13:04 04.09.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ում թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ ղեկավարի պաշտոնում, սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին` ինչո՞ւ է ԱԱԾ-ն պասիվացել վերջին օրերին: «ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է, ուղղակի չի հրապարակում արված բացահայտումները: Ես ի սկզբանե ասել եմ` ճիշտ չեմ համարում ԱԱԾ հրապարակային աշխատանքը, բայց ստեղծված իրավիճակից ելնելով` սկզբնական շրջանում հետաքրքրությունը […]
11:50 01.09.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով դեսպանին՝ տնօրենն անդրադարձել է երկու երկրների եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությանը, նշել, որ Վրաստանի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սագանելիձեն նույնպես անդրադարձել է արդեն հաստատված ամուր […]
09:10 29.08.2018
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը լուրջ ստուգումներ է սկսել բոլոր մարզպետարաններում և համայնքապետարաններում։ Մանրամասն ստուգվում են մարզպետարանների, քաղաքապետարանների ու համայնքապետարանների գործունեությունը, հնարավոր չարաշահումները, ընդ որում՝ բավական մեծ կտրվածքով»,- գրում է թերթը:
17:04 28.08.2018
Համացանցի աստղ Դեն Բիլզերյանին հյուրընկալել են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը: Արշավիր Ղարամյանը լուսանկար և տեսանյութ է հրապարակել, որոնց կից կատարել է հետևյալ գրառումը. «Այսօր ԱՀ ԱԱԾ հզորների հյուրն է Դեն Բիլզերյանը»:
17:09 25.08.2018
Դա բացարձակ սուտ է. այս մասին այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ նշել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադանռալով այն տեղեկություններին, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևան» հիմնադրամի հետ կապված պայմանավորվածություններ է ձեռք բերել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: «Նման բան չկա: Գործը ձգձգվում է միայն այն բանի համար, որովհետև պետք են մասնագիտական […]
15:17 25.08.2018
Մանվել Գրիգորյանին ԱԱԾ մեկուսարանում լուսանկարած աշխատակիցը կհեռացվի աշխատանքից: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Դեպքը խստորեն դատապարտում եմ և գտնում, որ անընդունելի է նման լուսանկարների հրապարակումը: Ներկայումս ծառայողական քննությունն իրականացված է, քննչական վարչությունը գնահատական կտա: Եթե իր արարքի մեջ կլինի քրերորեն պատժելի արարք, կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ոչ՝ կհեռացվի […]
18:43 22.08.2018
Գեներալ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ էնդոկրինոլոգիայի բաժանմունքում: SHANTNEWS.AM-ն այցելել է հիվանդանոց և տեղեկացել, որ նրա հիվանդասենյակը հսկում են Ազգային անվտանգության աշխատակիցները. նրան տեսակցել չի թույլատրվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց:
09:53 21.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին հայտարարել էր, որ իր քայլերթն սկսելու է Էրեբունի վարչական շրջանից, որտեղից ապրիլի 22-ին նրան ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն հորդորել է վարչապետի քայլերթը չսկսել Էրեբունի վարչական շրջանից, քանի որ այդպես դժվար կլինի ապահովել նրա անվտանգությունը, քանի որ […]
18:05 20.08.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, տեղեկացնում է ԱԱԾ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: Ողջունելով դեսպանին՝ տնօրենը նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն: Դեսպան Սաջջադին հանդիպման սկզբում շնորհավորել է […]
13:50 20.08.2018
Այն, որ մեր քաղաքացիների զգալի մասը վերապատկանում է երկրին, հրապարակ է գալիս, ըստ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, լավ է և ողջունելի, բայց պետք է հասկանալ, որ նույն վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին, լիազորությունը տվել է շատերի կողմից ապօրինի համարվող Ազգային ժողովի կողմից: Օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննիսյանը նշեց, որ այդ լեգիտիմությունը, իրավակարգությունը պետք է շուտափույթ արձանագրվի […]
16:36 17.08.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի օգոստոսի 13-ին բացահայտվել է […]
22:33 16.08.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ լրատվական բաժինը: Հանդիպման սկզբում Ի. Կոնստանտինովը ՀՀ ԱԱԾ տնօրենին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկիին և նրա անցած ծառայողական ուղին: […]
19:32 09.08.2018
ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում)։ Քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող […]
13:33 09.08.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանում անցկացված խուզարկությանը: Նա շատ մանրամասներ չներկայացրեց՝ նշելով, որ կարող է միայն ասել՝ հայտնաբերել են զենքեր, որոնք, նախնական օպերատիվ տվյալների համաձայն, հնարավոր է՝ օգտագործվել են մարտի 1-ի, 2-ի դեպքերի ժամանակ՝ այն անձանց կողմից, ովքեր ներառված չեն իրավապահ համակարգում: Վանեցյանը […]
10:59 09.08.2018
Օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները: Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրել է կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձել առկա խնդիրներին: Հաշվետվությունը […]
19:38 08.08.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում […]
17:15 08.08.2018
ԱԱԾ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է շրջանառվող լուրերը՝ Հովիկ Աբրահամյանի տանը կատարվող խուզարկության վերաբերյալ: ԱԱԾ-ից SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ առաջիկայում ԱԱԾ-ն տեղեկատվություն կտարածի: Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ ԱԱԾ աշխատակիցները երեկ մուտք են գործել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն իրականացրել, վերջիններս այցելել են նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի […]
15:59 08.08.2018
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ՝ օգոստոսի 7-ին այցելել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարան: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է գործարանի տնօրենը: Նրա խոսքերով՝ ԱԱԾ աշխատակիցները գործարանում ստուգում չեն իրականացրել, զրուցել են նախկին վարչապետի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ ու նրա հետ հեռացել գործարանից: Տնօրենը նաև փոխանցել է, որ տեղյակ […]
13:50 08.08.2018
Փաստաբան Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ աշխատակիցները մուտք են գործել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն իրականացրել։ «Թե ի՞նչ հիմքով և ի՞նչ են փնտրել Մխչյանում, մեզ հայտնի չէ։ Առաջիկա ժամերի ընթացքում ԱԱԾ-ն տեսանյութով կտեղեկացնի»,- նշել է նա: Այդ մասին հրապարակում է արել նաև hraparak.am կայքը: […]
17:53 07.08.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից անցած ամիսների ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու վնասազերծվել են կայուն հանցավոր խմբեր, որոնցում ընդգրկված միջնորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող և նախկին պաշտոնատար անձինք, բժշկական կենտրոնների աշխատակիցները, որպես կաշառք ստացած գումարների դիմաց, իրականացրել են զորակոչիկներին պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ապօրինի հիմքերով ազատելու կամ տարկետումներ տրամադրելու, ծառայության մեջ […]
21:50 06.08.2018
Վրասատնի ԱԱԾ-ն սկսել է ուսումնասիրել ԻՊ-ի` իբրև թե վրացական խմբավորման անունից տարածված սպառնալիքներով տեսահոլովակը: Տեսահոլովակում ԻՊ-ի ահաբեկիչները սպառնում են Վրաստանին՝ 2012 թ. Լապանկուրի կիրճում և 2017թ. Թբիլիսիում հատուկ գործողությունների ժամանակ «իրենց եղբայրներին» սպանելու համար: «Պետական անվտանգության ծառայությանը ծանոթ է տեսանյութը և փաստի առնչությամբ հետաքննություն է սկսել», – մեջբերում է «Նովոստի-Գրուզիա»-ն` հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
20:26 02.08.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր: Մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի հունիսին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները, Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, […]
09:44 26.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԲՀԿ վերնախավը գրեթե ամեն օր հավաքվում է Գագիկ Ծառուկյանի մոտ՝ քննարկելու ընթացիկ և քաղաքական հարցեր՝ «սկսած արձակուրդից, մինչև ավագանու առաջիկա ընտրություններ»։ Խոսակցություններ կան, որ ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը, հետո գրվելու են Վահե Էնֆիաջյանի, Արարատ Զուրաբյանի անունները։ «1-2 օրից մեր ցուցակը կհրապարակենք․ տարբեր կոնֆիգուրացիաներ ենք քննարկում»,- ասաց […]
17:24 25.07.2018
Հայաստանի սահմանին կանխվել է Աֆղանստանից հանցավոր խմբի ներթափանցման փորձը: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Նա տեղեկացրեց, որ ռուս սահմանապահները, սահմանախախտներին հայտնաբերելով, փոխանցել են ՀՀ ԱԱԾ: Գալստյանն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում:
10:52 25.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շարունակում է համակարգ վերադարձնել նախկին իշխանությունների կոռումպացված, տարբեր քրեական գործերով անցած հովանավորյալներին: Վերջերս կատարված նշանակումը ևս այս տարբերակից է՝ մեկ տարբերությամբ: Մեր տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի քեռին՝ Արամ Ազարյանը, աշխատանքի է անցել Արարատյան մաքսատանը՝ ստանալով բաժնի պետի պաշտոն: Ազարյանը նախկինում էլ է աշխատել համակարգում, երկար […]
15:37 24.07.2018
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը: Տեղեկությունը Armtimes-ի հետ զրույցում հաստատել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Այս պահին դեռ պարզ չէ՝ Վաչագան Ղազարյանն ազատ արձակվե՞լ է, թե՞ ոչ: 1 միլիարդ դրամ գրավի որոշում կայացրել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Որոշումը կայացվել […]
13:32 24.07.2018
Ադրբեջանի Գյանջա (հայկական՝ Գանձակ, նախկին Կիրովաբադ) քաղաքի ղեկավար Էլմար Վելիևի դեմ հուլիսի 3-ին տեղի ունեցած մահափորձից հետո այդ երկրում տեղի ունեցող զինված բախումներն ու զանգվածային ձերբակալությունները հասել են ընդհուպ մինչև Սումգայիթ և Բաքու, և հակապետական կամ հայամետ գործունեության անվան տակ իշխանությունները ձերբակալում են իրենց համար անցանկալի անձանց: Ըստ «Թուրան» գործակալության հաղորդագրության՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, […]
11:58 24.07.2018
Երկրապահ կամավորականների միավորման նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում գտնված «ՈՒԱԶ» ռազմական մեքենաները Արցախի պաշտպանության բանակինը չեն եղել։ Այս մասին այսօր հայտնել է բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է News.am-ը։ «Որտեղի՞ց վստահություն, որ Պաշտպանության բանակի մեքենաներն են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ։ Այդպիսի բան չկա։ Համացանցում եղել է նյութ, որտեղ Աստրախանի համայնքի բարերարները […]
22:02 23.07.2018
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է: «Իմ պաշտպանյալի շաքարախտի ցուցանիշները գնալով բարձրանում են, ինչ վերաբերում է անբուժելի հիվանդությանը, որի համար պետք են պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ, դրանք արդեն ուշացել են և չեն կատարվել, հետևաբար նման պայմաններում նրա առողջական վիճակն օր-օրի վատանում է»,- ասաց պաշտպանը: Արսեն […]
15:26 23.07.2018
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, թե ԱԱԾ հատուկ ջոկատայինները տեղեկություն էին ստացել, որ առաջնագծի տվյալ հատվածում նոր դիպուկահար է հայտնվել և դիրքավորվում է: «Համբերատար և երկար սպասումներից հետո ստեղծվեց հնարավորություն դիպուկահարին վնասազերծելու հենց դիրքավորման պահին»,- մասնավորապես նշել է Արշակ Զաքարյանը: