13:05 09.12.2018
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի` ԱԱԾ հրավիրվելուն և չներկայանալուն: Նա նշեց, որ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ` իր կողմից արված առերևույթ հայտարարության համար պարզաբանումներ տալու, սակայն չի ներկայացել, չի ներկայացրել իր հայտարարությունը հիմնավորող որևէ փաստարկ, այլ հայտարարել է, որ դա քաղաքական […]
12:41 09.12.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայտնի գաղտնալսման երկրորդ մասին: «Ինչ եմ ասել ես գաղտնալսման ժամանակ, տեքստը բոլորդ լսել եք, գիտեք: Ասեմ, որ մասամբ մոնտաժված է, այսինքն` մոնտաժված է այնքանով, որ այն մասերը, որ ձեռք չեն տալիս, հանված են»,- ասաց նա: Վանեցյանը նշեց, որ եթե ԱԱԾ տնօրենը վարչապետին […]
12:23 09.12.2018
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: Վանեցյանին հիշեցրին` երկրորդ նախագահի կալանավորումն ամենատարբեր գնահատականների, քննադատության արժանացավ, դա համարվեց անձնական վենդետա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա, կան հստակ հոդվածներ, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: Մեղադրանքը քննչական մարմինը ներկայացրել է, […]
23:48 07.12.2018
Մենք ապրում ենք պատմական օրեր, և այս օրերն են կանխորոշելու մեր հայկական երկու պետությունների ապագան։ Իշխող վարչախումբն ապացուցեց իր քաղաքական բովանդակության իսպառ բացակայությունը, ապացուցեց իր զրո պատասխանատվությունը ձեր բոլորի հանդեպ, ինչպես նաև ցույց տվեց, որ որևէ բարոյական արգելքներ չկան իր գործողություններում։ ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը տեսաուղերձ է հղել` դիմելով նաև ԱԱԾ տնօրենին և ոստիկանության պետին․ […]
22:41 07.12.2018
Քարոզարշավի վերջին օրն ավարտվեց խայտառակ իրողությամբ. Հայաստանում վտանգված է բազմակարծությունն ու ազատ խոսքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը։ «Իր ձախողումները քողարկելու համար Փաշինյանը դիմեց խայտառակ մեթոդների՝ սպառնալիքներ, ԱԱԾ-ով ճնշումներ, շինծու քրեական գործեր, ոստիկանության այցելություններ խմբագրություններ: Դեկտեմբերի 9-ի ընտրությունները պիտի որոշեն՝ Հայաստանը գնում է դեպի […]
22:14 07.12.2018
Ասել, որ այս որոշումը որևէ աղերս չունի օրինականության հետ, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ այս որոշումը քաղաքական հստակ պատվեր է, նշանակում է ոչինչ չասել, ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, նշանակում է ոչինչ չասել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ գործադիր մարմինը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես և սպասվում էր, վերաքննիչ դատարանը ՀՀ […]
21:10 07.12.2018
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է և, ինչքանով որ ես տեղյակ եմ, գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»,- նշեց Վանեցյանը։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ ՀՔԾ-ում Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը ստացել են և ուղարկել կատարման։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վերաքննիչ դատարանն […]
20:44 07.12.2018
Հատուկ քննչական ծառայությունը ստացել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը և ուղարկել կատարման։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն գնացել է ԱԱԾ-ում գտնվող քրեակատարողական հիմնարկի մոտ՝ չսպասելով քննիչին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ […]
18:37 07.12.2018
«Պարոն Քոչարյանը, չսպասելով մինչև դատարանը կուղարկի քննիչին, իսկ քննիչը որոշումով հանդերձ կգա իր հետևից, ինքը որոշեց ինքնուրույն գնալ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Եվ տվյալ պահին ինքը էնտեղ է, իսկ քննիչը դեռ չի եկել համապատասխան որոշմամբ։ Պարոն Քոչարյանը հիմա քրեակատարողական հիմնարկի մոտ հենց էս պահին սպասում է, մինչև քննիչը կգա, դատարանի համապատասխան որոշումը կբերի»։ […]
17:35 06.12.2018
Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկաների խնդրանքով անդրադարձել է իր և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդրին: «Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, և իմ պատմածում […]
17:21 06.12.2018
Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսված զրույցի ձայնագրության հրապարակմանն է անդրադարձել «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը: «Ես կարծում եմ՝ փրփուրներից են կախվում հին ուժերը՝ փորձելով ամեն կերպ ազդել ընտրությունների արդյունքի վրա: Մենք տեսանք, որ անգամ նուրբ պահի հրապարակելով նման նյութեր՝ դա ազդեցություն չունեցավ բուն բանավեճի վրա: Դա խոսում է այն մասին, որ […]
16:49 06.12.2018
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետև հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացումներին, խոսել արտագաղթի հաղթահարման, տնտեսության, արդարադատության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին: «Ուրախ եմ արձանագրել, որ տեղի ունեցած ոչ […]
15:59 06.12.2018
Որևէ հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում հանգեցնում է այդ կերպ ձեռքբերված տեղեկությունների օգտագործման անթույլատրելիության: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ փոխանցելով Պաշտպանի դիրքորոշումը երեկ վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման հրապարակման վերաբերյալ։ «ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են […]
14:34 06.12.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ-ում ԱԱԾ բացահայտած կոռուպցիոն բնույթի հանցագործություններին: Նա նշեց, որ դեռևս ձերբակալվածներ չկան, իսկ ստուգումները լինելու են շարունակական, և ինչպես «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում որոշ խնդիրներ հայտնաբերվեցին, լինելու են ստուգումներ նաև Ատոմակայանում և մնացած պետական ընկերություններում: Բաղրամյանն […]
13:34 06.12.2018
ՀՀ գլխավոր դատախազությունը քննության առարկա կդարձնի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Գաղտնալսված ու հրապարակված նոր ձայնագրությունը քննության առարկա կդարձվի ներկայումս ՀՀ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում, և դրան […]
22:24 05.12.2018
Այսօր «Նախընտրական հակակառուպցիոն լսումներ» թեմայով հրավիրված լսումների ժամանակ, «Իմ քայլ» դաշինքի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը հարց է ուղղել ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանին՝ հիշեցնելով, որ Մանուկյանն իր խոսքում նշել է նախորդ իշխանությունների կոռումպացվածության մասին. «Հիշատակեցիք մի քանի անգամ Հովիկ Աբրահամյանին, որը ղեկավարել է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը՝ ի պաշտոնե՝ որպես վարչապետ: Բայց այդ, բոլոր ժամանակահատվածներում Դաշնակցությունը […]
21:55 05.12.2018
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի այսօր հրապարակված հեռախոսազրույցի ձայնագրությանը: Ռուբեն Մելիքյանի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Լսեցի նոր ձայնագրությունը։ Փաստորեն, վարչապետը նույնպես տեղյակ էր ԱԱԾ պետի և դատավորի կոմունիկացիային (1։05-1։30)։ Վարչապետը լայվով ընդունել է այդ փաստը՝ հավելելով, որ ԱԱԾ պետին հանձնարարել է […]
20:05 05.12.2018
ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, պատգամավորի թեկնածուներ Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Շահնազարյանը այսօր Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիպել են երիտասարդների հետ: Հանդիպումից Վիգեն Սարգսյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում. «Սովորաբար պոպուլիզմը ի հայտ է գալիս ժողովրդավարական կոչերի հենքի վրա և դառնում է ժողովրդավարության վախճանի հիմնական ուղին և ճանապարհը: Հենց այդպես է լինում […]
19:19 05.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակման պատճառներին: «Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջը օղակը սեղմվում է, որ այն, ինչ մենք խոստացել էինք, այդ խոստումը քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, որևէ մեկը չի պլստալու, հատ առ […]
18:50 05.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքում է ԱԱԾ տնօրենի և իր` գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակմանը: Նա նշեց, որ կոռումպացված համակարգը տեսնում է` իր շուրջ օղակը սեղմվում է, և սա հայտարարված պատերազմ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Նա կոչ արեց դեկտեմբերի 9-ին, անկախ եղանակային պայմաններից, գնալ և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Հիշեցնենք, որ ավելի վաղ […]
18:35 05.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում արձագանքել է ՀՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի` այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ մտքերի: Նա նախ հետաքրքրվեց` Շահնազարյանն ԱԱԾ-ին ներկայացրե՞լ է այն դավադրությունը, որ, իր պնդմամբ, գոյություն ունի Հայաստանում: «Ինքն ասում էր, որ կա դավադրություն Արցախի դեմ, ասում էր, որ հեղափոխությանն օգնել են ուժեր, և […]
18:04 05.12.2018
Համացանցում այսօր հայտնվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրության երկրորդ մասը: Նոր ձայնագրության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցն է: Տեսանյութին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա տարածել է տեսանյութը` կից հետևյալ գրառմամբ. […]
16:54 05.12.2018
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր հրավիրվել է ոստիկանություն. այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Արփինե Հովհաննիսյանը դիմել է ոստիկանություն, որ իր հասցեին համացանցի միջոցով սպառնալիքներ են հնչեցվել, այդ առնչությամբ բացատրություն տալու նպատակով էլ հրավիրվել է ոստիկանություն»: Հիշեցնենք, որ ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում […]
16:18 05.12.2018
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Արփինե Հովհաննիսյանը գտնվում է ոստիկանությունում: «Դավիթ Շահնազարյանին այսօր հրավիրել էին ԱԱԾ: Արփինե Հովհաննիսյանն այս պահին ոստիկանությունում է: Ես վաղը նույնպես ոստիկանություն եմ հրավիրված: Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլի Փաշինյանի վախեցած և խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ»,- գրել է Աշոտյանը:
14:50 05.12.2018
ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց այն, ինչ տեղի է ունեցել, երբ ԱԱԾ աշխատակիցները մոտեցել են իրեն ու հրավիրել են ԱԱԾ՝ իշխանություններին ուղղված «իշխանություն՝ Արցախի դիմաց» արտահայտության վերաբերյալ խոսելու համար։ Շահնազարյանն ասաց, որ ինքը ժամանակին՝ 23 տարի առաջ, ղեկավարել է այդ կառույցը, և դրանից հետո ոչ մի անգամ չի քննադատել […]
14:34 05.12.2018
«Հիմա էլ մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ ներկայիս վարչակազմն իրականացնում է այդ քաղաքականությունը»,- ընթացիկ ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը՝ ներկայացնելով իր այն միտքը, ըստ որի՝ ներկա իշխանություններն իրականացնում են «իշխանություն՝ Արցախի դիմաց» քաղաքականություն։ Շահնազարյանի խոսքերով՝ ԱԱԾ-ն իրավական գնահատական է տվել այս ամենին, մինչդեռ ինքը տվել է քաղաքական […]
14:19 05.12.2018
ՀՀԿ ցուցակով որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր ներկայացրել է իրեն՝ ԱԱԾ հրավիրելու պատմությունը։ ՀՀԿ շտաբում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Շահնազարյանը պատմեց, որ երեկ երեկոյան իրեն զանգել ու ավելի ուշ մոտեցել են ԱԱԾ աշխատակիցներ, հանձնել են հրավեր ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ։ Ինքը պատասխանել է, որ առավոտյան ժամը 10։00-ի փոխարեն ԱԱԾ-ում կլինի 13։00-ին։ Շահնազարյանը նշեց, […]
13:25 05.12.2018
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը, որին նախօրեին ԱԱԾ-ն ձերբակալել էր, հացադուլ է հայտարարել: Նա այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է. «Իմ հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին չվստահելու և քննությունը ուշացված տանելու նպատակով հրաժարվում եմ շարունակել մասնակցություն ունենալ այդ գործընթացին, ուստի հայտարարում եմ. -դեկտեմբերի 5-ին՝ ժամը 9.00-ից հայտարարում եմ հացադուլ՝ […]
12:02 05.12.2018
«Ես մե՛զ եմ ԱԱԾ-ով սպառնում»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին ասաց՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի այն խոսքերին, ըստ որոնց՝ Փաշինյանը իրենց ԱԱԾ-ով է սպառնում։ Փաշինյանը բացատրեց, որ իրենց են մեղադրում դավադրության մեջ մտնելու, Արցախը հանձնելու համար։ «Մեզ ասում են, որ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար, […]
11:59 05.12.2018
Ս.թ. նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», Դավիթ […]