11:21 07.04.2019
Ստեփանակերտում այժմ ընթանում է Առաջնորդանիստ եկեղեցու օծման և բացման պաշտոնական արարողությունը։ Օծման արարողությունը կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ։ Այս մասին հայտնում է News.am-ը։ Արարողությանը մասնակցում են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Այստեղ են նաեւ բարերար Հրանտ Վարդանյանի որդիները՝ […]
21:54 06.04.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
19:29 06.04.2019
Հայաստանում չկան օրենսդրական կարգավորումներ անանուն օգտատերերի վերաբերյալ, սակայն «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր-տնօրեն Շուշան Դոյդոյանը կարծում է, որ մեր երկրի օրենսդրությունը թույլ է տալիս ապատեղեկատվություն, զրպարտություն կամ ինչպես ասվում է, մանիպուլյացիա պարունակող տեղեկություններ տարածելու դեպքում համապատասխան իրավական պատասխանատվություն սահմանել: «Եթե կան արատավորող և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, դա ամբողջությամբ կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով, զրպարտության և վիրավորանքի համար […]
18:45 06.04.2019
Անանուն հանդես գալը ևս մարդու իրավունք է՝ ամրագրված ՄԻԵԴ-ի կողմից, հետևաբար համացանցում նրանց դեմ պայքարը կարող է դիտվել որպես իրավունքների խախտում: Միևնույն ժամանակ, անձի խոսքի ազատության իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են այլոց իրավունքները, լինի դա իրական կյանքում, թե սոցիալական ցանցերում: Հայտնի կանոնի կիրառումը շատ ավելի հեշտ կլիներ, եթե յուրաքանչյուր անձ հանդես գար սեփական […]
17:42 06.04.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը և արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում: Այս մասին տեղեկացնում է Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը: Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ […]
17:08 06.04.2019
Պետական վերահսկողական ծառայության կալանավորված պաշտոնյաներից մեկի՝ գնումների գործընթացի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ որոշումն ընդունվել է մի քանի ռիսկերի նվազման արդյունքում: «Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու և […]
00:57 06.04.2019
2019թ. առաջին եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք, ընդհանուր առմամբ, բացահայտվել է 66 սահմանախախտ, որոնցից 36-ը՝ սահմանված կարգով հանձնվել են ՀՀ ոստիկանությանը։ Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից, նշված ժամանակահատվածում անցման կետերում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 503 քաղաքացի, ովքեր […]
19:55 05.04.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք նախատեսում են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն կատարել: Նա պատասխանեց, որ այս պահին մարզչի փոփոխություն ֆեդերացիան չի նախատեսում, որովհետև մարզիչը նշանակվել է ոչ վաղ անցյալում, և այս պահին իր աշխատանքներով դեռ չի կարող ասել, որ ունենք 100 տոկոսանոց […]
19:49 05.04.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ապրիլի 5-ին լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետի՝ կառավարության վերջին նիստում հնչեցված հանձնարարականի վերաբերյալ: Վանեցյանին հիշեցրին՝ նա վարչապետից ֆեյքերի և մանիպուլյացիաների դեմ պայքարի հանձնարարական ստացավ, ապա հիշեցրին, որ մինչ օրս ԱԱԾ-ն Վանեցյանին գաղտնալսողին չի կարողացել հայտնաբերել: «Հարցի սկիզբը լավ տվեցիք, հետո փչացրեցիք»,- արձագանքեց Վանեցյանը՝ նշելով, որ արդեն ասել է՝ այդ հարցին […]
19:42 05.04.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից ապրիլի 5-ին լրագրողները ցանկացան մանրամասներ իմանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարության մասին, որ նա ցուցում է տվել՝ իր մերձավոր ազգականի վերաբերյալ քրգործ հարուցելու: «Նախաքննություն է իրականացվում: Այս պահին չեմ կարող շատ մանրամասներ հայտնել: Քրեական գործը հարուցվել է երեկ, հոդվածը՝ կեղծ փաստաթղթերի օգտագործում»,- ասաց նա: Վանեցյանը հայտնեց, որ քրգործի […]
14:47 05.04.2019
«Ինքնին անանուն մնալը մարդու իրավունքներից մեկն է, և կան նույնիսկ մշակված միջազգային չափանիշներ և ուղեցույցներ առցանց անանուն մնալու մշակույթի մասին: Ես տեղյակ եմ բոլոր հանրային քննարկումներից, գիտեմ մտահոգությունները: Այս հարցն անմիջականորեն գտնվում է մեր ուշադրության ներքո: Ատելության խոսքը, բռնության կոչերը, վիրավորանքը, սպառնալիքը հիմնականում տարածում են ֆեյք օգտատերերը: Երբ մեզ դիմում են, մենք դրանք ուղարկում ենք […]
13:43 05.04.2019
Անի Զախարյանը հայտարարություն է տարածել, որ հերթական անգամ իր ֆեյսբուքյան էջն արգելափակվել է: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հայտնում եմ, որ երեկ «Հայաստանի Ձայնը» ազգային շարժման 3-րդ հավաքից հետո կրկին արգելափակվեց իմ ֆեյսբուքյան էջը: Արդյո՞ք «ֆեյքերի» դեմ ԱԱԾ-ի պայքարի արդյունքն է սա, թե արտաքին ուժերի, հստակ պնդել չեմ կարող: Փաստը մնում է փաստ, որ արդեն […]
13:05 05.04.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե համացանցում մանիպուլյացիաներ անողները պետք է կոշտ հակահարված ստանան: Հարցին՝ արդյո՞ք այս հայտարարության հասցեատերն ԱԱԾ տնօրենն էր, Զեյնալյանը պատասխանեց. «Հասցեատերը ոչ միայն ԱԱԾ տնօրենն էր, նաև քաղաքացիները, անձինք, որ չչարաշահեն խոսքի ազատության իրավունքը: Խնդիրն այստեղ կեղծ լուրերը չեն, այլ՝ եթե կան […]
17:44 04.04.2019
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բողոքի քննությունը հետաձգվեց մինչև ապրիլի 8-ը: Նիստը շատ կարճ տևեց, որովհետև գործում ներգրավվել էր նոր պետական մեղադրող, անհրաժեշտ էր ժամանակ հատկացնել, որ նա ծանոթանա գործի […]
15:13 04.04.2019
Կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է իր մոր՝ Մարգարիտա Ազարյանի՝ վարչապետի աշխատակազմի Կադրերի վարչության պետի պաշտոնից ազատվելու հարցին։ «Եկե՛ք, այս գործընթացը մի՛ անձնավորեք: Իմ մայրը աշխատել է պետական համակարգում շատ երկար տարիներ, երբ ես անգամ եղել եմ դպրոցական: Նա շարունակել է աշխատել, երբ ես եղել […]
15:08 04.04.2019
Կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է այսօր կառավարության նիստում վարչապետի կողմից ֆեյք օգտատերերի և ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ ստացած հանձնարարականին. «Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, մտածված: Եթե գրառումների մեջ չկա հանցակազմ, դա ֆեյք կլինի, թե սովորական անձ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն […]
12:02 04.04.2019
Կառավարությունը սկսել է հերթական նիստը: Մինչ մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երկու կարևոր հարցի մասին: Ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Հրավիրել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին: Ինչո՞վ է պայմանավորված, պատասխանատուն ներկայացրել է հետևյալը. «Որպես այդպիսին գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Ամսական, միջին հաշվարկներով, գազի խտությունը եղել է 7.1, վերջին […]
09:00 04.04.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտնի հայտարարությունից հետո Իսրայելն արդեն իսկ մշակել է այդ տարածքների զարգացման ծրագիր, որը ենթադրում է ավելացնել բնակչությունը և հասցնել մոտ քառորդ միլիոնի, ստեղծել նոր քաղաքներ, նոր ենթակառուցվածքներ և այլն: Այլ կերպ ասած, Իսրայելն արդեն իսկ ձեռնամուխ է լինում վերաբնակեցման քաղաքականության: Անշուշտ, միամիտ է կարծել, որ […]
21:34 03.04.2019
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործի շրջանակներում ձերբակալվել է նաև նույն գործով անցնող փաստաբան Վահագն Դանիելյանը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են ՀՔԾ-ից։ Ըստ առաջադրված մեղադրանքի` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.400.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց 2019թ. մարտի 4-ին նրանից […]
18:17 03.04.2019
Այսօր, մասնակցելով ՀՀ Քննչական կոմիտեում կազմակերպված միջոցառմանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասել է, որ այս պահին ձեռնպահ կմնա իրավապահների աշխատանքի մասին խոսելուց, բայց ողջունում է այն գործողությունները, որոնք ձեռնարկել է ԱԱԾ-ն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար: «Ես երբեք առիթը չեմ օգտագործել, որ այս կամ այն քրեական գործի վերաբերյալ տամ իմ գնահատականը, բայց վստահեցնում եմ, […]
19:49 02.04.2019
Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ դատարանն այսօր երկամսյա կալանք կիրառելու որոշում է կայացրել: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Դավթյանին ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն, օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն […]
20:14 01.04.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին. «Որևէ բժշկական կենտրոնին գումար տրամադրելը պայմանավորված չի լինելու անձերով, դա պայմանավորված չի լինելու այդ կենտրոնների սեփականատերերով, կամ այդ հաստատաության պետական կամ սեփական լինելով: Դա միայն պայմանավորված է լինելու մատուցվող ծառայությունների ծավալով, իսկ ապագայում՝ միայն ընդունված հիվանդների թվով»: Արսեն Թորոսյանն անդրադարձավ օրեր […]
19:20 01.04.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես, օրեր առաջ ԱԱԾ-ի կողմից իր տեղակալ Արսեն Դավթյանի ձերբակալությանը: «Սա մեզ համար ցավալի իրողություն է, ամբողջ կոլեկտիվը երբեք չէր պատկերացնի, որ կարող էր նման բան տեղի ունենալ, սակայն, եթե ապացուցվի իր մեղքը: Ես չեմ ուզում խախտել մարդու անմեղության կանխավարկածը: Տեղի […]
19:13 01.04.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է օրեր առաջ ԱԱԾ-ի կողմից իր տեղակալ Արսեն Դավթյանին ձերբակալելու մասին տեղեկությանը: «Գործի մասին իմացել եմ, երբ Հայաստանում չեմ եղել, ոչ ոքի ոչինչ չեմ հայտնել, սակայն, եթե իմանայի, կհայտնեի: Ցանկացած իրավախախտման դեպքում ես կհայտնեի իրավապահ մարմիններին, իսկ հակառակը կհամարեի […]
18:48 01.04.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության կազմակերպման և թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների և ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և գործածելու […]
16:35 01.04.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված ԱԱԾ հայտարարության հետ: «Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը՝ ուզում եմ հայտնել, որ վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ինչ խոսք` նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել […]
12:07 01.04.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն, օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում, տվյալներ են ստացվել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել […]
11:45 01.04.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա ՀՀ փաստաբանների […]
20:34 30.03.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ բերման է ենթարկվել իր տեղակալ Արսեն Դավթյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում […]