքների հետ։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այս […]
22:25 20.10.2018
Այս տարվա զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի բանակի սպառազինության մեջ ցուցադրված Bell-412 ամերիկյան ուղղաթիռներին ավելացել է ևս մեկը՝ MH-6 կամ MD-500 ուղղաթիռը, որ նախատեսված է հատուկ նշանակության ստորաբաժանումներին մարտի դաշտում տեղափոխելու համար։ Razm.info մասնագիտացված կայքի հոդվածի համաձայն՝ երկու ուղղաթիռներն էլ կարող էին Ադրբեջանի զինված ուժերում հայտնվել ոչ թե ԱՄՆ-ից, այլ Չեխիայից։ Բանն այն է, որ այս օրերին […]
19:40 20.10.2018
Բաքվի նավթավերամշակման գործարանի ախատանքի դադարեցումից հետո դրա վերսկսումը հետաձգվում է։ Ադրբեջանի կառավարությունում միջոցներ են ձեռնարկում, որ նավթ ունեցող երկրում բենզինը չթանկանա։ Երկրի կառավարությունը որոշել է կտրուկ նվազեցնել ներկրվող բենզինի հարկումը, հայտնում է տեղական մամուլը։ ԱԻ-92 («Ռեգուլյար») բենզինի ներկրումը լիարժեք ազատվում է մաքսատուրքերից։ Նախկինում ներկրողները մաքսային գումարները վճարում էին բենզինի արժեքի 15 տոկոսի չափով։ Ավելին, ներկրվող […]
19:29 20.10.2018
14 տարվա ընթացքում Ադրբեջանում մարդկանց՝ աշխատանքի հարկադրելու ու նրանց վաճառքի (թրաֆիքինգ) 1321 դեպք է արձանագրվել, որի համար պատասխանատվության է ենթարկվել 538 մարդ։ Ադրբեջանի իշխանությունները 873 տուժածի վերաինտեգրման աշխատանքներ է տարել։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ հունիսին հրապարակած զեկույցում ասվում էր, որ Ադրբեջանը, ինչպես և նախորդ 5 տարիներին, շարունակում է […]
18:25 20.10.2018
Հոկտեմբերի 20-ին հայտնի է դարձել, որ Թարթառի զորամասերից մեկում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռազի Մուսթաֆալը Շաքիր օղլուն (Razi Şakir oğlu Mustafalı), գրում է «Ռազմինֆո»-ն՝ հղում անելով ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքին։ Զինծառայողը եղել է Բաքվի բնակիչ։ Հարազատները արդեն թաղել են նրան։ Մահվան հստակ պատճառը դեռ հայտնի չի, թեև մտերիմները հայտարարել են, որ նրան սպանել […]
17:22 20.10.2018
Երեկ երեկոյան Ադրբեջանի բանակում սկսվել է հրետանային ու հրթիռային զինատեսակների ներգրավմամբ զորավարժություն։ Ստորաբաժանումները տագնապով դուրս են բերվել զորամասերից, իրականացրել են զորաշարժ, մեկնել կենտրոնացման շրջաններ, բացազատվել ու իրականացրել կրակային վարժանքներ։ Մարտական կրակով ուղեկցված վարժանքներին ներգրավվել են ռուսական արտադրության զինատեսակներ՝ ինքնագնաց և քարշակվող հրետանային համակարգեր, հակատանկային հրթիռային համակարգեր և այլն։
15:02 20.10.2018
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Չեխիա, որտեղ երեկ նրան ընդունել են ադրբեջանական բանակին հրետանային ու հրթիռային զինատեսակներ վաճառած Czechoslovak Group ընկերությունում։ Հասանովին այնտեղ ներկայացրել են իրենց արտադրանքի մասին տեղեկություններ ու զրուցել հետագա համագործակցության մասին։ Այս ընկերության հետ համագործակցությունը, սակայն, չի էլ ընդմիջվել նույնիսկ միջազգային սկանդալից հետո։ Նախկինում այդ զինատեսակները տեղափոխած ադրբեջանական ինքնաթիռների թռիչքներին […]
16:31 19.10.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Այս մասին հայտնում է minval.az-ը: Աղբյուրը հայտնում է, որ այցի ընթացքում Ալիևը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսում է Իզմիր քաղաքում մասնակցել Star նավթամշակման գործարանի բացման արարողությանը: Հաղորդվում է, որ գործարանը Թուրքիայի տարածքում, Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում խոշորագույն նախագծերից մեկն է: Դրա կառուցման համար SOCAR […]
13:54 19.10.2018
Հայ-ադրբեջանական օպերատիվ կապի պատմությունը հիշեցրեց այն, թե ինչպես էր Հեյդար Ալիևը զանգել Աշոտ Մանուչարյանին և խոսել մորաքույր Լենայի հետ: Ինչպե՞ս էր Հեյդար Ալիևը կրակը դադարեցնելու պայմանավորվածություն ձեռք բերել 90-ականներին ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանի մոր հետ: Գրեթե անեկդոտ դարձած պատմության մանրամասները պատմել է Աշոտ Մանուչարյանը: Սա տեղի է ունեցել 90-ականներին, երբ սահմանային լարումները նվազեցնելու […]
23:41 18.10.2018
Բաքուն որոշել է անցանկալի համարել Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 3 լրագրողների մուտքը Ադրբեջան, քանի որ նրանք «ապօրինի» այցելել են Արցախ։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը (Ադրբեջանի ԱԳՆ կայքում այդ մասին տեղեկություն չկա, սովորաբար չի էլ լինում)։ Ժան Կուշները, Ֆրանսուա Դոստը և Խադիջա Ռիդուան Արցախ են այցելել Հայաստանով, ինչն Ադրբեջանը դիտարկում է որպես իր սահմանների […]
20:44 18.10.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ վերջին 10 օրվա ընթացքում […]
18:55 18.10.2018
Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակը աննախադեպ հանգիստ է, և դա ինչ-որ առումով Դուշանբեի պայմանավորվածության շնորհիվ է։ Իր և Իլհամ Ալիևի պայմանավորվածության վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե օպերատիվ կապ ձեռք բերվե՞ց, Փաշինյանը պատասխանեց․ «Այո՛, այո՛։ Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող […]
18:32 18.10.2018
Ադրբեջանի խորհրդարանի (Մեջլիս) պատգամավորները ռուս հայտնի կանանց՝ Արցախ այցելելու կապակցությամբ բողոքի նոտա են հղել ՌԴ Պետդումայի ղեկավարությանը: Բողոքի նամակի տակ ստորագրել են ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին և Ադրբեջանի ռուսական համայնքի ղեկավար Միխայիլ Զաբելինը: Հիշեցնենք, որ ՌԴ-ում հայտնի կին հասարակական գործիչների խումբը Արցախ էր այցելել հոկտեմբերի 7-ին, և սահմանային հատվածում տեղի ունեցած միջոցառման ժամանակ […]
11:59 18.10.2018
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է արտերկրի քաղաքացի Բահրամ Հասանզադային, ում մեղսագրվում է «օտար պետության օգտին» լրտեսական գործունեությունը Ադրբեջանում, սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ որ պետության օգտին է լրտեսությամբ զբաղվել ձերբակալվածը։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Հասանզադան այլ երկրների հատուկ ծառայությունների հրահանգով հետախուզական տեղեկություններ է հավաքել ադրբեջանական զինծառայողների, ռազմական-ռազմավարական օբյեկտների, ռազմական տեխնիկայի, այլ երկրների հետ ռազմական […]
18:06 17.10.2018
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Ադրբեջան է ժամանելու հոկտեմբերի 24-ին ու հանդիպելու է պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու համար տարածաշրջանային հարցեր։ Այս մասին դիվանագիտական աղբյուրները հայտնել են ռուսական «RIA Novosti» գործակալությանը։ Մինչ այս արդեն հայտնի էր, որ հոկտեմբերի 20-ին Բոլթոնը լինելու է Ռուսաստանում, ինչից հետո այցելելու է Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Այցերի օրերը, սակայն, […]
16:40 17.10.2018
Մոսկվայի հումանիտար համալսարանի միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության ամբիոնի վարիչ, ռուս փորձագետ Նիկոլայ Պլատոշկինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված «Ռուսներին հայերի մասին. դասեր Ռուսաստանի համար» տեսաուղերձում ՀՀ-ում թավշյա հեղափոխության հաղթանակի համատեքստում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: Անդրադառնալով հայաստանյան քաղաքական վերջին իրադարձություններին՝ Պլատոշկինն ընդգծել է, որ ՀՀ-ում բոլորովին այլ իրավիճակ է և պետք չէ հայաստանյան իրադարձությունները համեմատել ուկրաինական Մայդանի […]
16:34 17.10.2018
Ուկրաինան, Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել անդրազգային հանցագործությունների դեմ համատեղ պայքարի շուրջ: Նախօրեին խնդրի վերաբերյալ համաձայնության են եկել Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունները, որոնց առաջիկայում կմիանան Վրաստանն ու Ադրբեջանը: Ուկրաինայի պատվիրակությունը ղեկավարել է Ազգային ոստիկանության նախագահ Սերգեյ Կնյազևը, թուրքական պատվիրակությունը՝ Անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Ջելալ Ուզունկայան: Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը։ «Ցավոք, մեր […]
15:33 17.10.2018
ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է հայտնի ռուս կանանց այցն Արցախի և Ադրբեջանի սահմանային գոտի: Նախարարությունը նախ հիշեցրել է, որ այցը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում: Հաղորդագրությունում նշված է, որ այդ ակցիայի նախաձեռնողները ՌԴ ԱԳՆ չեն դիմել, դրա համար էլ իրենց դժվար է այդ նախաձեռնության նպատակներին օբյեկտիվ բացատրություն տալը: […]
22:09 16.10.2018
«Եղել են տարիներ, երբ Հայաստանին 100 միլիոնին համարժեք ֆինանսական օգնություն է ԱՄՆ-ը ցուցաբերել: Այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ամեն տարի տարբեր քանակությամբ ֆինանսական օգնություն տրամադրվում է, բայց բացառություն է այն, որ ԱՄՆ-ը աշխարհի միակ պետությունն է, որ ուղիղ ֆինանսական օգնություն է ցուցաբերում Ղարաբաղին, այսինքն՝ Արցախի Հանրապետությանը»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է […]
18:11 16.10.2018
Թուրքական Baykar Makina ռազմարդյունաբերական ընկերությունը «շարունակում է բանակցությունները Ադրբեջանի հետ» իր արտադրած «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքից վաճառելու ուղղությամբ։ Այս մասին ընկերության ներկայացուցիչներից մեկի խոսքը մեջբերում է Razm.info մասնագիտացած կայքը։ «Այս պահին 2 երկրի ենք վաճառելու [«Բայրաքթար» ԱԹՍ-ներ]: Այդ թիվը հասցնելու ենք 4-ի: Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են»,- նշել է ընկերության տեխնիկական տնօրենը։ Այս անօդաչուներն ունեն […]