TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Ադրբեջան

Բաքվում հայ մարզիկների հանդեպ ճնշումների պայմաններում ավելորդ է խոսել տոլերանտության մասին. ադրբեջանագետ

18:15 28.05.2019

Մենք ասում ենք, որ սպորտը դուրս է քաղաքականությունից, բայց դրա հետ մեկտեղ մենք ունենք փաստեր Բաքվում հայ մարզիկների և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական ճնշման մասին, ավելորդ է խոսել տոլերանտության մասին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ հիշեցնելով ՈւԵՖԱ-ի հայտարարությունն այն մասին, որ «սպորտը պետք է դուրս լինի քաղաքականությունից»: «Հիշենք, Բաքվում […]

̰
Սաակաշվիլին պատրաստ է միջնորդ դառնալ Ադրբեջանի ու Վրաստանի միջև

18:06 28.05.2019

«Ես պատրաստ եմ նույնիսկ այս կառավարության պայմաններով ներգրավվել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացով»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Նրա խոսքերով` պետք է անցկացվեն հիմնարար բանակցություններ, երկու կողմերը պետք է հաշվի առնեն միմյանց շահերը: Ինքը՝ Սաակաշվիլին, պատրաստակամություն է հայտնել անմիջապես ընդգրկվել Դավիթ Գարեջիի շուրջ ընթացող բանակցություններում` անգամ չունենալով պաշտոն` լուծել հիմնախնդիրը: «Հիմնարար բանակցությունները պետք է […]

̰
Ադրբեջանցիները կոտրել են ֆեյսբուքյան հայկական էջեր. ստուգեք ձեր օգտահաշիվները

16:07 28.05.2019

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատերերի ֆեյսբուքյան էջերը: «Հարգելի հայրենակիցներ։ Ադրբեջանցի հաքերներն այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել և հրապարակել են 2 հազարից ավելի հայկական ֆեյսբուքյան լոգին և գաղտնաբառեր։ Դեռ շատերը կոտրած չեն, նենց որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում։ Ես գաղտնաբառերը հեռացրել եմ, […]

̰
Ադրբեջանցի հաքերները 2-3 ամիս հավաքագրում են ինֆորմացիան. Սամվել Մարտիրոսյանը՝ ադրբեջանցի հաքերների հարձակման մասին

13:58 28.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական հաքերները կոտրել են մի շարք հայ օգտատերերի ֆեյսբուքյան էջեր: SHANTNEWS.am-ը մեդիափորձագետի հետ զրույցում պարզեց, որ ադրբեջանցի հաքերները 2-3 ամիս հավաքագրում են այդ ինֆորմացիան և հրապարակում հիմնականում նման տոն օրերին` նման կերպ որոշակի հաղորդագրություն հղելու համար: «Այսինքն` կարող է […]

̰
КоммерсантЪ-ն անդրադարձել է Ադրբեջանի հանդեպ հայկական կողմի անվստահության պատճառներին

00:42 28.05.2019

Ռուսաստանյան լրատվամիջոցներից КоммерсантЪ պարբերականն ընդարձակ անդրադարձ է կատարել այն հարցին, թե ինչպես են Հայաստանում ու Ադրբեջանում դիտարկում երկու երկրների հասարակությունների միջև վստահության հաստատման վերաբերյալ հարցը: Աղբյուրը հիշեցնում է դեռևս ապրիլին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումն ու արդյունավետ բանակցային գործընթաց հաստատելու պատրաստակամության մասին հայտարարությունները: Միևնույն ժամանակ հայտնում է, որ այս հարցում առայժմ ակնառու առաջընթաց չկա: […]

̰
Ադրբեջանցիներն ու վրացիները բախման եզրին. Դավիթ Գարեջին կռվախնձոր է դարձել

17:26 27.05.2019

Իրավիճակը վրաց-ադրբեջանական չսահմանագծված գոտում գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Վրացի սահմանապահներն այսօր տեղացիների և զբոսաշրջիկների համար փակել են համալիր տանող ճանապարհներն այն հատվածից, որտեղից երևում է նախորդ մի քանի օրերի ընթացքում ադրբեջանցիների կողմից ծանր տեխնիկայի միջոցով փորված-հարթեցված արահետը դեպի վրացական սրբավայր: Վանքի ադրբեջանական կողմում այսօր ևս պետական մասշտաբով սահմանազատման […]

̰
Ադրբեջանի կողմից իմիջի բարձրացման համար ֆինանսական հսկայական ծախսերն արդարացված չեն. ադրբեջանագետ

20:49 26.05.2019

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի տաղավարում խոսել է Ադրբեջանում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչի խաղին Հենրիխ Մխիթարյանի չմասնակցելու թեմային։ Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Ադրբեջանի իշխանություններին հաջողվում այդպիսի լայնամասշտաբ խաղերն իր երկրում անցկացնել՝ ադրբեջանագետն ասել է, որ այդ երկիրն այն սակավաթիվ երկրների թվին է դասվում, որը պատրաստ է մեծ գումարներ ծախսել՝ նման միջոցառումներ […]

̰
Ադրբեջան մուտք գործելու խնդիրը լինելու էր եզրափակչում հայտնված ցանկացած թիմի դեպքում. Անժելա Էլիբեգովա

19:56 26.05.2019

«Եթե կա պետություն, որտեղ կա ԱԳՆ պաշտոնական «սև ցուցակ», պարզ է, որ ո՛չ միայն Հենրիխ Մխիթարյանի հարցն էր, այլև հայազգի բոլոր մարդկանց, որոնք ուզում էին ներկա գտնվել, տրիբունաներից տեսնել այդ խաղը, իրենց նույնպես մերժում են, փաստացի վիզա չեն տրամադրում Ադրբեջանի, և այդ խնդիրը, կես տարի առաջ պարզ էր, որ լինելու է, եթե ոչ Մխիթարյանի դեպքում, […]

̰
Ինչո՞ւ Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից. ֆրանսիացի պատգամավորի հոդվածը LeMonde-ում

13:08 25.05.2019

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպպոնին հեղինակավոր LeMonde պարբերականում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչին «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը Ադրբեջանի կողմից խոչընդոտելու դեպքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ. «Հայազգի միջազգային ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն չի կարողանա մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղին: Նրա, ինչպես նաեւ ծագումով հայ անգլիացի երկրպագուների անվտանգության պայմանները […]

̰
Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին

12:55 25.05.2019

«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը»,- այս մասին CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Աննա Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպա լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու […]

̰
Արցախ այցելած ռուս լրագրողին կներառեն Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»

23:17 24.05.2019

Ադրբեջանի ԱԳՆ-ը մտադիր է «Известия»-ի թղթակից Գրիգորի Կլիմովին ներառել անցանկալի անձանց ցուցակում՝ վերջերս Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ «Նրա հարցում որոշ կասկածներ են առաջացել մեզ մոտ։ Ներկայում մենք ուսումնասիրում ենք այդ հարցը»,- գերատեսչության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևային մեկնաբանել է «Интерфакс-Азербайджан-ը։ Նրա խոսքերով՝ համապատասխան տեղեկություններ ստանալուց հետո, լրագրողի անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»։    

̰
Պատերազմը չի ավարտվել, այդ է պատճառը, որ իմ որդին ծառայում է Արցախում. Աննա Հակոբյանը՝ ադրբեջանցի պատվիրակին

14:25 24.05.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Ղազախստանի խորհրդարանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա․ նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։ Ինչպես տեղեկացնում է վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքէջը, ֆորումի շրջանակում` «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ, տիկին Հակոբյանն անդրադարձել […]

̰
Բաղանիսի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանագոտու դիտարկում է անցկացվել

12:48 23.05.2019

Մայիսի 22-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից, ՀՀ Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ, անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սահմանային դիտարկման շրջանակում Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ պաշտոնյաներին […]

̰
Նախկին տարիների փորձը վկայում է, որ մայիսի 27-ին և 28-ին Ադրբեջանն ավելի է ագրեսիվանում. Թևան Պողոսյան

19:10 22.05.2019

Վերջին ներքաղաքական զարգացումներին է այսօր անդրադարձել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Թևան Պողոսյանը: Դատարաններն արգելափակելու վարչապետի կոչը նա չի արդարացրել: Պողոսյանը, սակայն, ուշադրություն է հրավիրել այլ խնդրի վրա: Նա նշել է, թե ինչ զարգացումներ էլ լինեն Հայաստանում, մեր հակառակորդի քաղաքականության վրա դրանք չեն ազդելու: Ադրբեջանին չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Արցախի խնդրի […]

̰
Ադրբեջանը գնել է իսպանական Lanza ռադարներ

17:46 20.05.2019

Մայիսի 15-ին ադրբեջանական «Ռադիուս» հաղորդման եթերում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գնդապետ Էլման Շահվելեդովն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանն այս տարվանից իր հակաօդային պաշտպանական սպառազինությունը համալրելու է իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 և MMR տիպի ռադիոլոկացիոն կայաններով, տեղեկացնում է «Ռազմինֆոն»: Հատկանշական է, որ իսպանական այս ընկերությունը 2016-ին Բաքվում մասնակցել էր ռազմարդյունաբերական արտադրանքի ADEX-2016 ցուցահանդեսին, որտեղ […]

̰
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանն անձամբ է երաշխավորել Մխիթարյանի անվտանգությունը

17:43 20.05.2019

Sky Sports-ի լրագրող Կավեհ Սոլհեկոլը թվիթերյան իր էջում հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեն իրեն վստահեցրել է, որ անձամբ է երաշխավորում Մխիթարյանի անվտանգությունը: «Հենց նոր հարցազրույց արեցի Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեի հետ: Նա անձամբ երաշխավորում է Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև «Արսենալ»-ի և «Չելսի»-ի բոլոր ֆուտբոլիստների և երկրպագուների անվտանգությունը […]

̰
Ուժեղ քամին Ադրբեջանում ծառեր ու կայմեր է պոկել

14:11 20.05.2019

Առավոտյան ուժեղ քամիները, որոնք զգացվել են նաև Հայաստանի տարածքում, ավերիչ հետևանքներ են ունեցել հարևան Ադրբեջանում։ Այդ երկրի արևմտյան՝ Հայաստանի սահմանի մոտ գտնվող շրջաններում ծառեր են արմատախիլ եղել, պոկվել են էլեկտրահաղորդիչ սյուներ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Քամիներն այնտեղ դեռ շարունակվում են: Էլեկտրամատակարարումը խափանվել է: Խոսքը մասնավորապես Գյանջայի ու Դաշքեսանի շրջանների մասին է։ Մարդկային կորուստների […]

̰
Ադրբեջանի բանակը սկսել է պաշտպանական-հակահարձակողական սցենարով խոշոր զորավարժություն

13:13 20.05.2019

Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներում այսօր մեկնարկել է օրեր առաջ ազդարարված խոշոր զորավարժություն, որի սցենարի համաձայն՝ «հակառակորդն» է սկսել մարտական գործողություններ, իսկ ադրբեջանցիները, ըստ նույն սցենարի, պաշտպանվում, ապա հակահարձակվում են։ Վարժանքները տևելու են մինչև մայիսի 24-ը։ Սա ադրբեջանական բանակի սեզոնային խոշոր զորավարժություններից է։ Զորաշարժերին, ըստ պաշտոնական աղբյուրների, ներգրավված է 10 հազար զինծառայող, ինչպես նաև մեծ թվով զինտեխնիկա․ […]

̰
Ադրբեջանցի բլոգեր Ֆուադ Աբասովը Մոսկվայում բերման է ենթարկվել. նա կտեղափոխվի Բաքու

19:37 19.05.2019

ՌԴ իրավապահ մարմինները դատարանի որոշմամբ Մոսկվայում բերման են ենթարկել ադրբեջանցի սկանդալային բլոգեր Ֆուադ Աբասովին, հայտնում է rusarminfo-ն: Նշվում է, որ այս պահին ընթանում է Աբասովին Բաքու տեղափոխելու գործընթացը: Ֆուադ Աբասովին Բաքու տեղափոխելու խնդրանքով դիմել են մոսկվայաբնակ ադրբեջանցիները:  

̰
Մխիթարյանի անվտանգությունը երաշխավորված է. Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

16:23 18.05.2019

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլխան Մամեդովը Daily Telegraph-ին հայտնել է, իրենք երաշխավորում են Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչի ժամանակ: «Մեր պետական մարմինները, Մխիթարյանի Բաքու գալու համար, անվտանգության երաշխիքներ են ներկայացրել ՈւԵՖԱ-ին: Մինչ «Արսենալ»-ի եզրափակիչ դուրս գալը, մենք ՈւԵՖԱ-ից երաշխիք ապահովելու պահանջ էինք ստացել: Մեր պետական […]

̰
Արցախի ԱԳՆ-ը պատասխանում է Ադրբեջանին

14:16 17.05.2019

Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել. «Ադրբեջանական իշխանությունները համառորեն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը ներկայացնել որպես  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմք։ Նման մոտեցումն Ադրբեջանի կողմից […]

̰
Չեխիան մտադիր է Ադրբեջանում ռազմական արտադրությո՞ւն հիմնել

12:33 17.05.2019

2015 թվականից Չեխիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում ադրբեջանական տարածքում ռազմական նշանակության արտադրություն հիմնելու համար, և ժամանակն է անցնել գործնական քայլերի։ Այս մասին հայտարարել է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը։ Նա կարծիք է հայտնել, որ «Ceska Zbrojovka» ընկերությունը նմանատիպ ծրագրեր է իրականացնում արտերկրում ու կարող է արտադրություն հիմնել նաև Ադրբեջանում։ Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանում […]

̰
Ադրբեջանցիները  հնավայր են հայտնաբերել հայկական պատմական տարածքում

12:26 17.05.2019

Ադրբեջանի ԳԱԱ գիտնականները երկաստիճան՝ ուշմիջնադարյան ու բրոնզեդարյան, հնավայր են հայտնաբերել իրենց Իմիշլի շրջանի Ղըզըլքենդ գյուղում, որը համընկնում է պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի արևելյան գավառների տարածքի հետ։ Հնավայրը Կուր և Արաքս գետերի խառնարանի արևմտյան հատվածում է։ Գտնվել են չբոված տուֆից կառուցված 55 սմ հաստությամբ պատերի մնացորդներ, որոնց միջև փորված են էմալապատ ու դրվագված թոնիրներ։ Նույն […]

̰
«Արսենալ»-ը մտադիր է Ադրբեջան մեկնել առանց Հենրիխ Մխիթարյանի․ The Guardian

23:27 16.05.2019

Անվտանգության նկատառումներով Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է Ադրբեջան մեկնել առանց Հենրիխ Մխիթարյանի։ Այս մասին հայտնում է Rusarminfօ-ն։ «Նախորդ շաբաթ ՈՒԵՖԱ-ից Մխիթարյանի անվտանգության երաշխիքներ են պահանջել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև քաղաքական լարվածության պատճառով, բանակցությունները շարունակվում են։ «Արսենալ»-ի որոշումը կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբին, սակայն թիմը լավատես չէ այդ հարցում»,- հաղորդում է բրիտանական The Guardian-ը։ The Guardian-ի հաղորդմամբ՝ և՛ […]

̰
Ադրբեջանը հրաժարվել է անցագրեր տրամադրել Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող հայ երկրպագուներին

22:13 16.05.2019

Բաքուն հրաժարվել է «Արսենալ»-ի երկրպագու, Մեծ Բրիտանիայի և միևնույն ժամանակ Հայաստանի քաղաքացիություն ունեցող հայերին անցագիր տրամադրել: Այս մասին հայտնում է The Times-ը: Հայ երկրպագուները պատրաստվել են ներկա գտնվել մայիսի 29-ին Ադրբեջանի Օլիմպիական մարզադաշտում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին: Աղբյուրը հայտնում է, որ ակումբը դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու համար, թե արդյո՞ք հնարավոր չէ Ադրբեջանին ստիպել՝ […]

̰
Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում շատ բան չկա բանակցելու. քաղաքագետ

20:00 16.05.2019

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Արևելյան գործընկերության շրջանակում ստորագրվող փաստաթղթերի ու նաև Ադրբեջանի ձգտումների մասին: «Արևելյան գործընկերության շրջանակում ստորագրվող որևէ փաստաթղթում տարածքային ամբողջականության շեշտումն Ադրբեջանի համար միշտ կարևոր է եղել, որպեսզի այնտեղից դա «քոփի-փեստ»-ով բերվի նաև Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագիր: Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում շատ բան չկա բանակցելու, […]

̰
Կմեկնի՞ արդյոք Մխիթարյանը Ադրբեջան. Բաքուն սպառնում է սուլոցներով

14:56 16.05.2019

Համացանցում քննարկումներ են ընթանում, թե արդյոք Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին: Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է ՈւԵՖԱ-ին, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու մեկնելու դեպքում ոչ մի խնդիր չի ունենա: Բուքմեյքերները իրենց հերթին Մխիթարյանի՝ Բաքու […]

̰
Ադրբեջանցի զինվորականները ներգրավվել են Թուրքիայում անցկացվող զորավարժության ակտիվ փուլին

23:25 15.05.2019

Թուրքիայում անցկացվող «Anatolian Phoenix-2019» միջազգային զորավարժության ակտիվ փուլին ներգրավվել են նաև հատուկ այդ նպատակով Թուրքիա մեկնած ադրբեջանցի զինծառայողները։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Այս փուլում զորավարժության մասնակիցները որոնողափրկարարական վարժանքներ են իրականացրել՝ փնտրել են կործանված թռչող սարքի անձնակազմի վայրէջքի տեղը՝ նրանց փրկարարական տարհանումն իրականացնելու համար։ Դրա համար ներգրավվել են նաև Ադրբեջանի բանակի անձնակազմի հետ […]

̰
Ռուսաստանի սահմանին կանխվել է Ադրբեջանից 1 տոննա ծխախոտային արտադրանքի ներկրումը

19:23 15.05.2019

Ռուսաստանի հետ սահմանին՝ Դաղստանի հատվածում, արգելվել է Ադրբեջանից ծխախոտային ապրանքների ներմուծումը: Այդ ապրանքները ներկայացվել են որպես նարգիլեի համար նախատեսված հումք։ Այս մասին ահազանգել է ադրբեջանական կողմը: Ռուսաստանի սահմանապահներն ու մաքսային ծառայողները առգրավել են 1 տոննայից ավելի զանգվածով հումք, որն ադրբեջանցին փորձել է սահմանով անցկացնել առանց հայտարարագրելու։ Ռուսաստանի սահմանապահները ամբողջ ապրանքը ուղարկել են փորձաքննության։ Անկախ դրա […]

̰
Ադրբեջանում միջին աշխատավարձը գրեթե հասել է Հայաստանի ցուցանիշին

17:30 15.05.2019

Ադրբեջանում միջին ամսական անվանական (կեղտոտ) աշխատավարձը համարժեք է մոտ 340 դոլարի, այն դեպքում, երբ Հայաստանում այդ ցուցանիշը 355 դոլար է (172 հազար դրամ)։ Ադրբեջանում այս ցուցանիշին հասել են նախորդ տարվա համեմատ աշխատավարձերի չափի 3,2 տոկոս աճի արդյունքում։ Ադրբեջանական կողմի այս թվերը ներկայացրել է պետական վիճակագրական ծառայությունը։ Ադրբեջանում ամենաբարձր աշխատավարձերը հանքերի շահագործման (ասել է թե՝ նավթի […]

̰
BACK_TO_TOP