TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

ԱԱԾ

Ինչպես կարող էր գաղտնալսվել ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը. մեդիափորձագետ

15:57 12.09.2018

Ո՞վ կարող էր գաղտնալսել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Փորձագետը շեշտել է, որ գաղտնալսման սարք կարող է ձեռք բերել յուրաքանչյուր մեծահարուստ: Այնուհետև թվարկել է գաղտնալսման այլ տարբերակներ ևս: Մարտիրոսյանը նշել է, որ սրանք վարկածներ են, այլ ոչ […]

̰
Գաղտնալսումը խայտառակություն է, բայց ինչի՞ եք մեզ վրա մուննաթ գալիս. Շարմազանովը` վարչապետին

14:57 12.09.2018

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: «Ես ունեմ լուրջ մտահոգություններ, ես ցանկանում էի երեկ վարչապետից ստանալ այդ պատասխանները, ի վերջո, իր անվան հետ կապում էին, ինքը կապ ունի՞, թե՞ ոչ: Ես երեկ լսեցի մանիպուլյացիա պարոն վարչապետից, որը սկսեց […]

̰
Հայաստանում շարունակում են գործել ՊԱԿ/КГБ-ի աշխատաոճով ուժեր. «Ժառանգություն»

14:19 12.09.2018

«Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ապօրինի գաղտնալսման և ձայնագրության հրապարակման կապակցությամբ։ «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ ասվում է. «Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում շարունակում են գործել ԽՍՀՄ տարիներից տխուր ժառանգություն մնացած ՊԱԿ/КГБ-ի աշխատաոճով ուժեր, որոնց գործունեությունն անհամատեղելի է օրինավոր, ժողովրդավարական հասարակարգ կերտելու հետ։ Մենք ևս մեկ […]

̰
Աննախադեպ իրավիճակ է, որ կարելի է նույնիսկ ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել. Արա Բաբլոյան

13:46 12.09.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գնահատմամբ` այն, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը գաղտնալսվել և հրապարակվել է, մտահոգիչ է: Այս մասին Բաբլոյանը նշեց խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում: «Ինքը` երևույթը, բավական անպատկերացնելի է, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին նույնիսկ գաղտնալսել: Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, մնացածի առումով, կարծում եմ, որ պետք է այդ հարցին անդրադառնանք` համաձայն […]

̰
Վարչապետը տեղյակ է՝ ինչ իրավիճակ է երկրում, հանրությունն էլ ժամեր անց կտեղեկանա. Ալեն Սիմոնյան

13:24 12.09.2018

«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ` ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցների գաղտնալսումն ու հրապարակումը ահաբեկչություն կարելի է որակել: «Այն, ինչ տեղի է ունեցել, փոքր ահաբեկչություն է Հայաստանի Հանրապետության դեմ, և մեղավորները պետք է ամենայն խստությամբ պատժվեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց նա: Սիմոնյանի կարծիքով` տեղի ունեցածը կապված է ներքաղաքական վերջին իրադարձությունների հերոսներից մեկի հետ: Նա, […]

̰
Մասնագիտական քննարկումները ոչ իրավաչափ չեմ համարում. Գևորգ Պետրոսյանը` աղմկահարույց հեռախոսազրույցի մասին

13:20 12.09.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի համոզմամբ` եթե ԱԱԾ, ոստիկանության, նախաքննական մարմնի գործունեությունը փոխհամաձայնեցված չէ, չի կարող ցանկալի արդյունք տալ: Սեպտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետրոսյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: «Ճշմարտության համար ասենք, որ խոսակցության ոճը մի փոքր ընկերական, կենցաղային էր, բայց ասել, որ նախաքննական մարմնի ղեկավարն իրավունք չուներ ԱԱԾ […]

̰
Եթե այս խոսակցությունը տեղի ունենար Գորիկ Հակոբյանի ու Վահրամ Շահինյանի միջև, պարո՛ն վարչապետ, ի՞նչ կասեիք. Շարմազանով

12:53 12.09.2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցին: «Ի՞նչ է նշանակում «դատավորին ասեցի` ուզես-չուզես, պիտի կալանք տաս», «ապեր, դե Խաչատուրովին պետք ա փակենք, վարչապետն ասել ա փակեք», «ապեր, ռուսների հետ նոր բարիշել եմ, հլը մի փակեք», «երկու օր կնստի, խելքը գլուխը կգա»: Էս հարցերի պատասխանն ո՞վ […]

̰
Յուրաքանչյուրը մտածում է՝ իր խոսակցությունը լսում են, ինչը ծանր դիպված է մեր պետության համար. Գալուստ Սահակյան

12:51 12.09.2018

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը, նշեց. «Հեռախոսով չի կարելի լուծել որևէ բնակչի, նրա հետագա կենսագործման հարցերը, դա լուրջ խնդիր է, այն իրավական դաշտում լուծում են հիմնականում դատարանները»: Հարցին` ի՞նչ տպավորություն թողեց իր վրա այդ հեռախոսազրույցը, Սահակյանը պատասխանեց. «Շատ վատ տպավորություն թողեց, որ […]

̰
Սոցիալիստները դատապարտել են ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի խոսակցությունը գաղտնալսելը

12:36 12.09.2018

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի խոսակցությունը գաղտնալսելն աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ: Այս դեպքը հայոց նորագույն պատմության ամենամտահոգիչ դրվագներից է: Ցավալի է, որ գաղտնազերծվել է հեռախոսազանգը, բայց ավելի ցավալի է այդ զրույցի բովանդակությունը, որի միակ պատասխանատուն վարչապետն  է: Այս մասին ասված է Հայաստանի «Սոցիալիստական շարժում» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: «Դատական իշխանությունն անկախ է ցանկացած մարմնից կամ […]

̰
«Ժողովրդավարական ուղի»-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում գործող իշխանություններին

12:31 12.09.2018

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը գործող իշխանություններին: Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ. «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը, մտահոգ լինելով վերջին օրերին ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ապօրինի ձայնագրման ու տարածման հանգամանքով ու համարելով դա անթույլատրելի, հայտարարում է իր դիրքորոշումն առ այն, որ նախկին «երկվորյակ» իշխանավորները ոչնչով չեն […]

̰
Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները

11:56 12.09.2018

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական […]

̰
Հայաստանի հարցն արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում. Արփինե Հովհաննիսյանը փաստեր է ներկայացրել

11:08 12.09.2018

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում արտահերթ կքննարկվի Հայաստանի հարցը: «Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը և տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին […]

̰
Անթույլատրելի է ցանկացած հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում. ՄԻՊ-ի արձագանքը

07:11 12.09.2018

Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք: Այս մասին ասված է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրության վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում: «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրվել […]

̰
Իմ անվտանգության երաշխավորը դուք եք. Փաշինյանը` քաղաքացիներին

21:59 11.09.2018

Հայաստանում սիրո և համերաշխության մթնոլորտը շարունակվում է: Այս մասին սեպտեմբերի 11-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, թե առավելագույնը 500 հոգի է, որ այդ մթնոլորտից դուրս է: «Հայաստանի Հանրապետությունում «սպիտակները» հաղթել են, և «սևերի» պարտությունն անշրջելի է: Հայաստանի Հանրապետությունում «սևերը» ջախջախված են և այլևս ոտքի չեն կանգնելու»,- ասաց նա: Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը` աղմկահարույց ձայնագրության մասին

20:45 11.09.2018

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցի և մամուլի ասուլիսի հետ: «Ինչպես հայտնի է, այսօր` սեպտեմբերի 11-ին, համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1»-ի գործին վերաբերող հարցերի, մասնավորա­պես` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ […]

̰
Փաշինյանը ԱԱԾ տնօրենին ու ոստիկանության պետին 2 ժամ տվեց` կարգուկանոն հաստատելու համար

20:17 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Դավթաշենում կազմակերպված հանրահավաքի ժամանակ նշեց, որ խիտ աշխատանքային գրաֆիկ է ունեցել և տեղի ունեցած իրադարձությունների ոչ բոլոր մանրամասներին է տիրապետում, ուստի ելույթին նախապատրաստվելու հնարավորություն չի ունեցել: Նա խոսեց, իր գնահատմամբ, այսօրվա «թոփ» թեմայի մասին, այն է` գաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը: «Ուզում եմ ասել միանշանակ և աներկբա, […]

̰
Հաշվի առնելով նրանց գործունեության արդյունավետությունը, նրանք միշտ վայելելու են թե՛ իմ, թե՛ վստահորդներիս լիակատար աջակցությունը. փաստաբան Վահե Գրիգորյան

19:54 11.09.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հրապարակված ձայնագրության մասին և պարզաբանել, թե ինչ հիմքով է այնտեղ իր անունը հնչում: Գրառումը ներկայացնում ենք ստորև՝ «Սիրելի ընկերներ Լսեցի հրապարակված ձայնագրությունը, որտեղ ՀՔԾ պետի կողմից հնչեցվել էր նաև իմ անունը: Որպեսզի խուսափեմ անճշտություններից, այստեղ տեղադրեմ Ս. Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն […]

̰
Ինձ շատ դուր եկավ ազնվորեն շտապ արձագանքելու մոտեցումը. Կարեն Քոչարյանը՝ գաղտնալսված հեռախոսազրույցի մասին

18:25 11.09.2018

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի այսօրվա ասուլիսին, որտեղ նրանք պարզաբանել են համացանցում հրապարակված սկանդալային ձայնագրությանը: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Այն ինչ կատարվել է այսօր, իհարկե, կդառնա (ավելի ճիշտ արդեն դարձել է) լայն հասարակության քննարկման առարկա: Կարծում եմ, որ գործը բացահայտելու մեջ ամենաշատը պետք է շահագրգռված լինի ԱԱԾ-ն: Համաշխարհային […]

̰
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի զրույցի հրապարակման փաստով հարուցվել է քրգործ. դատախազություն

18:03 11.09.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև կոնկրետ քրեական գործի վերաբերյալ հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և […]

̰
Վարչապետը չի ասել «փակեք» Խաչատուրովին. Արթուր Վանեցյան

17:56 11.09.2018

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իր և ՀՔԾ պետի` համացանցում տարածում գտած հայտնի զրույցին, նշեց, որ այդ ժամանակ ինքը Ժնևում է եղել` կապված ՀՖՖ ընտրությունների հետ: Վանեցյանն ասաց, որ ՀՔԾ պետի հետ քննարկելու որոշակի հարցեր կային, իսկ կոնկրետ այդ խոսակցության ժամանակ ինքը եղել է մեքենայում՝ օդանավակայանի ճանապարհին: Ձայնագրության մեջ նշվում է, թե […]

̰
ԱԱԾ-ն Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին տեղեկություններ կհրապարակի

17:44 11.09.2018

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց` 2-2.5 ամիս առաջ իր հարցազրույցներից մեկում կիսահումորային հայտարարություն է արել, որ իրենց փորձում են վնասազերծել: «Պարզ է, չէ՞, որ վնասազերծում են հանցագործներին: Դա վերաբերում էր նրան, որ մարդիկ, ովքեր պատրաստվում էին ինչ-որ գործողություններ անել, հասկանային, որ տեղյակ էինք, և չփորձեին ինչ-որ բան անել: Կար հստակ […]

̰
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությունը ուղիղ սպառնալիք է մեր երկրի կայունությանը. Արսեն Խառատյան

17:00 11.09.2018

ՀՀ վարչապետի նախկին օգնական Արսեն Խառատյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ համացանցում հրապարակված հեռախոսազրույցին:  Վերջինս ձայնագրության հրապարակումը որակել է որպես «ուղիղ սպառնալիք»: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությունն ու դրա հրապարակումը (եթե պարզվի, որ իրական է), ուղիղ սպառնալիք է […]

̰
Ես կառչած չեմ այս պաշտոնից. ԱԱԾ տնօրենը` իր հրաժարականի մասին

16:28 11.09.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս կարող էր իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել և հրապարակվել: «Այդ հարցը ամենաշատն է ինձ հետաքրքրում այս պարագայում, դա շատ վատ է»,- ասաց նա: Վանեցյանը նշեց, թե դա անվտանգության ցուցիչ չէ, ապա հավելեց. «Գիտեք` ինչ տպավորություն է. երկու կառույց կա` […]

̰
Թե ինչպես է եղել գաղտնալսումը՝ չեմ կարող ասել․ ԱԱԾ պետ

16:27 11.09.2018

Ազգային անվտանգության ծառայությունը միակն է, որն ունի գաղտնալսման տեխնիկա, սակայն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը կարծում է, որ ծառայությունում չկան դավաճաններ, որոնք կօգտագործեին այդ ամենը ու կհրապարակեին ձայնագրությունը։ Այս մասին ինքը՝ Վանեցյանը, նշեց իր և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրությունը հանրայնացնելու վերաբերյալ ասուլիսի ընթացքում։ ԱԱԾ պետին հարց ուղղեցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ իրեն և ՀՔԾ պետին ձայնագրել […]

̰
ՀՔԾ պետը մեկնաբանում է իր և ԱԱԾ պետի խոսակցության ձայնագրությունը

16:01 11.09.2018

Հատուկ քննչական ծառայությունն իր և ԱԱԾ պետի խոսակցությունը մեկնաբանում է և նշում, որ այդ խոսակցության ընթացքում քննարկվել է իրավական պրոցեսը։ Սասուն Խաչատրյանն այս պահին ասուլիսի ընթացքում ներկայացնում է, որ ինքն իսկապես տեղյակ է պահել վարչապետին գործընթացի մասին։ Խաչատրյանի խոսքերով՝ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունն այս գործին կարող էր խոչընդոտել քննությանը, և ինքը ճիշտ է համարում կալանավորումը։ Ապա՝ […]

̰
Արարատ Միրզոյանի գրառումը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազանգի ձայնագրությունը հրապարակվելուց հետո

15:48 11.09.2018

Համացանցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազանգի ձայնագրությունը հայտնվելուց հետո Facebook-ում գրառում է կատարել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա մասնավորապես գրել է. «Հակահեղափոխություն չի լինելու։ Ազատ, արդար, արժանապատիվ Հայաստանի կայացման ընթացքն անկասելի է։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են մաս լինել այդ Հայաստանի, կարող են սեղմել մեր մեկնած ձեռքը։ Բոլոր նրանք, […]

̰
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունը

15:05 11.09.2018

Համացանցում հրապարակվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Վերջիններս զրույցի ընթացքում մի շարք անուններ են շրջանառում, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ձայնագրությունում նշվում է` իբր վարչապետը «հանձնարարել է կալանավորել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: https://www.youtube.com/watch?v=AZOc3HxZLLA

̰
ՄԻՊ աշխատակազմի և ԱԱԾ սահմանապահ զորքերի միջև գործում է տեղեկությունների արագ փոխանակման համակարգ

11:11 11.09.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Պաշտպանի աշխատակազմի և Սահմանապահ զորքերի միջև համագործակցության անհրաժեշտությունը: Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքներին առնչվող հարցերում սերտ համագործակցելու՝  Սահմանապահ զորքերի ղեկավարության հանձնառությունը: Քննարկվել են նաև ՀՀ պետական սահմանը հատող անձանց իրավունքներին առնչվող հարցեր, այդ թվում՝ կապված ապաստան […]

̰
ԱԱԾ գեներալներ կդատվեն․ «Ժամանակ»

08:55 06.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՔԾ-ն հաղորդագրությամբ տեղեկացրեց 2008 թ.-ի մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ նոր քրեական գործի հարուցման մասին: Այս գործը վերաբերում է Մարտի 1-ի գործողությունների ժամանակ, մասնավորապես՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության ապօրինի գործողություններին: «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ի մասով ևս քրեական գործ կհարուցվի, որով անցնելու են մարտի 1-ից հետո գեներալի կոչում ստացած […]

̰
«Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և ցանկանում՝ ԱԱԾ-ն նորից սկսի գործի քննությունը

16:46 05.09.2018

«Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և նշում, որ ինչ-որ խաղադրույքների հետ կապ չի ունեցել: Խոսքը վերաբերում է 2015 թվականին տեղի ունեցած «Ուլիս»-«Արարատ» ֆուտբոլային հանդիպմանը, որը հետագայում, ինչպես պարզ դարձավ, գնված խաղ էր և ըստ ներկայացված փաստերի՝ մեղադրյալներից մեկն էլ հենց Գագիկ Սիմոնյանն էր: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի […]

̰
BACK_TO_TOP