TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+3.09 oC

Աբովյան

Վահագն Գևորգյանի մի քանի համակիրների բերման են ենթարկել․ ԲՀԿ պատգամավորները ոստիկանությունում են

18:14 09.06.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները քիչ առաջ ահազանգ են ստացել, որ քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի շտաբից մարդկանց են բերման ենթարկել, հայտնում է ArmLur.am-ը: Ահազանգի հետքերով պատգամավորները, այդ թվում` Գևորգ Պետրոսյանը և Իվետա Տոնոյանը, այժմ ոստիկանությունում են, հանդիպում են Աբովյանի ոստիկանապետի հետ: Թեժ պայքար է սպասվում հատկապես Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուների միջև: Աբովյանի քաղաքապետի թեկնածուները […]

̰
Ակունք գյուղում գազի արտահոսքից տունը փլուզվել է

16:56 09.06.2019

Հունիսի 9-ին, ժամը 07:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի տներից մեկում հեղուկ գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ պայթյունով, ինչի հետևանքով տունը մասամբ փլուզվել է. առկա է փլուզման վտանգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվակաբն ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]

̰
Աբովյանցին չէր կողմնորոշվում՝ ինչպես քվեաթերթիկը դնել ծրարի մեջ

16:25 09.06.2019

Աբովյանի ընտրատեղամասերից մեկում քաղաքացին չէր կարողանում քվերաթերթիկը դնել ծրարի մեջ, իսկ հանձնաժողովի նախագահը հեռվից ցուցումներ էր տալիս ճիշտ ընտրություն կատարելու վերաբերյալ: Երկար բացատրությունից հետո, ի վերջո, հաջողվեց ավարտել քվեարկության գործընթացը: Հանձնաժողովի նախագահ Անժելա Վարդանյանն ասաց. «Գործ ունենք բնակչության տարբեր խավերի հետ, լինում են, աշխատում ենք, որ հարթվի, գնա, ինչքան էլ անիմացիոն ֆիլմում նայում ենք, մեկ […]

̰
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը, ժ.14։00-ի դրությամբ, 24,89 տոկոս է

15:54 09.06.2019

Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 14։00-ի դրությամբ, կազմել է 24,89 տոկոս կամ 18 հազ. 849 ընտրող: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից: Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Շենավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 350 ընտրողների 53,71 տոկոսը, նվազագույնը՝ Լեռնավան համայնքում, որտեղ որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 1 […]

̰
Մինչ այս պահը ստացվել են եզակի թվով ահազանգեր. Տիգրան Մուկուչյան

15:48 09.06.2019

Աբովյանում է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա ասել է, որ առավոտյան բնականոն հունով ժամը 7.00-ից սկսել են աշխատանքները, այնուհետ որոշել է մեկնել ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներ ու տեղում ծանոթանալ իրավիճակին: «Երբ ժ. 14.00-ի դրությամբ մասնակցության թվերն էլ ստացվեցին, որոշեցի կատարել շրջայց, լինել տեղամասային կենտրոններում, լսել ՏԸՀ-ների կարծիքը, Աբովյանում մոտ 5 տեղամաս այցելել […]

̰
Աբովյանցիները քվեարկում են հանուն արդարության, հանուն լավ կյանքի

15:20 09.06.2019

Աբովյանում շատերն առավոտ վաղ էին շտապել ընտրություն կատարելու: Օրվա առաջին երկու ժամերի ընթացքում յուրաքանչյուր տեղամասում մոտ 100-150 ընտրող կատարել էր իր ընտրությունը: SHANTNEWS.am-ի մեր թղթակիցը զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել, թե որքանով են կարևորում ընտրություններին մասնակցությունը և հանուն ինչպիսի Աբովյանի են կատարում իրենց ընտրությունը: Նրանցից մեկն ասել է. «Ես իմ աշխատանքային ժամերի հետ կապված՝ ասացի […]

̰
Տրամադրված եմ հաղթական, այդ տրամադրվածությամբ էլ առաջադրվել եմ Աբովյանում. ՔՊ թեկնածու

15:08 09.06.2019

Աբովյանի քաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանն այսօր Աբովյանում լրագրողների հետ հարցազրույցում խոսել է երեկվա միջադեպի մասին, երբ այրել էին շտաբերից մեկի աշխատակցի ավտոմեքենան ու տան դուռը: Ասել է. «Երեկ լուսադեմին նման դեպք արձանագրվեց, չգիտեմ` ում կողմից է կատարվել հանցագործությունը, ամեն դեպքում, դատապարտելի է արարքը, ես վստահ եմ, որ պատժվելու է օրենքի խստությամբ, որովհետև […]

̰
Խախտումներն ու կեղծիքներն իսպառ բացակայում են. Աբովյանի 29/16 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ

14:28 09.06.2019

Վլադիմիր Ղազարյանը, որը Աբովյանի  29/16 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն է, ներկայացրել է, որ իրենց տեղամասում ունեն 1500 ընտրող, իսկ տեղամասում որոշ դժվարություններ կան հաշմանդամություն ունեցող անձանց համար: «Տեղամասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, այո´, կան խոշորացույցներ, եթե խնդիր առաջանա, կտրամադրենք»: Խոսելով ընտրական պրոցեսների մասին՝ պատմել է. «Բոլորս գիտենք, որ եղել են և´ խախտումներ, և կեղծումներ, […]

̰
Առաջինը ինձ ու իմ թիմակիցներին ձեռք չէր տալիս ընտրություններից մեկ օր շուտ նման կեղտոտ արարքը. Աբովյանի գործող քաղաքապետ

14:26 09.06.2019

Աբովյանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երեկ Աբովյանում տեղի ունեցած դեպքին: «Իմ խնդրանք-հորդորն է օր շուտ, վայրկյան շուտ բացահայտել: Ես ինքս անկուսակցական եմ, բերեք չքաղաքականացնենք, որևէ կուսակցության հետ չկապենք, ունենք կայուն թիմ, բազմահազար համախոհներ, և առաջինը ինձ ու իմ թիմակիցներին ձեռք չէր տալիս ընտրություններից մեկ օր շուտ նման  […]

̰
Ժ. 11։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 10, 46 տոկոս. ԿԸՀ

14:05 09.06.2019

Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 11։00-ի դրությամբ, կազմել է 10, 46 տոկոս կամ 7 671 ընտրող: Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Շենավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 350 ընտրողների 24,57 տոկոսը, նվազագույնը՝ Լեռնավան համայնքում, որտեղ որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 1 199  ընտրողների 1, 67 տոկոսը։ Աբովյանում, […]

̰
Ինչո՞ւ է Աբովյանում ընտրողը կտրոնը տարել իր հետ

13:25 09.06.2019

29/01 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Սրբուհի Բաղդասարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է Աբովյանում իրենց տեղամասում ընտրությունների ընթացքը: Նա նշել է, որ ունեն 1818 ընտրող, առավոտյան երկու ժամերի ընթացքում մոտ 130 մարդ է մասնակցել ընտրություններին, իսկ խախտման մեկ դեպք է գրանցվել, իսկ թե ինչի մասին է խոսքը, մանրամասնում է. «Զուտ կտրոնի հետ կապված խնդիր է եղել, ընտրողը […]

̰
Ընտրողները ոնց-որ շշկռված լինեն. Աբովյանի 29/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ

13:21 09.06.2019

Աբովյանի 29/20 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ստեփան Ստեփանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է ընտրությունների ընթացքի մասին: «Ընդհանրապես, ՏԻՄ ընտրությունները աշխույժ են լինում, երևի ներկաները գան, ովքեր ներկա են քաղաքում»,- ասել է նա: Ըստ նրա՝ ընտրություններն անցնում են օրենքի տառին համապատասխան: Ինքը երկար տարիների հանձնաժողովի անդամի ու նախագահի փորձ ունի, Երրորդ հանրապետության ձևավորման հենց առաջին ընտրություններից՝ 1990-ի […]

̰
Ջան ասում, ջան լսում ենք. իրավիճակը Աբովյանի 29/02 ընտրատեղամասում

12:46 09.06.2019

Աբովյանում տեղակայված 29/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարիկ Սուքիասյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նորմալ է գնահատում ընտրությունների ընթացքը: Խոսելով այն մասին, թե արդյոք այս տեղամասում խախտումներ գրանցվել են, քանի որ մարզպետն էր խոսել այդպիսի երկու դեպքի մասին, ասում է. «Մենք ունենք վստահված անձինք, դիտորդներ, խախտում չունենք, ժ. 10.10 դրությամբ, 142-ն ընտրել են, ունենք 1864 ընտրող, մինչև հիմա […]

̰
Հին հոտեր եմ առնում. Աբովյանի քաղաքապետի թեկնածու Սասուն Գրիգորյան

12:35 09.06.2019

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Սասուն Գրիգորյանն այսօր կատարել է իր ընտրությունը, որից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Աբովյանում տեղի ունեցած երեկվա միջադեպին: Հիշեցնենք, խոսքը ՔՊ թեկնածուի նախընտրական շտաբի անդամի բնակարանի դռան ու ավտոմեքենայի հրկիզման մասին է: Գրիգորյանն ասել է. «Երեկ մեր շտաբը հայտարարությամբ է հանդես եկել, այսօր մեկնաբանություններ չտամ, վաղը կանդրադառնամ, հին հոտեր եմ առնում»: […]

̰
Աբովյանում կլանային կառավարման և քաղաքացիական ինստիտուտների կայացման գործընթացներ են ընթանում. Կոտայքի մարզպետ

12:15 09.06.2019

Այստեղի բնակիչ եմ, շրջում եմ ընտրատեղամասերի մեծ տարածքներում` տեսնելու արդյո՞ք օրինականությունը պահպանվում է, արդյո՞ք ոստիկանությունն իր դիրքերում է, արդյո՞ք մեր քաղաքացիներն ու վստահված անձինք իրենց քաղաքացիական պահվածքով մեր դավանած արժեքների մեջ են, թե՞ ոչ: Եթե որևէ ինստիտուտ իր դիրքերում չէ, ապա ես ի պաշտոնե պետք է հակադարձեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ […]

̰
Աբովյանի 29/10 ընտրատեղամասում ընտրողների միջև կոնֆլիկտներ չեն գրանցվել

10:30 09.06.2019

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 29/10 ընտրատեղամասն ունի 1568 ընտրող: Այստեղ ևս չկան հարմարեցված պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Անվասայլակով տեղաշարժվող մարդկանց պետք է օգնեն ոստիկանները, եթե նրանք մասնակցեն ընտրությունների: Այս անգամ քաղաքի ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվել: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց՝ դրանց առկայությունը դրական ազդեցություն էր ունենում՝ մարդիկ իրենց ավելի կարգապահ էին պահում ընտրատեղամասերում: Նա հայտնեց, […]

̰
Աբովյանի 29/16 ընտրատեղամասում հուսով են՝ ընտրությունները հանգիստ կընթանան

10:00 09.06.2019

Ժամը 08:00-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում բացվել են տեղամասերը, սկսվել է քվեարկությունը: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 29/16 ընտրատեղամասը չունի թեքահարթակներ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց մուտքը քվեարկության սրահ հեշտացնելու համար, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Սակայն առկա են խոշորացույցներ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախորդ տարիներին էլ է […]

̰
Աբովյանի թիվ 29/20 ընտրատեղամասում վաղ առավոտից մարդիկ մասնակցում են ընտրություններին

09:20 09.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի մի շարք համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են, մասնավորապես քաղաքապետ են ընտրելու Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Աբովյանում կա 26 ընտրատեղամաս: Աբովյանի թիվ 29/20 ընտրատեղամասում կա 1884 ընտրող: Հանձնաժողովի նախագահը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ այս ընտրատեղամասում, ինչպես և մյուսներում, չկան տեսախցիկներ: Նրա խոսքով՝ ինքը տարիներ շարունակ եղել է հանձնաժողովի […]

̰
Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

08:00 09.06.2019

Հայաստանի 23 համայնքներում այսօր՝ հունիսի 9-ին, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ժամը 08:00-ին բացվել են տեղամասերը, մեկնարկել է քվեարկությունը: Այսօր համայնքի ղեկավար ու ավագանու անդամ կընտրեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մի շարք համայնքներում: 14 համայնքում հերթական ընտրություններ են, որից` 7-ում՝ համայնքի ղեկավարի, իսկ 8-ում՝ ավագանու անդամի: 9 համայնքում արտահերթ ընտրություններ […]

̰
Նմանօրինակ խուլիգանությունները Աբովյան քաղաքում ու առհասարակ ՀՀ-ում տեղ չունեն․ ՔՊ

00:21 09.06.2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել․ «ՔՊ վարչությունը խստիվ դատապարտում է հունիսի 8-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ անհայտ անձը կամ անձինք հրկիզել էին ՔՊԿ թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի բնակարանի մուտքի դուռն ու ավտոմեքենան: Բարեբախտաբար, ծանր տուժածներ չկան: Այս գործի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ ու համոզված ենք, որ շատ շուտով […]

̰
Մանրամասներ Աբովյանում գույքի վնասման դեպքի մասին

12:32 08.06.2019

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: 2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի […]

̰
Աբովյանում ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու դեպքով քննություն է տարվում. ՔԿ

11:21 08.06.2019

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական […]

̰
Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

09:38 08.06.2019

Հունիսի 8-ին՝ ժամը 04։03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին, մարվել՝ 04:23-ին: Ամբողջությամբ […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեդիայի Թագավորություն

19:10 07.06.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-13-ը պաշտոնական այցով կլինի Շվեդիայում: Այցի շրջանակում նախատեսվում է Արարատ Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ, Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի, արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի, միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի, ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի […]

̰
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները. ԱԱԾ

18:17 07.06.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդմանն ուղղված օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչից՝ վերջինիս օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու, տեղական ինքնակառավարման մարմնի և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու հերթական […]

̰
Մարդը չի կարող լինել համարյա հղի. պատգամավորը` Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մասին

18:02 07.06.2019

Խորհրդարանում այսօր ներկայացվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որի դրույթներից հատկապես շատ քննադատության արժանացավ եկամտահարկի համահարթեցումը, երբ անկախ աշխատավարձի չափից՝ բոլորը պետք է նույնքան եկամտահարկ վճարեն։ Ընդդիմադիր պատգամավորների մեծ մասի դժգոհությունները հենց սրան էին վերաբերում։ «Մարդը չի կարող լինել համարյա հղի» բնութագրումով ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը բացատրեց, որ հնարավոր չէ եկամտահարկը բարձրանել ու բյուջեի եկամուտները վերականգնել […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում

09:44 07.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խանջյան փ. 43 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամի փ. 86, 88 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամի փ. 64-86 սեփական տները, Եկմալյան […]

̰
Աբովյանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քայլերթ է մեկնարկել

19:49 05.06.2019

Աբովյանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քայլերթ է մեկնարկել: Քայլերթը մեկնարկել է` որպես աջակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարած թեկնածուի։ Աբովյանում հունիսի 9-ին նախատեսված քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել 5 թեկնածու։

̰
Արցախի Վակունիս համայնքի ղեկավարը ծեծի է ենթարկվել

15:15 05.06.2019

Հունիսի 5-ին՝ ժամը 08։35-ին, Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար, 1984թ ծնված Է. Զ-ն ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հեռախոսով հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 08։15-ին, նույն շրջանի Վակունիս համայնքում գտնվող իր առանձնատան մոտակայքում` քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ, 1976թ ծնված Կ. Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի […]

̰
43-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

11:56 05.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝  2019թ մայիս ամսին Աբովյան քաղաքի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր բնակարանում պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել իր մանկահասակ երեխաների նկատմամբ: […]

̰
BACK_TO_TOP