15:49 18.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է ԱԱԾ-ի և ոստիկանության կարգավիճակին. «Մեր առաջարկն այս կառույցների կարգավիճակի մասով, որ երեկ հնչեց խորհրդարանից, այն էր, որ պետք է մտածել մեխանիզմներ, որոնցով այդ կառույցները կբերվեն ավելի հանրային և թափանցիկ դաշտ»: Նա նշեց, որ խմբակցությունը պատրասվում է աշխատել այդ ուղղությամբ, և այս […]
15:38 18.04.2019
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում քննության ընթացքում ժամանակավորապես կասեցնել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ավելի վաղ, պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ` […]
12:34 18.04.2019
ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։ Այս մասին տեղեկանում ենք Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։ Այս ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։ Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ […]
12:15 18.04.2019
ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր առաջադրման վերաբերյալ պտտվող լուրերին: Լրագրողների այն հարցին, թե ՀԾԿՀ նախագահի պաշտոնում իրեն առաջադրելու համար կա՞ «ռուսական հետք», նա պատասխանել է. «Սամվել Կարապետյանին մոտիկից չեմ տեսել: Կարեն Կարապետյանի հետ շփվել եմ մի քանի անգամ, երբ ինքը եղել է վարչապետ: Առաջարկը ես […]
10:26 18.04.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին լուրեր տարածվեցին, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ հեմոդիալեզի սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ևս կասկածյալի կարգավիճակում է: Ու կրկին ակտիվացել են Սանասարյանի հրաժարականի մասին խոսակցությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական շրջանակներում Դավիթ Սանասարյանի փոխարեն այս պահին դիտարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի […]
19:48 17.04.2019
Հայաստանում քանի դեռ չեն կողմնորոշվել հետախուզության առանձին մարմին ունենալու, ոստիկանության լիազորությունները բաշխելու և այլ հարցերում, ԱԱԾ կարգավիճակի մասին խոսելը դեռ շատ վաղ է։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա ենթադրենք, էս պահի դրությամբ կա ներքին գործերի նախարար և ազգային անվտանգության նախարար, և ասենք, օրինակ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2 անդամներ […]
19:40 17.04.2019
Վարչապետի լիազորությունների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը ընտրվելուց առաջ՝ 2018 թվականի մայիսի 1-ին ասել է, որ դրանք չափից շատ են, ու որ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալիզացնել, որպեսզի որևէ մեկն իր իշխանությունը ի չարս չօգտագործի։ Ազգային ժողովում այս մասին Նիկոլ Փաշինյանին հիշեցնելուց հետո ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ այսօր կառավարության կառուցվածքի քննարկումների ժամանակ իշխանական պատգամավորները սրան […]
17:50 17.04.2019
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ասել է, որ սուպերվարչապետական համակարգը պետք է վերացնել ու փոխել ԱԱԾ և ոստիկանության կարգավիճակները։ Այս մասին այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ու հարցրեց՝ ինչո՞ւ Փաշինյանը չի կատարում իր խոստումները։ Վարչապետն ասաց, որ իրենք կարծրացած չեն իրենց որոշումներում, ու […]
15:34 17.04.2019
«Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքի քննարկումից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այնքան էլ գոհ չէր: Այս մասին նա հայտարարեց ԱԺ միջանցքներում` լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Մենք առաջարկում էինք քննարկվող օրենքի մեջ դուրս մնացած մարմիններին կառավարության կառուցվածք բերել, իսկ պետական կառավարման մարմինների մասին օրենքի այդ դրույթներն ուժը կորցրած ճանաչել: Սա էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության […]
13:19 17.04.2019
«Ես դիմում եմ մեր այն քաղաքացիներին, ովքեր, այնուամենայնիվ, երկմտում են՝ գուցե իսկապե՞ս հարկավոր է, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն լինեն նախարարություններ։ Ոչ, հարկավոր չէ, քանի որ այս փուլում դա կվնասի մեր ժողովրդավարությանը»,- ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» անդամ Մարիա Կարապետյանը։ Նրա կարծիքով՝ 90-ականներից այդպիսի նախարարություններն օգտագործվել են քաղաքական էլիտայի վերադասավորումների […]
12:28 17.04.2019
Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ընդդիմախոսներին բացատրեց, որ կառավարությունն առաջարկում է իր կառուցվածքի մասին այնպիսի փոփոխություններ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն իր իսկ աշխատանքը։ Իսկ պատգամավորները, ըստ Մակունցի, կարող են ներկայացնել առանձին առաջարկներ։ Պատգամավորի խոսքով՝ այս նախագծի շրջանակներում չի քննարկվում, թե ինչպես պետք է Ազգային ժողովը վերահսկողություն […]
11:38 17.04.2019
Կառավարության կառուցվածքի փոփոխության համար ԼՀԿ խմբակցությունն առաջարկել է իր նախագիծը, որով նախատեսվում է վերացնել սուպերվարչապետական համակարգը, ԱԱԾ-ն և այլ կառույցներ վերափոխել ու դարձնել նախարարություններ։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս նախագիծը ներկայացնելիս հակադարձեց իշխանական գործընկերներին ու ասաց, որ իրենք ոչ թե կասկածներ ունեն, այլ պնդում են, որ խոստումները կատարվեն։ «Ինչո՞ւ վարչապետի խոստումը չեք կատարել էս նախագծով։ […]
21:11 16.04.2019
Պետական վեահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, ըստ որոնց, նրան որպես կասկածյալ ներգրավել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործով: Այս մասին հայտնում է «Ազատությունը»: Նշենք, որ գործն առնչվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական […]
19:37 16.04.2019
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից ո´չ հերքել, ո´չ հաստատել են` խոստանալով ավելի ուշ պատասխանել։ Հաղորդվում է` ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական […]
16:06 16.04.2019
Անտեղի մի՛ վատնեք պետական ռեսուրսները: Այս մասին ասված է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով։ Մասնավորապես, հայտարարվում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ […]
14:54 16.04.2019
«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Աշխատանքները կկատարվեն, հետո կիմանաք»,- այս մասին լրագրողներին տեղեկացրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԱԾ պետը նաև հայտնեց, որ Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է: Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […]
19:06 15.04.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման վերջում Էդմոն Մարուքյանը վարչապետի խոստումների վերաբերյալ իր անհանգստություններն արտահայտեց առ այն, որ չէր պահվել ԱԱԾ-ի և ոստիկանության` նախարարություններ դառնալու խոստումը: Մտահոգությանը արձագանքեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով. «Ուժային մարմինները ծառայություններ են, քաղաքականություն իրականացնող մարմիններ են»: «Իմ քայլը» դաշինքից […]
17:23 15.04.2019
«Վարչապետը մայիսի 1-ին, թե 8-ին, որպես վարչապետի թեկնածու, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն դառնալու են նախարարություններ: Ո՞րն է պատճառը, որ վարչապետի խոստումը չեք կատարում, արդյո՞ք խոստումից հետո միտք է փոխվել, որո՞նք են նախադրյալները, որ այդ խոստումը չի կատարվում այսօր: Եվ արդյո՞ք կարող ենք մյուս խոստումները կասկածի տակ դնել»,- Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց […]
16:42 15.04.2019
«Ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել, որ անվտանգության սեկտորը լինի խորհրդարանական վերահսկողության ներքո, այն է` լինի կառավարության կառուցվածքում: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, սակայն այդ խոստումը կառավարությունը չի իրացրել»,- այս մասին ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը նշեց, որ իրենք […]
12:33 15.04.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել՝ Մարգարիտ Ազարյանին հանրապետության նախագահի օգնական նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Մարգարիտ Ազարյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- ասված է կարգադրության մեջ: Նշենք, որ […]
13:29 13.04.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում այսօր առավոտվանից լարված իրավիճակ է: Գյուղացիները փակել են երկաթգծի ճանապարհը և խափանել դրա աշխատանքը: Նրանք պահանջում են ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Զարթոնք գյուղում լուսաբացին կրակոց և ծեծկռտուք է եղել, 4 հոգի վիրավորվել է: Այս պահին ոստիկանները փորձում են […]
11:31 13.04.2019
ՀՀ վարչապետի որոշմամբ` Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ դատարանը երկամսյա կալանք կիրառելու որոշում էր կայացրել: Նշենք, որ Դավթյանին ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել […]
19:20 12.04.2019
Ատելության խոսքը հիմնականում Հայաստանի սոցցանցերում վերաբերում է քաղաքական կյանքին, սարսռելի քոմենթներ են հանդիպում` սպանենք, վառենք, մորթենք, հնարավոր բոլոր հայհոյանքները շատ մտահոգիչ են, սա սրվել է վերջին մեկ տարվա ընթացքում: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը: Նրա խոսքերով` եթե մեկ տարի Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով իր հեղինակությունը, […]
19:05 11.04.2019
2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի […]
17:28 11.04.2019
2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նախնական տվյալներով ՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը […]
17:20 10.04.2019
Ազգային ժողովի պատգամավորներից Արմեն Խաչատրյանը (նախկինում՝ ՃՈ պետի տեղակալ) օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ԱԱԾ-ից բացի, մարդկանց գաղտնալսելու հնարավորություն տալ նաև ոստիկանությանը։ Նրա ներկայացրած նախագծի հիմնավորումների մեջ մասնավորապես ասվում է, որ գաղտնալսում (նախագծում շրջանառվող տերմինով՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ՀԽՎ) ներկայում կարող է իրականացնել միայն ԱԱԾ կազմում գործող մարմինը, և երբ ոստիկանությանը անհրաժեշտ է […]
22:39 09.04.2019
Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։ «Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը», – «Ազատությանը» փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է […]
16:17 09.04.2019
Որոշ ժամանակ առաջ հանրային բնապահպանական դատարանը քննեց «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Նիստից հետո հրապարակվեց նաև վճիռը, որով համալիր աուդիտ իրականացնելու, արդյունքները հրապարակելու պահանջ է ներկայացվում նաև կառավարությանը: Պահանջվում է «Թեղուտին» և դրա հետ փոխկապակցված ընկերություններին պատասխանատու ճանաչել շրջակա միջավայրին պատճառված վնասի համար, պարտավորեցնել վերականգնել վնասված տարածքները, փոխհատուցել տուժած բնակիչների վնասներ, արգելել Թեղուտի հանքի […]
12:18 09.04.2019
Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն գնդապետ Ա. Գ. Վանեցյանն ընդունեց ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը՝ Կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ս. Գ. Դուդկոյի գլխավորությամբ, որը ժամանել է շտաբային բանակցությունների անցկացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում ս.թ. սեպտեմբերին նախատեսվող` ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների՝ «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի նախապատրաստման շրջանակներում: Վարժանքին մասնակցելու են ԱՊՀ մասնակից […]
14:35 08.04.2019
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ժառանգություն» կուսակցությունը մարտի 31-ին կայացած իր 12-րդ համագումարի բանաձևում ամրակայեց հետհեղափոխական Հայաստանում հաստատվող միակուսակցական իշխանության և կառավարման համակարգի ճգնաժամի տագնապահարույց դրսևորումները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած իշխող «Իմ քայլը» դաշինքի վերջին ամիսների գործունեությունն ի ցույց են դնում ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների քայլերի հակասականությունն […]