11:56 24.05.2019
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ԱԱԾ տնօրենը մտադիր է քաղաքական գործունեություն սկսել, նույնիսկ հավակնում է վարչապետի պաշտոնին, նման ցանկություն կա՞: ԱԺ միջանցքներում այս հարցը տվեցին լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ով եկել էր մասնակցելու ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին: «Այդ հարցին պատասխանել եմ դեռևս դեկտեմբերի 20-ին, երբ մամուլի ասուլիս էի […]
11:36 24.05.2019
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, որը ներկայացրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Համաձայնագրի հիմնական նպատակներն են` միջպետական համագործակցության հիման վրա ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության զարգացումը, հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական […]
11:24 24.05.2019
Խորհրդարանում Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստն է, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԺ միջանցքներում լրագրողները զրուցել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ և հետաքրքրվել Բագրատաշենի անցակետում տեղի ունեցած միջադեպի մանրամասներով: «Բագրատաշենում միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան, ԱԱԾ աշխատակիցների կողմից որևէ խախտում չի եղել: Հակառակը, քաղաքացիները դիմել են […]
13:23 23.05.2019
Չինաստանում հետաքրքրված են նաև հայկական ֆուտբոլով։ Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարի այս դիտարկումից հետո կառավարության անդամները շեղվեցին որոշման քննարկումից ու սկսեցին քննարկել ֆուտբոլի զարգացման թեմաները։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ որպես ՀՖՖ նախագահ, ասաց, որ Հայաստանում նոր մարզադաշտի կառուցման խնդիր կա։ Որպեսզի Հայաստանը կարողանա ընդունել միջազգային հանդիպումներ, այն պետք է ունենա նոր, ստանդարտներին համապատասխան մարզադաշտ։ Վարչապետ Նիկոլ […]
16:30 22.05.2019
Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգած առևտրականների կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ պարզաբանվում է. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ է ստացել՝ մի խումբ տնտեսվարողների կողմից, առանց համապատասխան հայտարարագրման, ապրանքների (հիմնականում՝ հագուստեղեն և տեքստիլ արտադրանք) ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմների վերաբերյալ: […]
11:44 22.05.2019
Արդեն մի քանի օր է` լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առևտրականները պնդում են, որ 5-րդ օրն է` Սահմանապահ զորքերի աշխատակիցներն ինքնաձիգներով զինված փակել են իրենց անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։ Բանն այն է, որ առևտրականները մայիսի 18-ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք, սակայն, […]
23:11 21.05.2019
ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, հիշեցրել է, որ մոտ մեկ ամիս առաջ ԱԱԾ աշխատակիցները «այցելություն» են կատարել «Արմավիր» ՔԿՀ. «Ես չգիտեմ՝ դա բեմականացում անվանեմ, թե դիմակահանդես անվանեմ, ԱԱԾ-ն ամեն ոլորտ էլ մտնում է, այնպիսի տպավորություն է, որ մենք մի մոնստր ենք աճեցնում, թե հետագայում […]
21:55 19.05.2019
Քաղաքական գործիչները, փաստաբանները արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։ Նրանցից ոմանք նաև դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Հայտարարություններն ու գրառումները ներկայացնում ենք ստորև։ «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյան «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն, մնալ ՀՀ օրենսդրության սահմաններում և չտրվել սադրանքների։ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է իշխանությունների […]
17:25 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն ազատության մեջ է: Րոպեներ առաջ նա դուրս եկավ ԱԱԾ-ից և հեռացավ՝ լրագրողներից աննկատ: Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց՝ իր պաշտպանյալն արդեն ազատված է: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանն Արցախ այցելելու իրավունք ունի՞, թե՞ ոչ: Ալումյանը դրական պատասխան տվեց, սակայն նաև նշեց՝ փաստաբանները նրա այցելության և գտնվելու վայրի […]
10:18 17.05.2019
ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ քրգործի՝ Կորյուն Աթոյանը, 2011-2018 թվականներին ռեկտորի պաշտոնական դիրքն օգտագործելով, վատնել է իրեն վստահված առանձապես խոշոր չափի գումար՝ 350-400 մլն դրամ:
12:41 16.05.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ինստիտուտի դիպլոմը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալին: Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը` ծնված 1968 թվականին, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական […]
23:17 14.05.2019
«ԱԱԾ-ն չպետք է զբաղվի հարկահավաքությամբ, բայց քանի որ կան որոշակի գործընթացներ, որոնք կապված են ԱԱԾ-ի հետ, կառույցը ուզի, թե չուզի ներգրավված է այդ գործընթացի մեջ»,- ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Պատգամավորն անդրադարձել է քննիչ հանձնաժողովների ստեղծման հնարավորությանը և նշել, որ ողջունում է տարբերակի տվյալ լուծումը, քանի որ […]
19:58 14.05.2019
2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ էր: Ահազանգը կատարվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման […]
11:03 14.05.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից: Ըստ առաջադրված մեղադրանքների` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի […]
16:40 12.05.2019
«Սուպերվարչապետություն կարող է լինել նաև այն դեպքում, երբ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հաշվետու լինեն նաև խորհրդարանին: ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, սարսափազդու կառույց չէ, շատ հետաքրքիր կառույց է»,- ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Սուրեն Սահակյանը նշել է, որ ԱԱԾ-ի լիազորություններն օրենքով հստակ սահմանված են, և իր մոտ տպավորություն է, […]
13:20 10.05.2019
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի առաջարկած նախագիծը Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դժգոհություն է հայտնել, որ իր գլխավորած ծառայությունը չի ստացել այդ մասին ծանուցում, տեղեկացված չէ և առաջարկում է հարցը հանել օրակարգից: Իր հերթին, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն […]
13:06 10.05.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ, և որ դրանք պետք է բացահայտվեն և խստորեն պատժվեն: Այս մասին հայտարարություն է տարածել ՍԱՊԾ լրատվության բաժինը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ կաշառք վերցնելու պահին ձերբակալվել […]
12:38 10.05.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը: Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական […]
15:40 09.05.2019
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74 և Շուշիի ազատագրման 27 ամյակի առիթով Գյումրիում անցկացվել է զորահանդես: Կենտրոնական հրապարակով անցել են հայ-ռուսական միացյալ զորախմբի, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի, Շիրակի կայազորի զինծառայողները, ինչպես նաև ԱԱԾ զորքերը, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, Արցախյան ազատամարտի վետերանները և պատանի երկրապահները: Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորահանդեսը ղեկավարում էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ […]
12:56 09.05.2019
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են ՀՀ վարչապետի՝ երեկ արած հայտարարության մասին, որ ԱԱԾ-ից փաստաթղթեր են անհետացել: Վանեցյանը մանրամասներ չհաղորդեց, ասաց, որ ծառայողական քննություն է ընթանում: «Կավարտվի, նոր կխոսենք, այս պահին ավել բան չեմ կարող խոսել»,- ասաց նա: Վանեցյանին հարց ուղղվեց՝ ովքե՞ր են եղել այն մի քանի տասնյակ հազար քաղաքացիները, որոնց մուտքը Հայաստան […]
12:22 09.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք առավոտյան այցելել են Հաղթանակի զբոսայգի` մասնակցելու տոնական հանդիսավոր արարողությանը: Մանրամասները` տեսանյութում:
11:25 09.05.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցի հետ: «Շնորհավոր մայիսյան մեր բոլոր տոները: Թող յուրաքանչյուր ամիս նշանավորվի այդպիսի մեծ հաղթանակներով: ԴՈւԽՈՎ Հ.Գ. «Հաղթանակ» զբոսայգում վետերանների հետ նշում ենք հաղթանակները»,- գրել է նա:
08:44 09.05.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային` միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած դեպքերի հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գ. Խաչատրյանն ԱԱԾ-ում «հյուրընկալվելու» առիթ արդեն ունեցել է: Ըստ մեզ հասած […]
00:43 09.05.2019
Արդյո՞ք ժամանակը չէ լոբբիզմն ու բիզնես շահերը ոչ թե տարանջատելու խորհրդարանից, այլ կարգավորելու, ինչպես ԱՄՆ-ում, «Հեռանկար» հաղորդման ժամանակ մեկնաբան Արամ Աբրահամյանը հարցրել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին: Վերջինիս կարծիքով` «Քաղաքացու որոշում» կուսակցության նախաձեռնությունն ուղղված է հենց այդ նպատակին ՝ տարանջատել բիզնեսը խորհրդարանական գործունեությունից: «Ձևավորվել է լայն բանավեճ, և կարծում եմ, առաջիկայում խորհրդարանը կներկայացնի օրենսդրական փաթեթ, որը […]
18:43 08.05.2019
ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում հնչեցված հայտարարություններից մեկին: «Այսօր լսեցի վարչապետ Փաշինյանի ասուլիսի՝ ինձ վերաբերող հարցուպատասխանը, և քանի որ լրագրողներն էլ են վարչապետի պատասխանին առնչվող հարց ուղղում ինձ, խնդրում եմ՝ սա ընդունեք որպես պատասխան և այլևս հարցեր չտաք այս մասին։ Այո´, ես վարչապետին […]
17:48 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ նախորդ իշխանությունների օրոք ԱԱԾ-ից փաստաթղթեր են ոչնչացվել: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղվեց՝ ե՞րբ է պարզել, որ այդ փաստաթղթերը ոչնչացվել են և ինչո՞ւ քրգործ հարուցված չէ մինչ այժմ: «Կոնկրետ օրով չեմ կարող ասել, բայց նախորդ տարի ենք հայտնաբերել, սկսվել է ուսումնասիրության գործընթացը: Մենք մտածում […]
17:21 08.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարց ուղղեց ասուլիսում հնչած թեմաներից մեկով: Նա հիշեցրեց՝ Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ տնօրենը եկել է և ասել՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի քրգործը տան ՀՔԾ-ին, քանի որ իրենց հասցեին մեղադրանքներ են հնչում: «Ո՞ր օրենքով եք առաջնորդվել, երբ Դուք եք սկսել […]
16:39 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է 100 փաստ նոր Հայաստանի մասին: «Հարգելի լրագրողներ հարգելի գործընկերներ սիրելի հայրենակիցներ Այսօր լրանում է իմ վարչապետ ընտրվելու մեկ տարին, և ես ուրախ եմ, որ առիթ ունեմ ամփոփելու այսպիսի ֆորմատով այդ մեկ տարին: Ասուլիսի մեկնարկին ուզում եմ պարզապես 100 փաստ հրապարակել Նոր Հայաստանի մասին: Իհարկե, այս փաստերն սպառիչ չեն: […]
15:33 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողները նշեցին՝ ԱԱԾ-ն ֆեյքերի դեմ պայքար է իրականացնում, հակակոռուպցիոն պայքար, բարձրաստիճան պաշտոնյաների դեմ գործի քննություն, ապա հարց ուղղվեց՝ ինչո՞ւ է այսքան մեծ դեր տրվել ԱԱԾ-ին, ինչո՞վ պետք է զբաղվեն մյուս իրավապահ կառույցները: «Ոչ մի բանի էլ չի վերածվել, հեղափոխությունից առաջ և Երրորդ հանրապետության ընթացքում ավելի սուպերկառույց է եղել: ԱԱԾ-ի […]
13:10 08.05.2019
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն խոսակցությունների մասին, որ ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է կատարում, կոռուպցիոն դեպքերից ու խախտումներից է խոսում, բայց թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել ԱԱԾ-ում ու ինչ խախտումներ են արձանագրվել, չի նշվում։ «ԱԱԾ-ում, երբ որ պետք լինի, կստուգենք: Պետական վերահսկողական ծառայությունը Դավիթ Սանասարյանը չէ, ինչպես ՀՀ կառավարությունը ես […]