16:33 12.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուբեն Ափոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ռուբեն Ափոյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
08:57 12.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Արմեն Աբրահամյանին ազատել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է […]
17:18 11.06.2018
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով նորանշանակ մի շարք նախարարների գործելաոճը՝ ուղղված նախորդ իշխանությունների կողմից իրենց ոլորտում իրականացված ապօրինությունների ու յուրացումների բացահայտմանը և հանրությանը ներկայացնելուն: Կուսակցությունը, սակայն, ընդգծում է՝ նույնը առայժմ չի կարելի ասել ոստիկանության և հատկապես Ազգային անվտանգության ծառայության մասին: «Վերջերս ոստիկանության և ԱԱԾ-ի՝ տնտեսական հանցագործություններին վերաբերող հնչեղ բացահայտումները և դրանց ուղղությամբ հետաքննությունները հիմք […]
15:10 08.06.2018
Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Նվարդ Օսիպյանը, քաղաքացիներին ներկայանալով որպես ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության վերահսկիչ վարչության աշխատակից, նրանց որդիներին պարտադիր […]
18:02 07.06.2018
Երբ մենք նստած էինք, ԿԳԲ-ում էինք հայտնվում, Ձերժինսկու նկարն այնտեղ կար։ Այդ մթնոլորտն ու հոտը նույնիսկ այնտեղից չեն անցել։ Չեկիստական ոգին այնտեղ մինչև հիմա կա, մինչդեռ դրանից պետք է զատել այն մարդկանց, ովքեր հետախույզ և հակահետախույզ են։ Ազգային անվտանգության ծառայության մասին այսպիսի տեսակետ այսօր հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։ «Ես կարծում եմ, որ […]
18:19 04.06.2018
ԱԺ-ում այսօր 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել լրագրողներին: Մասնավորապես, հարց է հնչել, թե ինչո՞ւ չկան «Երևան Սիթի»-ի գործով ձերբակալվածներ: «Մենք հակված չենք ռեպրեսիվ գործողություններ անենք, ձերբակալենք, նստացնենք: Մենք հակված ենք այնպիսի գործողությունների, որոնց միջոցով գողացված գումարները կկարողանանք վերադարձնել պետական բյուջե: Իսկ որ ասում են, թե այսինչ գործի […]
17:32 02.06.2018
Հունիսի 01-ին` ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վեճին մի կողմից մասնակցել են Դավիթ Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից՝ Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջև: Փաստի առթիվ 02.06.2018թ. Արցախի […]
13:09 02.06.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները բավական մեծ խմբով ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների։ Նշված դեպքի առիթով հայտարարություն է տարածել Արցախի ոստիկանությունը, որտեղ մասնավորապես նշվում է. «Հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի […]
11:11 02.06.2018
Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները բավականին մեծ խմբով ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների։ Քաղաքացիները ծեծի են ենթարկվել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում։ Դեպքի վայրում գտնվող ոստիկանները ոչ միայն չեն միջամտել, այլև բերման են ենթարկել երկու ծեծի ենթարկված քաղաքացիներին, ինչից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տասնյակ մարդիկ, վրդովված […]
15:31 01.06.2018
Այսօրվա կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է, որ ԱԱԾ-ն մոտ օրերս ներկայացնելու է կոռուպցիոն նոր բացահայտումներ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն ավելի քան 3 մլրդ 300 մլն դրամի չարաշահում է բացահայտել: Մի քանի oր առաջ էլ ծառայությունը «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտել էր կեղծ […]
14:47 01.06.2018
350 սովորական քաղաքացիների անուններով ԱՁ-ներ բացելու ու նրանց անունով բիզնես իրականացրելու թեմայով ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ այդ ԱՁ-ների թիվը, ինչպես հետո պարզվեց, իրականում 460 էր։ Նրա խոսքով՝ 1000-ից ավելի էլ կլինեն այն ընկերությունները, որոնց ներկայացուցիչները կհրավիրվեն ԱԱԾ։ Սա վերաբերում է նախկինում հնչեցված 11 ընկերությունների մասին տեղեկությանը։ Հարցին, թե անհրաժեշտություն չկա […]
21:45 31.05.2018
Քիչ առաջ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, թյուրիմացության հետևանք է: Սամսոն Գալստյանը հայտնեց, որ նման նշանակում չի եղել և Վլադիմիր Հակոբյանը պարզապես ԱԱԾ կադրերի տրամադրության տակ է: Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյանը 2015 […]
19:04 31.05.2018
Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության անդամ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հերյուրանք ու պատվեր է անվանել լուրերն այն մասին, որ հարստացել է իր քաղաքապետ եղած տարիներին : Նա հիշեցրել է, որ դեռ խորհրդային տարիներին առաջին կոոպերատիվն է հիմնել Գյումրիում, ունեցել է արտադրական ձեռնարկություններ ու իր աշխատանքով է հարստացել: Լրագրողների հարցին՝ […]
18:24 31.05.2018
Ազգային անվտանգության ծառայությունը քննություն է իրականացնում՝ պարզելու աբխազական անձնագրով ՀՀ սահմանը հատելու դեպքի վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների իսկությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղարությունից: Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե իբր Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության անձագրով մի քաղաքացի է ՀՀ տարածք մուտք գործել: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փոխանցմամբ՝ Խամիդա Արջենիա […]
17:55 31.05.2018
Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղարությունից: Վլադիմիր Հակոբյանը 2015 թվականի հուլիսից զբաղեցնում էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնը, իսկ ավելի ուշ, երբ Սերժ Սարգսյանն ընտրվել էր վարչապետ, Վլադիրմիր Հակոբյանը նշանակվել էր նրա օգնականի պաշտոնում:
18:19 30.05.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն […]
12:49 30.05.2018
Այսօր առավոտյան ՊԵԿ աշխատակիցները մուտք են գործել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի»-ի գլխամասային գրասենյակ: Ականատեսը եղել է Լուրեր.com-ի թղթակիցը: Ըստ տեղեկության՝ մասնաճյուղի բոլոր աշխատակիցներին դուրս են հանել այնտեղից, որպեսզի օպերատիվ-հետախուզական մարիններն աշխատանքներ իրականացնեն: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ պարզաբանումներ տալ այս պահին չեն կարող: Մանրամասները պարզ կլինեն ավելի […]
16:56 29.05.2018
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից: Նախագահի աշխատակազմի հրապարակած հրամանգրում ասված է. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի. Կարապետ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:
14:09 29.05.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հաստատում է մամուլում հրապարակված տեղեկությունները, թե նախարարությունում տարբեր բնույթի խախտումներ են հայտնաբերվել, հայտնում է Aysor.am-ը: «Իրականում խախտումները տարբեր բնույթի են, և նաև հենց այդ ուսումնասիրությունը բավական ժամանակ է պահանջում, ու ես չէի ուզի որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեղարկել։ Այդ առումով հետաքննությունների առարկա են դառնում տարբեր հանգամանքներ»,- այսօր լրագրողների […]
17:43 28.05.2018
Aravot.am-ի տեղեկություններով՝ այս օրերին «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են. «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»: Լրատվամիջոցը նաև գրում է, որ իրենց տեղեկությունների համաձայն, ըստ ԱԱԾ-ի բացահայտման, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթիներում» գանձապահները […]
13:50 28.05.2018
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից հայտնում են, որ պարզվել է տեսախացիկով օդապարիկի մասին տեղեկատվությունը: Նշենք, որ երեկ՝ մայիսի 27-ին, լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի տարածքում հայտնաբերվել է օդապարիկ, որի վրա տեսախցիկ է եղել: Օդապարիկը գյուղացիները ներկայացրել են ԱԱԾ աշխատակիցներին՝ պարզելու, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Պարզվել է, որ այն […]
21:45 25.05.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ […]
15:50 25.05.2018
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող և մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունից առգրավել են համակարգիչները և փաստաթղթեր: Նաև հարցաքննության են հրավիրել ընկերության որոշ աշխատակիցների: Այս մասին հայտնում է Aravot.am կյաքը: Ըստ մամուլի հրապարակումների՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետևում կանգնած է ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը, որի պաշտոնավարման ժամանակ էլ ստեղծվել է «Նորֆոլկ […]
12:11 24.05.2018
Կառավարության այսօրվա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ մայիսի 23-ից բացահայտվում են կոռուպցիոն շղթաներով հարստացած մարդիկ:
20:13 22.05.2018
Լրագրողներն այսօր հետաքրքրվել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից, թե նա ինչպես կարձագանքի ԱԱԾ պետի այն հայտարարությանը, թե աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներ են լինելու և արդյոք մտավախություն չունի, որ այդ բացահայտումները կհասնեն նաև նրա քաղաքական թիմին:
16:53 21.05.2018
Երեկ ԱԱԾ-ը հայտարարել էր, որ դատարանում փակված Սասնա Ծռերը իրենք են խնդրել, որ իրենց տեղափոխեն քրեակատարողական հիմնարկներ։
16:47 19.05.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը՝ նախկին ԱԺՄ-ական Մարգարիտա Ազարյանը, ով երկար տարիներ աշխատել է նախագահի աշխատակազմում, այժմ աշխատանքը կշարունակի վարչապետի աշխատակազմում։ Նա վարչապետի աշխատակազմի Կադրերի վարչության պետ է նշանակվել։