TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

ԱԱԾ

Ավագանու ընտրությունները թագավորին ցույց տվեցին մերկ վիճակում, նրանք էլ հակագրոհի անցան. Լևոն Շիրինյան

15:48 05.10.2018

«Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» միության հիմնադիր, քաղաքագետ Լևոն Շիրինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին` արդյո՞ք արդարացված է մտահոգությունը, թե արտախորհրդարանական ուժերը պատրաստ չեն լինի ընտրությանը, եթե վարչապետի հայտարարածի պես` արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին: «Այս ընտրությունների գործընթացը էժանացրին դեռ Սերժ Սարգսյանի օրոք, այն վերածվել է խաղամոլի մրցույթի, ոչ մի ձևով հիմնավորված չէ, գաղափարական ուղենիշներ, չափորոշիչներ շատ […]

̰
ԱԱԾ-ն բերման է ենթարկել առանձնապես խոշոր չափի գումարի շորթման մեջ կասկածվողի

19:11 04.10.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ դստեր մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով Երևան քաղաքում բնակվող երիտասարդ անձն իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով գումար: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` շորթումը կատարող անձը, տևական ժամանակ կապի մեջ գտնվելով տուժողի հետ, վերջինիս իմացությամբ տեսանկարահանել […]

̰
Սերժ Սարգսյանը հրաժարվել է առանձնատան ևս մեկ առաջարկից. Civilnet.am

18:40 04.10.2018

Սերժ Սարգսյանի գրասենյակը հոկտեմբերի 3-ին մերժել է նախկին նախագահին հատկացվելիք առանձնատան ևս մի առաջարկ, որն արվել էր կառավարության աշխատակազմի կողմից անցյալ շաբաթ։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատել է «ՍիվիլՆեթ»-ի այս տեղեկությունը՝ շեշտելով, որ այս տարբերակը Սարգսյանին «վերջնական առաջարկ» էր։ Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, ըստ օրենսդրության, պետք է հատկացվեր բնակարան։ Կառավարությունը մինչ այս պահը […]

̰
Դատարանը վերադարձրել է Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Արթուր Վանեցյանի

18:01 04.10.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, վարույթ չի ընդունվել: Ինչպես տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը, ծանոթանալով Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից ներկայացված հայցադիմումին, կից փաստաթղթերին, գտել է, որ ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման` հետևյալ […]

̰
Ես պարզապես Նիկոլ Փաշինյանն եմ. վարչապետը` ՀՅԴ պատգամավորին

23:16 03.10.2018

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը նկատել է, որ  մաթեմաթիկական տրամաբանության մեջ հայտնի են խնդիրներ, պարադոքսներ, որոնք հնարավոր չէ ապացուցել: Կյուրեղյանն ասել է, որ տարածված այդ պարադոքսի խնդիրներից է ստախոսի խնդիրը, վարսավիրի խնդիրը և այլն: «Վարսավիրի խնդիրը մի քիչ արդիական է, ուստի ներկայացնեմ ՝ գյուղում ապրում է մի վարսավիր, ով […]

̰
Անասնագողության դեպք է կանխվել. սահմանին փշալարերի 2-3 մետր հատվածը կտրված է եղել. ԱԱԾ

11:49 03.10.2018

Ս.թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 1:15-ի սահմաններում, Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի բնակիչ Խաչիկ Գրեյանը հայտնաբերել է, որ գոմից խոշոր եղջերավոր անասուններ են գողացել: ԱԱԾ-ից հայտնում են, որ այդ մասին նա անմիջապես տեղեկացրել է  գյուղի հարևանությամբ տեղակայված ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանապահ ուղեկալի պետին: Համապատասխան գործողությունների արդյունքում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգը քիչ անց հայտնաբերել է 7 […]

̰
Դիանա Գասպարյանի ունեցվածքը․ «Փաստ»

09:36 03.10.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Էջմիածին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը քաղաքապետի ժ/պ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 100 000 ՀՀ դրամ է հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Դիանա Գասպարյանն անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու […]

̰
Գաղտնալսման հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով առաջինը կկանչեն Արթուր Դավթյանին․ «Հրապարակ»

09:01 03.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսմանն առնչվող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստն այսօր տեղի չի ունենա՝ ԱԺ քվեարկությունների, ապաև կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի պատճառով։ Նիստը կհրավիրվի ուրբաթ։ Մեր տեղեկություններով՝ առաջինը, ըստ ամենայնի, հանձնաժողով կկանչվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունն է վերահսկողություն իրականացնում գործի նկատմամբ, ապահովում պատշաճ ընթացքը»:

̰
Վարչապետ Փաշինյանը քաղաքական իրավիճակի կառավարման մաստեր կլաս ցույց տվեց. Ստյոպա Սաֆարյան

03:20 03.10.2018

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով երկրում քաղաքական իրավիճակին․ «Օրվա ամփոփում. Վարչապետ Փաշինյանը քաղաքական իրավիճակի կառավարման մաստեր կլաս ցույց տվեց: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն չհասկացան էլ, թե ինչպես իրենց ձեռքով ԱԺ ընտրությունները մտցրեցին խորհրդարանի բակ: Այն արդեն թակում է ԱԺ դուռը: ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախարարներին ուղղակի փողոցում պաշտոններից ազատելը այնպիսի մի անուն […]

̰
Վրաստանի սահմանապահների այցը Հայաստան

00:32 29.09.2018

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության սահմանային հարցերով փորձի փոխանակման 2018թ. համատեղ միջոցառումների պլանի համաձայն՝ սեպտեմբերի 25-27-ը կայացավ Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության ներկայացուցիչների այցը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Այցի ընթացքում կողմերը քննարկեցին պետական սահմանի պահպանության և կինոլոգիայի հետ կապված մի շարք հարցեր, փոխանակվեցին փորձով: ՀՀ […]

̰
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցը մոնտաժված է եղել. այն տևել է 20 րոպե․ «Ժողովուրդ»

08:52 28.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը բավական մեծ աղմուկ հանեց. այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցված: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ բարձրաստիճան այս երկու պաշտոնյաների հեռախոսազրույցը ներկայացվել է մոնտաժված. հրապարակայնացնող կողմը ներկայացրել է միայն այն մասերը, որն իրենց է ձեռնտու: Իսկ իրականում […]

̰
Վանեցյանն իր ընտանիքի անդամներին երկրից դուրս է հանել՝ չեզոքացնելու նրանց սպառնացող վտանգը․ «Իրատես»

08:43 28.09.2018

«Իրատես» թերթը գրում է. «Հայտնի գաղտնալսումից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իր ընտանիքի անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Ավելի ուշ պարզվեց, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական առանձնատուն, քանի որ, ըստ պաշտոնյայի, իր և իր ընտանիքի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է: Իրականում, ըստ որոշ տեղեկությունների, արդեն մի քանի ամիս […]

̰
26-ամյա երիտասարդի մոտից ոստիկանությունը թմրամիջոց է հայտնաբերել

22:02 27.09.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավրության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել: ԱԱԾ-ի և ոստիկանության կենտրոնական բաժնի հետ միասին ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերվել և թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու ու իրացնելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին է բերման […]

̰

15:47 27.09.2018

ՀՀ Ազգային ժողովում բացված և հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերաբերյալ քննարկումներ իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր ստանալու դեպքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կուսումնասիրի իր մասնակցության հարցը։ Այս մասին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը, ընդհանրապես, դրա պաշտպանվածությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևորագույն ուղղություններից է։ Ես արդեն իմ […]

̰
Հայաստանի ռազմական բյուջեն կտրուկ աճելու է 25 տոկոսով. նախագիծ

15:09 27.09.2018

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որից հայտնի է դարձել հաջորդ տարվա պաշտպանական (ռազմական) բյուջեն՝ 311 միլիարդ դրամ կամ 645 միլիոն դոլար։ Նախորդ տարվա հաստատված բյուջեի համեմատ՝ այս տարվա պաշտպանական ծախսերն ավելացել են 25 տոկոսով, ինչը կտրուկ աճ է նախորդ տարիների համեմատությամբ։ Ռազմական բյուջեի այսօրինակ աճը մասնավորապես պայմանավորված է ռազմական […]

̰
ԱԱԾ-ն ուսումնասիրում է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը

14:25 27.09.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ երկրորդ նախագահի ունեցվածքի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- ասաց Արթուր Վանեցյանը։

̰
Առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել թուրք պատանու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ

13:16 27.09.2018

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության անչափահաս քաղաքացի Ումուդ Օզմենին ազատ արձակելու փաստին: ԱԱԾ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2018 թվականի հուլիսի 25-ին հարուցվել է քրեական գործ` Թուրքիայի Հանրապետության անչափահաս քաղաքացու կողմից առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու դեպքի առթիվ: Ձեռք բերված տվյալների համաձայն` […]

̰
Հարցաքննվել են ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը և դատավոր Վաչե Մարգարյանը

12:49 27.09.2018

SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող` առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել են Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և դատավոր Վաչե Մարգարյանը: «Հարցաքննությունը տեղի է ունեցել օրեր առաջ, Բարձրագույն դատական խորհուրդը տվել է իր համաձայնությունը […]

̰
Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու կներկայացնի Վահե Գրիգորյանին. ՀՀԿ-ն կխոչընդոտի՞. «Հրապարակ»

10:50 27.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը Նյու Յորքում «Տարվա պետական պաշտոնյա» տիտղոսը ստանալուց և Հայաստան վերադարձից անմիջապես հետո (հոկտեմբերի 3-ին) ԱԺ կներկայացնի ՍԴ անդամի թեկնածուին։ Ըստ ամենայնի՝ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանին․ 5 թեկնածուներից նա է անցել մրցույթով։ Մյուս 5-ի մեջ էին ԵՊՀ ամբիոնի վարիչներից մեկը՝ Գագիկ Ղազինյանի հովանավորյալը և տարիներ առաջ Արդարադատության խորհրդի […]

̰
Գաղտնալսման գործով կհարցաքննվի դատավոր Վաչե Մարգարյանը. ՔԿ-ն արդեն այդ հարցով դիմել է ԲԴԽ-ին. «Ժողովուրդ»

10:34 27.09.2018

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ և ԱԱԾ պետերի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հնարավոր է՝ հարցաքննվի նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը: Քննչական կոմիտեն արդեն դիմել է Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի ԲԴԽ-ն թույլ տա հարցաքննել դատավոր Վաչե Մարգարյանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԲԴԽ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ի […]

̰
Գևորգ Կոստանյանը չբացառեց` վարչապետը կարող է հրավիրվել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

14:06 26.09.2018

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել ԱԺ-ն ցրելու մասին վարչապետի հայտարարությանը` նշելով, որ քաղաքական բնույթի հարցերի չի անդրադառնում: Կոստանյանն ասաց, որ կազմելու են հրավիրման ենթակա անձանց ցուցակը, յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրման դեպքում լրացուցիչ անձանց հրավիրելու անհրաժեշտություն է առաջանալու: Կոստանյանն ընդգծեց` խոսքը հեռախոսային խոսակցության գաղտնիության ապահովման և դրա համար պատասխանատու սուբյեկտների […]

̰
Պաշտոնատար անձինք ԱԺ քննիչ հանձնաժողովից հրավեր ստանալու դեպքում պարտավոր են ներկայանալ. Կոստանյան

13:33 26.09.2018

«Գաղտնալսումների հարցով» ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ` սեպտեմբերի 26-ի նիստում քննարկման էին դրված հանձնաժողովի աշխատանքի կարևոր մի շարք կետեր: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ մի բան հստակ է` նիստում պետք է քննարկեն այն անձանց շրջանակը, որոնց պետք է կանչեն, նաև այն փաստաթղթերը, որ պետք է պահանջեն և ուսումնասիրեն, ինչի արդյունքում էլ կկարողանան հստակեցնել գործողությունների հաջորդականությունը […]

̰
Ինչո՞ւ է Պաշը փոխել իր անունն ու հայրանունը․ «Ժամանակ»

09:10 26.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ օպերատիվ վարչությունում կառուցվածքային և կադրային փոփոխություններ են։ Մեզ հասած տեղեկություններով՝ օպերվարչությունում բաժնի պետի տեղակալի պաշտոն է ստացել հայտնի քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի գլխավորած հայկական հանցավոր խմբավորման անդամների գործով դատապարտված և օրերս ազատ արձակված Արթուր Եպիսկոպոսյանի եղբայրը՝ Պարույր Եպիսկոպոսյանը։ Ուշագրավ է, որ վերջինիս անունն ու հայրանունը նույնն է՝ Պարույր Պարույրի […]

̰
Ո՞վ կլինի Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը․ «Հրապարակ»

09:06 25.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման առնչությամբ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը կհրավիրի հերթական նիստը, որի ժամանակ կքննարկվեն աշխատանքային կանոնակարգի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, կազմակերպչական այլ հարցեր, ինչպես նաև՝ ում են հրավիրելու բացատրություններ տալու։ Հանձնաժողովը կարող է վարչապետից մինչև գլխավոր դատախազ, ԱԱԾ տնօրեն, ՀՔԾ պետ, դատավորներ հրավիրել լսելու։ Ինչ վերաբերում է տեղակալին, […]

̰
Կարծում եմ՝ կունենանք լավ մարզիչ, որը հաղթանակներ կբերի. Արթուր Վանեցյան

13:10 24.09.2018

«Իրականում 4-5 մարզիչներ կան, որոնց հետ ակտիվ բանակցություններ ենք վարում և կարծում եմ՝ կունենանք լավ մարզիչ հավաքականի համար, որը հաղթանակներ կբերի»,- սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Այլ մանրամասներ բացահայտել նա չցանկացավ:

̰
Շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ՝ նվիրված ԱԱԾ ստեղծման 100-ամյակին

12:58 24.09.2018

Այսօր Հայաստանի անվտանգության մարմինների ստեղծման 100-ամյակի կապակցությամբ ԱԱԾ պատմության թանգարանում Ազգային անվտանգության ծառայությունը և Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախաձեռնել էին հոբելյանական նամականիշի մարում: «Հայփոստի» կողմից նամականիշը դրվեց շրջանառության մեջ: Այն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք: Տպագրված է Ֆրանսիայում՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի վրա ներկայացված է ԱԱԾ շենքը՝ ուրվագծային եղանակով: Նամականիշի աջ հատվածում […]

̰
Ես միայն կժպտա՛մ այդ առթիվ. Վանեցյանը՝ իր դեմ Ռոբերտ Քոչարյանի որդու հայցի մասին

11:22 23.09.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին ընտրատեղամաս այցելելիս լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից իր դեմ հարուցված դատական հայցի մասին: «Ես կժպտա՛մ միայն այդ առիթով»,- ասել է ԱԱԾ տնօրենը: «Դատարանը կքննի: Ես հիմա չեմ ցանկանում որևէ բան ասել, որ չստացվի՝ դատարանի վրա ինչ-որ […]

̰
Լինելու է ժողովրդի կամքը, և ժողովրդի տված քվեով քաղաքապետ է ընտրվելու. Արթուր Վանեցյան

10:31 23.09.2018

«Լինելու է ժողովրդի կամքը, և ժողովրդի տված քվեով քաղաքապետ է ընտրվելու: Որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության հարցում»,- Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին ընտրատեղամաս այցելելու ժամանակ լրագրողներին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Խոսելով ԲՀԿ շտաբում խուզարկություն կատարելու և Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մասին, որ ԱԱԾ-ն ունի լծակներ ճշտելու, թե ովքեր են զանգում և […]

̰
Սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու․ Նիկոլ Փաշինյան

09:00 23.09.2018

«Ես կարծում եմ՝ սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական։ Ոչ մեկը ձև չի անելու, ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կամ ոստիկանությանը կամ ԱԱԾ-ին փոխանցված չեն լինելու», – այս խոսքերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանեց նախընտրական թեժ շրջանի վերաբերյալ հարցին։ Վարչապետը […]

̰
Ռոբերտ Քոչարյանի որդին Արա Պապյանի դեմ 2 մլն դրամի փոխհատուցման պահանջ է ներկայացրել

19:12 22.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի: Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց 2 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջել, ինչպես նաև հրապարակային հերքում: Թե ինչ հերքման մասին է խոսքը, այս դեպքում ևս մանրամասներ չկան: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Նշենք, որ Ռոբերտ […]

̰
BACK_TO_TOP