21:14 01.05.2021
«Ես մշտապես հայ համայնքի կողքին եմ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակված սրբերի հիշատակին: Մեր գործը շարունակվում է, քանի որ մենք պայքարում ենք հանուն արդարության ու հատուցման»,- այսպիսի գրառում է կատարել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում: Նա նաև նշել է, որ կշարունակի լինել հայ համայնքի կողքին, քանի որ «պահանջում են խաղաղություն և անկախություն […]
23:23 20.04.2021
ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախագահ Ջո Բայդենին ուղղված բաց նամակ: Շիֆը նշել է, որ ընդամենը մի քանի օրից կլրանա Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայ կանանց, տղամարդկանց և երեխաների համակարգային սպանության և տեղահանման 106-րդ տարելիցը: «Դա կլինի ձեր նախագահության առաջին ապրիլի 24-ը, և ձեր առաջին հնարավորությունը` հետևելու ցեղասպանությունը ճանաչելու ձեր […]
21:33 23.03.2021
ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Human Rights Watch-ի՝ հայ ռազմագերիների մասին վերջին զեկույցին: «Human Rights Watch-ի հրապարակած վերջին զեկույցը հաստատում է այն, ինչից շատերս վախենում էինք: Ադրբեջանի զինված ուժերը բռնությունների են ենթարկել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց: Մոտավորապես 200 ռազմագերիներ անօրինական կերպով դեռևս պահվում են Ադրբեջանում, կա հետագա բռնությունների ռիսկ: […]
01:00 14.10.2020
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Լոս Անջելեսում մասնակցել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծված ռազմական գործողությունների դեմ բողոքի ակցիային, ինչպես նաև հանդես է եկել ելույթով: Շիֆը նաև գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նշում է, որ այն պահից, երբ առաջին ադրբեջանական ռումբերն ընկան Արցախի ժողովրդի վրա, հարյուրավոր մարդիկ սպանվեցին կամ վիրավորվեցին, իսկ […]