14:55 18.06.2018
Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակում Մեքսիկայի հավաքականը հաղթել է Գերմանիայի թիմին: «Լուժնիկի» մարզադաշտում կայացած խաղում հյուսիսամերիկացիները առավելության են հասել 1-0 հաշվով: Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել ացտեկների ծագող աստղ Իրվին Լոսանոն: Խփած գնդակից հետո Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում փոքր երկրաշարժ է գրանցվել, հայտնում է երկրաշարժերի մոնիթորինգների ծառայությամբ զբաղվող SIMMSA ընկերությունը: […]
18:02 14.06.2018
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Հանդիպումները տեղի կունենան 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Միլիոնավոր երկրպագուներ երկրագնդի տարբեր ծայրերից արդեն ժամանել են Ռուսաստան՝ մասնակից լինելու ֆուտբոլային ամենասպասված տոնին: Երևանի ժամանակով 18:30-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մեկնարկում է Աշխարհի 21-րդ առաջնության հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառմանը մի շարք երկրների ղեկավարների հետ ներկա կլինի նաև Հայաստանի Հանրապետության […]
15:08 29.03.2018
Հայտնի է դարձել, թե որքան պարգևավճար է նախատեսված Իսպանիայի հավաքականի համար 2018 թ.-ի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ:
Եթե թիմը դառնա աշխարհի չեմպիոն, ապա յուրաքանչյուր խաղացող կստանա 800 հազար եվրո:
Պարգևավճարների մասին համապատասխան փաստաթուղթը կստորագրվի, երբ կընտրվի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահը: Այս մասին հայտնում է Marca-ն:
14:05 22.03.2018
Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է, որոշ երկրների կողմից 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելը, որն անցկացվելու է Ռուսաստանում:
15:08 17.03.2018
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհուրդը 2018թ. աշխարհի առաջնության ժամանակ երկու փոփոխություն կատարելու որոշում է ընդունել:
17:12 03.03.2018
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆիզիկական պատրաստության մարզիչ, հայազգի Ֆաբիո Մախսերջյանը վստահություն է հայտնել, որ թիմի հարձակվող Նեյմարը կվերականգնվի մինչև 2018 թվականի աշխարհի առաջնության առաջին հանդիպումը:
20:37 25.01.2018
Բուքմեյքերները անվանել են 2018 թվականի ֆոտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտներին: Մրցաշարի գլխավոր ֆավորիտ է համարվում Գերմանիայի հավաքականը, նրանց հաղթանակը գնահատվում է 5,5 գործակցով: Երկրորդ տեղում Բրազիլիայի հավաքականն է 6 գործակցով, երորդը Ֆրանսիան 6,5 գործակցով: Բուքմեյքերները ամենաքիչն հավատում են Սաուդյան Արաբիայի և Պանամայի հավաքականների հաղթանակներին, նրանց հաղթանակի համար սահմանվել է 1001 գործակից:
18:10 30.11.2017
Իրանի հավաքականի երկրպագուները խնդրանքով դիմել են ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանության հաղորդավարներից Մարիա Կոմանդնայային: Երկրպագուներն Իստագրամում ռուս հաղորդավարուհուն խնդրել են բաց հագուստով չներկայանալ արարողությանը: «Խնդրում ենք, օգնիր մեզ և ընտրիր այնպիսի հանդերձանք, որ մենք կարողանանք դիտել ամբողջ հեռարձակումը»,- գրել է երկրպագուներից մեկը:
Բանն այն է, որ Իրանի պետական ալիք IRIB-ն կանջատի ուղիղ հեռարձակումը, եթե վիճակահանության ժամանակ կադրում երեւա բաց հագուսով կին:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում:
19:08 18.11.2017
Transfermarkt-ի հաշվարկներով՝ ԱԱ 2018-ում ամենաթանկ կազմն ունի Բրազիլիայի հավաքականը: Բրազիլացիների բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 671,5 միլիոն եվրո: Բրազիլացիներին հաջորդում են Իսպանիայի (643,5 միլիոն), Գերմանիայի (636,5 միլիոն), Ֆրանսիայի (636,5 միլիոն) եւ Արգենտինայի (528.5 միլիոն) հավաքականները: Ամենաէժանը Պանամայի հավաքականի կազմն է՝ 5.25 միլիոն եվրո:
ԱԱ 2018-ին չմասնակցող հավաքականներից ամենաթանկ կազմն ունի Իտալիայի հավաքակաը (477.5 միլիոն): Հայաստանի հավաքականն զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը՝ 42.1 մլն եվրո ընդհանուր արժեքով: