19:51 16.04.2019
«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում`քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ զրույցի ժամանակ, հաղորդավար Արամ Աբրահամյանը, անդրադառնալով ժողովրդական դիվանագիտությանը, հետաքրքրվել է, թե այդ ձևաչափում ում է Ադրբեջանը գործուղում Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: «Եթե մենք խոսենք Դորտմունդյան համաժողովի մասին, որն ամենահեղինակավոր կառույցներից մեկն է, ասում էին, որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս սենյակն է: Նրանց ներկայացուցիչները գալիս և […]
19:30 16.04.2019
«Հեռանկար»-ի տաղավարում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն անդրադարձել է ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպմանը: Հիշեցնենք, որ հանդիպման ավարտից հետո արված հայտարարության մեջ նաև նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել` թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող […]
17:30 16.04.2019
Ապրիլի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանում փողերի լվացման մասին բանաձև ընդունեց: «Կոռուպցիոն լվացքատուն» խորագրով զեկույցի հեղինակը հոլանդացի պատգամավոր Մարտ վան դե Վենն է: Փաստաթղթում խոսվում է խոշոր գումարների լվացման, Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից եվրոպացի գործիչներին և պատգամավորներին կաշառելու մասին: ԵԽԽՎ լիագումար նիստին մասնակցող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը SHANTNEWS-ի տաղավարում խոսել է բանաձևի մասին: […]
17:16 15.04.2019
Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպմանը շարունակվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հեռանկարների […]
15:47 15.04.2019
Մոսկվայում շարունակվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցում են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հանդիպումն ընթանում է փակ ռեժիմով: Երեք երկրների ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների առանցքում Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկումներն են: SHANTNEWS.am-ի մոսկովյան թղթակցի փոխանցմամբ՝ մինչ բանակցությունների […]
13:58 15.04.2019
Վերջին 5 տարում Ադրբեջանում առգրավվել է 8 տոննա 354 կիլոգրամ տարբեր տեսակի թմրանյութ, ինչը նշանակում է՝ միջինում տարեկան ավելի քան 1,6 տոննա թմրանյութի շրջանառություն է բացահայտվել։ Այս մասին հայտնի է դարձել Բաքվում նարկոթրաֆիքի դեմ պայքարի վերաբերյալ ֆորումի ժամանակ։ Այս թվերը ներկայացրել է երկրի վարչապետ Նովրուզ Մամեդովը։ Իսկ նրա տեղակալ Ալի Հասանովը հայտարարել է, որ վերջին […]
10:41 15.04.2019
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 29-ին:
21:02 14.04.2019
Մերձմոսկվայի Լենինյան թաղամասում ֆինանսական կոնֆլիկտի պատճառով կրակոցներ են հնչել: Հաղորդվում է 1 զոհի մասին, ով ազգությամբ ադրբեջանցի է: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն: Ադրբեջանի 32-ամյա քաղաքացու մարմինը գտել են մեքենայի մեջ: Տղամարդը մահացել է որովայնի շրջանում ստացած հրազենային վիրավորումից: Մահացածի ընկերոջը նույնպես կրակել են, բայց վերջինիս կյանքը հաջողվել է փրկվել, նա ոստիկանությանը պատմել է […]
23:59 13.04.2019
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցի վերաբերյալ միջազգային այն նորմին, որ ցեղասպանության սպառնալիքի ներքո հնարավոր է Արցախի անջատում տեղի ունենա: Նա հայտնել է, որ նման նորմն աշխատում է՝ հաշվի առնելով մարդու կյանքի իրավունքն ու անվտանգության ապահովման կարևորությունը, և տարածքի բացակայության պայմաններում տեղի խաղաղ բնակչության […]
23:35 13.04.2019
Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ ներկայացված հայցերը Հայաստանի կողմից պատրաստվել էին երկու փորձառու և պրոֆեսիոնալ իրավաբանների՝ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի կողմից, և դատարանը դրանցից մեկը վարույթ չի ընդունել՝ ապացույցների անբավարարության հիմքով, այս մասին խոսել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանը: Նրա կարծիքով՝ Եվրոպական դատարանը միակ իրավասու մարմինն է, որի որոշումները պարտադիր են […]
21:18 13.04.2019
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանում փողերի լվացման մասին երեկ բանաձև է ընդունել: «Կոռուպցիոն լվացքատուն» վերնագրով զեկույցի հեղինակը հոլանդացի պատգամավոր Մարտ վան դե Վենն է: Փաստաթղթում խոսվում է խոշոր գումարների լվացման, Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից եվրոպացի գործիչներին և պատգամավորներին կաշառելու մասին: «Կոռուպցիոն լվացքատուն» անվանումն ստացած բանաձևի հերոսն իրականում միայն Ադրբեջանը չի: Բանաձևում ներառված են նաև Ռուսաստանի, Մոլդովայի, […]
15:54 13.04.2019
Ռուսաստանում հակահայկական ու հակաթալիշական գործունեություն ծավալող ադրբեջանցի լրագրող Ֆուադ Աբբասովը երկուշաբթի կարտաքսվի Ռուսաստանից։ Այս մասին այսօր հայտնի է դարձել թալիշական ու ադրբեջանական ռուսալեզու լրատվամիջոցներին։ Պարզվում է՝ հայերի ու թալիշների դեմ սադրանքներ անող գործիչը հասցրել է «աչքի փուշ» դառնալ նաև սեփական հայրենակիցների համար։ Աբբասովը հակասությունների, տարաձայնությունների մեջ է մտել Ռուսաստանում գործող ադրբեջանական համայնքների հետ, նրանց մեղադրել […]
14:40 13.04.2019
Բեյլագգանից արևելք՝ ադրբեջանական Բահրամթեփե բնակավայրի մոտ գտնվող մաքսակետում, այսօր ձերբակալվել է Ադրբեջանի երեք քաղաքացի, որոնք փորձում էին Իրանից Ադրբեջան անցկացնել թմրանյութերի խոշոր խմբաքանակ։ Այս մասին հայտնել է ադրբեջանական սահմանապահ ծառայությունը։ Ադրբեջանի քաղաքացիներին պատկանող մեքենայի խուզարկության ժամանակ դրա մեջ ադրբեջանական սահմանապահները նկատել են 6 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրանյութ, ինչպես նաև թմրանյութերի պատրաստման համար աճեցվող բույսի սերմեր։ […]
16:08 12.04.2019
Բաթումում պոտենցիալ սպառնալիքի մասին կեղծ ահազանգի համար 28-ամյա ադրբեջանցի է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Աջարիայի հեռուստատեսությունը` հղում անելով տեղական ոստիկանությանը: Դեռևս մարտի վերջին նա զանգահարել էր «112» ծառայություն և հայտնել, որ Բաթումի «Sheraton» հյուրանոցի խաղատանը պայթուցիկ սարք կա: Ոստիկանությունը պարզել է, որ ահազանգ հնչեցրած քաղաքացին զանգի պահին գտնվել է խաղատանը: Հիշեցնենք, որ մարտի 31-ի […]
15:10 12.04.2019
Ապրիլի 11-ին Ֆիզուլու ուղղությամբ ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Ջալիլաբադի շրջանի Մուսալը գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Մայըլզադե Մահարրամ Գաֆար օլղուն (Mayılzadə Məhərrəm Qafar oğlu), հայտնում է «ՌազմԻնֆո»-ն: Այս տեղեկությունը ադրբեջանական Orman.az լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է Մուսալը գյուղի ՏԻՄ ղեկավարի տեղակալ Ասիֆ Գյուլիևը։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ այս զինծառայողը զորակոչվել էր 2018թ․ ապրիլի 12-ին։ […]
14:42 12.04.2019
ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը քննադատել է օտարերկրյա ուղևորությունների արգելքի որոշումը, որը գործում է ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովի նկատմամբ: Այս մասին Դեզիրը գրել է իր թվիթերյան էջում. «Ես քննադատում եմ օտարերկրյա ուղևորությունների արգելքի որոշումը, որը կիրառվել է ադրբեջանցի բլոգեր, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի նախագահ Մեհման Հուսեյնովի նկատմամբ և կոչ եմ անում Ադրբեջանի […]
12:23 12.04.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթին: Ըստ Սաֆարյանի՝ ելույթն արժի բաժանել երեք հատվածի՝ ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը, Հայաստան-ԵԽ հարաբերություններ, ինչպես է աշխարհի ու սեփական ապագային նայում Հայաստանը, և որոնք են այն ուղենիշները, որոնցով շարժվելու է Հայաստանը: SHANTNEWS.am-ի այն հարցին, […]
20:14 11.04.2019
ԵԽ-ն 57 կողմ, 7 դեմ, 4 ձեռնպահ ձայնով ընդունել է «Լվացքատուն. ի պատասխան կազմակերպված հանցագործության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ միջազգային պայքարի հարցում ստեղծված նոր մարտահրավերների» վերտառությամբ զեկույցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնում է ԵԽԽՎ լիագումար նիստին մասնակցող հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը: Նա մանրամասնում է, որ զեկույցի մի մեծ հատված […]
16:46 11.04.2019
Ադրբեջանական բանակի՝ առաջնագծի մոտ տեղակայված հրթիռահրետանային ստորաբաժանումներն այս օրերին վարժանքներ են իրականացրել իրենց կենտրոնացման շրջաններում։ Փողային հրետանին երթարշավից հետո իրականացրել է մարտական կրակով վարժանքներ։ Մինչ այդ էլ զորավարժություն էին անցկացրել Ադրբեջանի օդուժի ուղղաթիռային ստորաբաժանումները։ Նրանք իրականացրել են ցամաքային զորքերին օդից աջակցելու, պայմանական հակառակորդի ցամաքային ուժերի դեմ պայքարելու վարժանքներ։ Նշենք, որ մինչ այդ զորավարժությունների մասին ելույթ […]
15:55 11.04.2019
ԵԽԽՎ-ին մասնակից հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԵԽ-ում ներկայացված լինելու կարևորության մասին: «Կարծում եմ` շատ կարևոր է ներկայացվածությունը այս պլատֆորմներում, շահերի առաջ քաշումը, երկրի ներկայացումը: Այո´, բանաձևերը չունեն պարտադրանքի բնույթ, բայց կարևոր են, եթե կան հակահայկական ձևակերպումներ, ժամանակին դրանք կանխելու, ուստի ես կարծում եմ՝ այստեղ աշխատանքը, շփումները բավականին կարևոր […]
15:25 11.04.2019
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ուլվիա Աղաևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման պարտավորություն է ստանձնել, ապա հետաքրքրվեց՝ որքանո՞վ է Հայաստանը հավատարիմ մնում մի շարք բանաձևերով իր ստանձնած պարտավորություններին: «ԼՂ հարցի խաղաղ կարգավորման մեր պարտավորությունը ես վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում մեր ադրբեջանցի […]
14:44 11.04.2019
ԵԽԽՎ նիստի ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, որ 2016 թվականի հունվարին հենց այս կառույցում քննարկված որոշ փաստաթղթեր «նույն թվականի ապրիլին բռնկված Քառօրյա պատերազմի նախերգանքը դարձան» ու հող նախապատրաստեցին ադրբեջանական հարձակման համար։ Անդրադառնալով Արցախյան կարգավորմանը՝ Փաշինյանը նշեց, որ միջոցներ են ձեռնարկվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ֆորմատով բանակցություններում Արցախի մասնակցությունը վերականգնելու համար։ «Պատահական […]
13:39 11.04.2019
Նիկոլ Փաշինյանը ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի է մասնակցել:
12:00 11.04.2019
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնած հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա խոսել է այս նստաշրջանի օրակարգի մասին. «Օրակարգը բավականին հագեցած է, մենք քննարկեցինք Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը, այդ լսումներն առաջարկել էին կազմակերպել Ադրբեջանից դուրս գտնվող մի շարք ՀԿ-ներ: Դահլիճում նստած էին ադրբեջանցի պատգամավորները, պատվիրակության ղեկավարը նշեց, որ դիկտատոր Ալիևը Հայաստանի […]
19:19 10.04.2019
ԵԽԽՎ-ում «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը նշեց՝ հանդես է գալիս ոչ իբրև Հայաստանի պատվիրակության անդամ, այլ իբրև երիտասարդ կին, քաղաքական գործիչ: Նա խոսեց ԼՂ հակամարտության մասին, նշեց՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երկարաժամկետ հակամարտություն գոյություն ունի, ապա ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]
18:42 10.04.2019
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ արձագանքեց Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթին, նշեց, որ նա «ոչ հավաստի տեղեկություններ է հաղորդում»: Փաշաևան հայտարարեց, թե Հայաստանից վտարվել են հազարավոր ադրբեջանցիներ, հիշատակեց Խոջալուի դեպքերը, ադրբեջանցի փախստականների խնդրի մասին խոսեց, կարծիք հայտնեց, որ բոլոր պետությունները պետք […]
18:16 10.04.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց. «Ես համաձայն եմ, որ Եվրոպան այսօր բախվում է ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի աճին: Եկեք ինքներս մեզ հարց տանք. մեր ասամբլեայում հաճախ հնչում են քսենոֆոբ ու ռասիստական արտահայտություններ, քաղաքական գործիչները իրենց քաղաքական ու բարոյական պարտավորությունները […]
11:48 10.04.2019
Ապրիլի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես […]
11:42 10.04.2019
Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում առաջարկում է Արցախին ու Ադրբեջանին Սարսանգի ջրամբարի ռեսուրսները համատեղ օգտագործել: Նպատակը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելն է: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպման վերաբերյալ արդեն […]