17:15 15.05.2019
Վրաստանում ադրբեջանցի գործարարներն այսօր Վրաստանի օմբուդսմենի հետ հանդիպմանը մտահոգություն են հայտնել առ այն, որ Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ստեղծված իրադրության առնչությամբ սոցցանցերի վրացական տիրույթում ու առանձին լրատվամիջոցներում Ադրբեջանը ներկայացվում է որպես վրացական տարածքների բռնազավթիչ: Հնչել են նաև ադրբեջանական արտադրության ապրանքներից չօգտվելու, դրանցից ընդհանրապես հրաժարվելու կոչեր: Վրաստանում Ադրբեջանի բիզնես ասոցիացիայի անդամների հայտարարությամբ` նման հայտարարությունները բացասական […]
16:27 15.05.2019
Ադրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններում ռուսական արտոնագրով ու տեխնոլոգիաներով արտադրվել է 100 հազար հատ ԱԿ-74Մ ավտոմատ։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության ներկայացուցիչներից մեկը։ Նա հայտարարել է, որ պայմանագրի համաձայն՝ իրենք այդ ավտոմատների արտադրությունը կշարունակեն մինչև 2021 թվականը և ընդհանուր առմամբ կարտադրեն ևս մոտ 20 հազար միավոր հրազեն։ Սա հայտնի «Կալաշնիկով» ավտոմատի թարմացված […]
15:25 15.05.2019
Ադրբեջանի զինված ուժերի 10 զինծառայողի մասնակցությամբ երկուշաբթի սկսվելու է հերթական, այս տարվա մեջ արդեն երկրորդ խոշոր զորավարժությունը։ Այն ղեկավարելու է անձամբ երկրի պաշտպանության նախարարը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։ Ի տարբերություն նախորդ զորավարժությունների` այս անգամ խաղարկվում է պաշտպանական-հակահարձակողական սցենար․ այսինքն` ենթադրվում է, որ «հակառակորդի» բանակն է առաջինը սկսելու հարձակում, իսկ ադրբեջանցիները պաշտպանվելու […]
12:38 15.05.2019
«Մամեդյարովն այսօր նորից պնդեց, որ սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձին, որովհետև ասում է, որ Հայաստանի իշխանությունները գալիս և իրենց ներկայացնում են՝ ինչ են բանակցում»,- Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողներն այս հարցով դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: «Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք։ Նորից կրկնեմ, մենք բազմիցս առնչվել […]
12:20 15.05.2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, անդրադարձել արդիական հարցերի լայն շրջանակի: Հարց. Առաջին հարցը. ըստ էության պարզ դարձավ, որ Ադրբեջանի յուրօրինակ վետոյի շնորհիվ ձախողվել է ընդունել երեք հռչակագիր և անհրաժեշտ փաստաթղթեր, քանի որ նրանք ցանկանում էին, ինչպես այսօր բացահայտեց պարոն Մամեդյարովը, որ տարածքային ամբողջականության […]
19:47 14.05.2019
Չինաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Եվրամիության ղեկավարությունը կազմակերպել էր պաշտոնական միջոցառում` ի պատիվ Արևելյան գործընկերության կազմում ընդգրկված 6 երկրների: «Իսկապես մի սեղանի շուրջ էին գտնվում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են շփման գծում ստեղծված իրավիճակը և շատ ոչ խորացված քննարկում է տեղի […]
16:57 14.05.2019
Թբիլիսիի «Լանցետի» կլինիկան, որի վարկանիշը հայրենիքում ընկել է դեռ երկու տարի առաջ, Ադրբեջանում հայտնվել է ամենաաղմկալից քրեական գործերից մեկում: Այդ երկրում մեղադրյալի աթոռին է հայտնվել փոխպատվաստման նպատակով Բաքվից Թբիլիսիի կլինիկա հիվանդների ու դոնորների տեղափոխող տաքսու վարորդը: 2018 թ. մարտին Թբիլիսիի քաղաքային դատարանը «Լանցետիի»` ազգությամբ ադրբեջանցի տնօրեն Ֆյարմանա Ջեյնարլիին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման՝ 2օ16թ մարտին […]
23:16 13.05.2019
Ադրբեջանի հավաքականի նախկին հարձակվող Վագիֆ Ջավադովը վստահեցրել է, որ իր երկիրը կապահովի Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը, եթե վերջինս որոշի գալ Բաքու։ «Եթե մեր երկիրն անվտանգություն է երաշխավորում, ապա այդպես էլ կլինի։ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ մրջազգային մրցաշարեր է ընդունել, որոնց մասնակցել են հայ մարզիկներ։ Մենք երբեք մեր անվտանգության երաշխիքների հետ կապված կասկածների առիթ չենք տվել։ […]
18:30 13.05.2019
2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակիչների անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել ընդհանուր առմամբ 385 գանգատներ: Այս մասին հաղորդում է Իրավաբան-Իրավապաշտպանների խումբը: Նշվածից 22 գանգատներ ներկայացվել են զոհվածների մարմինները խոշտանգելու հետևանքով դիմումատուների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության […]
13:53 13.05.2019
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մայիսի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան […]
19:21 11.05.2019
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները, դրանց օդաչուներն ու տեխնիկական անձնակազմը մեկնել են Թուրքիայի կնետրոնական Քոնյա քաղաք՝ այնտեղ անցկացվող Anatolian Phoenix-2019 միջազգային զորավարժությանը մասնակցելու։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Այդ զորավարժությունը ներկայացվում է որպես փրկարարական վարժանք, ինչը տարօրինակ է դարձնում այն հանգամանքը, որ ադրբեջանական ՊՆ կայքում որպես զորավարժության մասնակցող զինտեխնիկա ներկայացրել են նաև «Մի-35» հարվածային […]
17:30 11.05.2019
Բաքվի մոտ գտնվող Սումգայիթի շրջանի բնակավայրերից մեկի մոտ տեղի ունեցած ավտոպատահարի պատճառով 5 մարդ է մահացել: Վթարը եղել է Բաքու-Ղուբա ճանապարհին. բեռնատարը բախվել է մարդատարին, ինչի պատճառով մարդատար Mercedes մեքենան դուրս է թռել ճանապարհից: Մահացել են մարդատարի մեջ գտնվող մարդիկ` վարորդն ու 4 ուղևորները: Բեռնատարի վարորդին արդեն մեղադրում են ոչ միայն պատահարի պատճառ ստեղծելու, այլ […]
17:16 11.05.2019
Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են կոկաինի խոշոր խմբաքանակի ներմուծումը երկիր: Օդանավով Բաքու ժամանած բրազիլացին, որ իր հետ բերել էր կոկաինը, ձերբակալվել է: Այս մասին հայտնում են պետական մարմինները: Նրա ճամպրուկներում կասկածելի նյութը հայտնաբերվել է մաքսային ստուգման ընթացքում: 12 փաթեթի մեջ տեղավորված կոկաինը կշռել է 2 կիլոգրամ 66 գրամ: Այն թաքցված է եղել ճամպրուկի գաղտնի […]
11:54 11.05.2019
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չնայած երկրների միջև լարվածությանը, իրավունք ունի մասնակցել Բաքվում կայանալիք ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը: «Ադրբեջանում մարզական մեծ իրադարձություններ շատ են եղել, որոնց մասնակցել են հայ մարզիկնեը: Սպորտը քաղաքականությունից դուրս է»,- ասել է Աբդուլաևան: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի […]
17:41 10.05.2019
ՌԴ ԱԳ նախարարությունը մեկնաբանություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման մասին Բիշքեկյան արձանագրության՝ ուժի մեջ մտնելու 25-ամյակի առթիվ: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «ԼՂ հակամարտության կարգավորումը բարդ գործընթաց է: Այն անկումներ ու թռիչքներ է ունենում: Հակամարտության կարգավորման բոլոր առանցքային հարցերում ընդհանուր հայտարարի գալու համար ժամանակ է պահանջվում և հակամարտության մասնակիցների քաղաքական կամքը: Մենք […]
14:52 10.05.2019
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է ՈւԵՖԱ-ին, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոչ մի խնդիրներ չի ունենա Ադրբեջան այցելության ժամանակ: «Դա սովորական գործընթաց է օգնել ակումբներին ու ֆեդերացիաներին ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ժամանակ վիզայի աջակցություն ցուցաբերել ֆուտբոլիստներին: Մենք պահանջել ենք հաստատել, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է […]
13:00 10.05.2019
Ուկրաինայի Պոլտավայի մարզում ոստիկանները ձերբակալել են 2015 թվականից հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի 39-ամյա քաղաքացուն, որին մեղադրում են խարդախության մեջ: Այս մասին հայտնում է Интерфакс-Украина լրատվական գործակալությունը: «Հանցագործությունը տեղի է ունեցել 2015-ին: Այն ժամանակ վերոնշյալ մարդը պայմանավորվածություն է ձեռք բերել մեկ այլ խաբեբայի հետ: Ադրբեջանի Զաքաթալա քաղաքի բնակչուհու վստահությունից օգտվելով՝ նրանք կնոջ տանից հափշտակել են ավելի […]
10:47 09.05.2019
Արցախում և Հայաստանում տոնական միջոցառումների մեկնարկը տրված է: Տրամադրությունը տոնական է, ու այս ամենակարևոր տոնին զգոն են հատկապես սահմանում կանգնած տղաները: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Զինվորների առօրյան ևս տոնական կլինի, բայց սահմանում զգոնության ամենաբարձր մակարդակ է հայտարարված. «Ամեն բան վերահսկվում է: Իրադրության իմաստով փոփոխություններ չկան: Բայց ցանկացած պահի […]
00:51 09.05.2019
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպությունը հայտարարել է թվիթերում իր էջի արգելափակման մասին, հայտնում է Rusarminfo-ն: Տարածած հայտարարության համաձայն՝ էջը արգելափակել է Twitter-ը հայ օգտատերերի բողոքների հիման վրա: «Եթե Twitter-ը ընդունում է հայերի բողոքը՝ աչք փակելով մեր հայրենակիցների իրավունքների ոտնահարման վրա, ապա նման երկակի ստանդարտների դրսևորումը ոչինչ չի կարող առաջացնել՝ բացի կարեկցանքից»,- ասված է «Լեռնային […]
17:10 08.05.2019
Կա՞ն արդյոք մտահոգիչ դրույթներ ԵՄ-Ադրբեջան ստորագրվելիք համաձայնագրում. այսօր հարցրել են լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Դա, իհարկե, առնչություն ունի մեզ հետ, բայց դա ուղիղ առնչություն չունի: ԵՄ մեր գործընկերների հետ շփումներում ասել եմ՝ ճիշտ կլինի, որ բանակցային գործընթացները, տարածաշրջանային իրավիճակների հետ որդեգրված սկզբունքները չաղավաղվեն, չայլակերպվեն տարբեր իրավիճակներում: Միջազգային իրավունքը հստակ պահպանվի»,- ասել է վարչապետը: Նիկոլ […]
12:40 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց հարցին՝ որքանո՞վ է իրատեսական համարում պատերազմի վերսկսումը` հաշվի առնելով, որ Ադրբեջանն ինտենսիվ կերպով նախապատրաստվում է պատերազմի: «Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվ պատրաստվում է պատերազմի, մենք, ըստ էության, եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ, թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական, կիսապատերազմական վիճակի մեջ […]
23:50 07.05.2019
«Azjirenerji» ԲԲԸ-ն նախատեսում է ընդլայնել էլեկտրաէներգիայի մատակարարման աշխարհագրությունը: Առաջիկա ամիսներին նաև նախատեսում է կարգավորել էլեկտրաէներգիայի արտահանումն Ավստրիա և Իտալիա: Ադրբեջանն արդեն սկսել է Վրաստանի ու Թուրքիայի տարանցմամբ էլեկտրաէներգիա արտահանել Հունաստան: «Ազիրէներջիի» տվյալներով` ադրբեջանական էլեկտրաէներգիան Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի տարանցմամբ հասnում է Ռումինիա և Հունգարիա: Առաքումները կատարվում են Հունաստանում անցկացված աճուրդում «Ազերէներջի» ԲԲԸ-ի հաջող մասնակցությամբ: Ընկերությունը […]
19:06 07.05.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով ՀՀ Ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն, արտաքին սպառնալիքներից պետության անվտանգության ապահովմանն ուղղված, օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Ադրբեջանի Հանրապետության հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք: Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության հետախուզության […]
19:20 06.05.2019
Նախօրեին վրաստանյան ակտիվիստները կենդանի պատ էին կազմել Դավիթ Գարեջիի մենաստան-վանքի այն հատվածում, որը երկու շաբաթ առաջ ադրբեջանական սահմանապահները փակել էին այցելուների և հոգևորականների առջև, հայտնում է «Ալիք Մեդիան»: Ակցիայի մասնակիցների խոսքերով` այս քայլով արձանագրել են վրաց հասարակության դիրքորոշումը, որ նշված տարածքը Վրաստանի արժեքավոր հատվածն է: Ակտիվիստները հայտարարել են, որ հավաքվել են Վրաստանին և Ադրբեջանին ցույց […]
14:02 06.05.2019
Ադրբեջանի հարավում՝ Սալյանի շրջանում, ճանապարհներից մեկից դուրս է եկել ու շրջվել երեխաներ տեղափոխող ավտոբուս։ Երեխաներից մեկը (11 տարեկան) տեղում մահացել է, ևս 7 մարդ տեղափոխվել են բուժհաստատություններ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Հոսպիտալացվածներից 6-ը նույնպես եղել են երեխաներ, իսկ 7-րդը եղել է մեքենայի վարորդը։ Բուժհաստատություններում տուժածներից միայն մեկի վիճակն են գնահատել ծանր կայուն, մյուսների […]
14:00 06.05.2019
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից Արազ Ալիզադեն, որ նախագահի թեկնածու էր նախորդ տարի անցկացված ընտրությունների ժամանակ, բողոքել է իրենց երկրում սեքս-տուրիզմի, մերսման սրահների ու նմանատիպ այլ բարքերի համար։ «Ադրբեջանում զարգանում է սեքս-տուրիզմը։ Մենք չենք կարողանա խոչընդոտել դրան։ Փողերով գալիս են մեզ մոտ ու գայթակղում մեր աղջիկներին։ Պետք է լուրջ պայքար մղել դրա դեմ»,- ասել է պատգամավորը։ Նա […]
13:19 04.05.2019
Մայիսի 2-ին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա նախօրեին, Ադրբեջանում ձերբակալել են տեղական լրատվական կայքերից մեկի գլխավոր խմբագրին։ Նրան մեղադրում են թմրանյութերի վաճառքի մեջ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Շահագ Աղաջանը, ով Bakupress.az կայքի խմբագիրն է, ըստ հրապարակումների՝ ձերբակալվել է հենց թմրանյութերի վաճառքի պահին․ մարիխուանայի քանակության համար նա վերցրել է 100 դոլար և 1830 մանաթ (մոտ […]
18:12 03.05.2019
ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր, լրջորեն է վերաբերում իր պատասխանատվությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և պատրաստ է կողմերին օգնել խնդրին խաղաղ լուծում տալու հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, փոխանցում է TASS-ը: «Մենք ուրախ ենք, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում է […]
14:51 03.05.2019
Հայտնի է, որ մայիսին ստորագրվելու է Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը: Ադրբեջանը հայտարարում է, որ այնտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կետեր են ընդգրկված: Հարցին` արդյո՞ք Հայաստանի համար ոչ շահավետ կետեր ներառված չեն լինի, այսօր ԱԺ-ում անդրադարձել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը: «Ես կարող եմ ենթադրել, դա այնքան կարևոր չէ, ինչքան ավելի կարևոր է, եթե […]
14:33 03.05.2019
Ադրբեջանը սահմանին ամրակայման աշխատանքներ է իրականացնում: Հարցին` ի՞նչ վտանգներ է տեսնում և ի՞նչ համապատասխան քայլեր է ձեռնարկում հայկական կողմը, խորհրդարանում անդրադարձել է Հովհաննես Իգիթյանը: «Իհարկե, գիտենք՝ ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը, կտրուկ չի փոխվել, և թվում է՝ անում են հայտարարություններ, որոնք ուղղված են խաղաղությանը: Գործադիրն անում է իր աշխատանքը, Արցախի պաշտպանության համակարգն՝ իրենը, բանակն է […]