TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

ԱԱԾ

Ձերբակալվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահը. ԱԱԾ

15:57 04.12.2018

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք, հայտնում է ԱԱԾ կայքը։ Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, […]

̰
«Ժողովուրդ ջան, որևէ մեկից չվախենաք՝ ոստիկանություն կըլնի, ԱԱԾ կըլնի»․ Շարմազանով

23:13 03.12.2018

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով դիմել է իր և իր կուսակցության կողմնակիցներին․ «Խոսքս ուղղում եմ իմ և իմ կուսակցության կողմնակիցներին. ժողովուրդ ջան, որևէ մեկից չվախենաք՝ ոստիկանություն կըլնի, ԱԱԾ կըլնի : Փաշինյանի նեոբոլշեւիկյան ռեժիմը խուճապի մեջ է»:

̰
Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելը արդեն դավաճանություն է համարվում. Շարմազանովը պատասխանել է Փաշինյանին

13:00 03.12.2018

Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը: Փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարևոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական ջանքերի արդյունք էր: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը: «Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից: Ասֆալտին փռելու մեջ չեմպիոն […]

̰
Ես չեմ կարծում՝ մեր պատասխանները կարող են ՀՀԿ-ի ձայնն ավելացնել. Ռուբեն Ռուբինյան

11:55 03.12.2018

«Ես չեմ կարծում, որ  մեր պատասխանները որևէ կերպ կարող են ձայն ավելացնել հանրապետականներին, որովհետև մարդը, որը չի ուզում ընտրել «Իմ քայլը» դաշինքը, ազնիվ մարդկանց մեծամասնությունը չի ընտրի Հանրապետականին, Հանրապետականը չի կարող լինել «Իմ քայլ»-ին այլընտրանք, այդ ձայները կգնան մյուս ուժերին»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտարարել է «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը: «Որոշ քաղաքական ուժեր շարժվում […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ

10:51 03.12.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր: Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, […]

̰
Ի՞նչ է, վարչապետն ուզում է Հայաստանը սարքել 30-ականների Գերմանիան, ինքն էլ դառնալ Հիտլե՞ր․ Շարմազանով

13:33 02.12.2018

Այս 7 ամիսների ընթացքում ականատես եղանք համասեռամոլության, աղանդավորության քարոզի: Ականատես եղանք վեհարանի գրավման փորձերի, համասեռամոլների երթերի, նրանց կողմից ոստիկանության բաժնի գրավման փորձերի:․․ Ամենամտահոգիչը կառավարության լռությունն է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը նշել է, որ սփյուռքահայ գաղթօջախներից նամակներ ու զանգեր է ստացել։ Նրա խոսքով՝ սփյուռքահայերն անթույլատրելի են համարում մեր […]

̰
Արցախի հարցում ավելի հայամետ կառավարություն, քան մենք ենք, չի եղել. Նիկոլ Փաշինյան

19:28 01.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գորիսում ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իրեն մտահոգող մի թեմայի: Նա հիշեցրեց` մի քանի անգամ ասել է, որ ԼՂ հարցում Հայաստանում երբեք չի եղել ավելի թափանցիկ իշխանություն, կառավարություն, ղեկավարություն, քան ինքն ու իր քաղաքական թիմն են: Փաշինյանը հիշեցրեց, որ ԼՂ հարցի վերաբերյալ բազմիցս արել է հայտարարություններ` հրապարակային, բաց, […]

̰
Այն պաշտոնյան, որն այսօր կաշառք է վերցնում, հաջորդ քայլով բանտում է հայտնվելու. Փաշինյան

15:25 30.11.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ ամենակարևոր անելիքն ու օրակարգը երկրի բովանդակային փոփոխությունն է: Նա մեկ-երկու կետ ներկայացրեց նախընտրական ծրագրից: Խոսելով օրինականության հաստատման կարևորության մասին՝ նա հռետորական հարցով դիմեց հավաքվածներին. «Արդյո՞ք մենք մեր իմացած ապօրինությունների ամեն դեպքի արձագանքում ենք, թե՞ ասում ենք` մեր ի՞նչ գործն ա, Նիկոլին դրել ենք […]

̰
Եթե Քոչարյանի մերձավորների կողմից թեթևակի ճնշում լիներ դատավորի նկատմամբ, հատուկ ծառայություններն ու քննչական մարմինները պարզած կլինեին․ Ալումյան

17:23 29.11.2018

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր բացառեց Հայաստանի երկրորդ նախագահի մերձավորների կողմից դատավորի վրա ճնշումը: Նա լրագրողների հարցերին պատասխանեց Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքի քննության ընդմիջման ժամանակ։ «Եթե մի հատ թեթևակի այդպիսի բան եղած լիներ, ինձ թվում է՝ հիմա դա մեր քննչական մարմինները և հատուկ ծառայությունները պարզած ու բացահայտած կլինեին, և հիմա հանրությունը կոնկրետ փաստերով այդ […]

̰
Չենք կարծում, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցն անձնական է եղել, և չենք կարծում, որ ձայնագրությունն ապօրինի է․ Քոչարյանի պաշտպան

16:46 29.11.2018

Չկա դատավճիռ, որից հետևում է, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունն ապօրինի է, և հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած նոր բողոքը չի հիմնվում ապօրինի ապացույցի վրա։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Նա բացատրեց, որ հեռախոսային զրույցների պաշտպանությունն արվում է նրա համար, որ քաղաքացիների անձնական զրույցները պաշտպանված լինեն պետության […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց իրենց բողոքի բովանդակությունը

16:28 29.11.2018

«Որպեսզի դատարանը կարողանար, իրավունք ունենար պարոն Քոչարյանին կալանավորել, նախ՝ պետք է ապացուցված համարեր, որ պարոն Քոչարյանը էս գործով չպիտի օգտվի անձեռնմխելիությունից։ Դա մեկ։ Այսինքն՝ եթե սա չապացուցվի, էլ մնացածը չէր էլ քննարկվելու, պետք է ուղղակի բաց թողնեին։ Եթե ապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, նոր պետք է դրանից հետո քննարկեր՝ առկա՞ է հիմնավոր կասկած, որ պարոն […]

̰
Քոչարյանի պաշտպանի նոր բողոքը պայմանավորված է նոր երևան եկած հանգամանքով

16:10 29.11.2018

«Բողոքն առաջին ատյանի դատարանի դեմ է՝ նաև նոր երևան եկած հանգամանքով եմ բողոք ներկայացրել, որովհետև գիտեք, որ էն բանից հետո, երբ մենք սկզբնական բողոքները ներկայացրինք և Վերաքննիչում արդեն գործը քննվեց, էդ ամեն ինչից հետո հանկարծ պարզվեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը կայացված է եղել որոշակի ճնշումների ազդեցության տակ»,- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանք […]

̰
Քոչարյանի պաշտպանը նոր վերաքննիչ գործ է ներկայացրել

14:05 29.11.2018

Երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ դատարան է բերել ներկայացնելու նոր վերաքննիչ գործ Քոչարյանի հարցով։ Խոսքը ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության մասին է։ «Հիմք ընդունելով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսային խոսակցությունը և դրա վերաբերյալ ասուլիսը՝ մենք որոշեցինք նոր վերաքննիչ բողոք էլ ներկայացնել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ», – […]

̰
Նա դիմել էր ինձ ԱԱԾ-ում աշխատանքի անցնելու համար. Վանեցյանը՝ գործադիրի շենք նռնակով մուտք գործելու փորձ ձեռնարկած մարդու մասին

17:30 28.11.2018

ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսել է հոկտեմբերի 27-ին գործադիրի շենք նռնակով մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդու մասին: «Այդ քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ է, նախկին ազատամարտիկ, որը հաշվառված է հոգեբուժական կլինիկայում: Քննության ընթացքում նա ասել է, որ «աշխատանք  էի ուզում, աշխատանք չեն տալիս, ուզում էի այդկերպ ուշադրություն հրավիրեի իմ վրա»: Ինքը դիմել է նաև […]

̰
«Գոլդեն Փելիս» հյուրանոցը հավանաբար կհանեն աճուրդի ու ստացված գումարը կուղղեն բյուջե. Փաշինյան

17:30 28.11.2018

«Այսօրվա դրությամբ տարբեր քրեական գործերով մոտավորապես 64 մլրդ դրամի վերաբերյալ չարաշահումների ու յուրացումների մասին քրեական գործեր են հարուցված: Բայց նաև այդ ընթացքում հնչում են շեշտադրումներ, թե ինչու, այսպես կոչված, թալանված գումարների վերադարձը այն արագությամբ տեղի չի ունենում, ինչպես մենք բոլորս կուզեինք»,- այս մասին Իջևանում քարոզարշավի ժամանակ ասել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ […]

̰
Լավ են պատրաստված եղել, հետքեր չեն թողել. Արթուր Վանեցյանը` գաղտնալսումների մասին

14:12 28.11.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վերահաստատում է, որ իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու շրջանակները Հայաստանից են: Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը, սակայն, հրաժարվել է անուններ տալ: «Այս պահին ես չեմ կարող հստակ անուններ տալ, շրջանակը բացահայտել: Առանց ասելու էլ բոլորին էլ պարզ է, թե շրջանակը որտեղից […]

̰
SAS սուպերմարկետների ցանցի տնօրենը և հանցակիցներն ընդունել են իրենց մեղքը. ՀՔԾ պետ

13:50 28.11.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ՀՔԾ օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ ամփոփելով իր պաշտոնավարման շրջանում կատարված աշխատանքները, նշեց, որ աննախադեպ էր նաև «Զիբիլիքս»-ի գործով արձանագրված արդյունքը, քանի որ առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվեց ընտրակեղծարարության ողջ շղթան: Խաչատրյանը հայտնեց, որ հիշյալ քրգործով վերսկսված նախաքննության ընթացքում հունիս-սեպտեմբեր ամիսներին 200-ից ավելի անձինք են հարցաքննվել, դատարան է […]

̰
Սաակաշվիլին զինված հեղափոխություն է պատրաստում պարտվելու դեպքում. Վրաստանի ԱԱԾ

13:42 28.11.2018

Վրաստանում նոյեմբերի 28-ին ընթացող նախագահի ընտրության երկրորդ փուլի նախօրեին այդ երկրի հատուկ ծառայությունները տեղեկություն են հրապարակել՝ ըստ որի, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերջին օրերին պարբերաբար հեռախոսազրույց է ունենում միասնական ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հետ՝  քարոզարշավի առումով նրան ուղղորդելով: Ըստ Վրաստանի ԱԱԾ տարածած տեղեկության՝ իրենք պարզել են, որ Սաակաշվիլին խորհուրդ է տվել Գրիգոլ Վաշաձեին՝ քվեարկությունն […]

̰
Առանձնապես խոշոր չափերի յուրացում Կարմրաշեն համայնքում. հարուցվել է քրգործ

10:52 28.11.2018

ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ  ԱԱԾ վարույթում հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի նախկին ղեկավարը, 2015-ից 2017 թվականների ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու, […]

̰
Վաչագան Ղազարյանը և նրա կինը կասկածվում են փողերի լվացման մեջ. հարուցվել է քրգործ

17:28 26.11.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում […]

̰
Ուկրաինայում հնարավոր է՝ ռազմական դրություն մտցվի

10:08 26.11.2018

Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպից հետո Ուկրաինայի մի քանի քաղաքներում բողոքի ալիք է բարձրացել: Ցույցեր են տեղի ունեցել Ուկրաինայում ՌԴ դեսպանատան առջև: Ցույցի ժամանակ դեսպանատան ուղղությամբ ծխանռնակներ  են նետվել:  Ցուցարարները նաև փորձել են հրկիզել դեսպանատան դիմաց կայանված մեքենաների անվադողերը, սակայն իրավապահները միջամտել են նրանց գործողություններին: Ավելի ուշ իրավիճակը դեսպանատան դիմաց կայունացել է, սակայն մի քանի […]

̰
Պլանային ջրանջատում Երևանում, Արագածոտնի և Կոտայքի մարզերում

09:17 26.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ապարան-Երևան ջրատարի վրա՝  պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 28-ը՝ ժամը 24։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: 1. Արագածոտնի մարզի՝ Ուշի, Սաղմոսավան, Օհանավան, Նոր Երզնկա գյուղեր; 2. Կոտայքի մարզի՝ Եղվարդ քաղաք, Զովունի գյուղի 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28 փողոցներ, ԱԱԾ Սահմանային […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ

13:29 23.11.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների և քննչական դեպարտամենտի իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը՝ իրացման  պահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաև դրանց տպման համար նախատեսված  սարքավորումները: Ինչպես տեղեկացրին […]

̰
ԱԱԾ տնօրենն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ

20:39 22.11.2018

«Հեռուստամարաթոն-2018»-ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` որդու հետ: Այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Հաղորդվում է, որ Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվ մասնակցություն ցուցաբերել միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին: Նա վստահեցրել է, որ նվիրաբերված բոլոր գումարները ծառայելու են իրենց նպատակին: Ազգային անվտանգության ծառայությունը Հիմնադրամին հանգանակել է 9 […]

̰
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովը չի գործելու

13:26 21.11.2018

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն այսօր հայտարարել է, որ հանձնաժողովի աշխատանքները դադարեցվում են, քանի որ պատգամավորների մեծ մասը զբաղված է նախընտրական աշխատանքներով։ Կոստանյանը քիչ հավանական է համարել, որ հանձնաժողովը նիստեր հրավիրի գործող խորհրդարանում՝ հույս հայտնելով, որ նոր խորհրդարանում նոր հանձնաժողով կստեղծվի այդ խնդիրը ուսումնասիրելու համար:

̰
Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ գործի չմիջամտելով` ամեն ինչից տեղյակ է

15:23 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողները հիշեցրին` միշտ հայտարարել է, որ չի լինելու դատախազ, ոստիկանապետ, ԱԱԾ պետ, չի միջամտելու որևէ գործի, բայց բոլոր գործերի մասով հայտարարություններ է անում: Փաշինյանին հարց ուղղվեց` ինչպե՞ս է ստացվում, որ չմիջամտելով` ամեն ինչից տեղյակ է լինում: Վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց, որ ինքը տիրապետում է այդ տեղեկատվությանը, քանի որ ամեն […]

̰
Կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված պատգամավորի անունն առաջիկա օրերին կհրապարակվի. Արթուր Վանեցյան

18:15 19.11.2018

ՀՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 24-ի արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հատուկ ծառայությունները բացահայտել են ԱԺ պատգամավորներից մեկի կողմից իրականացված կոռուպցիոն գործողություն, ինչը ՀՀ պատմության մեջ ամենախոշոր դեպքն է: Պատգամավորի անունը, սակայն, վարչապետը չբարձրաձայնեց: Նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին` ո՞վ է այդ պատգամավորը, ե՞րբ է […]

̰
Փորձաքննություններ են նշանակված. Վանեցյանը` գաղտնալսման մասին

17:17 19.11.2018

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցների գաղտնալսմանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործի ընթացքին: «Գաղտնալսման մասով բան չեմ կարող ասել, Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընթանում է, փորձաքննություններ են նշանակված, Քննչական կոմիտեն պարզաբանումներ կտա առաջիկայում, չգիտեմ երբ, բայց կարծում եմ` կտա»,- ասաց նա: Երկրորդ նախագահի գործի […]

̰
Շարմազանովն իր՝ «սև» լինելու մասին

16:29 15.11.2018

Այսօր խորհրդարանում Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «սևի» ու «սպիտակի» մասին խոսակցություններին. «Նախ չգիտեմ՝ «սևը» ով է, «սպիտակն» ով է, բայց «սև» ու «սպիտակի» պայքարն արդեն 6 ամիս գնում է»,- ասել է Շարմազանովը: Լրագրողների հիշեցմանը, թե Շարմազանովի կուսակից Արմեն Աշոտյանն ասել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը «սպիտակն» է, ուրեմն ինքը «սևն» է, Շարմազանովն […]

̰
Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ. ԱԱԾ

14:33 15.11.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ: Մասնավորապես՝ պարզված նախնական տվյալների համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի մի խումբ բնակիչներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) և սահմանված կարգի խախտմամբ, 2018 թվականի […]

̰
BACK_TO_TOP