08:51 04.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահները ծանրաբեռնված աշխատում են՝ սկանդալային բացահայտումներ, ձերբակալություններ։ Երեկ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, հետախուզում հայտարարվեց և խափանման միջոց ընտրվեց կալանքը։ Մեր տեղեկություններով, «սև-մութ ամպեր» են կուտակվում նաև նախկին ռեժիմի մեկ այլ կարկառուն ներկայացուցչի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին։ Երեկ նրան հրավիրել են ԱԱԾ և մի քանի […]
20:00 03.07.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով […]
14:00 03.07.2018
ԱԱԾ բացահայտումների ալիքը հասավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս նրան կձերբակալեն յուրացման կասկածանքով։ Արա Վարդանյանը 2009 թվականից «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն է, իսկ հիմնադրամում իր աշխատանքը սկսել է 2004 թվականից, առաջին երկու տարիներին՝ որպես հիմնադրամի արտաքին հարաբերություների բաժնի ղեկավար, այնուհետև՝ որպես փոխտնօրեն։ Սա այն հիմնադրամն է, որը համայն […]
15:46 29.06.2018
Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատել է քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյի ձերբակալման լուրը: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի քարտուղարությունից: Թե ինչի համար են ձերբակալել Կանևսկոյին, ծառայության լրատվության բաժնից մանրամասներ չներկայացրեցին: Ասացին՝ ավելի ուշ այդ մասին հաղորդագրություն կհրապարակեն: Երեկ հայտնել էինք` ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է սկսել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակում:
11:25 29.06.2018
SHANTNEWS.AM-ի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները երեկ ձերբակալել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին: Երեկ հայտնել էինք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է սկսել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակում: ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը հայտնել էր, որ «որոշակի գործողություններ են իրականացվել»: Այս պահին հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել քրեական հեղինակությունը:
09:33 29.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին, տեղեկացնում է e-gov.am-ը։ ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` 1. Հաստատել՝ 1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի. 2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կառուցվածքը` համաձայն N 2 […]
12:40 28.06.2018
Կառավարության այսօրվա նիստից առաջ լրագրողները հասցրել են խոսել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ, վերջինիս հարցրել են, թե արդյո՞ք քաղաքապետ Տարոն Մարգարյանի բնակարանում ԱԱԾ-ն ստուգումներ չի իրականացրել: ԱԱԾ-ի պետը նշել է, որ ոչ, ինչպես նաև մարրդկանց խորհուրդ է տվել ԱԱԾ-ի տեսանյութերի փոխարեն դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
13:05 27.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Մարգարիտ Ազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov. am կայքից: Նշենք, որ Մարգարիտ Ազարյանը Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի մայրն է: Նա նախկինում զբաղեցրել է նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը:
09:38 27.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Ազգային անվտանգության ծառայություն բավականին ակտիվ կերպով հարցաքննության են հրավիրվում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Ինչպես հայտնի է, նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտնել էր, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն առնչվող երկու հարց կա, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ-ում: Իսկ թե կոնկրետ երկու ինչ ոլորտային չարաշահումների մասին էր խոսքը, նախարարը […]
23:14 25.06.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման ենթարկեց ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր […]
18:56 25.06.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, դեռևս 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում խուզարկություններ էին անցկացրել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Իրականացված խուզարկության արդյունքում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերել էին մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, ինչպես նաև քաղաքացիների կողմից […]
17:44 25.06.2018
Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին, որը բոլորին հայտնի է «Սերժի Վաչո» անունով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: «Հաստատում եմ տարածված լուրը: Ավելի ուշ կհաղորդենք մանրամասները»,- ասաց նա:
16:49 25.06.2018
Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե իբր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սերժ Սարգսյանի եղբոր որդին՝ Նարեկ Սարգսյանը: Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա հարցաքննության է հրավիրվել, նրա նկատմամբ հնարավոր է հարուցվի քրեական գործ, քանի որ նրա դեմ բողոք է ներկայացրել քաղաքացի, որի նկատմամբ Նարեկ Սարգսյանը տարիներ առաջ բռնություն է կիրառել: Մեկ այլ տեղեկության համաձայն՝ հանցաքննության […]
15:38 25.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ իրականացված հետաքննությանը: «Ընկերներ, հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, «Երևան» հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։ Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել […]
14:54 25.06.2018
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարծում է, որ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին։ «Որպես քաղաքացի նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված այս գործընթացը, այդ թվում՝ օրենքից վեր կանգնած մարդկանց օրենքի դաշտ բերելու և շարքային քաղաքացու դերն արժևորելու գործողությունները, հաճելի են և օգտակար: Գիտակցում եմ, թե […]
20:57 22.06.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ծառայության աշխատակիցների կողմից երեկ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը կատարված խուզարկության հետ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահում է […]
20:31 22.06.2018
Մի շարք լրատվամիջոցներ այսօր տեսանյութ էին հրապարակել այն մասին, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերթական՝ հատուկ գործողությունն է իրականացրել «Գլոբուս» բիզնես կենտրոնի հարևանությամբ: Որոշ կայքեր անգամ ուղիղ հեռարձակում էին իրականացրել «դեպքի վայրից»: Իսկ իրականում առևտրի կենտրոնի մերձակայքում այդ պահին նկարահանումներ էր իրականացնում «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը: Այդ պահին նկարահանվում էր հեռուստաընկերության նոր՝ «Այրված անուրջներ» հեռուստասերիալը, […]
16:49 22.06.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում կարծիք է հայտնել, որ «ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար՝ Գագիկ Խաչատրյանն ասելիք ունի ԱԱԾ-ին»: «Երեկ աշխատանքային օրվա վերջին իմ կողմից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հարցում է ուղարկվել համացանցում 2016թ. մարտի 30-ին հրապարակված՝ ՊԵԿ-ի վերաբերյալ ձայնագրության հետ կապված։ Դրանում, ինչպես շատերդ վստահաբար հիշում եք, […]
14:04 22.06.2018
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ իր բնակարանը խուզարկվել է «օրենքի տառին համապատասխան»: Նա շնորհակալ է Ազգային անվտանգության ծառայությանը, քանի որ նախկինում ԱԱԾ-ն վայրագություններ է արել, իսկ իրենց տունը խուզարկվել է օրենքի նորմերի պահպանմամբ: «Ազգային անվտանգությունը ներխուժեց իմ բնակարան, իրենց ամեն ինչով: Օրենքի տառին համապատասխան ստուգեցին: Մի հատ […]
08:35 22.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Տարբեր տեղեկություններ են ստացվում ԱԱԾ-ի հատուկ գործողությունների արդյունքում նախկին պաշտոնյաներին պատկանող բնակարաններից և տարածքներից ոսկու ձուլակտորների հայտնաբերման մասին: Խոսքը մոտ 200 կգ ոսկու մասին է, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին: Հայ պաշտոնյաները ոսկին դիտարկել են խնայողությունների և հարստության կուտակման ու պահպանման առավել հուսալի միջոց՝ երբեք չմտածելով, որ այն […]
21:42 21.06.2018
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ, հայտնում է Armtimes.com-ը: Խուզարկությունը տևել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի կինը՝ Նելլի Մովսիսյանը, կայքին ասել է` ԱԱԾ-ականները հայտնել են, թե անօրինական զենք-զինամթերք են փնտրում: Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ և […]
19:59 21.06.2018
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ-ն խուզարկություն է կատարում Արմավիրի մարզի Այգեկ գյուղում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) տանը: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը մեզ հետ զրույցում չհերքեց կատարվածը՝ նշելով, որ քննչական գործողություններ են իրականացվում: Այլ մանրամասներ Գալստյանը չհայտնեց՝ խոստանալով ավելի ուշ տեղեկություններ տրամադրել:
13:36 21.06.2018
«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2018 թվականի հունիսի 11-ին և 12-ին ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերում բացահայտվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքեր»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն՝ 2017 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հունիսը N զորամասի մի քանի […]
09:02 21.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ի կողմից օպերացիան, որն իրականացվեց Մանվել Գրիգորյանի «պանսիոնատում», պետք է հայտնաբերեր զենք-զինամթերք, բայց առաջին հերթին՝ ոսկու «սլիտկաներ»՝ բավականին մեծ քանակությամբ, ինչի մասին եղել է «նավոդկա», սակայն գտան բոլորովին այլ բան՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ ուղարկված օգնությունը։ ԱԱԾ աշխատակիցները փնտրել են, հետո տունը նայողներին ասել՝ որտե՞ղ հով տեղ կա, մի […]
14:47 19.06.2018
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները նոր գործողություններ են իրականացնում: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, սկսել են քանդել այդ տարածքում նախկինում պահվող կենդանիների վանդակների բետոնը: Բետոնաքանդման աշխատանքներ են կատարվում այն վանդակում, որտեղ պահվող արջն արդեն տեղափոխվել է: Լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ տարածքին, նշում են, որ հատուկ քննչական գործողություն է իրականացվում: […]
13:10 19.06.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված զենքի, ավտոմեքենաների և զինվորներին ուղարկված սննդամթերքի շուրջ ԱԱԾ-ի տարածած տեսանյութը նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը համարում է ֆլեշմոբ: Այդ մասին այսօր նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ասելով, որ հենց այդպիսի ֆլեշմոբերի դեմ պայքարելու համար է ստանձնել Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը: Ըստ փաստաբանի՝ հանրային կամ պետական մակարդակի ճնշում չպետք […]
13:02 19.06.2018
Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում 5 արջ է պահվում: Մի մասին տեղափոխելու են Ուրցաձորի հատուկ պահպանվող տարածք, մյուսներին՝ Երևանի կենդանաբանական այգի: Հիշեցնենք, որ երեկ կենդանաբանական այգի է տեղափոխվել նաև վագրը: Կենդանիների տեղափոխմանը սպասում են ոստիկանության և ԱԱԾ ներկայացուցիչները, նրանք տարածքում որոշակի գործողություններ պետք է իրականացնեն: Նշենք, որ տարածքում ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների թիվը գնալով ավելանում է: […]
08:31 19.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի հետ կապված տեսանյութից ԵԿՄ-ն եւ հատկապես Սեյրան Սարոյանը շոկի մեջ են ընկել։ Նրա առողջականը վատացել է եւ 2 օր է՝ «սիստեմաների տակ» է։ Երեկ ԵԿՄ է ժամանել գեներալի կինը՝ Նազիկը, հայտարարել, որ ստանձնում է ԵԿՄ նախագահի գործը՝ ԵԿՄ-ն պետք է շարունակի գործել։ Մոտ 30 հոգի ԵԿՄ աշխատակազմից դիմումներ են […]
16:26 18.06.2018
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված մի քանի տասնյակ սեփականության վկայականներին, այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանին ասաց, որ անձամբ չի զննել Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված սեփականության վկայականները, բայց գիտի, որ դրանք եղել են գեներալ Մանվել Գրիգորյանի և իր բարեկամների անուններով։ Ստորև ներկայացնում ենք ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը Մանվել Գրիգորյանի ամառանոցում […]