08:39 13.07.2018
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Մուլտի գրուպ»-ի անվտանգության տնօրենի պաշտոնում Հրանտ Եպիսկոպոսյանին նշանակելը պատահական չէ։ ԱԱԾ-ի ղեկավարի նախկին առաջին տեղակալը Հայաստանում ամենատեղեկացված մարդկանցից մեկն է, ինչպես ասում են, «ԿԳԲ-ի ուղեղային չիպն է», և Գագիկ Ծառուկյանի անվտանգությունն ապահովելու է ոչ թե ֆիզիկապես, չնայած Էդուարդ Բաբայանի ազատազրկված լինելուն, այլ որպես «ուղեղային կենտրոն»։ Գործարարների համար այս […]
16:25 11.07.2018
Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ, ինչի հետևանքով բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում:
15:00 11.07.2018
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին՝ ժամը 18.30-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թ. ծնված Արտեմ Պողոսյանը, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, […]
13:33 11.07.2018
Ազգային անվտանգության ծառայությունում հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին: Ըստ ԱԱԾ-ի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և […]
10:07 10.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավապահներն սկսել են իրենց ուշադրությունը սևեռել նաև Ազգային պատկերասրահի ուղղությամբ: Բանն այն է, որ առանձին անձանց տներում կատարված խուզարկությունները, ինչպես նաև իրենց ունեցած այլ օպերատիվ տվյալներ հուշում են, որ այս կառույցում նախորդ տարիներին բավական «հետաքրքիր» բաներ են կատարվել: Իրավապահներին, ի մասնավորի, հետաքրքրում են տարբեր նախարարություններ, ինչպես նաև արտերկիր «գործուղված» մի շարք […]
08:40 10.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հրաժարական ներկայացրեց: Սա միանգամայն սպասելի իրադարձություն էր. տևական ժանանակ է՝ Մարգարյանը փաստացի դադարեցրել էր գործունեությունը: Հունիսի 28-ին չի մասնակցել ավագանու նիստին, թեև բացակայությունը պաշտոնապես պատճառաբանվեց վատառողջությամբ: Միաժամանակ իրավական դաշտում Տարոն Մարգարյանի շուրջ գնալով սեղմվում էր օղակը. ԱԱԾ-ում և ոստիկանությունում քրեական գործեր են հարուցվել, որոնցում շրջանառվում է […]
18:15 09.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Yerevan.today կայքին: Ներկայացնենք հարցազրույցն ամբողջությամբ. – Պարոն Քոչարյան, վերջին օրերին Մարտի 1-ի գործով հետաքննությունը նոր շրջադարձի մեջ մտավ: Ամենաքննարկվող հանգամանքներից մեկն այն խորհրդակցությունն է, որը Դուք անցկացրել եք ԶՈւ հրամանատարական կազմի հետ: Ի՞նչ խորհրդակցություն էր դա: – Խորհրդակցություն, որպես այդպիսին, չի եղել: Եղել է հրամանատարական կազմի հետ […]
15:35 09.07.2018
Ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանում չկա: Այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով՝ բոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոսով օրինական, հենց այս խնդիրն է նա դրել օրինապահ մարմինների առաջ: «Նրանք, որոնք անձեռնմխելի են օրենքով, դա հաղթահարելու եղանակները ևս մշակված են, նման դեպք մենք արդեն տեսել ենք Ազգային ժողովում»,- […]
13:47 09.07.2018
Երեկ երեկոյան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը մարզադաշտի հանդերձարանում հանդիպել են հանդիպման մասնակից լեգենդար ֆուտբոլիստներից մի քանիսի հետ: Վարչապետը ողջունել է և լուսանկարվել ֆուտբոլի աստղերի հետ:
22:38 07.07.2018
Hraparak.am-ը գրում է. «Մեր տեղեկություններով, իրավապահներն այս օրերին մեծ թվով նախկին իշխանավորների են «այցելում», բայց այս այցելություններից մի մասն է հրապարակայնացվում, որտեղ խուզարկություններն արդյունք են տալիս։ Մասնավորապես, մոտ 5-6 օր առաջ ԱԱԾ դիմակավորվածներն այցելել են նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին՝ «Բուլկի Արամ»։ Եղել են և նրան պատկանող Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասում գտնվող շենքի գրասենյակում, […]
15:00 07.07.2018
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են իրենց պայքարն Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սուրբ Գեղարդի վաճառքի մասին լուրերին ու դրանց շուրջ արձագանքին: Նա ասաց, որ նախօրեին երեք հոգևորականներ մի երևույթի մասին տվել են երեք տարբեր բացատրություններ: «Սա բոլորիս հեղինակության հարցն է, ոչ միայն մեր նախաձեռնության, որ […]
14:59 06.07.2018
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով շարունակվում են քննչական գործողություններ ձեռնարկվել ՊՆ զորամասում պահեստամասերի հափշտակության բոլոր հանգամանքները պարզելու համար. մեղադրանք է առաջադրվել զորամասի ավտոծառայության պետին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ հունիսի 27-ին քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՊՆ զորամասում խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Նախնական քննությամբ […]
13:29 06.07.2018
Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման բացասական ազդեցության շուրջ վարչապետի մասնակցությամբ քննարկումների ընթացքում, այն բանից հետո, երբ վարչապետը կասկած հայտնեց, թե այս ամբողջ գործընթացը հրահրվել է պետությանը դատական գործընթացի մեջ ներքաշելու համար, շահագործող ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք պատրաստ են փորձաքննությունների իրականացմանը։ Մինչ այդ ընկերությունից պնդում էին, որ իրենք պատրաստ չեն դադարեցնել հանքի շահագործման աշխատանքները մինչև փորձաքննության […]
10:44 06.07.2018
Նոր Հայաստանը չպետք է հանդուրժի չարաշահման որևէ դրսևորում` ով էլ լինի այդ չարաշահողը: Դե իսկ կոնկրետ Արա Վարդանյանի գործով եկեք սպասենք քննության արդյունքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Նունե Այլանջյանը բազմաթիվ զանգեր է ստացել տարբեր լրատվականներից, որոնք ցանկացել են լսել իմ մեկնաբանությունը` կապված […]
09:46 06.07.2018
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում չափազանց մեծ հերթեր են: Տարբեր քցված, խաբված և ունեզրկված մարդիկ ցուցմունքներ են տալիս վերջին 20 տարիների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ: Ապօրինությունների զոհերի թիվն այնքան մեծ է, որ ԱԱԾ քննիչները ստիպված են լինում աշխատել աշխատանքային օրվա ավարտից հետո էլ, գիշերային ժամերին»:
08:36 06.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ, ԱՊՀ երկրների միջև գաղտնի ինֆորմացիայի փոխանցման հարցում։ Լավատեղյակ աղբյուրների խոսքով՝ քանի որ ռուսական անվտանգության շրջանակները չեն վստահում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Արմեն Գրիգորյանին, որը, հիշեցնենք, «Պուտին fuce» ակցիաների, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ջատագովներից էր, ԱԱԾ-ին, ՊՆ-ին, Գլխավոր շտաբին տրամադրված գաղտնի ինֆորմացիայի […]
19:48 05.07.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ծառայությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել […]
16:50 05.07.2018
«Առավոտ»-ի հաղորդմամբ՝ գիշերն ազատ է արձակվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Նրան երեկ երեկոյան տարել էին ԱԱԾ: Երեկ բերման էր ենթարկվել նաև Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը: Ավելի վաղ՝ հունիսի 25-ին, Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել:
15:05 05.07.2018
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հուլիսի 5-ին հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ներկայացրեց քննարկման որոշ արդյունքներ: Նա հիշեցրեց՝ նախորդ նիստում ևս մի շարք որոշումներ են ընդունվել, այն է՝ մատնահետքերի միասնական առժամանակյա գործող համակարգի ներդրումն այս ընտրություններում իրատեսական չէ, որովհետև կառավարության ծրագրով սահմանված ժամկետում հնարավոր չի լինի պատշաճ կերպով նախապատրաստվել: Նշվել է […]
09:22 05.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հուլիսի 3-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին, որը խոստովանել է, թե տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը` դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում` դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ այս քրեական գործով անցնում է […]
08:53 05.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԱԾ բացահայտումների արդյունքում երկու հոգի է ձերբակալվել, որից մեկը՝ նախկին փոխնախարար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԻՆ-ում բացահայտումները կապված են հրդեհաշիջման համար նախատեսված փրփուրների վաճառքի հետ. դրանք վաճառվել են ավտոլվացման կետերին: Բացի այդ` նախարարության աշխատակիցներին հասանելիք համազգեստներն անվճար տրամադրելու փոխարեն վաճառվել են: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ […]
21:50 04.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություն էին իրականացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը: Երկար ժամեր տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ հեռացել են Ալեքսանդր Սարգսյանի տանից՝ իրենց հետ տանելով նաև Ալեքսանդր Սարգսյանին և նրա որդուն՝ Հայկ Սարգսյանին: Վերջիններս չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին, թե ինչ են […]
17:30 04.07.2018
Այսօր լրագրողների հետ զրույցում արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է ազգային անվտանգության ծառայության կողմից վերջին շրջանում իրականացվող գործողություններին: Հարությունյանը նշել է, որ ինքն այդ գործողություններում որոշակի անձանց դեմ կատարվող աշխատանք է նկատում: «Ճիշտն ասած, որոշ բաներ դա հուշում են՝ օրինական զենքը վերցնել, որ փորձաքննություն իրականացվի, զուտ, որպես համակարգին ծանոթ մարդ, սա ինձ համար տարակուսանք […]
15:51 04.07.2018
ԱԱԾ-ն այսօր գործողություններ է իրականացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը: ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նա կոչ արեց համբերություն դրսևորել, և համապատասխան տեղեկատվությունը կտրամադրվի: «Քննչական գործողություններ են ընթանում»,- ասաց Համբարձումյանը:
13:58 04.07.2018
ԱԱԾ-ն արդեն մոտ 1 ժամ է գործողություններ է իրականացնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի Թումանյանի 11Ա հասցեում գտնվող տանը: ԱԱԾ-ի կողմից դեռևս մանրամասներ չեն ներկայացվում, նշելով, որ առաջիկայում հայտարարություն կլինի: Ականատեսների վկայությամբ ավտոտնակից մեքենաներ են դուրս բերվել: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մեկ անգամ բերման էր ենթարկվել ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով, սակայն […]
12:22 04.07.2018
«Երևան» հիմնադրամում քննությունն ընթանում է: Այս մասին հուլիսի 4-ին ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ առավել մանրամասն տեղեկությունները հայտնի կլինեն ավելի ուշ: Նա հերքեց տարածված տեղեկությունները, թե խուզարկություն է կատարվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը: Քաղաքապետի անվան հետ կապվող գույքի յուրացումների, չարաշահումների մասին տեղեկություններին, հրապարակված […]
12:22 04.07.2018
Կառավարության՝ հուլիսի 4-ի հերթական նիստից առաջ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին լրագրողները հարց ուղղեցին՝ այն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը կարողացել է լքել Հայաստանը, չի՞ վկայում այն մասին, որ ԱԱԾ-ն իրավիճակին չի տիրապետում: Վանեցյանը հայտնեց, որ Միքայել Հարությունյանը երկրից դուրս է եկել այն ժամանակ, երբ դեռ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված […]
12:04 04.07.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի կատարած չարաշահումների գործով մանրամասները հանրությանը կներկայացվեն, երբ ստուգումներն ավարտվեն: Հուլիսի 4-ին Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Լրագրողները հիշեցրին՝ Վարդանյանն ասել է, որ գումարները վերադարձրել է: «Իր հայտարարությամբ՝ ինքն այդ գումարները վերադարձրել է, բայց մենք հիմա քննություն կիրականացնենք, պարզ կլինի: […]
11:59 04.07.2018
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հուլիսի 4-ին Կառավարության նիստից առաջ լրագրողների խնդրանքով անդրադարձավ մամուլի հրապարակումներին, համաձայն որոնց՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին երեկ հրավիրել են ԱԱԾ և մի քանի ժամ պահել այնտեղ։ «Չեմ մեկնաբանի այդ լուրը, հետո կհրապարակենք, եթե ինչ-որ բան կլինի»,- ասաց նա: