14:02 07.09.2019
«Ադեկվադ» ՀԿ-ն դառնում է կուսակցություն: Այսօր տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում հաստատվել է կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը և ընտրվել է նախագահը: Այդ պաշտոնը զբաղեցնելու է Արթուր Դանիելյանը, որը ղեկավարում էր նաև նույնանուն հասարակական կազմակերպությունը: Նրա խոսքով՝ «Ադեկվադ» կուսակցությունը չի ստեղծվում, որ մասնակցի հերթական ընտրություններին: «Մենք այստեղ հավաքվել ենք, որ Հայաստանում գրանցենք հերթական, այս […]
15:06 20.06.2019
Այսօր տեղի է ունեցել «Ադեկվադ» ՀԿ-ի նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսը: Ըստ օրակարգի, մինչ քննարկումների մեկնարկը, ողջույնի խոսքով հանդես էր գալու ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն նա չէր եկել կոնֆերանսին: «Ադեկվադ» ՀԿ-ի նախագահի բացման խոսքին հաջորդեց բանախոսների ելույթ-քննարկումը՝ ուղղված Հայաստանի ներքաղաքական ու արտաքին զարգացումներին: Ըստ բանախոսների՝ այսօրվա իշխանությունը չունի կառավարման ծրագիր ու գաղափարախոսություն, հետևաբար, […]
21:11 15.06.2019
«Ադեկվադ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, որտեղ գրված է, որ ժամեր առաջ Գորիսի ոստիկանություն բերման ենթարկված «Ադեկվադ»-ի անդամներն ազատ են արձակվել։ «2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն […]
15:03 11.06.2019
«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամների հետ: Հրապարակվել են Դանիելյանի և ՔՊ անդամների համատեղ լուսանկարները: Հարցի առնչությամբ SHANTNEWS.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՔՊ անդամ Արմեն Փամբուխչյանի հետ: Նա ևս կա լուսանկարներում: Փամբուխչյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է` Դանիելյանը նախկինում […]
16:40 10.06.2019
«Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել սպառնալիքներ հնչեցնելու համար»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Հայտնի է, որ գործով նյութեր են նախապատրաստվում ոստիկանության կենտրոնական բաժնում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ձերբակալվել է «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը:
14:54 10.06.2019
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ քիչ առաջ ձերբակալվել է «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը։ «Ոստիկանները ձեռնաշղթաներով դուրս են բերել նրան գրասենյակից։ Այլ մանրամասներ դեռ չկան։ Ադեկվադների նկատմամբ քաղաքական հետապնդումները փաստորեն շարունակվում են։ Պարզվում է՝ կա հարց, որտեղ իշխանությունները հետևողական են»,- գրել է Շահնազարյանը:
14:00 09.06.2019
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության մասին, թե Գառնիում հարձակվել են «Ադեկվադ» ՀԿ անդամ Ազատ Ադամյանի վրա: «Ահազանգին արձագանքելով՝ ոստիկանությունից անմիջապես կապ են հաստատել Ադամյանի հետ, որը հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը այս պահին չի կարող գալ ոստիկանություն և խոստացել է, որ առաջիկայում անպայման կներկայանա՝ բացատրություն տալու: Չնայած դրան՝ հրապարակման […]
22:15 08.06.2019
Ոստիկանները «Ադեկվադ» ՀԿ-ի անդամներին ձերբակալել ու տարել են Կենտրոնի ոստիկանություն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է անդամներից Արթուր Դանիելյանը: Ըստ նրա՝ ինչ-որ մեկը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն ահաբեկել են: Այնուհետև նրանց ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել․ «Արթուր Դանիելյանը ու Կոնստանտին Տեր-Նակալյանը և ևս 7 հոգի ձերբակալվել է Ոստիկանության բակում»: Մանրամասները՝ […]
17:28 18.01.2019
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներից Նարեկ Մալյանի նկատմամբ «ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձին»: «Այսօր ոստիկանության Մալաթիայի բաժնում Նարեկ Մալյանի հետ ծանոթացանք իր դեմ տիկին Զ. Մեջլումյանի տված հաղորդմանը: Ինչպես արդեն նշել էինք, խոսքը գնում է երեք հանցակազմի մասին: Ցավոք, հաղորդման հեղինակը, ով հանդիսանում է նաև փաստաբան, չի նշել […]
14:31 17.01.2019
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներից Նարեկ Մալյանի նկատմամբ «ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձին»: Նշենք, որ նա ներկայումս Նարեկ Մալյանի փաստաբանն է: Փաստաբանը տեղեկացնում է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչի կողմից իրենց տեղեկացրել են, որ Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տրվել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր […]
18:04 12.10.2018
Մարալիկում տեղի ունեցած միջադեպին է այսօր անդրադարձել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, օպերատորի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել: Նույն օրը` ժամը 17.00-ին, բաժին են հրավիրվել հաղորդաշարի վարողներն ու օպերատորը, որոնք տվել են հաղորդում այն մասին, որ Մարալիկ […]
14:16 12.10.2018
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը` ժամը 16-ն անց 50-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցի մայթեզրին «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, օպերատորի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել: Նույն օրը` ժամը 17-ին, բաժին են հրավիրվել «Ադեկվադ» հաղորդաշարի վարողներն ու օպերատորը, որոնք տվել են հաղորդում այն մասին, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի զբոսայգում, […]
13:59 12.10.2018
Մարալիկում տեղի ունեցած միջադեպի կազմակերպիչները իշխանություններն են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել են «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակները: Ըստ նրանց՝ իշխանություններ այդ քայլին են գնացել իրենց լռեցնելու համար: «Մեզ լռեցնելու լավագույն տարբերակը կլիներ խուլիգանության հոդված բացելը մինչև 6 տարի: Մեզ համար ակնհայտ էր, որ սա կազմակերպված բնույթ էր կրում և իմաստը նրանում էր, որ մեզ սադրեն […]
00:45 12.10.2018
Հոկտեմբերի 11-ին Մարալիկում մի խումբ քաղաքացիներ հարձակվել են «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա: Այս մասին հայտարարություն են տարածել խմբի անդամները․ «Այսօր Մարալիկում մի խումբ անձինք հարձակվեցին «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա՝ անվանելով նրանց հակահեղափոխականներ, խոչընդոտեցին նրանց եթերը, վնասեցին գույքը: Մի խումբ անձանց այս գործողությունները վտանգում են ժողովրդավարության արժեքները, ոտնահարում […]