11:48 10.04.2019
Ապրիլի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես […]
11:42 10.04.2019
Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում առաջարկում է Արցախին ու Ադրբեջանին Սարսանգի ջրամբարի ռեսուրսները համատեղ օգտագործել: Նպատակը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելն է: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպման վերաբերյալ արդեն […]
19:42 09.04.2019
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում այսօր հանրային լսում է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի առնչությամբ, որին ներկա են եղել ադրբեջանցի իրավապաշտպաններ. վերջիններս բարձրաձայնել են Ադրբեջանում քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը տեղեկացրեց, որ դա համատեղ հանրային լսում էր՝ Իրավական հարցերի, Մարդու իրավունքների և Մոնիթորինգային հանձնաժողովի: Հանրային լսմանը ներկա են […]
17:46 09.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում կողմնակի միջոցառում է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի առնչությամբ. «ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում կողմնակի միջոցառում (side event) է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի առնչությամբ։ Ներկա են հայտնի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսովան, Ռասուլ Ջաֆարովը, սկայպով միացել է նաև […]
16:40 09.04.2019
Չեխիայի Հանրապետությունը զենքի արտահանման ոլորտում կատարում է բոլոր միջազգային պարտավորությունները։ Եվ հաուբիցների մատակարարումը չի իրականացվել Չեխիայի կողմից, և կատարվել է երրորդ երկրների միջոցով։ Այս մասին այսօր Երևանում ճեպազրույցի ժամանակ ասաց Չեխիայի ՊՆ ղեկավարը։ «Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի բոլոր կանոնները և արտոնագիր չենք տալիս այդ զինատեսակներն Ադրբեջան արտահանելու համար»,- ասաց նախարարը։ Նրա խոսքերով` այդ հաուբիցների […]
15:10 09.04.2019
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը: SHANTNEWS.am-ը Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ իր ելույթից հետո եղա՞ն արձագանքներ կամ հնարավո՞ր է՝ հարցը դառնա առանձին քննարկման առարկա: «Դուք գիտեք՝ մեկ անգամ չէ, որ ես ԵԽԽՎ-ում բարձրացնում եմ մեր գերիների ու ռազմագերիների խնդիրը: Տևական ժամանակ ես այս կառույցում բարձրացրել […]
09:38 09.04.2019
Ապրիլի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես […]
20:19 07.04.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բաքվի կողմից վերջին շրջանում հնչեցված հայտարարություններին։ «Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության»,- ասել է Դավիթ Տոնոյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կայացած ԵԿՄ համագումարից ու ասուլիսից հետո ԵԿՄ նորընտիր նախագահն ու վարչության անդամներն այցելել են Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին։
16:58 06.04.2019
Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Կարևորելով ՄԱԿ-ի հետ մեր երկրի համագործակցությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կազմակերպության և դրա կառույցների աշխատանքներում։ «Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, […]
13:53 06.04.2019
Մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։ «Այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել […]
11:17 05.04.2019
Ստրասբուրգի դատարանն ավարտել է Վրաստանից առևանգված և Ադրբեջանին արտահանձնված ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործի առնչությամբ Վրաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունները: Այժմ Մուխթարլին և նրա փաստաբանները սպասում են Ստրասբուրգի դատարանի եզրափակիչ որոշմանը: Մուխթարլիի վրացի փաստաբանները հայտարարել են, թե պահանջում են, որ դատարանը հաստատի` Մուխթարլիի նկատմամբ տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտում: «Մեր փաստարկն այն […]
17:35 04.04.2019
Ադրբեջանի իշխանությունները այսօր ձերբակալել և 15-30 օր կալանքի տակ են առել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության 4 ակտիվիստի, որոնք մեղադրվում են, թե իբր չեն կատարել իրավապահների օրինական պահանջը։ Իրականությունն այն է, որ 2 օրից նույն ընդդիմադիր ուժը մտադիր է ցույցեր անցկացնել երկրի մայրաքաղաքում «Ո´չ կոռուպցիային», «Ազատությո´ւն քաղբանտարկյալներին» և «Ազատությո´ւն Ղարաբաղին» կարգախոսներով։ Թեև Բաքվի քաղաքային իշխանությունները չեն […]
17:27 04.04.2019
Ադրբեջանի նախագահը ստորագրել է հրամանագիր, որով երկրի դատական համակարգը պետք է փոփոխությունների ենթարկվի․ այն այսուհետ «պետք է հիմնվի» ազնվության, օրինականության, արդարադատության սկզբունքների վրա։ Երկրում ստեղծվելու է առանձին դատարան, որը քննելու է մաքսային և առհասարակ ֆինանսական վեճերի, ձեռնարկատիրական գործունեության հետ կապված բողոքները։ Նույն փոփոխությունների արդյունքում նախատեսվում է դատավորների քանակն ավելացնել 200-ով այն պարագայում, երբ երկրում ներկայումս […]
17:25 04.04.2019
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հերթական հանդիպման և դրա ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։ «Շատ շուտով մենք կունենանք երկկողմ հանդիպում։ Մենք արդեն պայմանավորվել ենք ժամկետի վերաբերյալ։ Ավանդույթի համաձայն՝ դրա մասին կհաղորդվի Երևանում և Բաքվում»,- ասել է նախարարը։
17:20 04.04.2019
ԵՄ դիվանագիտության դեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը հույս է տալիս Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման առումով: «Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դրական էր: Այն հունվարին կայացած Փարիզյան համաձայնագրի, բարձր մակարդակի շփումների, հրադադարի խախտումների զգալի կրճատման ֆոնին մեզ հույս է տալիս, որ գործընթացը կարող […]
17:10 04.04.2019
Ադրբեջանի բանակը մատակարարման, զենքի որևէ խնդիր չունի, քանի որ կարող է վերսկսել ռազմական գործողությունները ցանկացած պահի։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նա պնդել է, որ բանակն արդիականացնելիս իրենք օգտվում են պատերազմի մեջ գտնվող երկրների, մասնավորապես Թուրքիայի փորձից։ Հասանովը արձագանքել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն խոսքերին, որ հայկական […]
14:15 04.04.2019
Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում նոր իմպուլս կա, որն անհրաժեշտ է իրացնել ու վերածել տեղերում իրականացվող կոնկրետ քայլերի։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը։ Մինչ այդ, նա ելույթ էր ունեցել ԱՄՆ Հելսինկյան կոմիտեում ու ասել, որ թեև որոշ դրական իրադարձություններ են եղել, բայց դեռ շատ բան է անհրաժեշտ տեսնել մինչև […]
13:23 04.04.2019
Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշմանդամություն ստացած անձանց, գովել նրանց ու խոստացել, որ «Ղարաբաղը վերադարձնելու են» հենց այդպիսի մարդկանց շնորհիվ, ասել է թե՝ զինվորականների «շնորհիվ»։ «Այդպիսի եղբայրների հետ մենք անպայման կվերադարձնենք Ղարաբաղը։ Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը»,- ասել է Մեհրիբան Ալիևան։ Հիշեցնենք, որ […]
20:14 03.04.2019
Ադրբեջանի նամականիշային ծառայությունը թողարկել է նոր նամականիշ, որը նվիրված է Ապրիլյան պատերազմի մեկնարկի 3-ամյակին։ «Ապրիլյան մարտեր – 2016․ Լելեթեփե»․ գրված է նամականիշի վրա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նամականիշները տպվել են 24 հազար օրինակով, Բելառուսում։ Ինչ վերաբերում է դրանց վրա եղած գրառմանը, ապա հիշատակված Լելեթեփեն այն բարձունքն է, որ Արցախի հարավային հատվածում մարտերի ընթացքում անցել է […]
17:13 03.04.2019
Ադրբեջանում ամեն 100 հազար բնակչի հաշվով կա 235 բանտարկյալ, և այս ցուցանիշով հարևան պետությունը «առաջատարների» թվում է Եվրոպայում։ Եռյակում են նաև Ռուսաստանն ու Վրաստանը։ Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի՝ այսօր հրապարակված զեկույցը։ Նշված երկրներն ունեն հետևյալ ցուցանիշները՝ 100 հազար բնակչի հաշվով․ Ռուսաստան – 418 բանտարկյալ, Վրաստան – 252 բանտարկյալ, Ադրբեջան – 235 բանտարկյալ։ Նրանց […]
00:47 03.04.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսել է Ապրիլյան պատերազմի մասին. «Պատերազմը ադրբեջանական ագրեսիայի և մեր ինքնապաշտպանության մասին էր: Պատերազմը կոշտ տերմին է, բայց չեզոք է, իսկ երբ ասում ենք ուխտադրուժ ագրեսիա, դա շատ բան է ասում: Մենք ունենք ստորագրություններ, որտեղ հստակ նշված է, որ պատերազմ չի կարելի […]
21:17 02.04.2019
«Մենք տեսնում էինք շքերթներում գեղեցիկ տղաների, բայց իսկական հայկական բանակն այն է, ում հետ մենք ամեն օր շփվում ենք: Հայոց լեզվով բակում հնչող կարճ, կտրուկ հրամաններն այնքան գեղեցիկ են: Մեր զենքերն այնքան հետաքրքիր դիզայն ունեն, դա նկարագրելու բան չէ»,- ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով […]
20:52 02.04.2019
Մոսկվայում կայացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը: Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել պատրիարք Կիրիլի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում, նաև Արցախի խնդրի կարգավորման շուրջ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում անցկացնելու նրա նախաձեռնությունը: Հանդիպման ընթացքում Կաթողիկոսը բարձրացրել է նաև Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանի գերությունից ազատման հարցը: «Վերջերս 20 տարվա […]
10:37 01.04.2019
Հուսադրող է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների տրամադրվածությունը` ուղղված հրադադարի ամրապնդման ու խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, որն անդրադառնում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ մարտի 29-ին կայացած հանդիպմանը։ «Եվրոպական Միությունն անհամբերությամբ սպասում է Վիեննայի պայմանավորվածությանը՝ հումանիտար ոլորտում ձեռնարկվելիք միջոցառումներին, ինչպես նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համաձայնության ուղղությամբ քայլերի մշակմանը, […]
00:12 01.04.2019
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ՀՀ սահմանակից Կարսի և Իգդիրի նահանգներում ադրբեջանցիներն ու թուրք ազգայնական «Գորշ գայլեր»-ը զգալիորեն զիջել են քրդական ու հայկական ուժերին: Կարսում հաղթել է քրդամետ HDP կուսակցությունը՝ ստանալով նաև տեղի հայերի քվեները, իսկ Իգդիրում, նախնական տեղեկություններով, հաղթել է կրկին HDP-ի աջակցությունը վայելող հայկական արմատներով թեկնածուն:
19:09 30.03.2019
ՌԴ և Իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է: Նա ընտանիքի հետ ճանապարհորդում է ՀՀ քաղաքներով: SHANTNEWS.am-ը հայտնի բլոգերին հանդիպել է Գյումրիում, որտեղ նա անցկացրել է հայաստանյան արձակուրդների 4 օրը: Հիշեցնենք` Լապշինը 2017 թվականին Ադրբեջանում 7-ամսով կալանավորվել էր այն բանի, համար, որ այցելել էր Արցախ և քննադատել Ադրբեջանի իշխանություններին: Լապշինը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել […]
17:20 30.03.2019
Ադրբեջանում մարտի կեսերին անցկացված զորավարժությունների ընթացքում կիրառվել են բելառուսական «ԱԳԱՏ-կառավարման համակարգեր» ընկերության արտադրած «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր։ Ըստ ադրբեջանական մասնագիտացված կայքերից մեկի տարածած տեղեկության` Ադրբեջանը Բելառուսից այս համակարգերը գնել է այս տարվա փետրվարին Աբու Դաբիում կայացած IDEX-2019 ցուցահանդեսից հետո։ Աղբյուրը ներկայացրել է մի քանի կադր զորավարժության ընթացքից, որտեղ երևում են բելառուսական համակարգերը: SHANTNEWS.am-ի տաղավարում […]
00:39 30.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը կարևորել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Զրուցակիցներն անհրաժեշտ եմ համարել, որպեսզի երկու երկրների կառավարությունները շարունակեն […]
22:02 29.03.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: […]