TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Աբովյան

Աբովյանում բռնկված հրդեհի հետևանքները՝ լուսանկարներով

13:17 01.08.2018

Աբովյանի ջերմոցներից մեկում այսօր հրդեհ է բռնկվել: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում է: Ներկայացնում ենք լուսանկարներ: SHANTNEWS.am-ը հետևում է իրադարձություններին, դեպքի վայրից այլ մանրամասներն՝ առաջիկայում:

̰ ̰
Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվել

22:17 23.07.2018

Հուլիսի 23-ին`ժամը 16:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնի խճուղի 1 հասցեում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել են «Օpel Astra G» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկն ամբողջությամբ:

̰
Կորած երեխային որոնում են Աբովյան քաղաքում․ նրան տեսնողներ են եղել

22:38 22.06.2018

Հունիսի 22-ին` ժամը 21:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին «Կինոյի տան» մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Փրկարարների կողմից նախորդ օրերին իրականացված որոնողական աշխատանքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
«Աբովյան» ԲԿ են տեղափոխվել կտրած-ծակած վերքերով 3 երիտասարդներ

22:00 20.06.2018

Հունիսի 19-ին` ժամը 17։10-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ենթամաշկային էմֆիզեմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ: Ժամը 17։40-ին նույն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերք ձախից» և «գլխի, ճակատի շրջանի բազմաթիվ վերքեր, քերծվածքներ, ստորին շրթունքի միջային մակերեսի սալջարդ վերք, […]

̰
26-ամյա տղան պարանոցի կտրած-ծակած վերքով և սուր արյունահոսությամբ տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ

23:10 10.06.2018

Հունիսի 9-ին Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած վերք, սուր արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Աբովյանի բնակիչ 26-ամյա Արսեն Ե.-ն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի […]

̰
Աբովյան քաղաքում շահմար տեսակի օձ է հայտնաբերվել

16:47 10.06.2018

Հունիսի 10-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանը  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 3 հասցեում օձ է նկատվել. արհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Ոստիկանությունը Ղազարոս Աղայանի դիմումի հիման վրա փնտրում է Խաչատուր Աբովյանին

20:25 07.06.2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարզերից մեկի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում 66-ամյա Ղազարոս Աղայանի դիմումի փաստով։ Վերջինս դիմել է իր բնակության վայրի ոստիկանության բաժին և հայտնել, որ 2016 թվականի ապրիլին 5.600 կգ կարտոֆիլի սերմացուն 1կգ-ը 180 դրամով վաճառել է հարևան մարզի բնակիչ՝ 52-ամյա Խաչատուր Աբովյանին, որի գումարը կազմել է մոտ 1 մլն դրամ։ Պայմանավորվել են, […]

̰
Ցուցարարները փակել են Երևանի-Աբովյան մայրուղին. կան բերման ենթարկվածներ

09:30 20.04.2018

Երևանից Աբովյան մտնող հատվածում երիտասարդ ցուցարաները մոտ 30 րոպե փակել են ճանապարհը: Ցուցարաները մեծ մասը Պտղնի համայնքից են: Ցուցարաներն ասել է, որ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության իրենց ակցիային մասնակցող կանանցից մեկին ոստիկանները բռնի ուժով բերման են եթարկել: Կինն անրափահաս երեխա ունի: «Քիստինե Պողոսյանին են տարել, այ էս երեխայի մորը ծեծելով ձերբակալել են», – ասել են […]

̰
Ավտովթար Աբովյանի կամրջի մոտ. կա զոհ

11:41 14.04.2018

Ապրիլի 14-ի լուսադեմին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

̰
Պլանային ու վթարային ջրանջատումենր Նոր Նորքում ու Աբովյանում

09:45 19.03.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ժամը 11։00-18։00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 1/2, 1/3, 1/4, 1/5, 1/6, 3, 5, 7, 20, Օգոստոսի 23 փողոցի 21, 22, 23 համարների, Սիրուսի գործարանի 2-րդ և 4-րդ հանրակացարանների, Աբովյանի 7-րդ միջնակարգ դպրոցի, Երաժշտական դպրոցի, «Արփիմեդ» դեղագործական ընկերության ու կից հանրային բաժանորդների ջրամատակարարումը։

̰
Դադարեցվել են դատավոր Աշոտ Աբովյանի լիազորությունները

19:35 14.03.2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանի լիազորությունները:

̰
Աբովյանի բնակարաններից մեկում գազի արտահոսքի հետևանքով հրդեհ է բռնկվել

17:07 15.02.2018

Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբում 5 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

̰
Խոշոր վթար Աբովյանի կամրջի հարևանությամբ

16:34 24.01.2018

Այսօր՝ հունվարի 24-ին, ժ. 10:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհին:

̰
Աբովյանում արևային վահանակներ կարտադրեն

18:12 21.12.2017

Կառավարության որոշմամբ «Մուլտի սոլար» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը գործադիրի նիստում նշել է, որ ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արևային վահանակների արտադրության և արևային համակարգերի տեղադրման համար:

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 967 մլն դրամի ներդրում և ստեղծել 49 նոր աշխատատեղ ծրագրի իրականացման առաջին տարում՝ աստիճանաբար հասցնելով 97-ի»,- հայտնել է Խաչատրյանը՝ ավելացնելով, որ արևային վահանակների արտադրությունը կազմակերպվելու է Աբովյանում:

̰
BACK_TO_TOP