13:46 28.03.2019
Մարտի 28-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական […]
13:41 28.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից ակնկալիքներ չունի: Մարտի 28-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Միքայելյանը նշեց՝ դա հանդիպում է, որը պետք է կայանա: «Նորմալ եմ համարում, առանց հանդիպումների չի լինում»,- ասաց նա: SHANTNEWS.am-ի հարցին՝ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց. «Ես պատերազմի վտանգ ամեն ժամ զգում եմ, 18 տարի առաջ էլ եմ […]
19:44 27.03.2019
Մարտի 25-26-ը Ադրբեջանի Ղազախի և Աղստաֆայի շրջանների առաջնագծում է եղել Պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Ղուլիևը, որը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին, հայտնում է «Ռազմինֆո»-ն: Այս մասին մարտի 27-ին հայտնել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) կայքը: Ղուլիևը հետևել է նոր շինությունների, զորանոցների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների ու դիրքերի ամրապնդման շինարարության ընթացքին, ինչպես նաև այդ ուղղությամբ […]
13:31 27.03.2019
Բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ հոդված է հրապարակել Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին: Պարբերականը մասնավորապես նշել է, որ Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ջարդն ավելի դաժան է, քան սիրիական պատերազմի ավերածությունները: Անգլիական թերթի լրագրողն այս թեմային անդրադարձել է ամերիկաբնակ գործիչ Սիմոն Մաղաքյանի՝ նույն թեմայով հետաքննությունից հետո: Հետաքննության համահեղինակ Սիմոն Մաղաքյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ The Guardian-ը միակը […]
09:40 27.03.2019
Մարտի 28-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն […]
15:19 26.03.2019
Հրշեջներին հաջողվել է մարել Բաքվի «Դիգլաս» առևտրի խոշոր կենտրոնում բռնկված հրդեհը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությանը: Զոհեր չկան: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ Բաքվի «Դիգլաս» առևտրի կենտրոնում առավոտյան հրդեհ էր բռնկվել: 4 հարկանի կենտրոնի շենքից մարդկանց անմիջապես տարհանել էին: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էր […]
13:34 26.03.2019
Ադրբեջանում մարտի կեսերին անցկացված զորավարժությունների ընթացքում կիրառվել են բելառուսական «ԱԳԱՏ-կառավարման համակարգեր» ընկերության արտադրած 7A0917 «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր, հայտնում է «ՌազմԻնֆոն»: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազերիդիֆենս» մասնագիտացված կայքը։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ադրբեջանը Բելառուսից այս համակարգերը գնել է այս տարվա փետրվարին՝ Աբու Դաբիում կայացած IDEX-2019 ցուցահանդեսից հետո։ Աղբյուրը ներկայացրել է մեկ կադր զորավարժության ընթացքից, […]
08:50 26.03.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահը հաստափոր թղթապանակ է փոխանցել Կրեմլին, որտեղ ընդգրկված են բոլոր այն հակառուսական և հակապուտինյան միջոցառումները, հայտարարությունները, որոնց մասնակցել է և արել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին տարիներին՝ մինչև ԱԽՔ դառնալը: Սրանով ադրբեջանական իշխանությունը ոչ միայն փորձում է ապացուցել, որ Գրիգորյանը երդվյալ […]
14:23 25.03.2019
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 25-ին աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի շրջանակում Հասանովը կմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններ իրականացնող երկրների պաշտպանության նախարարների՝ Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը:
19:30 24.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշար ընթացքում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը խոսել է ներքաղաքական հարցերի մասին, նա անդրադարձել է արցախյան հիմնախնդրին. «Այն սկզբունքները, որ մենք ունենք սեղանի վրա մինչ մադրիդյան սկզբունքները, մենք պետք է հասկականք, որ դա մեռած սխեմա է: Իրականում կա կյանք, կա զարգացող միավոր, ինչպիսին է Արցախը: Երեսուն տարվա մեջ աշխարհում տեկտոնական […]
19:00 23.03.2019
Անցած հինգ տարիներին զենքի համաշխարհային առևտուրը շարունակել է աճել նախորդ հնգամյակի համեմատությամբ։ Խոշոր զինատեսակների ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկնում Մերձավոր Արևելքին։ Զենք գնողների մեջ աչք է ծակում նաև Ադրբեջանի անունը, որն առաջատարների թվում 23-րդն է։ Այս ամենի քննարկումը կարող եք դիտել տեսանյութում։
17:44 23.03.2019
Մարտի 22-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող […]
16:58 23.03.2019
Մարտի 23-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում անցկացվել է զորահանդես, որին որպես հյուր ներկա է եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ինչպես հաղորդում է Razm.info-ն, իսկ ի թիվս այլ երկրիների՝ հրապարակով անցել է նաև Ադրբեջանի ԶՈւ զորախումբ: Ադրբեջանական կողմից զորահանդեսին մասնակցել է խողաղապահ ուժերի ստորաբաժանում՝ կապիտան Քերեմ Աբբասովի գլխավորությամբ: Հատկանշական է, որ տրիբունայում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին […]
13:12 23.03.2019
Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին, մասնավորապես, տեղեկացրել է վերջին շրջանի օպերատիվ իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին: Դեսպան Կասպիչիկն իր հերթին Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային […]
22:14 22.03.2019
Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը, մարտի 22-ին այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից, ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Արմեն Ղազարյանը հետաքրքրվել է նրա առողջական և բարոյահոգեբանական վիճակով: Էլվին Արիֆ […]
15:28 22.03.2019
Երևանի ավագանու մարտի 22-ի արտահերթ նիստում թեժ քննարկում ծավալվեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի՝ Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի դպրոցը վերանվանելու մասին առաջարկից հետո: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ իրեն իրավունք է վերապահում խմբակցության անունից խոսելու: «Վերջերս մեր խմբակցության նիստին արձանագրեցինք, որ Երևանը սևագիր թուղթ չէ: Անվանափոխումների հետ կապված՝ մեր դիրքորոշումն ունենք, […]
15:56 21.03.2019
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ»-ի նրա մշակումը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այս օրերին բավականին լայն քննարկման արժանացավ Սամվել Բաբայանի հայտարարությունը մանդատային սկզբունքի մասին։ Որոշ քաղաքագետներ փորձեցին դա անմիջականորեն կապել Ռուսաստանի հետ՝ հղում տալով Սամվել Բաբայանի այն խոսքերին՝ թե, օրինակ, եթե համարենք, […]
00:30 21.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Տարիներով հայկական պետությունը Թուրքիայի և Ադրբեջանի համար խնդիր է դիտվել: Ադրբեջանում վերջին շրջանում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում. Ալիևը սկսել է հանդիպել քաղաքացիների հետ, պատասխանել նրանց նամակներին: Փաշինյանի քայլերը և Հայաստանի ժողովրդավարությունը դիտվում է լուրջ խնդիր ադրբեջանցիների համար»: […]
20:00 20.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Ես կարծում եմ, որ Հայաստանի նախկին վարչակարգը չուներ այն ռեսուրսը նաև էներգետիկ առումով, որ թույլ տար իրեն ճնշումներ, ինչը անում է Ադրբեջանը: Նավթն օգնում է Ադրբեջանին իմիջ ստեղծել միջազգային ասպարեզում: Երբ Ադրբեջանում գիտեն, որ կա ակնհայտ ռեսուրսի աղբյուր […]
14:14 20.03.2019
Ադրբեջանում այս օրերին նշում են իսլամական տոներից Նովրուզ Բայրամը՝ Նոր տարին։ Այդ կապակցությամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ ու մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է տոնական հանդիսությունների վայր։ Այնտեղ Ալիևը թույլ է տվել, որ մարդիկ մոտենան ու սելֆի անեն իր ու կնոջ հետ։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են […]
13:26 20.03.2019
Ադրբեջանի պաշտպանության նախարարը պատրաստվում է մեկնել Պակիստան, որի հետ ադրբեջանական կողմը փորձում է զարգացնել դաշնակցային հարաբերությունները։ Մարտի 21-23 ժամանակահատվածում Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպումներ է ունենալու Պակիստանի գործընկերոջ ու այլ պաշտոնյաների հետ։ Նախատեսվում է, որ քննարկումների օրակարգում են լինելու ռազմական, ռազմատեխնիկական ու ռազմակրթական ոլորտի համագործակցության հարցեր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ներկա է լինելու նաև Պակիստանի բանակի զորահանդեսին, […]
11:51 20.03.2019
2019 թվականին հրապարակված զեկույցի համաձայն՝ «Երջանիկ երկրների» վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ տեղը։ Նախորդ այսպիսի զեկույցի մեջ Հայաստանը զբաղեցնում էր 129-րդ հորիզոնականը։ Այս տարվա ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել հարևան Վրաստանից, որը հիմա 119-րդ տեղում է, և Իրանից, որը 117-րդ տեղում է։ Մյուս երկու հարևաններից Հայաստանը հետ է մնում։ Ադրբեջանն, այս զեկույցի համաձայն, 90-րդ […]
19:00 19.03.2019
Ղազախի շրջանում շահագործման է հանձնվել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության՝ առաջնագծին մոտ տեղակայված նոր զորամաս, հայտնում է «Ռազմինֆո»-ն: Բացման արարողությանը մասնակցել է ՊՍԾ ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը: Զորամասից բացի Ղուլիևը այցելել է նաև մարտական դիրքեր: Շահագործման են հանձնվել շտաբի և վարչական այլ շինություններ, ժամկետային զինծառայողների համար զորանոց, ծառայողական բնակարաններ, գարաժներ են: Նշենք, որ այս զորամասի շենքը […]
16:32 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ անվտանգության մարտահրավերներին: Նա նախ նշեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսակցությունը դրական է համարում, նաև կարևորեց այն շեշտադրումը, որ հնչեց Ստեփանակերտում, նաև անդրադարձավ իրեն հուզող մի հարցի. «Մի բան ասեմ, առիթ է, ուզում եմ մի մտահոգություն հայտնել, որ բոլորիս է վերաբերում: Մենք անվտանգության մի կարևոր […]
16:04 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման օրակարգին, իրենց քննարկումներին՝ նշեց, որ նախորդ երկխոսությունը դրական է համարում, ինչպես և այն երկխոսությունը, որ պետք է գա: «Երբ միջազգային հանրությունն ասում է, որ հանրությանը պետք է պատրաստել խաղաղության, իսկ ո՞վ պետք է անի դա: Միջազգային հանրությունը նկատի է ունենում, որ Հայաստանի […]
15:11 19.03.2019
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադառնալով Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացուն սպասվելիք իրավական գործընթացներին, ասաց, թե փաստն այն է, որ անձը հատել է Ադրբեջան-Հայաստան սահմանը, նա ձերբակալվածի կարգավիճակ ունի և իրականացվում է նախաքննություն: «ՀՀ իշխանությունները Սահմանադրությամբ բոլոր պարտականություններն իրականացնում են, ներգրավված է գործընթացում նաև Կարմիր Խաչը, կապահովվի անձի իրավունքների ողջ ներկապնակը»,-ասաց նախարարը: […]
23:18 18.03.2019
BBC-ի ռուսական ծառայությունը նյութ է հրապարակել Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների մասին: Նյութում նշվում է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը գնում է աննախադեպ քայլերի` ազատում է քաղբանտարկյալներին, ներում է քաղաքացիների վարկային պարտավորությունները, ավելացնում է նվազագույն աշխատավարձը և այլն: Առաջին անգամ Ալիևը նույնիսկ հարցազրույց է տվել տեղական ԶԼՄ-ներից մեկին: Այսպիսի վարքագծի պատճառներից մեկը, ըստ հրատարակչության, Հայաստանում […]
20:13 18.03.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին: Այս մասին տեղեկանում ենք Թաթոյանի ֆեյսբուքյան էջից: «Այսօր այցելեցի Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է հիվանդանոցում»,- գրել է նա: Այցի վերաբերյալ պաշտոնական […]
15:18 18.03.2019
Վրաստանում այսօր պաշտոնապես մեկնարկել են ՆԱՏՕ-ի հետ զորավարժության միջոցառումները, տեղի ունեցել բացման հանդիսավոր արարողություն։ Դրան մասնակցելու են Վրաստանի և ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետությունների ներկայացուցիչներ։ Մարտի 18-28 ժամանակահատվածում անցկացվելիք զորավարժության նպատակն է ձևավորել բազմազգ զորախումբ՝ բրիգադի կազմով, որի ղեկավարությունը կլինի վրացական ենթակայության տակ։ Հրամանատարաշտաբային վարժանքի ընթացքում այս զորախմբի կազմով իրականացվելու են տարբեր բնույթի գործողություններ՝ ճգնաժամային […]