20:45 16.03.2019
«Արտակարգ դրություն մտցնելու պարագայում փաստորեն գրաքննություն է մտցվում լրատվամիջոցների նկատմամբ»,- «Հեռանկար»-ի տաղավարում «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հետ զրույցի ժամանակ նկատել է հաղորդավար Արամ Աբրահամյանը՝ հավելելով, որ այ օրերին մամուլի շենքում ԱԱԾ-ից ներկայացուցիչ է եղել, ով ստուգել է գրված նյութերի բովանդակությունը՝ թույլ չտալով, որ թերթը հրապարակվի: Արդյո՞ք դատարանը պետք է քննարկի այդ […]
11:07 16.03.2019
Այսօր՝ ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում՝ N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում է […]
16:40 13.03.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ավելի վաղ հրապարակվել էր 2018թ. ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ: Տեղեկացվել էր նաև, որ առաջիկայում մանրամասն տվյալներ կհրապարակվեն հանրային առավել լայն հետաքրքրություն ներկայացնող առանձին կոռուպցիոն հանցատեսակներով քրեական շարժընթացի վիճակագրության, ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց շրջանակի մասին: Ըստ այդմ՝ 1. Պաշտոնեական […]
19:26 12.03.2019
Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Արցախից, քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ հրավիրված Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Հիշեցնենք, որ նիստը մեկնարկել էր առավոտից: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի […]
15:28 12.03.2019
ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը մարտի 12-ին ժամանում է Հայաստան: Տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ նորընտիր սլովակ նախագահը, սակայն, առաջինը Բաքու այցելեց: Վերլուծաբաններն ասում են՝ դա պատահական չէ: Սլովակիայի ներկա կառավարությունը վերջին տարիներին սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, զենքի առևտուր են անում, իսկ Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ նախագահից բացի, զբաղեցնում է նաև Սլովակիայի ԱԳ նախարարի պաշտոնը: Մարտի 5-ին […]
08:43 12.03.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այսօր տեղի կունենա Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ։ Չնայած պաշտոնապես չեն ասում, թե ինչու են նիստը տեղափոխել Արցախ, սակայն պարզ է, որ այն պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ։ Երեկ Արցախ են մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Անվտանգության խորհրդի անդամներ՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ […]
21:33 11.03.2019
SHANTNEWS.am-ը հայտնել է այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 5-ին կայացել է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում էր Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: Խնդրի հետ առնչվող բոլոր կողմերի ներկայացուցիչները քննարկել են արտեզյան ավազանի ջրերի՝ շուրջ 15 անգամ նվազման պատճառները: Հանրային դատարանը վճիռ է կայացրել, որն ուղարկվել է ՀՀ կառավարություն և իրավապահ մարմիններին: Այսօր, երբ […]
13:39 11.03.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին: Նա նշեց՝ կառավարությունն իր կառուցվածքը ներկայացնելու մոնոպոլ իրավունք ունի, և իրենք չէին կարող ներկայացնել իրենց տարբերակը: Պատգամավորը հայտնեց, որ հիմա այլընտրանքային առաջարկ են պատրաստում, որը միտված է լինելու մի քանի նախարարություններ պահպանելուն: «Առաջարկը միտված է նաև վերափոխելու […]
09:02 11.03.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում մարզում՝ 10:30-16:30 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքերը, Հանրապետության փ. 32, 49 շենքերը, Խանջյան նրբ. 5-10 սեփական տները, Ֆիրդուսի փ. 1-32 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-16:00 Ավանեսովի 1փ. 2 շենքը, Նոր Արեշ 41փ. […]
20:05 06.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանվանի անտառտնտեսության մասնաճյուղում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և կաշառք ստանալու վերաբերյալ. հարուցվել է նոր քրեական գործ. ձերբակալվել է 6 անձ: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության, ՀՀ ոստիկանության կազմակերպված […]
08:46 06.03.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև 1 տարի է՝ խոսվում է, որ բենզինի ներկրումն այլևս ազատ է, սակայն նոր խոշոր ներկրողներ դեռ չկան։ Կան մտադրություններ․ ղազախական մի ընկերություն, Խաչատուր Սուքիասյանն է սկսել ներկրել։ Իսկ նախկիններից ոմանք հետ են քաշվել՝ Բ․Բեգլարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ընտանիքը։ Վերջինս, ըստ լուրերի, դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի հորդորով»։
14:37 05.03.2019
Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողները ԼՀԿ խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպահանում, երբ ասաց, որ Հայաստանում չպետք է լինեն պաշտոնյաներ, որ ավելի շատ միջազգային գործակալ են հիշեցնում: «Պետք է իրեն այդ հարցն ուղղեք: Քաղաքական դաշտում ակտիվ քաղաքական ուժերին տեսնում եմ որպես ՀՀ շահը պաշտպանող քաղաքական ուժեր: Եթե վարչապետի […]
12:47 04.03.2019
Թալիշ քաղաքական գործիչ, ադրբեջանական բռնապետության դեմ տարիներ շարունակ պայքարող Ֆահրադդին Աբոսզոդան, որ կալանավորված էր Մոսկվայում, արտահանձվել է Ադրբեջանին: Ադրբեջանի ԱԱԾ-ն այս մասին հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ Ադրբեջանն Աբոսզոդային մեղադրել է նաև հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Քաղաքական մեկնաբան Արա Պապյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ Ադրբեջանն արտահանձումների հասնելով՝ հատուկ պատգամներ է հղում իր հակառակորդներին: […]
08:49 04.03.2019
Կեսգիշերին հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր տան մոտ` Ամիրյան փողոցում ենթարկվել է հարձակման: Ֆեյսբուքյան գրառումներով ու տեսակապով նա ներկայացրել է միջադեպի մանրամասները։ Ըստ նրա՝ 8-10 հոգով հարձակվել են իր վրա։ Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: «Քանի որ շատ են հարցնում՝ ինչ է տեղի ունեցել, մի քանի խոսքով պատմեմ։ 1. Խուլիգանական հարձակում։ 8-10 հոգի կոնկրետ […]
16:37 01.03.2019
Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել ՌԴ-ում ձերբակալված, ապա՝ փետրվարի 28-ին, Մոսկվայի դատարանի ժամանակավոր պահման վայրից անհետացած Ֆահրադդին Աբոսզոդայի՝ Բաքու տեղափոխելու վերաբերյալ: Ըստ հաղորդագրության՝ Աբոսզոդան մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281.2 (պետականության դեմ կոչեր) և 283.1 (ազգային, ռասսայական կամ կրոնական հրահրումներ կազմակերպելը) հոդվածներով: Միաժամանակ Ադրբեջանի ԱԱԾ հայտարարության մեջ նշվել է, որ Աբոսզոդայի դեմ կան հավաստի փաստեր, […]
12:02 01.03.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական որևէ ցանցում գրանցված չէ: «Ֆեյսբուք սոցիալական ցանցի տիրույթում գործում է կեղծ «ՀՀ Ազգային Անվտանգություն» անունը կրող էջ, որն անհայտ քաղաքացու նախաձեռնություն է և որևէ կապ չունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ: Եթե մինչև վերջերս այդտեղ տեղադրված տեղեկություններն առանձնապես ուշադրության արժանի չէին, ապա այսօր հրապարակվել է տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը […]
11:32 01.03.2019
Արագածոտնի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղադիր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում, վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և ՀՀ ԱԱԾ Արագածի տարածքային բաժանմունքից տրամադրած օպերատիվ տեղեկությունների հիման վրա Արագածոտնի […]
08:33 01.03.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ կապված վերջին սկանդալային բացահայտումների հետ առնչություն ունի ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով հայտարարեց, որ ինքն է դիմել ԱԱԾ, այլև սրանում իր բաժինն է ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինս ևս շահագրգռված է եղել ՊՎԾ աշխատակիցների անօրինականությունների բացահայտմամբ և նույնպես միջնորդել է ԱԱԾ պետի մոտ, […]
00:54 01.03.2019
Փետրվարի 27-ին`ժամը 17:25-ին, ԱԱԾ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հայտնաբերել և նույն օրը` ժամը 20:00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են փոխանցել ՌԴ քաղաքացի 29-ամյա Միսակ Լ.-ին, նույն ինքը՝ Հայաստանի քաղաքացի 31-ամյա Միսաք Պ.-ին, և նրա վերաբերյալ նախապատրաստված նյութերը, ըստ որոնց՝ նա 2011թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում է ՌԴ Ամուրի մարզի Զավիտինսկի շրջանի ՆԳ բաժնի կողմից ՌԴ […]
13:36 28.02.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը փետրվարի 28-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ դիալեզի հետ կապված ամբողջ շուկան դիտարկվելու է: Արձագանքելով քննադատությանը, թե ընդամենը երկու ընկերության հետ են աշխատում դիալիզի բուժման համար, Սանասարյանը կոչ արեց տեսնել՝ «Արմենիա» ԲԿ-ն, «Էրեբունի» ԲԿ-ն ինչ ֆիրմաների հետ են աշխատում: «Հանրապետական հիվանդանոցը դիալեզի ամենամեծ պացիենտներն ունի: Մենք […]
12:30 28.02.2019
Այս ամսվա ընթացքում Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն երկրորդ անգամ այցելել է Արցախի հարավային ուղղություն։ Այս մասին ֆեյսբուքյան գրառումով տեղեկացնում է նրա խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարավային թևում իրականացվող ենթակառուցվածքային, գյուղատնտեսական ծրագրերի գլխավոր նպատակներից մեկը Արցախի անվտանգության աստիճանի մի քանի աստիճան բարձրացումն է, այցին ու դրան հետևած խորհրդակցությանը արցախյան պաշտոնյաներից բացի […]
12:09 28.02.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում հետևողական և անզիջում պայքար մղելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական […]
10:49 28.02.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այնուհետև նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ և կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` […]
14:22 27.02.2019
ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է ռեկտորի պաշտոնանկության հարցը: Այս թեմայի վերաբերյալ լրագրողները խորհրդարանում հարց ուղղեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Լրագրողները նշեցին, որ շատերն ասում են, թե սա քաղաքական հետապնդում է, հոգաբարձուների խորհրդի անդամները հրավիրվում են ԱԱԾ: «Այն օրը, երբ կապացուցվի, որ որևէ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում եղել է հոգաբարձուների խորհրդի անդամի վրա, […]
12:59 27.02.2019
Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալման պատճառների, ձերբակալվածների ինքնության մասին Ազգային անվտանգության ծառայությունը դեռ տեղեկություններ չի հաղորդում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանն ասաց, որ դեռ տեղեկություն չունեն փոխանցելու: «Սպասենք, Քննչական դեպարտամենտը հայտարարություն կտարածի»,- ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ հաղորդվեց ՊՎԾ երկու աշխատակիցների ձերբակալության մասին:
10:10 23.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ ճիշտ են արդյոք այդ տեղեկությունները: «Այդ լուրերը իրականության հետ կապ չունեն։ Բայց ասեմ, որ Գևորգ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բավականին […]
20:32 22.02.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ […]
19:26 22.02.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ Ա. Պ-ն, զինկոմիսարիատ դիմած զինապարտ քաղաքացուն առանց բժշկական վերազննման զինգրքույկ դուրս գրելու և դրանում զինծառայության համար ոչ […]
23:16 21.02.2019
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի՝ նախօրեին կատարած հայտարարությանը՝ վերհիշելով նրա՝ ավելի վաղ հնչեցրած տեսակետն այդ հարցի շուրջ: Հիշեցնենք, որ Խաչատյանը մասնավորապես խոսել էր ստեղծագործական միությունների վերափոխման խնդրի մասին: «Երեկ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը սենսացիոն հայտարարություն արեց։ Կինոյի միության նախագահը հայտարարեց, որ ստեղծագործական միությունները ժամանակին ԱԱԾ-ի […]
19:20 21.02.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ինչպես հրապարակային, այնպես էլ ՍԱՏՄ աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել է, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ եթե նույնիսկ կասկած կա այդպիսի որևէ դրսևորման, ապա իրենք պատրաստ են համագործակցելու Ազգային անվտանգության ծառայության […]