11:46 13.08.2019
«Այս փուլում դեռ իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,- այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին: Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների հետևանքով՝ Տոնոյանը կոչ արեց կուլ […]
11:00 13.08.2019
Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով ադրբեջանական քարոզչամեքենայի՝ իրականությունը խեղաթյուրելու հերթական փորձերին: «Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիները ներկայացվում […]
23:03 12.08.2019
Քաղաքական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողի լուսանկարը՝ նշելով, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են նրա լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ստորև։ Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի […]
19:16 12.08.2019
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: «Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության […]
18:26 12.08.2019
«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Մինչ այս Ադրբեջանի ՊՆ կայքը տեղեկություններ է հրապարակել, թե Ֆիզուլիի ուղղությամբ (Արցախի հարավում) հայկական կողմից ադրբեջանական կողմ է անցել հայ զինծառայող։ https://www.facebook.com/arcrun/posts/2417117038323890
16:47 12.08.2019
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի ու Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որ նախատեսված էր անցկացնել այս շաբաթ, տեխնիկական պատճառներով հետաձգվել է. այն կկայանա ավելի ուշ»,- ասել է նա: Այս ձևաչափով առաջին անգամ գագաթնաժողով […]
15:00 11.08.2019
Ադրբեջանում երկու ավտոբուսի և մարդատար ավտոմոբիլի բախումից հետո տուժել է 19 մարդ, որոնցից մեկը երեխա է, գրում է РИА Новости-ն: Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են: Պատահարը տեղի է ունեցել Քուրդամիր-Շիրվան հատվածում: «Տուժել է 19 մարդ, նրանցից տասը հոսպիտալացվել են Շիրվան քաղաքում, իսկ 9-ը Քուրդիմանի կենտրոնական հիվանդանոցում: Որոշում է կայացվել երեխային տեղափոխել Բաքվի հիվանդանոց: Տուժածներին […]
13:56 10.08.2019
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 4-10-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
12:19 10.08.2019
Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.740 և արևելյան երկայնության 46.630 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ […]
22:32 09.08.2019
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իշխանություններին հորդորել է վերաբացել Որոտան-Արփա թունելը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես հայտնի է, (Գեղարքունիքի) մարզպետը հայտարարել էր, որ Որոտան-Արփա թունելով Սևան ջուր չի մտնում։ Հայրենակիցներ, պատկերացնում եք պատերազմի, «մութ ու ցուրտ տարիներին» 1 րոպե անգամ չի դադարեցվել Որոտան-Արփա, Սևան-Դիլիջան թունելների շինարարությունը, շահագործման են հանձնվել 3 կամուրջներ. Աշտարակ, Դավիթաշեն […]
19:31 08.08.2019
Սիմեոնովն արդեն երրորդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղ և ներառված է ադրբեջանական «սև ցուցակում»:
19:07 08.08.2019
Հուլիսի 24-ին կործանված ադրբեջանական ռազմաօդային ուժերի «ՄիԳ-29» օդանավի որոնողական աշխատանքներին կմիանան ռուսաստանցի մասնագետները: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցներին: Երկու շաբաթ առաջ, ըստ պաշտոնական վարկածի՝ ուսումնավարժական թռիչքների ժամանակ, օդանավի հետ կապը հանկարծակի կորել է, այն անհետացել է ռադարներից և ենթադրվում է, որ ընկել է Կասպից ծովը: Հաղորդվում է, որ օդանավն ու օդաչուին […]
17:42 07.08.2019
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Կիպրոսում տեղի է ունեցել հունական «ԱՊՕԵԼ» և ադրբեջանական «Ղարաբաղ» թիմերի հանդիպումը, որի ժամանակ հունական դրոշի կողքին փակցրել են նաև հայկական դրոշը՝ ակնարկելով Արցախի և Կիպրոսի իրական պատկանելիությունը` համապատասխանաբար հայկական և հունական կողմին։ Ադրբեջանական կողմում սա, անշուշտ, անվանել են հայկական կողմի սադրանք։
10:00 07.08.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը։ Հայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները […]
09:54 06.08.2019
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրք դեսպանների կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է արցախյան հարցին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ելույթի ժամանակ Չավուշօղլուն նախ խոսել է առհարսարակ Թուրքիայի արտաքին քաղաքականության խնդիրների, մարտահրավերի մասին։ Անդրադառնալով արցախյան հարցին, Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը ասել է. «Մենք մինչև վերջ կանգնելու ենք եղբայրական Ադրբեջանի կողքին, հատկապես Ղարաբաղի հարցում»:
17:58 05.08.2019
Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ67+200-կմ73+200 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «Արարատ-Ճանշին» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:
17:54 05.08.2019
Ուկրաինայի Չերնովցի քաղաքում բախում ու ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների երկու խմբերի միջև, որի հետևանքով 4 մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Մահացածը 23-ամյա երիտասարդ է, որը ստացել է դանակի ծակող վնասվածք որովայնի հատվածում։ Նրան փորձել են տեղափոխել բժշկական հաստատություն, սակայն բժիշկները չեն հասցրել փրկել նրա կյանքը։ Ծեծկռտուքի հետևանքով Ուկրաինայի […]
14:11 05.08.2019
Օգոստոսի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ […]
14:07 05.08.2019
Օգոստոսի 2-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով հանդիպումը, որին ելույթ է ունեցել ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի նախագահությամբ ԱԽ նիստին մասնակցել են շուրջ 80 անդամ երկրների պատվիրակություններ: Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործադիր […]
20:25 03.08.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է այն արձանագրությունները, որոնք փոխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունն ու իրավական կարգավիճակը: Արձանագրության համաձայն՝ պետությունները, որոնք ՀԱՊԿ անդամ չեն հանդիսանում, կիսում են կառույցի սկզբունքներն ու նպատակները, ցանկանում են փոխշահավետ համագործակցություն զարգացնել կազմակերպության հետ, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ: Քաղաքագիտական վերլուծությունների համաձայն՝ այս […]
16:32 03.08.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է այն արձանագրությունները, որոնք փոխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունն ու իրավական կարգավիճակը: Արձանագրության համաձայն՝ պետությունները, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, կիսում են կառույցի սկզբունքներն ու նպատակները, ցանկանում են փոխշահավետ համագործակցություն զարգացնել կազմակերպության հետ, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ: Մեկ անգամ չէ, որ հայտարարվել է տարբեր հարթակներում, որ […]
15:02 03.08.2019
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: «ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել […]
16:03 02.08.2019
Օգոստոսի 2-ին Մ-4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 15-16կմ ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ճանապարհի բացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
17:58 01.08.2019
Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Իսկապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է սպանվել, երկու կողմում էլ կան վիրավորներ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմը պահպանելու շուրջ վերջին պայմանավորվածություններին […]
21:54 31.07.2019
Բաթումում 3 երիտասարդ է դանակահարվել: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր: Վիրավորները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ տեղեկությունների՝ վիրավորները Ադրբեջանի քաղաքացիներ են: Նրանցից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ երրորդը վիրահատվել է: Նրա վիճակը կայուն է: Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է առողջությանը ծանր կամ միջին ծանրության […]
13:59 31.07.2019
Ադրբեջանում մեծանում է սերիալների հերոսների անուններ կրող սերունդ: Հատկապես տարածված են թուրքական սերիալների գլխավոր հերոսների անունները: Այս մասին հայտնում է Trend-ը: Համաձայն վիճակագրության՝ սերիալների գլխավոր հերոսների անուններ են տալիս հիմնականում աղջիկներին: Այս տարեսկզբին մոտ 1750 նորածին աղջկա կոչել են ի պատիվ թուրքական սերիալների հերոսուհիների, իսկ նորածին տղաներից սերիալային անուններ են բաժին հասել 640-ին: Ամենահայտնի անուններից […]
15:29 30.07.2019
«Սահմանազատման հարցերով հանձնաժողովի պասիվությունը կասկածներ է հարուցում առ այն, որ վրացական իշխանությունները Դավիթ Գարեջին հանձնել են Ադրբեջանին: Չնայած սպասումներին, Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ իրավիճակը չի փոխվել»,- ասել է «Ուժը միասնության մեջ է» շարժման առաջնորդ Դավիթ Կացարավան: Ըստ նրա՝ Վրաստանի քաղաքացիները, ինչպես նաև զբոսաշրջիկները, հնարավություն չունեն մոտենալու համալիրի մի հատվածին: Կացարավայի հավաստմամբ՝ այսօր տեղի է […]
15:35 29.07.2019
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արման Բուլղադարյանը, ևս երկու զինծառայող վիրավորվել է: «Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին […]
12:01 29.07.2019
Ավարտվել են կմ 64+174- կմ 67+240 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքների սկզբնական փուլում կատարվել են ճանապարհահատվածի հին շերտի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, նոր ասֆալտբետոնե ծածկի և գծանշման աշխատանքներ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: «Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք […]