TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

ԱԱԾ

Էլեկտրաէներգիայի այսօր սպասվող պլանային անջատումների մասին

09:32 23.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մամիկոնյանց փ. 2Ա, 10/3, 16, 18, 20, 24/1, 24/3, 26, 28 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 23, 23/1, 23/2, 23/3, 25 շենքերը, Կոմիտասի նրբ. 23-25 սեփական տները, Վ.Փափազյան […]

̰
Եղեգիսում պահանջում են գյուղապետի հրաժարականը

20:12 22.07.2018

Եղեգիս խոշորացված համայնքի շրջկենտրոնում՝ Շատինում, արդեն լրացավ 41-րդ օրը, ինչ խոշորացումից հետո համայնքի մեջ ներառված տասներկու գյուղերի ժողովուրդը համախմբվել են, շրջապատել համայնքի ղեկավարի շենքը, պահանջում են գործող գյուղապետի՝ Արթուր Ստեփանյանի հրաժարականը: Վաղն այստեղ դարձյալ բողոքի ակցիա կլինի՝ ընդդեմ ՀԷԿ-երի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչ և համակարգող Տիգրան Եղոյանը նշեց՝ ՀԷԿ-երը «չորացնում» են ժողովրդին: Նա ասաց՝ […]

̰
«Գանձասար-Կապան» ակումբը ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Վանեցյանի թեկնածությունը

20:53 21.07.2018

Հայկական ֆուտբոլային ակումբներից ևս մեկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպաշտպանի ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի թեկնածությունը։ Ակումբի հաղորդագրության մեջ նշվում է. ««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ուրախությամբ է ընդունել այն լուրը, որ Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի […]

̰
«Լոռի» ՖԱ հիմնադիրը սատարում է ՀՖՖ նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի թեկնածությանը

12:40 21.07.2018

«Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը գրառում է կատարել ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ սատարելով ՀՖՖ նախագահի պաշտոնում ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի թեկնածությանը: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. Այսօր շրջանառվում է պարոն Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու հարցը, որը հասարակական հնչեղություն է ստացել: Պարոն Վանեցյանին ճանաչում եմ երկար տարիներ: Այդ ընթացքում մեր միջեւ ձեւավորվել են մարդկային փոխադարձ […]

̰
Լույս չի լինելու Երևանի որոշ հասցեներում և 7 մարզերում

10:37 21.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մամիկոնյանց փ. 2Ա, 10/3, 16, 18, 20, 24/1, 24/3, 26, 28 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 23, 23/1, 23/2, 23/3, 25 շենքերը, Կոմիտասի նրբ. 23-25 սեփական տները, Վ.Փափազյան […]

̰
Վաչագան Ղազարյանը 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

18:40 20.07.2018

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Այս մասին հայտնում է Armtimes.com կայքը: Լրատվական կայքի տեղեկություններով՝ նման որոշում քիչ առաջ կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Պաշտպանական կողմը բողոքարկել էր Վաչագան Ղազարյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը և պահանջել ազատ արձակել նրան: Վաչագան Ղազարյանը կալանավորվել է […]

̰
«Բանանց»-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում կսատարի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

17:05 20.07.2018

«Բանանց» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ սեպտեմբերին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունում կսատարի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ինչպես հայտնի է, սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ արտահերթ ժողովը, որի արդյունքում պետք է կայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Հայտնի է, որ ՀՀ Ազգային անվտանգության […]

̰
Մեկ ամիս է՝ Լիսկան տղաների հետ արտերկրում է. «Հայկական ժամանակ»

09:30 20.07.2018

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մոտ 1 ամիս առաջ մամուլում և սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումներից հետո իր տղաների հետ լքել է երկիրը: Նշվում էր, որ Խաչատրյանը գնացել է Ֆրանսիայի Լիոն քաղաք, որտեղ ժամանակին սովորել էր իր տղաներից մեկը: ՀԺ-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի ազգականը հաստատեց, որ […]

̰
«Ալաշկերտ»-ը կաջակցի Արթուր Վանեցյանին` ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում

21:37 19.07.2018

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարաություն է տարածել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու ցանկության վերաբերյալ։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը կաջակցի Արթուր Վանեցյանին` ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում: «Սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ-ի ժողովը, որում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլային գլխավոր գերատեսչության նախագահի ընտրությունները: Հայտնի է, որ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը […]

̰
Միայն մեկ մարդու Արթուր Վանեցյանը կզիջի ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը

12:31 19.07.2018

Ես ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ ցանկություն ունեմ, բայց դեռ վերջնական որոշում չկա: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ես մտածում եմ այդ ուղղությամբ, պատրաստ եմ առաջադրվել: Կընտրվեմ, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ […]

̰
Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ. Արթուր Վանեցյան

12:05 19.07.2018

«Երեւան» հիմնադրամի գործով ստուգումները հասնում են ավարտական փուլին: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանը: «Տարոն Մարգարյանն այս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի»,-ասաց Վանեցյանը: Նա ավելացրեց, որ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերել: «Ունեցվածքը որ կա, հայտնի հրապարակումը եղել է, կոռուպցիայի հակազդման գծով […]

̰
«Քննության պրոցեսը գնում է, կավարտվի, ամբողջ ինֆորմացիան կստանաք». Նազիկ Ամիրյան. «Ժողովուրդ»

08:20 19.07.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ում մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու համար, շարունակում է մնալ կալանքի տակ: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված նաեւ Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին, որն ի տարբերություն ամուսնու` ձերբակալվեց, բայց հետո ստորագրությամբ […]

̰
«Հարցը ուսումնասիրելու, քննարկելու կարիք ունի». արդյո՞ք Վանեցյանը կդառնա ՀՖՖ-ի նախագահ

12:08 18.07.2018

Տևական ժամանակ է լուրեր են շրջանառվում, որ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու, իսկ նրա փոխարեն նոր նախագահ է ընտրվելու ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցի առնչությամբ երեկ մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում Հայրապետյանը հերքել էր իր հրաժարականի մասին լուրերը, սակայն նշել, որ ֆեդերացիայի նախագահի լավագույն թեկնածու է համարում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն […]

̰
«Սերժի Վաչոն» քառօրյա պատերազմից առաջ օգնել է ազատվել ծառայությունից․ «Ժողովուրդ»

10:30 18.07.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ-ն հայտնել էր զինակոչիկներին ժամկետային զինծառայությունից ազատելու նպատակով ձևավորված կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին: Արդյունքում, հիշեցնենք, ձերբակալվել էր Մարտունու զինկոմ Գարիկ Առաքելյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ամենից բացի` իրավապահ համակարգում սկսել են վերհանել նաև նման հին գործեր ևս: Ու դեռևս 2017թ. հարուցված, բայց հետո կասեցված մի քրեական գործով շոշափվում […]

̰
ՀՖՖ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի լուրը

15:00 17.07.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, «Ազատության» հետ զրույցում վստահեցրել է ֆեդերացիայի մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այսօր հրավիրվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր մարմնի արտահերթ նիստ, որի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը պետք է հրաժարական ներկայացներ: Ֆեդերացիայի ներկայացուցիչը նշել է, որ գործադիր մարմնի նիստ եղել է, սակայն Հայրապետյանի […]

̰
Մի խումբ անձանց կողմից քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել. դատախազություն

14:40 17.07.2018

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքացու կողմից հաղորդում և բացատրություն է ստացվել այն մասին, որ  2017թ. օգոստոսի կեսերին, Ն. Սարգսյանի անվտանգության պետ Ա. Պետրոսյանի թիկնազորի 2 աշխատակիցներ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցի խաչմերուկի վրա գտնվող սրճարանի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են իրեն, տեղափոխել Ն. Սարգսյանի բնակության շենքի նկուղ, որտեղ մի քանի ժամ […]

̰
Հակաիրավական պրոցեսների մեջ ներգրավված ցանկացած մարդ պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ. Արսեն Թորոսյան

13:23 17.07.2018

«Առաջինը չէ, հուսով եմ վերջինը կլինի և խրատ կլինի բոլոր նման ապօրինի հակաիրավական պրոցեսների մեջ ներգրավված այն բժիշկներին և ոչ բժիշկներին, որ նախկինում եղել են նման բացահայտումներում: Ինչպես տեսանք, այստեղ փաստացի խումբ էր գործել»,- հուլիսի 17-ին Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ կողմից բացահայտված կոռուպցիոն սխեմային, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը հույս […]

̰
Ի՞նչ արժե ԱԱԾ-ի ընդունելությունների տունը, որը ցանկանում էր պետությունից ստանալ Սերժ Սարգսյանը. Armtimes

12:11 17.07.2018

Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տան հաշվեկշռային արժեքը կազմում է 907 մլն 817 հազար ՀՀ դրամ: Սա համարժեք է 2 միլիոն դոլարի: Այս մասին հայտնել են ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից՝ ի պատասխան ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցման: Այս տունը ցանկանում է պետությունից ստանալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: ԱԱԾ-ի ընդունելությունների տան ընդհանուր հողատարածքը […]

̰
«Ի՜նչ վատ դեսպանատուն է, ո՞նց է պապիկը մնում էդտեղ»․ Բժիշկն ու ընտանիքի անդամներն այցելել են գեներալ Մանվելին․ «Հրապարակ»

09:23 17.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը ԱԱԾ-ն թույլ է տվել նրա դատավոր դստերը և թոռներին (Արմանի զավակներին) այցելել պապին։ 11-ամյա որդուն՝ Վազգենիկին, թույլ չեն տվել, թե ինչու՝ չասացին։ Երեխաներին ասել են, որ գնում են դեսպանատուն, ուր գտնվում է պապիկը։ Դուրս գալիս երեխաներն ասել են՝ ի՜նչ վատ դեսպանատուն է, ո՞նց է պապիկը մնում էդտեղ։ […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որով զինակոչիկներն ազատվել են ծառայությունից

20:43 16.07.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր […]

̰
Ծառուկյանը դուրս է եկել Օսիպյանի դեմ. պայքարին միացել է նաև Վլադիմիր Գասպարյանը․ «Հրապարակ»

10:59 14.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ձերբակալելուց առաջ, երբ ոստիկանությունը մտել է «Շանգրի Լա»՝ բոլորին պառկեցրել գետնին և սկսել Էդոյին փնտրել, որն այդ պահին եղել է իր տանը, Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասել՝ «առավոտը Էդոն կգա քո մոտ», ինչին Օսիպյանը պատասխանել է. […]

̰
Խուզարկություն Արթուր Աղաբեկյանի հայրական տանը․ նա հերքում է օգնության յուրացման մեղադրանքները

10:47 14.07.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ՀՔԾ խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ խուզարկություն է կատարվել Արցախի իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում և ոչ միայն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը։ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է […]

̰
Մաշադյանն սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ՊԵԿ-ում․ «Ժամանակ»

10:37 14.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում իրականացվող կադրային նշանակումները լուրջ դժգոհության պատճառ են դառնում համակարգում: Դժգոհությունը, հիշեցնենք, ծագեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի նշանակումից հետո, որը նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը: Դրան հաջորդեցին մի քանի այլ խայտառակ նշանակումներ: Մաշադյանը ՊԵԿ փոխնախագահ նշանակվեց սուպերմարկետների հետ կապված աղմկոտ բացահայտումից հետո, երբ նա […]

̰
Աշոտ Արսենյանը որոշել է վաճառել «Ջերմուկ գրուպ»-ը և լքել Հայաստանը. «Ժամանակ»

08:31 14.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ երկարամյա ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը ԱԱԾ վերջին զարգացումներից տագնապած՝ որոշել է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը վաճառել ռուսական բանկերից մեկին և լքել Հայաստանը։ Նա հասկանում է, որ «Լիդիան Արմենիա»-ի շուրջ զարգացումները և ջերմուկցիների արդարացի վրդովմունքը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Ջերմուկի մայր գործարանը տարիներ […]

̰
Չեխիայում ՀՀ դեսպանի մասին հրապարակումը կեղծիք է. ԱԳՆ խոսնակ

19:00 13.07.2018

Ազգային անվտանգության ծառայության գործընկերները ասացին, որ «Ժամանակ» թերթի հրապարակումը կեղծիք է և իրականությանը չի համապատասխանում, SHANTNEWS-ի հետ զրույցում  ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Սա կեղծիք է և կարծում եմ, որ հստակ է, թե  կեղծիքը որտեղից է գալիս»,- ասել է նա: Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, թե Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան […]

̰
Յուրացվել է ենթասպաներին հատկացված պարգևավճարների զգալի մասը

17:34 13.07.2018

2018թ. հունիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ պարզվել է, որ ոստիկանության օրվա կապակցությամբ՝ ՀՀ […]

̰
Գեղարքունիքի մարզում նոր զինկոմ է նշանակվել

16:55 13.07.2018

Գեղարքունիքի մարզի ձերբակալված զինկոմը Գարիկ Առաքելյանն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նաև նշել է, որ նորանշանակ զինկոմը Գևորգ Մխեյանն է: Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն երեկ բերման էր ենթարկել Մարտունու զինկոմին:

̰
60 տոկոս «խփած» ՀՀԿ-ն 10-15-ով էլ կբավարարվի․ «Իրատես»

10:09 13.07.2018

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ կառավարության ԸՕ-ի բարեփոխման «մասնագիտական» հանձնաժողովը սեփական տեսլականով օրենսգիրքն է վերաձևում, ՀՀԿ-ն դրան զուգահեռ մտածում է, թե ինչպես զրոյացված վարկանիշը փրկի ու պատշաճորեն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Իսկ այդ ընտրությունները որքան ուշ լինեն, այնքան լավ ՀՀԿ-ի համար: Մեր տեղեկություններով, աշնանը հետաքրքիր վերափոխումներ են հնարավոր նախկին իշխող կուսակցությունում՝ նոր մոտեցումներով ու որակով […]

̰
Ո՞վ կփոխարինի Ռուբեն Հայրապետյանին. «Փաստ»

09:25 13.07.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ողջ օրը համառ լուրեր էին շրջում, որ արդեն իսկ փաստացի որոշված է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը: Չնայած նա անընդհատ ողջ ուժով փորձում էր դիմադրել նման հեռանկարին, սակայն, ըստ էության, այլևս անհնար է դիմադրել: Ավելին, մեր աղբյուրը շեշտում էր, որ հրաժարականը կայացած փաստ է, ձգձգվում է միայն պաշտոնական հայտարարությունը, […]

̰
ԱԱԾ-ն սպասում է «բրոքեր» դեսպանի պարզաբանմանը, թե ով որքան գումար է տեղափոխել արտերկիր. «Ժամանակ»

09:09 13.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը տարիներ շարունակ զբաղված է եղել Հայաստանում ապօրինի հարստացած պաշտոնյաների՝ Չեխիայում և Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ։ Նա, լինելով դեսպան, ըստ էության, աշխատել է որպես բրոքեր և զբաղվել է նախկին պաշտոնյաների՝ Երվանդ Զախարյանի, Հովիկ Աբրահամյանի, ԱԻՆ վաղամեռիկ նախարար Արմեն Երիցյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր […]

̰
BACK_TO_TOP