16:21 18.06.2018
«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին կալանավորելու բավարար հիմքեր կային, բայց դատարանն այլ կերպ որոշեց: Այս մասին հունիսի 18-ին կառավարության նիստից հետո նշեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Դատարանն է դատական բարձրագույն մարմինը, նա է որոշում, բայց դա չի նշանակում, որ մեր կատարած աշխատանքները և հայտնաբերված խախտումները մոռացվեցին, մենք շարունակելու ենք աշխատել նույն կերպ»,- ասաց նա: […]
16:12 18.06.2018
ԱԱԾ համակարգի նկատմամբ հանրային հետաքրքրությունն ավելացել է: Հունիսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ հազարավոր քաղաքացիներ դիմել են իրենց կառույցում աշխատանքի ընդունվելու: Նա նաև ասաց, որ իրեն հատկապես զարմացրել է ակտիվիստ Վարդգես Գասպարիի արարքը. երբ ԱԱԾ առջև մի շարք քաղաքացիներ ցույց էին անում՝ ի պաշտպանություն Մանվել Գրիգորյանի, […]
15:50 18.06.2018
Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կարծում է՝ գործ անելու ժամանակն է, գործով պետք է ցույց տալ, թե նախկինում ինչ խնդիրներ են եղել: «Անկեղծ ասած՝ ժառանգել եմ մի կառույց, որը դեռ կիսածնված էր. ընթացակարգեր կային, որ պետք է տեղի ունենային, բայց կանգնել էին: Նոր Սահմանադրությամբ այդ շենքի պատերը, քարերը հատ առ հատ շարում ենք, ուսումնասիրություններ անում […]
14:40 18.06.2018
Ազգային ժողովի պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, պայմանավորված քրեական գործով կասկածյալի հատուկ սուբյեկտ լինելու հանգամանքով, հունիսի 17-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին […]
14:28 18.06.2018
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է լինելու Արցախի հերոս, ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանի տնից խուզարկությամբ հայտնաբերված զենք-զինամթերքի ճակատագիրը: «Քննությունը կլինի, որից հետո արդեն դատարանը կորոշի՝ ուր կհանձնենք»,- ասաց նա: Հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ գործողությունները սկսվել են Էջմիածնում վերջին օրվա լարվածությունից, Վանեցյանը ժխտական պատասխան տվեց, նշեց, որ եղել է պլանավորված աշխատանք, որն իր ավարտին հասցվեց […]
14:24 18.06.2018
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալման և դրան հաջորդած բացահայտումների վերաբերյալ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնել է իր տեսակետը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: «Այն, ինչ ներկայացվեց հեռուստատեսությամբ, բարոյական արժեհամակարգի հետ անհամատեղելի երևույթ է։ Վստահ եմ, որ դատաիրավական մարմինները կլինեն հետևողական, որպեսզի բացահայտվեն մեղավորները և ենթարկվեն համարժեք պատասխանատվության։ Ամենավատ իրողությունն այն է, որ երեխաները, […]
14:05 18.06.2018
«Այս գործը պետք է մինչև վերջ բացահայտվի, և որևէ արգելակներ ու խոչընդոտներ չեն լինելու ու չկան: Ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու»,- կառավարության արտահերթ նիստում իր խոսքում այսպես ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ երեկվա բացահայտումներին: Շարունակելով խոսքը՝ վարչապետը նշեց, որ թող ոմանց չթվա, թե այս ամենը զուտ […]
14:01 18.06.2018
Լինելու է հարցաքննություն, եթե խնդիր կլինի այլ օպերատիվ և քննչական գործողությունների, դրանք էլ կլինեն: Հունիսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Արցախի հերոս, ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը: Հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ նախկին ղեկավարությունը թերացել է այս հարցում, Վանեցյանը պատասխանեց. «Ես ենթադրություններով, տրամաբանությամբ չեմ խոսում, խոսում եմ […]
13:03 18.06.2018
Եթե պարզվի, որ այն, ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն, համապատասխանում է իրականությանը, դա որևէ արդարացում չունի, ուզում է՝ ես անեմ, իմ տղան անի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատան բացահայտումներին: Նրա խոսքերով՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը չէր կարող անտարբեր թողել որևէ հայ մարդու: Շարմազանովն ասել է, […]
23:19 17.06.2018
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել և տեսանյութ հրապարակել գեներալ Մանվել Գրիգորյանի տանը կատարված խուզարկության վերաբերյալ: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս […]
22:12 17.06.2018
ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել 2018թ. հունիսի 16-ին Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածնի առանձնատանն ապօրինի պահվող մեծաքանակ զենք և ռազմամթերք հայտնաբերելու մասին։ ԱԱԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Ինչպես արդեն իսկ հաղորդվել էր, 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ և ՌԴ քաղաքացի՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Օնիկի Ասատրյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ։ Նշված հանցագործության մեջ […]
09:30 17.06.2018
Երեկ ուշ երեկոյան Նալբանդյան փողոցում՝ ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ ԵԿՄ-ականները պահանջում էին ազատ արձակել Մանվել Գրիգորյանին, ներկա է եղել նաև Վարդգես Գասպարին: Հավաքվածները նրան դիմել են որպես «սադրիչ»՝ պահանջելով հեռանալ: «Սա նոր իրավիճակ է, սա նոր Հայաստան է, և ես աջակցում եմ առաջին հերթին հեղափոխությանը»,-ասել է Գասպարին՝ «Աջակցում եմ ԱԱԾ-ին հանցագործության դեմ պայքարում» ցուցանակը ձեռքին:
22:51 16.06.2018
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս պահին գտնվում են Ազգային անվտանգության ծառայությունում՝ տեսնելու ՀՀԿ ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Այսօր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց […]
20:09 16.06.2018
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն […]
18:27 16.06.2018
Ազգային անվտանգության ծառայությունը ԵԿՄ Էջմիածնի տարածքային գրասենյակից քիչ առաջ բերման է ենթարկել գեներալ Մանվել Գրիգորյանին: ԵԿՄ գրասենյակում էր նաև գեներալ Սեյրան Սարոյանը, ով ցանկանում էր նույն մեքենան նստել՝ Գրիգորյանի հետ, սակայն նրան թույլ չտվեցին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունն այսօր առավոտից Էջմիածնում են, հատուկ գործողություններ են իրականացվում ԵԿՄ գրասենյակում, Մանվել Գրիգորյանի առանձնատանը, ինչպես նաև քրեական […]
15:10 16.06.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը չի հերքում և չի հաստատում Դոն Պիպո մականունը կրող Արթուր Ասատրյանին բերման ենթարկելու մասին լուրերը: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքներն այս պահին շարունակվում են: Նա ասաց, որ աշխատանքի ավարտից հետո իրենք հաղորդագրություն կտարածեն: Ավելի վաղ հայտնել էինք, որ SHANTNEWS.AM-ի թղթակիցը Էջմիածնից հաղորդել է, որ Էջմիածնում […]
14:30 16.06.2018
ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ Էջմիածնում տարել են Դոն Պիպո մականունով Արթուր Ասատրյանին: Այդ մասին տեղից հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը: Ոստիկանության աշխատակիցներն էլ բերման են ենթարկել Արթուր Ասատրյանի թիկնապահներից մեկին:
14:04 16.06.2018
Քիչ առաջ Էջմիածնի ԵԿՄ գրասենյակ է ժամանել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: ԵԿՄ գրասենյակից դուրս գալով, պատասխանելով լրագրողների հարցերին, վերջինս նախ՝ նշեց, որ ԱԱԾ-ն ներսում չէր: Լրագրողները հիշեցրին, որ արդեն իսկ ԱԱԾ-ն հաստատել է կատարվող գործողությունների վերաբերյալ լուրերը: Բաղդասարյանը միայն նշեց, որ եկել էր իրավիճակին ծանոթանալու, և ամեն ինչ խաղաղ է: Էջմիածնում տեղի ունեցող […]
12:31 16.06.2018
ԱԱԾ-ն և Ոստիկանությունը հավաքված են Երկրապահ կամավորական միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի առջև: SHANTNEWS.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ հատուկ միջոցառումներ են իրականացվում: Տեղեկություններ են տարածվել, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում քաղաքապետարանի տարածքում, քաղաքապետի ամառանոցում, նաև Դոն Պիպո մականունով քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի տարածքներում:
11:23 16.06.2018
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այսօր օպերատիվ գործողություն են սկսել իրականացնել Էջմիածնի մի քանի կետերում, այդ թվում` ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Այդ մասին տեղեկությունը հաստատել է ԱԱԾ լրատվական կենտրոնը։ Aysor.am-ը հայտնում է, որ իր տեղեկություններով՝ ԱԱԾ օպերատիվ ծառայողները գործողություններ են իրականացնում նաև Դոն Պիպո մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող մեծահարուստ Արթուր Ասատրյանի մոտ։
19:23 15.06.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից քաղաքացիները «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հետաքրքրվում էին՝ ինչպե՞ս է վերաբերվում ԱԱԾ դերակատարության էական մեծացմանը, քանի որ մի ուժային կառույցի ուժեղացումը նշանակում է այլ ուժային կառույցների ազդեցության նվազում: «Չեմ կարծում, որ որևէ խնդիր ունենք: Ոստիկանությունը ուժային կառույց է, ԱԱԾ հետ խնդիր չունենք, համագործակցում ենք, և դա տրամաբանությունից դուրս է, յուրաքանչյուրն իր […]
23:57 14.06.2018
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Երևան» հիմնադրամում ազգային անվտանգության ծառայության գործողությունները, առնվազն ձևի առումով, ոչ համաչափ է համարում: Այս մասին նա ասաց հունիսի 14-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մտահոգություն ենք հայտնում` այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ»,- ասաց նա: Շարմազանովը հավելեց, որ ՀՀԿ-ն բացառապես օրինականության կողմնակից է: «Մենք ուշի ուշով հետևելու […]
15:45 14.06.2018
Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը SHANTNEWS.am ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկատվությունը, որ ձերբակալվել են Դավթաշենի թաղապետի տեղակալը և «Երևան» հիմնադրամի տնօրենը: Սամսոն Գալստյանը այլ մանրամասներ չհայտնեց՝ ասելով, որ այժմ ընթանում է նախաքննություն: Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն ներխուժել էր Երևանի քաղաքապետարան և առգրավել «Երևան» հիմնադրամի որոշ փաստաթղթեր:
01:00 14.06.2018
Կրթության և գիտության նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից «Երևան» հիմնադրամում իրականացվող գործողություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, որ փաստորեն հաստատվում են իր կասկածները, որ հիմնադրամը կոռուպցիոն սխեմաներով է գործել, սա կարո՞ղ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառ դառնալ, պատասխանեց. «Եթե ես նման կարծիք հայտնեմ, կնշանակի, որ […]
16:04 13.06.2018
ԱԱԾ-ն Երևանի քաղաքապետարանի շենքից ավելի քան մեկ տասնյակ սև տոպրակներ է տեղափոխել: Այս մասին հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԱԾ աշխատակիցներն առավոտյան եղել են քաղաքապետարանում: ԱԱԾ խոսնակը այլ մանրամասներ չի նշել. միայն տեղեկացրել է, որ ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ մանրամասներ կհայտնի պաշտոնական հաղորդագրությամբ: Ավելի ուշ, ծառայության մամուլի քարտուղարությունից հայտնել են, որ […]
12:59 13.06.2018
Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի […]
11:55 13.06.2018
SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը հայտնել է, որ ԱԱԾ աշխատակիցներn առավոտյան եղել են քաղաքապետարանում: ԱԱԾ խոսնակը այլ մանրամասներ չի նշել. միայն տեղեկացրել է, որ ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ մանրամասներ կհայտնի պաշտոնական հաղորդագրությամբ: Հիշեցնենք, որ առավոտյան ԶԼՄ-ները լուրեր էին տարածել՝ նշելով, թե Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժել են Երևանի քաղաքապետարան և առգրավել «Երևան» […]
21:40 12.06.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Արամ Հակոբյանը և Արզուման Հարությունյանը նշանակվել են ԱԱԾ տնօրենի տեղակալներ: Նախագահը հրամանագրերը ստորագրել է՝ «հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի»: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվել և ծառայությունից արձակվել […]