09:46 16.07.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու սպանության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է […]
00:10 16.07.2019
Հուլիսի 15-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, ինչպես նաև պարզվում է սպանվածի ինքնությունը: Սպանվածի կողքին կա դանակ, արնանման հետքեր և հողաթափ: Ոստիանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են […]
21:11 09.07.2019
Հուլիսի 9-ին, ժամը 19:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկում այրվում է բնակարան: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
13:59 05.07.2019
Երևանի կենտրոնում՝ Աբովյան 1 հասցեում, հրդեհ է բռնկվել: ԱԻՆ-ից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ մասամբ ծխում են կախովի առաստաղն ու հատակը, փրկարարները տեղում են, առանձնապես լուրջ ու վտանգավոր բան չկա:
14:59 27.06.2019
Կա արդյո՞ք Կոտայքի մարզում ազդեցության համար պայքար ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, այստեղից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև։ Հարցին մարզպետ Պետրոսյանն ԱԺ-ում , ըստ էության, չպատասխանեց։ Նա ասել է, որ ինքը առաջնորդվում է քաղաքացու շահերով։ Պետրոսյանը, սակայն, շարունակում է պնդել Աբովյանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ հնչեցրած տեսակետները, որ մարզում կլանային կառավարում […]
14:35 27.06.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանի քաղաքապետի հետ իր աշխատանքը պատկերացնում է բացառապես օրենքի և իրավականության համատեքստում և ոչ մի խնդիր չի տեսնում։ Լրագրողների հարցերին պատասխանելիս նա ասաց, որ առաջիկայում մարզխորհրդի նիստ են ունենալու, և դա հանդիպման առիթ է լինելու։ «Բայց քաղաքական գնահատականներս, որոնք հնչեցրել եմ մինչ ընտրությունները և ընտրությունների բուն ընթացքում, մնում են ուժի մեջ, […]
14:04 24.06.2019
Ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք՝ բոլորին հեգնենք։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի զայրացած ելույթից հետո նրանց դիմեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ Նա ասաց, որ խորհրդարանում շատ են այն մարդիկ, որոնք կարող են այնպես հեգնել, որ «շատ լավ չստացվի»։ «Պարո´ն Սիմոնյան, էստեղ կանգնած էսենց մատով խփում եք, ասում եք՝ 10 անգամ ավելի ուժեղ կլինի [արձագանքը]։ Հա, […]
22:38 22.06.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 24-ին` ժամը 00:00-ից մինչև հունիսի 25-ը ժամը 12:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3, 4, 5, 7 միկրոշրջանների, Հատիսի փողոցի՝ իր նրբանցքներով, Հանրակացարանային թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
16:19 18.06.2019
Եթե Գևորգ Պետրոսյանի այսօրվա ելույթը չլիներ, ապա քննարկումը շատ դանդաղ կլիներ, ու ելույթների կեսը չէին լինի, քանի որ դրանք վերաբերում էին հենց Պետրոսյանի բարձրացրած հարցերին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի նշանակման հարցը քննարկելիս ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալիս նշեց պատգամավոր Արման Աբովյանը։ «Ես շատ ուրախ եմ, որ ԲՀԿ պատգամավոր պարոն Պետրոսյանը […]
00:10 15.06.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի դատարան տեղափոխվելու ճանապարհին Նուբարաշենի բանտի ամբաստանյալ, 35-ամյա Սմբատ Պետրոսյանը ժամը 16:00-ի սահմաններում դատարանից դուրս բերելիս՝ փախուստի է դիմել: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ուղեկցող դասակի 2-րդ ջոկի ոստիկանները հետապնդել են Ս. Պետրոսյանին և կանխել […]
21:26 10.06.2019
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով աբովյանցիներին․ «Սիրելի´ աբովյանցիներ, Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ ձեր քվեի ու վստահության համար: Ընդամենը մի քանի հարյուր ձայն էր մեզ պակասում, որպեսզի միասին իրականացնեինք այն, ինչի մասին այդքան խոսում էինք մեր իրազեկման արշավների ու բակային հանդիպումների ժամանակ: Բայց մի´ հուսահատվեք, որովհետև […]
19:16 10.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է Աբովյանի քաղաքապետի ընտրության մասին: Նրա խոսքերով` Կոտայքի մարզպետն իր գերակտիվ մասնակցությամբ փչացրել է Աբովյանի ընտրությունները։ «Չեմ կարծում, որ մարզպետը պիտի հանցագործություններ կանխի»,- ասել է նա: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ մարզպետը ադմինիստրատիվ ճնշում է գործադրել ընտրողների վրա: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կարծում […]
15:34 10.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ամուսինների կողմից երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները. վերջիններիս մեղադրանք է առաջադրվել: Ինչպես հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից՝ 2019թ. մայիսի 15-ին Երևանի չափահաս բնակիչը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր […]
15:14 10.06.2019
«Քննչական կոմիտեում երեկվա ընտրության հետ կապված նյութ և գործ չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը՝ պատասխանելով Աբովյանի քաղաքապետի ընտրությունների մասին հարցին։ Նա անդրադարձավ նաև քաղաքապետի թեկնածուներից մեկի շտաբի ներկայացուցչի տան ու մեքենայի հրդեհմանն ու ասաց, որ այդ կապակցությամբ արդեն գործ են հարուցել ու մոտ 20 մարդ են հարցաքննել։
15:10 10.06.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Աբովյանում կայացած ՏԻՄ ընտրություններին: «Աբովյանում ժողովրդավարությունը չի հաղթել: Աբովյանում ու բազում այլ քաղաքներում հին ընտրական համակարգն է հաղթում (տեխնիկապես՝ հաղթողը կարող է լինել տարբեր քաղաքական թիմերից): Այն համակարգը, որը չի խրախուսում գաղափարների ու ծրագրերի մրցակցությունը: Ժողովրդավարությունը տեխնիկապես քվեարկության չկեղծումը չի, […]
15:02 10.06.2019
ՀՀ վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների թեմային: Նա հայտարարել է, որ ընտրությունների անցկացման այդ օրինակն ու դրանց արդյունքը վկայում է երկրում ժողովրդավարության ամբողջական հաստատման մասին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Աբովյան քաղաքում իշխող կուսակցության թեկնածուի չընտրվելը միանշանակ ցույց է տալիս […]
14:43 10.06.2019
«Ես նորից եմ ասում, հաղթել է աբովյանցին»,- Աբովյանում տեղի ունեցած ընտրություններին անդրադառնալով` ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը նաև հայտնել է, որ ինքը չի մասնակցել իրենց թեկնածուի քարոզարշավին, բայց որ մասնակցեր, ավելի շատ կլիներ ձայների քանակությունն իրենց թեկնածուի օգտին: «Հարգելի´, սիրելի´ լրագրողնե´ր ջան, քաղաքապետի գործն ապացուցած է»,- ասել է Ծառուկյանը: Լրագրողները մեջբերել են Կոտայքի […]
14:27 10.06.2019
«Կարծում եմ` վարչապետի խոսքից հետո մարզպետի խոսքին ընդհանրապես պետք չէ հղում անել: Իսկ մարզպետը իր պահվածքով փչացրեց այդ ամբողջ ընտրությունները, երևի լավ կանի, որ հրաժարական տա, բայց իրենց թիմն է, թող իրենք որոշեն»,- ասել է Մարուքյանը` անդրադառնալով Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը: Մարուքյանը նշեց, որ պետք չէ ընտրություններին կյանքի ու […]
13:36 10.06.2019
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գնահատմամբ` Աբովյանում ընտրություններն անտեղի լարված են անցել: «Անտեղի լարումից հետո էլ տեսնում եմ և՛ հիասթափություններ, և՛ էյֆորիա: Բայց երկուսն էլ անտեղի են: Ամենամեծը մասշտաբով Աբովյանն էր ու այնտեղ հաղթել է գործող քաղաքապետը: Էստեղ որևէ բան չեմ տեսնում: Նորմալ ընթացքից բացի, այլ բան չեմ տեսնում: ՀՀ քաղաքացիները որոշել են, թե ով է […]
11:27 10.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-իտալական բիզնես համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Աբովյանում կայացած ընտրություններին: Նա նշեց՝ Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, հաղթել է ժողովրդավարությունը: ՔՊ թեկնածուի պարտության մասին խոսելով՝ նա նշեց. «Հեղափոխությունը դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն: Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային […]
09:46 10.06.2019
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի պաշտոնական կայքում տեղադրվել են ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ներկայացնում ենք ստորև՝ Արարատի մարզի Սիս համայնքում ընտրացուցակներում ընդգրկված 1149 հոգուց ընտրություններին մասնակցել է 677 մարդ։ Գործող համայնքապետ Հայկ Մելքոնյանը ստացել է 386 քվե, Լեռնիկ Թարխանյանը՝ 223 քվե, Սիրանուշ Աղաջանյան՝ 48: Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2394 հոգուց ընտրություններին […]
08:15 10.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աղայան փ. 7, 9 շենքերը, Աբովյան փ. 25 շենքը, Տերյան փ. 62 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-13:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 […]
01:08 10.06.2019
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հանրապետության մի շարք համայնքներում հունիսի 9-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները: Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8453 քվե: Նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն: Գրիգորյան Սասունը ստացել է 731 քվե, Ղազարյան Արթուրը՝ 139, Մկրտչյան Մանուկը՝ 435։
23:43 09.06.2019
Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր հաղթանակի մասին: Ստորև ներկայայացնում ենք Վահագն Գևորգյանի գրառումը. «Սիրելի՛ աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։ Հաղթանակ!!! Շնորհավոր ընկերության միջազգային օրը»:
22:52 09.06.2019
Թեժ պայքար է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուների միջև: Հայտնի են Աբովյան քաղաքի 29/11 ընտրատեղամասի նախնական տվյալները։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այս տեղամասում առաջատարը գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանն է։ Նա ստացել է 377 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 325 ձայն, Սասուն Գրիգորյանը` 28, Մանուկ Մկրտչյանը՝ 15, Արթուր Ղազարյանը` 16։ Անվավեր է […]
22:32 09.06.2019
Թեժ պայքար է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուների միջև: Հայտնի են Աբովյան քաղաքի 29/13 ընտրատեղամասի նախնական տվյալները։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այս տեղամասում առաջատարը գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանն է։ Նա ստացել է 386 ձայն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 313 ձայն, Սասուն Գրիգորյանը` 19, Մանուկ Մկրտչյանը`12, Արթուր Ղազարյանը՝4։ Անվավեր է ճանաչվել 18 […]
20:49 09.06.2019
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 9-ին՝ ժամը 10․55-ին, Աբովյան քաղաքի թիվ 29/07 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանին հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ հանդիսացող հանձնաժողովի անդամի մոտ հայտնաբերվել է բնակիչների ցուցակ։ Ժամը 12․05-ին հանձնաժողովի նախագահից ընդունվել է հաղորդում։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
19:50 09.06.2019
«Սկզբից կար լարվածություն, բայց հիմա կարծես հանդարտվել է, մարզպետը էլ չի գնում ընտրատեղամասեր»,- Աբովյանում` լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը: Լրագրողների դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ասել է, թե Աբովյանում պետք է փոխվեն բարքերը, նոր իշխանություն հաստատվի, Բաբայանը զարմացավ` ասելով, թե «ի՞նչ իրավիճակ է, մարդիկ ոնց ապրում էին նորմալ, տենց […]
19:07 09.06.2019
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատել են Օգոստոսի 23-ի փողոցով արագ երթևեկող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա։ Մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և մեքենայով դիմել է փախուստի’ Աբովյանի Երևանյան փողոցում հարվածելով ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենային։ Բախումից հետո «Հունդայի» վարորդը շարունակել է փախուստը, ոստիկանության ծառայողներն էլ՝ հետապնդելը, նրան […]
18:33 09.06.2019
Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 17։00-ի դրությամբ, կազմել է 35,24 տոկոս կամ 25 հազ. 836 ընտրող: Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Շենավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 350 ընտրողների 60 տոկոսը, նվազագույնը՝ Հայկավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 1 199 ընտրողների 10,83 տոկոսը։ Աբովյանում, որտեղ ընթանում են քաղաքապետի […]