TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Ադրբեջան

Ադրբեջանն իր գործողություններով չի նպաստում մթնոլորտին, որն անհրաժեշտ է բանակցությունների համար. Հովհաննես Իգիթյան

14:10 03.05.2019

«Ես հայտարարել եմ, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի շրջանակներում, Ադրբեջանը չի կատարում: Կողմերը պայմանավորվել են, որ զերծ կմնան ատելության խոսքից, ռազմատենչ հայտարարություններից և կանեն հումանիտար միջոցառումներ: Սակայն Ադրբեջանը ոչ միայն զերծ մնաց, այլ գիտեք, որ վերջերս հյուսիսային շրջանում գնդակոծվել է Երևան-Թբիլիսի ճանապարհը: Քննարկում ենք հարցը, համագործակցում ենք թե´ ԱԳՆ-ի, թե´ այն օղակների […]

̰
Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ. Արցախի ՊԲ

12:10 03.05.2019

Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով: Այս մասին ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն ՊԲ առաջնային դիրքերը, […]

̰
Վրացիների բողոքի ակցիան Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ

00:10 03.05.2019

Վրաց հասարակությունը շարունակում է դատապարտել Սուրբ Հարության տոների նախօրեին ադրբեջանական ԶՈւ-ի կողմից վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրի մուտքը հոգևորականների ու հավատացյալների համար փակելու փաստը: Վրաստանի «Լեյբորիստական կուսակցության երիտասարդական թևն այսօր ադրբեջանական կողմի գործողությունները դատապարտող բողոքի ակցիա էր կազմակերպել Թբիլիսիում՝ Ադրբեջանի դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները կրում էին «Մի՛ նմանվեք ռուսներին», «Դավիթ Գարեջին Վրաստան է», «Մենք ընկերներ […]

̰
Ադրբեջանի օդուժը պաշտպանական զորավարժություն է անցկացրել

17:50 02.05.2019

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիաբազաներից մեկում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավվել է առնվազն 2 միավոր մարտական ինքնաթիռ, ինչը հայտնի է դառնում Ադրբեջանի ՊՆ կայքում հրապարակված լուսանկարներից։ Օդուժի գործողությունները համադրվել են հակաօդային պաշտպանության ուժերի հետ։ Իրականացվել է յուրային զորքերի պաշտպանության գործողություն «հակառակորդի» օդային հարձակումից։ Ապա, ըստ սցենարի, ադրբեջանական ինքնաթիռները սկսել են հարվածներ հասցնել ցամաքային  թիրախներին։

̰
Մի տեսակ թեժացած իրավիճակ է ձևավորված Ադրբեջանում. Թևան Պողոսյան

14:39 02.05.2019

«Մայիսն ընկալվում է որպես խորհրդանշական իրադարձություններով լի ամիս, բայց չպետք է մոռանանք, որ կա մի երկիր, որը փորձելու է մեր հաղթանակներն ու տրամադրությունը փչացնել և իր գործողությունները տանել առաջ»,- մայիսի 2-ին, խոսելով արցախյան հարցի մասին, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանն ամեն օր սկսում է դեպի հին վարքագիծը քայլեր ձեռնարկել, […]

̰
ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Ուիլյամ Գիլ

13:02 02.05.2019

Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան Ուիլյամ Գիլը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր պատրաստակամություն է հայտնել ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է Trend-ը: «Ինչպես դուք գիտեք, ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և մենք պատրաստակամ ենք աշխատել կողմերի հետ, որպեսզի նպաստենք բանակցությունների ճանապարհով խնդրի կարգավորմանը: Այս ամենը հաշվի առնելով` ԱՄՆ-ն պատրաստ է ապագայում ընդունել արտգործնախարարների […]

̰
Ադրբեջանական կողմը խոստովանել է Տավուշի ուղղությամբ կրակոցների արձակումը

17:17 01.05.2019

Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների և դրանց պատճառով ՀՀ ԶՈւ զինծառայողի վիրավորվելուց հետո ադրբեջանական կողմը, թեև վերապահումներով, բայց ընդունել է, որ այդ ուղղությամբ կրակոցներ եղել են։ Այսօր սահմանի հակառակ կողմի առաջնագիծ է այցելել երկրի սահմանապահ ծառայության ղեկավարը։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենք պատասխան կրակ են բացել այն բանից հետո, երբ հայկական կողմն ինտենսիվ կրակի […]

̰
Ադրբեջանում մեկնարկել է Թուրքիայի բանակի հետ համատեղ զորավարժությունը

12:44 01.05.2019

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն ադրբեջանական զորավարժարաններից մեկում սկսել են համատեղ զորավարժություն, որը կրում է թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի անունը։ Զորավարժությունն անցկացվում է մարտական հրաձգությամբ։ Զորավարժության հիմնական նպատակը երկու զինված ուժերի միջև գործողությունների համադրումն ու ներդաշնակության ապահովումն է՝ համատեղ շտաբային աշխատանքի և զորային գործողությունների միջոցով։ Զորքից բացի, վարժանքներում  ներգրավված են հրետանային ու զրահատանկային […]

̰
Օկուպացիան չենք հանդուրժի. ցույց Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ

11:51 01.05.2019

Մայիսի 2-ին «Երիտասարդ լեյբորիստների» նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց է տեղի ունենալու: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն: «Ալիևի ռեժիմը փորձում է ճեղքում մտցնել վրացի և ադրբեջանցի ժողովուրդների միջև, դրա վառ օրինակն է Անապատի վանքի տարածքի փակումը և վրացի հավատացյալների համար վանական համալիր մուտք գործելու արգելքի սահմանումը: Ադրբեջանական կողմը նաև ավելացրել է սահմանապահների թիվը, եթե […]

̰
Հայերի մասին Մաքգրեգորի գրառումը թուրք և ադրբեջանցի երկրպագուների դժգոհությունն է հարուցել

14:30 30.04.2019

UFC վարկածով նախկին չեմպիոն, մարզաշխարհում հայտնի, ավստրալացի սկանդալային մարտիկ Քոնոր Մաքգրեգորն իր աջակցությունն է հայտնել հայերին 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նա նման գրառում է կատարել Twitter-ի միկրոբլոգի իր էջում: «Ես հայերի խմբի հետ եմ ողջ օրը: Դիլան Դանիս և Քարդաշյաններ: Գործ չունեք հայերի հետ»,- գրել է Մաքգրեգորը: Մարզիկը նաև հայտարարել է, որ «հայերը […]

̰
Ադրբեջանը փորձում է ընդլայնել Հայաստանի շրջափակումը. Ալեքսանդր Լապշին

12:08 30.04.2019

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր անձնական բլոգում անդրադարձել է օրերս վրաց-ադրբեջանական սահմանին տեղակայված Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ծավալվող իրադարձություններին: «Դավիթ Գարեջի համալիրի շուրջ միահյուսվել են Բաքվի` «Մեծ Ադրբեջան» ձևավորելու տարածաշրջանային հավակնությունները` ներառելով Վրաստանի Քվեմո-Քարթլիի շրջանները (Մառնեուլ, Ռուսթավի, Գարդաբանի): Ադրբեջանը, փորձելով ճնշում գործադրել Վրաստանի վրա, նպատակ ունի ադրբեջանա-հայկական  հակամարտությունում ներքաշել Վրաստանին, մասնավորապես կփորձի ընդլայնել Հայաստանի […]

̰
Հայաստանին ու Ռուսաստանին պետք է ժողովրդավարություն, Ադրբեջանին՝ ոչ. Պոզներ

15:00 29.04.2019

Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները խոսել է հետխորհրդային պետություններում ժողովրդավարության մակարդակի մասին: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն: «Նախկին  խորհրդային հանրապետություններին ժողովրդավարությունն այս կամ այն տեսքով, այս կամ այն մասշտաբով պետք է, այդ թվում՝ Մերձբալթյան երկրներին, Վրաստանին, Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, Ռուսաստանին: Մյուս երկրներին՝ Ադրբեջանին, Ղազախստանին, Միջին Ասիայի երկրներին, այսօր ակնհայտ է, որ ժողովրդավարություն պետք […]

̰
Ադրբեջանում արգելել են Ռուսաստանից թռչնամսի ներմուծումը

15:37 27.04.2019

Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությունը որոշել է սահմանափակել Ռուսաստանից հավի ու այդ թռչնատեսակի մսի ներմուծումը։ Դրա պատճառն այն է, որ գործակալության հաղորդագրության համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռուսական թռչնամսի մեջ հայտնաբերել է «Նյութասլ» հիվանդության հարուցիչներ։ Սրա արդյունքում գործակալությունը որոշել է ժամանակավորապես արգելել թռչնի ու դրա մսի ներմուծումը Ռուսաստանի կազմի մեջ մտնող Չեչենական Հանրապետությունից ու Ստավրոպոլի շրջանից։ Ավելին, […]

̰
Ադրբեջանի բանակն Արցախի դիրքերի ուղղությամբ կրակել է օրական միջինը 44 անգամ

14:42 27.04.2019

Ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի հետ Արցախի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 3700 կրակոց: «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»,- […]

̰
Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել

12:52 26.04.2019

Զենքի գաղտնի պահեստ են հայտնաբերել Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ոստիկանության օպերատիվ աշխատակիցները կասկածելի փաթեթ են հայտնաբերել Կեբելյոբայի շրջակա անտառում: Այնտեղ գտել են ատրճանակ, որսորդական հրացան՝ 23 փամփուշտով, երկու հրացան, գիշերային տեսողության սարքեր և այլն: Կատարվում է հետաքննություն: Իրավապահները փորձում են պարզել, թե ում է […]

̰
Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի կալանավորին «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատել են․ ՀՀ ԱՆ

22:45 25.04.2019

Ապրիլի 24-ին «Էրեբունի» ԲԿ է ընդունվել կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը: Բուժզննման արդյունքում պարզվել է, որ վերջինիս անհրաժեշտ է բժշկական շտապ միջամտություն: Իրականացված բաց եղանակով վիրահատության արդյունքում վերջինիս ստամոքսից հեռացվել է օտար մարմին: Հիվանդը գտնվում է բժիշկների մշտական հոգածության և վերահսկողության ներքո, վիճակը կայուն է: Բոլոր գործողությունները իրականացվել […]

̰
Արցախի ՊԲ-ն Ադրբեջանին կոչ է անում շփման գծում իրադրությունն արհեստականորեն չսրել

18:18 25.04.2019

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ս.թ. ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և 25-ի ժամը 15:20-ի սահմաններում հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում տեղակայված մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ […]

̰
Ադրբեջանցի սահմանապահները բացել են Դավիթ Գարեջիի անապատի վանք տանող մուտքը

17:20 25.04.2019

Հաջորդ կիրակի Վրաստանում նշում են  Քրիստոսի հարության` Զատկի տոնը: Այսօր վրացական  լրատվամիջոցները լուր էին  տարածել, որ արդեն 4-րդ օրն է, ինչ Ադրբեջանի սահմանային ծառայությունները փակել են Դավիթ Գարեջիի վանական համալիր տանող ճանապարհը ուխտավորների և զբոսաշրջիկների համար: Ըստ տարածված տեղեկությունների` ադրբեջանական կողմը ճանապարհը փակել էր շաբաթ օրը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի` վանք այցից հետո: Առաջին անգամ […]

̰
Ադրբեջանը փակել է Դավիթ Գարեջիի անապատի վանքը. հոգևորականները բողոքում են

13:38 25.04.2019

Դավիթ Գարեջիի մենաստանի արքեպիսկոպոս Կիրիոնի տեղեկատվությամբ՝ արդեն 3 օր է ադրբեջանցիները փակել են անապատի վանքը և հոգևորականներին ներս չեն թողնում, հայտնում է «Ալիք Մեդիան»: «Հարևան երկրի սահմանապահները արահետների վրա են աշխատում, նախազգուշացնող նշաններ են դնում, ինչին վրաց սահմանապահները հանգիստ նայում են: Նույնքան ճգնաժամային և ավելի վատ վիճակ կլինի, ինչպես 2012 թվականի մայիսին էր, երբ Վրաստանի իշխանությունները […]

̰
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Ադրբեջանի ԱԺ խոսնակի հայտարարության վերաբերյալ

21:06 23.04.2019

Հարցին՝ Ադրբեջանի ԱԺ խոսնակը հայտարարել է, որ ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է․ «Նախ նշեմ, որ գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն՝ հասանելի լինելով միայն գործընթացին անմիջական ներգրավվածություն ունեցող կողմերին: Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշմանը, ապա այն […]

̰
Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կոչ է արել ադրբեջանցի խորհրդարանականներին ձեռնպահ մնալ պատերազմի կոչերից

18:30 23.04.2019

Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը կոչ է արել ադրբեջանցի խորհրդարանականներին ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղում պատերազմի կոչեր հնչեցնելուց, հայտնում է Rusarminfo-ն: «Ինչի՞ կարող ենք հասնել պատերազմի մասին էմոցիոնալ կոչերով: Եթե հակամարտությունը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, ինչո՞ւ մենք դեմ արտահայտվենք դրան»,- ասել է Ասադովը: Ադրբեջանի խորհրդարանի նախագահն ավելացրել է, որ խորհրդարանականները պետք է զգուշավորություն ցուցաբերեն […]

̰
Հայոց ցեղասպանության մասին գրականություն և անմոռուկներ` թուրք և ադրբեջանցի պատգամավորներին

21:28 22.04.2019

«Ցեղասպանության 100-րդ տարելիցին Ստրասբուրգում էինք: Ես և Արփինե Հովհաննիսյանը մտանք Թուրքիայի պատվիրակության սենյակ և թուրքերին տվեցինք Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գրականություն ու թուրքական պատվիրակության բոլոր անդամների համար կրծքանշան-անմոռուկներ: Թուրքական պատվիրակության քարտուղարը լուռ վերցրեց գրականությունն ու անմոռուկներով կրծքանշանները: Հետո մտանք ադրբեջանական պատվիրակության սենյակ ու նույն փաթեթը թողեցինք ազերիների համար: Ի տարբերություն թուրքական պատվիրակության՝ ադրբեջանցիները որոշակի դիմադրություն ցույց […]

̰
Ադրբեջանի և Թուրքիայի բանակները Աթաթուրքի անունով համատեղ զորավարժություն են անցկացնելու

15:12 22.04.2019

Մայիսի 1-3-ին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ զորավարժություն կանցկացնեն ադրբեջանական տարածքում, և այդ զորավարժությունը կկրի հանրապետական Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալի անունը։ Թուրքիայի բանակի զինծառայողներն արդեն ժամանել են Ադրբեջան, որտեղ ծաղիկներ են դրել Հեյդար Ալիևի հուշարձանին, մեկ րոպե լռությամբ հարգել են նրա հիշատակը և այլ կապիկություններով զբաղվել։ Ինչ վերաբերում է բուն զորավարժությանը, ապա այն […]

̰
Ադրբեջանի բանակում սկսել են շահագործել Պակիստանից գնած ռազմական ինքնաթիռները

14:20 22.04.2019

Ուսումնական թռիչքների ժամանակ Ադրբեջանի բանակը սկսել է շահագործել նաև Պակիստանից գնած «Սուպեր Մուշակ» ուսումնամարտական ինքնաթիռները։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Պակիստանյան նոր ձեռքբերումներին զուգահեռ թռիչքների ժամանակ կիրառվել են նաև նախկինում Ադրբեջանի բանակում եղած Լ-39 ուսումնական ինքնաթիռները և «Մի» ուղղաթիռները (սրանց կոնկրետ մակնիշը չի հիշատակվում)։ Օդաչուները կատարել են միայնակ ու զույգով, խմբերով թռիչքներ […]

̰
Վրաց-ադրբեջանական բարեկամության հետկուլիսային ստվերները

00:00 22.04.2019

Վրաց-ադրբեջանական տարածքային վեճերը մի քանի հարյուրամյակների պատմություն ունեն: Սակայն դրանք նոր հնչեղություն ստացան ԽՍՀՄ միության փլուզումից հետո: Ներկայիս վրաց-ադրբեջանական 446 կմ երկարությամբ ընդհանուր սահմանը պետությունները ժառանգել են 1921-22թթ․-ից, երբ Նարիմանովի, Ստալինի և Օրջոնիկիձեի միջամտությամբ արհեստականորեն Ադրբեջանին կցվեցին վրացական պատմական Սաինգիլո (Հերեթի) շրջանը՝ կիսամահմեդականացված վրացիներով, և Գարեջի հովիտը` վրացական միջնադարյան համանուն վանական համալիրով: Ադրբեջանն իրեն համարում […]

̰
Մամուլի ազատության ինդեքսով Ադրբեջանն աշխարհում 15-րդն է՝ վերջից

17:16 20.04.2019

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպության ամենամյա Մամուլի ազատության ինդեքսում, որտեղ Հայաստանը 61-րդ տեղում է հայտնվել, Ադրբեջանը զբաղեցրել է 166-րդ հորիզոնականը 180 երկրից կամ որ նույնն է՝ վերջից 15-րդ տեղը։ Այս մասին հայտնի է դառնում կազմակերպության հրապարակած աղյուսակից։ Հարևան երկիրն ավելի վատ տեղում է, քան մամուլի դեմ լայնամասշտաբ գործողություններով հայտնի Թուրքիան, ավելի վատ դիրքում է, […]

̰
Ադրբեջանի հարավի թալիշաբնակ մի քանի գյուղ հոսանքազրկվել է առատ ձյան պատճառով

16:40 20.04.2019

Ադրբեջանի հարավում գտնվող ու հիմնականում թալիշներով բնակեցված Լերիկի շրջանում ձյունն այնքան շատ է եկել այս օրերին, որ մի քանի գյուղ մնացել է առանց էլեկտրականության։ Դրանցից մեկը՝ Օրանդ կոչվող բնակավայրը, արդեն երկու օր զրկված է էլեկտրամատակարարումից։ Գյուղական համայնքից հայտնել են, որ այնտեղ ձյան տեղումները եղել են 15-20 մմ, սակայն ճանապարհներն էլ սառցակալել են, ինչի հետևանքով այնտեղ […]

̰
ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է հանդիպել Վաշինգտոնում. Մամեդյարով

10:48 18.04.2019

Ապրիլի 15-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում էր կայացել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ:

̰
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով. Բակո Սահակյան

22:43 17.04.2019

Արցախի Ազգային ժողովը ապրիլի 17-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի […]

̰
Ադրբեջանը գումարների մեծ մասը ծախսել է համապատասխան հակահայկական բանաձևեր հրահրելու համար. Տաթևիկ Հայրապետյան

01:00 17.04.2019

ԵԽԽՎ-ում արդյո՞ք հարց բարձրացվեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ատելության քարոզի համար: Այս հարցին պատասխանել է ԵԽԽՎ-ում  ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը, որը նոր էր վերադարձել ԵԽԽՎ լիագումար նիստից, որտեղ ընդունվել էր Ադրբեջանում փողերի լվացման մասին բանաձևը: «Գումարների մեծ մասը ծախսվել է համապատասխան հակահայկական բանաձևեր հրահրելու համար, որ որոշ պատվիրակներ դա ներկայացնեն և նման այլ […]

̰
BACK_TO_TOP