TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

ԱԱԾ

Կոռումպացված և ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն. ԱԱԾ պետ

13:19 19.05.2018

SHANTNEWS.am-ն արդեն հաղորդել է, որ ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանը հանդիպել է լրատվամիջոցների ղեկավարների հետ: Նա հայտարարել է, որ առաջիկայում կոռումպացված և ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն:

̰
Ոմանք պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել. ԱԱԾ պետ

12:35 19.05.2018

«Շուտով կբացահայտվեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով»,- լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

̰
ԱՊՀ տարածքի ԱԱԾ ղեկավարները քննարկել են ՖԻՖԱ 2018-ի անցկացման անվտանգության հարցերը

16:27 17.05.2018

Մոսկվայում հավաքվել են ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարները: Խորհրդի 44-րդ նիստում քննարկվել են Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ սպառնալիքների չեզոքացման հարցերը: Այս մասին հայտնում է TASS-ը:

̰
Սահմանը հատած Բանգլադեշի 6 քաղաքացիները կալանավորվել են. ԱԱԾ

16:22 14.05.2018

ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ Հայ-ադրբեջանական սահմանը հատած Բանգլադեշի 6 քաղաքացիները կալանավորվել են:

̰
ՀՀ-ում բացվել է անհնարինն իրականություն դարձնելու ժամանակաշրջան, և ԱԱԾ-ն պետք է դառնա այդ գործընթացի հենասյուներից մեկը. վարչապետ

17:14 11.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին:

̰
Հայտնի են ՀՀ նոր ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի անունները

19:17 10.05.2018

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ նոր ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի անունները:

̰
Նախագահը հաստատեց ԱԱԾ տնօրենի ազատման հրամանը

16:05 10.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաման է ստորագրել, որով Գեորգի Կուտոյանին ազատել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

̰
ՀՀ ՊՆ և ԱԱԾ աշխատակիցները զեկույցներ կներկայացնեն ՀՀ վարչապետին

14:00 08.05.2018

ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրված Նիկոլ Փաշինյանը հրապարակում խոսել է առաջիկա ժամերին նախատեսված իր անելիքների մասին:

«Ես հիմա առաջիկա կես ժամվա ընթացքում պաշտոնապես կստանձնեմ ՀՀ վարչապետի պարտականությունները, որից հետո, արդեն ասել եմ, կլսեմ զեկույց՝ ՀՀ Զինված ուժերի և Ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչներից՝ Հայաստանի անվտանգության հարցերի մասին և մի քանի այլ զեկույցներ, և կանցնեմ իմ պարտականությունների կատարմանը»,- ասել է ՀՀ վարչապետը:

̰
ԱԱԾ-ն թմրաշրջանառության դեպք է բացահայտել

13:14 08.05.2018

Ազգային անվտանգության ծառայության և պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են անդրազգային հանցավորության նոր դրսևորում՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր եղանակ։

̰
Գեորգի Կուտոյանը հերքում է լուրերը, թե հրաժեշտ է տվել ԱԱԾ աշխատակիցներին

13:18 07.05.2018

«Հրապարակված տեղեկությունն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: ԱԱԾ տնօրենին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը»,- ասել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետը:

̰
Մանե Թանդիլյանը դիմել է ԱԱԾ-ին՝ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում բնակվելու հարցով

19:33 26.04.2018

Պատգամավորը ԱԱԾ-ից խնդրել է տրամադրել վերջին չորս տարիների ընթացքում Կարեն Կարապետյանի՝ ՀՀ սահմանը հատելու՝ մուտքի և ելքի վերաբերյալ տեղեկատվություն:

̰
Մինչ վերջերս Հա­յաս­տանն ընկալվել է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը. ԱԱԾ տնօրեն

12:58 23.04.2018

Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց, այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը:

̰
ԱԱԾ․ իրավիճակից օգտվելու ակնկալիք և հակաօրինական նպատակներ ունեցող անձինք ԱԱԾ տեսադաշտում են

13:26 22.04.2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք կիրառելու է օրենքով իրեն վերապահված հակազդման միջոցների ողջ գործիքակազմը։

̰
ԱԱԾ-ն ահաբեկչական խումբ է բացահայտել

13:42 21.04.2018

Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ հանրապետությունում օպերատիվ իրավիճակի վերլուծության արդյունքում արձանագրել է ՀՀ ազգային անվտանգությանն անմիջականորեն սպառնացող ահաբեկչական և ծայրահեղական դրսևորումների աճի միտումներ:

̰
ԱԱԾ-ն պետական կառավարման մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռ­հար­­ձակ­ման դեպք է կանխել

19:18 20.04.2018

ՀՀ պետական կառավարման տար­բեր մար­­մինների էլեկտրոնային փոստերին Նիդեռլանդների Թագավորությունում գրանց­ված IP-հասցեից ադրբեջանական կոնտակտային տվյալներով ուղարկվել են վնասաբեր ծրագրեր պարունակող էլեկտրոնային նամակներ, որոնք հնարավորություն են տալիս համակարգչային ցան­ցե­րում պահվող տեղեկատվությունը գաղտնի պատճենա­հա­­նելու և Ավստրալիայում գրանց­­ված IP-հասցեի սերվերին փոխանցելու։

̰
Բանկի աշխատակիցները հայտնաբերել են կասկածելի գործարքներ. ԱԱԾ

16:47 18.04.2018

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իսպանիայի Թագավորության, Լիտվայի Հանրապետության և Վրաստանի թվով 4 քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբը, Հայաստանում գործող բանկից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, ապօրինի տիրացել է ԱՄՆ-ում գործող բանկերի համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությանը՝ քարտապանների մուտքանուններին և գաղտնաբառերին:

̰
Կիբերհանցագործներն արցախցիներից գումարներ են հափշտակել. ԱԱԾ

16:11 18.04.2018

Կիբերհանցավորության դեմ պայքարի շրջանակներում ազգային անվտանգության ծառայությունն ապրիլի 18-ին վնասազերծել է ՀՀ քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել է առանձնապես խոշոր չափե­րի գումար:

̰
ԱԺ-ում ռումբի մասին կեղծ ահազանգ է հնչեցվել. ԱԱԾ

19:04 17.04.2018

2018թ. ապրիլի 17-ին, ժամը 12:36-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ «ՀՀ Ազգային ժողովում պայթուցիկ նյութ է տեղադրված»:

̰
ԱԱԾ-ն հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի կեղծված թղթադրամներ

18:23 13.04.2018

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը վերջերս կանխել էր առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:

̰
ՔԿ-ի արձագանքը ԱԱԾ Գորիսի բաժնի պետի ընտանիքի վերաբերյալ «Ժամանակ»-ի հրապարակմանը

19:44 05.04.2018

«Ժամանակ» օրաթերթի՝ ապրիլի 4-ի համարում հրապարակվել է «Գործ «Ջրողը» վերտառությամբ հոդվածը, որտեղ, անդրադառնալով ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի հարազատների՝ մոր և քրոջ մասնակցությամբ տեղի ունեցած ենթադրյալ խարդախության գործին, տարածվել են ոչ ճիշտ տեղեկություններ և դրանց հիման վրա վիճարկվել ՔԿ ծառայողի գործողությունների իրավաչափությունը։

̰
Երևանի բնակիչը ներկայացել է ԱԱԾ աշխատող և գումար շորթել

15:40 04.04.2018

Երևանի բնակիչ Ա.Խ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն` հայտնելով, որ ՀՀ քաղաքացի Նորայր Մինասյանը, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, պաշտպանության նախարարությունում իրեն որպես վարորդ աշխատանքի տեղավորելու, ինչպես նաև ԴԱՀԿ-ում գոյացած պարտքերի մի մասն իբր զրոյացնելու համար՝ խաբեությամբ պահանջել է զգալի չափերով գումար, որի մի մասը ստացել է:

̰
Բնակարան նախագահին. ԱԱԾ-ին հրահանգ տրվեց

11:54 29.03.2018

Սակայն նիստի օրակարգում, որը նախօրոք հրապարկվում է, կար նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան

̰
ԱԱԾ-ն հայտնաբերել է «գոլդ» համարանիշներ գողանալու և դրանց դիմաց քաղաքացիներից խոշոր գումարներ շորթելու դեպքեր

18:46 23.03.2018

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենց գործառույթների իրականացման ընթացքում ստացված տեղեկություններն իրացնելով բացահայտել են ավտոմեքենաների ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող, այսպես կոչված՝ «գոլդ» համարանիշներին ապօրինի տիրանալու և դրանք վերադարձնելու դիմաց քաղաքացիներից խոշոր չափերով գումարներ շորթելու դեպքեր։

̰
ԱԱԾ-ն կանխել է թմրամիջոցի խոշոր մաքսանենգության դեպքը

17:36 21.03.2018

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ, կանխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ներկրման հերթական դեպքը` խափանելով ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգության առավել վտանգավորություն ներկայացնող կայուն ուղի:

̰
Փաստաթղթերի կեղծմամբ զբաղվող խումբ է բացահայտվել. ԱԱԾ

10:26 06.03.2018

Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ։

̰
ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալել է Պրոբացիայի պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի

13:44 01.03.2018

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության Երևան քաղաքի առաջին բաժնի պետ Ա.Մ.-ն:

̰
Գեորգի Կուտոյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

10:02 19.02.2018

Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և անդրազգային հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:

̰
ԼՂՀ ԱԱԾ-ն բնակիչներին հորդորում է զգուշանալ համացանցային խարդախություններից

19:00 02.02.2018

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է Արցախի բնակիչներին զգուշանալ համացանցային խարդախություններից, տեղեկացնում է Artsakh.tv-ն: «Հարգելի քաղաքացիներ, վերջին ժամանակներս odnoklassniki.ru և Facebook.com սոցիալական ցանցերի միջոցով անհայտ անձինք իրականացնում են խարդախություններ, մասնավորապես նրանց կողմից ընտրվում են նշված սոցցանցերի ակտիվ օգտատերեր, ուսումնասիրում վերջիներիս կապերը, որից հետո ստեղծում են օգտատիրոջ որևէ բարեկամի կամ ծանոթի կայքէջի կրկնօրինակը: Այնուհետև կեղծ […]

̰
Կառավարության «նվերը» ԱԱԾ-ին

15:58 31.01.2018

Պետական գույքի արդյունավետ կառավարման, ինչպես նաև ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից մշակվել է «Գույք հետ վերցնելու և հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

̰
Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ. ԱԱԾ

15:13 26.01.2018

ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրապետություն, տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

̰
BACK_TO_TOP