TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

ԱԳՆ

Սա իմ անձնական դուքյանը չի․ Մնացականյանը՝ ԱԳՆ-ում կադրերի նշանակման մասին

14:02 06.06.2019

Արտաքին գործերի նախարարությունում մշտապես բախվում ենք կադրային խնդրի հետ։ Այժմ քննարկվում է տարբերակ, որով դիվանագիտական ծառայության մեջ մտնողները պետք է զրկվեն սոցցանցերում քաղաքական հայտարարություններ անելուց։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքով՝ դիվանագիտական ծառայողը պետք է ընտրություն կատարի քաղաքական գործունեության և դիվանագիտական կարգապահության միջև։ Մնացականյանն ասաց, […]

̰
Արցախի ԱԳՆ-ը պատասխանում է Ադրբեջանին

14:16 17.05.2019

Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել. «Ադրբեջանական իշխանությունները համառորեն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը ներկայացնել որպես  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմք։ Նման մոտեցումն Ադրբեջանի կողմից […]

̰
ԱՄՆ 9 նահանգ ճանաչել է Արցախի անկախությունը․ Մայիլյան

11:32 17.05.2019

ԱՄՆ 9 նահանգ, որոնց թվում է նաև Կալիֆոռնիան, ճանաչել են Արցախը որպես առանձին պետություն, իսկ այդ պահի դրությամբ նրանցից ամենավերջինը Կոլորադոն է եղել։ Այս մասին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի խոսքերն է մեջբերում ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նախարարը բացատրել է, որ ճանաչումն այն է, երբ նահանգի խորհրդարանը բանաձև է ընդունում, որտեղ ճանաչում է Արցախի ինքնիշխանությունը, […]

̰
ԵՄ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել պատժամիջոցների նոր մեխանիզմին

14:58 15.10.2018

ԵՄ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել քիմիական զենքի տարածման և գործարկման դեմ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: ԵՄ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացում է այսօր Լյուքսեմբուրգում: «Այժմ ԵՄ-ն հնարավորություն ունի պատժամիջոցներ սահմանել անձերի և կազմակերպությունների դեմ, որոնք կապ ունեն քիմիական զենքի մշակման և տարածման հետ՝ անկախ տեղից, երկրից ու ազգային […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի արտգործնախարարի հետ

15:21 10.10.2018

Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ օգոստոս ամսին Երևանում հյուրընկալելուց հետո ուրախ է կրկին հանդիպել ռուանդացի իր գործընկերոջը: Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ զրուցակիցներն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև հարաբերությունների առավել […]

̰
Ֆրանկոֆոնիայի համար պետբյուջեով նախատեսված գումարներից որևէ ավելի լումա չի ծախսվել. Վահագն Մելիքյան

13:19 02.10.2018

«Ֆրանկոֆոնիայի նախապատրաստական աշխատանքների համար պետական բյուջեով դեռ մեկ տարի առաջ նախատեսված գումարներից որևէ լումա ավելի չի ծախսվել»,- հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում, ամփոփելով նախապատրաստական աշխատանքները, ասաց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթնաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը: Նրա խոսքերով՝ դեռ որոշակի կրճատումներ են եղել: Հարյուր հազարավոր դոլարներ կրճատվել են, օպտիմալացվել են, կրճատումներ […]

̰
Ֆրանկոֆոնիայի շրջանակում Հայաստան կժամանի 40-ից ավելի երկրի նախագահ. ի՞նչ փուլում են նախապատրաստական աշխատանքները

12:46 02.10.2018

«Հոկտեմբերի 7-ից Երևանում տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ: Այդ օրվանից կմեկնարկեն Ֆրանկոֆոն օրերը և կավարտվեն 12-ին՝ գագաթնաժողովով: Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա մշտական խորհրդի 105-րդ նիստը, հաջորդ օրը՝ Ֆրանկոֆոնիայի  35-րդ նախարարական նիստը՝ ֆրանկոֆոն երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Հոկտեմբերի 9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի պաշտոնական բացման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար […]

̰
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է  Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարին

15:34 30.03.2018

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությանը:

̰
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԽ պատգամավոր Ֆրանկ Էգելին

14:24 28.03.2018

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին։

̰
Շարունակվում են Էդվարդ Նալբանդյանի փարիզյան հանդիպումները

10:43 23.03.2018

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՖՄԿ-ում նախագահող Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձակայի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։

̰
Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

15:18 19.03.2018

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

̰
Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Լիբանանին նվիրված միջազգային համաժողովին

11:00 16.03.2018

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ՝ մարտի 15-ին, Հռոմում մասնակցել է Լիբանանի աջակցությանը նվիրված բարձրաստիճան միջազգային համաժողովին, որին մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Արաբական պետությունների Լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ էլ Ղեյտը, չորս տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։

̰
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Շվեդիայի առաջատար վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ

14:28 13.03.2018

աշտոնական այցով Ստոկհոլմում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Շվեդիայում առաջատար Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության կենտրոնի, Միջազգային հարաբերությունների շվեդական ինստիտուտի, Ուպսալայի համալսարանի խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի, «Յարլ Հյալմարսոն» հիմնադրամի ղեկավարության և բարձրաստիճան դիվանագետների հետ։

̰
Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Շվեդիա

10:02 12.03.2018

Շվեդիայի Արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Ստոկհոլմ։

̰
Դեսպան Արման Կիրակոսյանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բարեփոխումները

12:40 09.03.2018

Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը mարտի 6-ին հանդես է եկել «Հայաստանի արտաքին քաղաքականություն. համադրելով շահերն ու հնարավորությունները» (Armenian Foreign Policy. Combining Interests and opportunities) խորագրով հանրային դասախոսությամբ:

̰
ԱԳՆ-ի պատասխանը «Երկիր Ծիրանի»-ին չի գոհացրել

14:50 08.03.2018

Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության 15 անդամներն անարգել անցել են հայկական «Բավրա» անցակետը, սակայն «Նինոծմինդա» անցակետում կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին խնդրել են սպասել՝ վերջում ներկայացնելով վրացերենով և անգլերենով փաստաթուղթ և պարզաբանել, որ նրա մուտքը Վրաստանի Հանրապետություն արգելվում է:

̰
Կառավարությունը  հավելյալ 16 մլն 790 հազար դրամ կհատկացնի ԱԳՆ-ին

17:34 05.03.2018

ՀՀ կառավարությունը վաղը տեղի ունեցող նիստի ժամանակ որոշում կկայացնի արտաքին գործերի նախարարությանը 2018 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 16 մլն 790 հազար դրամ՝ Դամասկոսում, Հալեպում և Բեյրութում 2017-ի 4-րդ եռամսյակում ՀՀ քաղաքացու անձնագրերի տրամադրման դիմաց չգանձված պետական տուրքը փոխհատուցելու նպատակով:

̰
Դեկտեմբերին Հայաստանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը

13:01 28.02.2018

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերի հետ:

̰
Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ

11:22 20.02.2018

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել։ Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

̰
Բանակցություններում ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքը խաթարում է գործընթացը. Նալբանդյան

16:07 09.02.2018

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

̰
Ինչպե՞ս կարելի է անտեսել կենտրոնական բանկին. Շավարշ Քոչարյան

12:16 08.02.2018

Փոխարտգործնախարարը երկու օր խնդրեց որոշ հարցեր ֆինանսների նախարարության և նախագահի աշխատակազմի հետ ճշտելու համար: Կենտրոնական բանկի նախագահը միջամտեց, թե հարցը չի քննարկվել նաև կենտրոնական բանկի հետ:

̰
Մենք անշեղորեն շարունակելու ենք սատարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին. Սերժ Սարգսյան

16:05 30.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն ԱԳՆ-ում այսօր հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ:

ԱԳՆ ղեկավար կազմի հետ նախագահը քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության տեսլականը՝ երկու հիմնական շեշտադրմամբ. որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության միջնաժամկետ խնդիրները և ի՞նչ պետք է անել արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու, կատարելագործելու համար:

̰
Շփման գծում սադրանքներ հրահրելով՝ Ադրբեջանը շեղում է միջազգային ուշադրությունը. Տիգրան Բալայան

11:40 25.01.2018

«Բաքուն փորձում է միջազգային ասպարեզում իր դիվանագիտական ձախողումները «փոխհատուցել». շեղել ուշադրությունը Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի՛ ստացվի»։ Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

̰
Ղազախստանում ավտոբուսի վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

13:02 18.01.2018

Ղազախստանի իրավասու մարմինների կողմից Ղազախստանում ՀՀ դեսպանությանը տրամադրված տվյալների համաձայն՝ Ակտյուբինսկի շրջանում տեղի ունեցած ավտոոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան:

̰
Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում

14:30 16.01.2018

Հայաստանի Հանրապետությունը ներառվել է 2018թ. ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար:

̰
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն 2 օրից

11:17 16.01.2018

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամադյարովը կհանդիպեն հունվարի 18-ին: Այս մասին հայտնում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:

Հանդիպումը տեղի կունենա Լեհաստանի Կրակով քաղաքում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ:

̰
Լիբանանը Հայաստանում նոր դեսպան ունի

13:53 28.12.2017

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպան Մայա Դաղերը:

Նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-լիբանանական ջերմ և բարեկամական հարաբերությունների առավել ընդլայնմանն ու խորացմանը:

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները քննարկել են պայմանավորվածությունների իրագործման ուղիները

12:58 07.12.2017

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները», – ասված է հաղորդագրությունում։

̰
Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը

11:12 29.11.2017

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կմեկնի Մինսկ, ուր ներկա կգտնվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Նոյեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

̰
BACK_TO_TOP