TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

ԱԱԾ

Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը. Փաշինյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին

18:22 20.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Ջերմորեն շնորհավորելով Ազգային անվտանգության մարմինների աշխատողներին և վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի նորագույն պատմության մեջ մեր ազգային անվտանգության մարմիններն ընդհանրապես և ձեզնից յուրաքանչյուրն անհատապես իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման, նրա անվտանգության ապահովման գործում։ Դա ծավալուն, […]

̰
Արթուր Վանեցյանը ներկայացրել է ԱԱԾ-ի վերջին ամիսների աշխատանքը

18:17 20.12.2018

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԱԾ մարմինների աշխատակցի օրն է, իսկ օրն այս տարի առանձնացել է նաև նրանով, որ հենց 2018 թվականին է լրանում ՀՀ ազգային անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը: «Մեր ժողովրդի կողմից իրականացված և աշխարհին հիացրած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ու նրան հաջորդած լայնածավալ քաղաքական ու տնտեսական բարեփոխումները շարունակում են ընթանալ»,- նիստի ժամանակ ասել է ԱԱԾ […]

̰
Նախագահի հրամանագրով ԱԱԾ մի շարք աշխատակիցներ պետական պարգևների են արժանացել

16:40 20.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության համար ԱԱԾ մի շարք աշխատակիցներ պետական պարգևներ են ստացել: ՀՀ նախագահի հրամանագրում մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 17-րդ, 19-րդ, […]

̰
Նմանօրինակ ընտրովի արդարադատությունն առաջինը վնասելու է երկրի անվտանգությանն ու իմիջին. Մանվել Գրիգորյանի փաստաբան

14:37 18.12.2018

«Մեր պաշտպանյալը, ցավոք, չի ցանկանում դատական ակտերը տեղական ներպետական ատյաններում սպառելուց հետո գնալ Եվրոպական դատարան: Դա իր սահմանադրական իրավունքն է, նա այլ կերպ է մտածում, ասում է պետությանը դատի չեմ տա»,- դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը, այնուամենայնիվ, հորդորելու է դիմել […]

̰
Հետևություններ անելու, դասեր քաղելու անհրաժեշտություն միշտ կա. Խոսրով Հարությունյան

13:54 17.12.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանի հարցրել է՝ այս ամբողջ իրադարձություններից հետո ի՞նչ հետևություն պետք է անի իշխանությունը: «Հետևություններ անելու, դասեր քաղելու անհրաժեշտություն միշտ կա: Գլխավոր հետևությունը՝ իրապես գիտակցել այն պատասխանատվությունը հանրության առջև, որ ստանձնում է  իշխանությունը, որովհետև իշխանությունն իրավունք չէ, լիազորություն չէ, իշխանությունը նախ և առաջ պատասխանատվություն է հանրության […]

̰
Առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

13:28 17.12.2018

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» […]

̰
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը հրաժարակա՞ն է տվել

20:44 15.12.2018

Վերջին օրերին լուրեր էին տարածվել, որ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Լուրի հավաստիությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Կարինե Ավդալյանի հետ, որը հայտնել է, որ գտնվում է աշխատավայրում և տարածված լուրերը բամբասանք են։ «Ես հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, կաշխատեմ մինչև իմ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը, դրանից հետո ես  կհեռանամ […]

̰
Ոչ միայն վարչապետի, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների անձնական թիկնապահն եմ. Վանեցյան

19:53 15.12.2018

Այսօր՝ Ծաղկաձորում անցկացված սեմինարի ժամանակ, նաև ֆիլմ է ներկայացվել Հայաստանի ազգային անվտանգության մարմինների մասին: Ֆիլմում նշվում է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում շատ բան է փոխվել։ Ավելի ուշ, լրագրողների հարցերին պատասխանելով, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ դա վերաբերում է և՛ ազատությանը, և՛ նրան, որ մարդիկ այլևս ապօրինի կերպով չեմ դատապարտվում կամ ամիսներով պահվում։ Լրագրողներից […]

̰
Վանեցյանը որևէ տարօրինակ բան չի տեսնում ՊԲ հրամանատարի փոփոխության մեջ

19:35 15.12.2018

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը որևէ արտառոց բան չի տեսնում այն հարցում, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատվել է Լևոն Մնացականյանը։ Նրա կարծիքով` այդ ազատումը կապված չէ Քննչական կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հայտարարության ու դրա մեկնաբանության հետ։ Այս մասին Վանեցյանն ասել է այսօր կայացած ասուլիսի ընթացքում: Վանեցյանի խոսքով` զինված ուժերում և այլ […]

̰
ԱԱԾ տնօրենը ուղղում է իր խոսքերը Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հայտարարության մասով

19:24 15.12.2018

Այսօր, պտասխանելով լրագրողների հարցերին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ուղղել է իրեն՝ ասելով, որ  Ռոբերտ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել ոչ թե կաշառքով, այլ ապօրինի ձեռք բերված միջոցներով։ Վանեցյանի խոսքով՝  նախկինում ինքը սխալ է ասել, երբ  խոսել է կաշառքի մասին։ Հիմա ասում է՝ ապօրինի ձեռք բերված գումարով է Ռոբերտ Քոչարյանը ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը: ԱԱԾ […]

̰
Վանեցյանը դեմ է լյուստրացիային

19:22 15.12.2018

Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում  կազմակերպված ասուլիսի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ մտադիր չէ բացել ծառայության արխիվները: Ինքն անձամբ դեմ է բացելուն, քանի որ պետությունը նույնն է, պետությունը չի փոխվել։ Նրա խոսքով` լյուստրացիայի տեսակներից մեկն  արխիվները բացելն է, մյուսը՝ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող անձանց նոր իշխանության մեջ տեղ ունենալուց զրկելը։ […]

̰
Արթուր Վանեցյանը բացառում է երբևէ վարչապետ դառնալը

19:08 15.12.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, թեև ունի վստահության բարձր վարկանիշ, բայց ուշադրություն չի դարձնում դրան, քանի որ դա ոչ թե իր անձի, այլ ԱԱԾ ընդհանուր վարկանիշն է։ Այդ վարկանիշը, ըստ Վանեցյանի, պայմանավորված է հեղափոխությամբ, քանի որ դրանից հետո ժողովուրդը սկսեց վստահել իշխանություններին։ Այսինքն, ըստ Վանեցյանի, առանց վարչապետի, ինքը երբեք չէր ունենա այդ վստահությունը։ Հասարակության ճնշող մեծամասնությունը, […]

̰
ԱԱԾ-ն չի օգնել, չի էլ խանգարել հեղափոխությանը. Վանեցյան

19:06 15.12.2018

Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է նաև այն մասին, թե որքանով է օգնել կամ խանգարել հեղափոխությանը: Ըստ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ-ն ո՛չ օգնել է Հայաստանում հեղափոխության իրականացմանը, ո՛չ էլ խանգարել է դրան։ ԱԱԾ տնօրենը նաև ասել է, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացել է հարսանիքի ժամանակ և դրանից հետո […]

̰
Տարվա ընթացքում ԱԱԾ-ն հայտնաբերել է ընդհանուր առմամբ 40 կգ թմրանյութերի շրջանառություն. Վանեցյան

19:00 15.12.2018

Հայաստանում առաջին անգամ բացահայտվել է թմրանյութի միջազգային տարանցման ամբողջ ուղին` երեք դեպքով։ Պաշտոնյաներ ու նախկին պաշտոնյաներ, հայտնի մարդիկ այդ շղթայում չկան։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այսպիսով, ըստ պաշտոնյայի, բացահայտվել է ամբողջ շղթան։ Իսկ առհասարակ, տարվա ընթացքում ԱԱԾ-ն հայտնաբերել է ընդհանուր առմամբ 40 կգ թմրանյութերի շրջանառություն։ Նա մանրամասնեց, որ թմրանյութի […]

̰
216 միլիարդ դրամի վերաբերյալ ստուգում է իրականացվում. Արթուր Վանեցյան

18:48 15.12.2018

216 միլիարդ դրամի ֆինանսական գործարքների վերաբերյալ այժմ քննություն է իրականացվում, քանի որ կասկած կա դրանց վերաբերյալ։ Այս գումարի մեծ մասն ապօրինի է և վերադարձվելու է պետբյուջե։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով` դեկտեմբերի 4-ի տվյալներով՝ շուրջ 19 միլիարդ դրամի չարաշահումների փաստն արդեն հաստատվել է և դրանից 13 միլիարդ դրամն արդեն […]

̰
Հենց բան չի լինում ասելու, գրում են` Վանեցյանի օֆշորները. ԱԱԾ տնօրեն

18:37 15.12.2018

«Հենց բան չի լինում ասելու, գրում են՝ Վանեցյանի օֆշորները»,- այս խոսքերով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պատասխանեց իր ընտանիքի օֆշորային ընկերությունների մասին հարցին։ Նրա խոսքով՝ իր եղբորն է պատկանում այն ընկերությունը, որ գրված է հորեղբոր կնոջ` Զեմֆիրա Վանեցյանի անունով։ Արթուր Վանեցյանը նշեց, որ եղբայրը` Կարեն Վանեցյանը, 1980-ականների վերջից չի բնակվում Հայաստանում և միայն այս տարի է […]

̰
Սահմանային խախտումներն ակտիվացել են. Արթուր Վանեցյանը հաստատում է

18:34 15.12.2018

Աշխարհաքաղաքական պրոցեսները, պատերազմները Հայաստանին շատ մոտ են, ինչի պատճառով էլ հիմա հայկական տարածքով ակտիվացել են մարդկանց տարանցման փորձերը։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե ակտիվացել են հայ-թուրքական սահմանի ապօրինի հատումները։ Վանեցյանը հաստատում է այդ ակտիվացումը, բայց դա, ըստ նրա, որևէ կապ չունի հեղափոխության հետ։ Նրա կարծիքով՝ մարդիկ պարզապես ավելի ապահով […]

̰
Հուսով եմ՝ շուտով կլուծվի Նարեկ Սարգսյանի արտահանձման հարցը. Արթուր Վանեցյան

18:24 15.12.2018

«Ինչպե՞ս է Նարեկ Սարգսյանը ձեռք բերել Գվատեմալայի անձնագիր, հայտնի չէ, բայց Ինտերպոլի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստացվել է նրան հայտնաբերել Չեխիայում։ Նրան հայտնաբերել են տեսանյութի հրապարակումից մեկ, գուցե երկու օր առաջ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և հույս հայտնեց, որ շուտով կլուծվի նաև արտահանձնման հարցը։ ԱԱԾ տնօրենը նաև հաստատել […]

̰
Ի՞նչ տարբերություն` ԱԱԾ տնօրենի՞ն են գաղտնալսել, թե՞ ձեզ. Արթուր Վանեցյանը՝ լրագրողներին

18:12 15.12.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը հայտնել է, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՀՀ ԱԱԾ տնօրենը բոլոր պաշտպանական թիմերի դեպքում նորմալ է համարում, որ պաշտպանները պետք է փորձեն այդ քայլին դիմել: Վանեցյանը ասուլիսի ժամանակ նշել է, որ ինքը նույնպես շահագրգիռ […]

̰
Արթուր Վանեցյանը հուսով է, որ կշարունակի պաշտոնավարել ԱԱԾ-ում. այլ պաշտոնի առաջարկ չի ստացել

17:53 15.12.2018

Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում մեկնարկել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիսը: Նշենք, որ Վանեցյանի առաջին ասուլիսը եղել է նշանակումից օրեր անց և այդ ասուլիսին նա հայտարարել էր, որ այսուհետ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի թափանցիկ է աշխատելու: «Ավագ գործընկերներն առաջին հանդիպման ժամանակ դեմ են եղել, որ ԱԱԾ պետը հանդիպում կազմակերպի լրագրողների հետ, բայց այդ անգամ […]

̰
Թարմացվել և արդիականացվել է ԱԱԾ կայքը

17:15 15.12.2018

Գործարկվել է Ազգային անվտանգության ծառայության նոր կայքը, որտեղ ծառայությունը ավելի մանրամասն տեղեկություններ է ներկայացրել իր գործունեության, գործառույթների, կառուցվածքի մասին: Կայքն ամբողջությամբ փոխված է և արդիականացված, հարմարեցված է կառավարության որոշման համաձայն սահմանված չափանիշներին: Կայքում կան, օրինակ՝ հաճախ տրվող հարցերի պատասխաններ, ԱԱԾ աշխատանքի ընդունվելու ձևերը և պայմանները: Կայքը նաև հնարավորություն է տալիս էլ. նամակով դիմել ԱԱԾ: Տեղադրված […]

̰
Միայն այս տարի 3 մլն հաքերային հարձակման փորձ է եղել ՀՀ պետական կայքերի վրա

16:41 15.12.2018

2018 թվականի 11 ամիսներին ամբողջ 3 միլիոն հարձակում է եղել Հայաստանի պետական կայքերի վրա, և դրա մեծ մասի ծագումը հենց Ադրբեջանից ու Թուրքիայից է։ Այս մասին լրագրողների համար անցկացվող սեմինարի ընթացքում ասաց ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանը։ Այս հարձակումները չեն հասել իրենց նպատակին, որովհետև որևէ կայք չի կոտրվել։ Սակայն հարցն այն է, որ […]

̰
Անկախության շրջանում 20-ից ավելի մարդ է դատապարտվել Ադրբեջանի կողմից հավաքագրվելուց հետո

13:16 15.12.2018

Հայաստանում 1993 թվականից մինչև հիմա դատապարտվել է երկու տասնյակից ավելի մարդ, որոնք այլ երկրների տարածքում հավաքագրվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ու նրանց պատվերով աշխատանք են իրականացրել Հայաստանում։ Այս մասին լրագրողների համար նախատեսված սեմինարի ընթացքում տեղեկացրեց հայտնեց ԱԱԾ մայոր Տիգրան Դավիթավյանը։ SHANTNEWS.am-ի պարզաբանող հարցին պատասխանելիս նա նշեց, որ այդ մարդիկ զբաղվել են ռազմական, քաղաքական, գիտատեխնիկական […]

̰
Հայաստանի կառավարման մոդելը շեղվել է ընդունված ձևաչափից. Վահե Հովհաննիսյան

19:55 14.12.2018

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն էֆեկտիվ կառավարման մոդելները հնարել է՝ իշխանություն-ընդդիմություն, հակակշիռ, որպեսզի իրար զսպելով, իրար օգնելով պետությունը գնա առաջ: Մենք այդ հակակշռի մեխանիզմը չունենք: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Եվ մի շատ վտանգավոր ձևակերպում արդեն մտնում է մեր կյանք, մեր կենցաղ: Ասում են՝ «Իմ քայլը» լինելու […]

̰
Ովքե՞ր են «Հայաստան» համահայկական հիմնադրամի խոշոր նվիրատուները

15:22 14.12.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք միջոցառումները շարունակվել են նաև նոյեմբերի 22-ից հետո: Նոյեմբերի 22-ին կայացած հեռուստամարաթոնի ժամանակ ի մի էին բերվել մինչ այդ տարբեր երկրներում տեղի ունեցած դրամահավաքի արդյունքները: Այսպես՝ Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 50 000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունը՝ 1 մլն ամերիկյան դոլար: Համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնին էլ Եվրոպայի հայությունը նվիրաբերել է, […]

̰
Նվիրատուների մասնակցության ցուցանիշը . «Հայաստան» համահայկական հիմնադրամը ամփոփել է դրամահավաքի արդյունքները

15:01 14.12.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2018 թ. դրամահավաք միջոցառումները շարունակվել են նաև նոյեմբերի 22-ից հետո, ինչի շնորհիվ նոյեմբերի 22-ին հավաքագրված 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլար գումարը մեկ ամսվա ընթացքում ավելացել է»,- այս մասին դեկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Վերջնարդյունքում, ի մի բերելով մինչ մարաթոնը  տարբեր երկրներում տեղի ունեցած […]

̰
Ծառուկյանը վերջնական որոշել է՝ ով է լինելու ԱԺ փոխնախագահ․ «Ժամանակ»

08:40 14.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Ծառուկյանն իր այս քայլով փորձում է ռևերանս անել գործող իշխանությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն […]

̰
Նախկին իշխանություններից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր՝ ոչ․ «Ժողովուրդ»

09:33 12.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շատ քննարկվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակիցների թիվը. շատերի կարծիքով` մասնակցության 48.63 տոկոսը բավական ցածր ցուցանիշ է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ նախկին իշխանության ներկայացուցիչներից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր՝ ոչ: Պատկերը հետաքրքիր էր. օրինակ, քվեարկությանը մասնակցել է Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանն իր կնոջ հետ: Ընտրութուններին մասնակցել է Մարտի 1-ի գործով […]

̰
Ֆելիքս Ցոլակյանը հերքում է առաջիկայում ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր նշանակվելու մասին լուրերը

18:40 11.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե ինքն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ցոլակյանն ասաց. «Չկա նման բան: Ես հենց նոր եմ եկել Գյումրիից: Թերթերն ինչ ուզել, գրել են: Լուրերը լիովին անհիմն են»: Հարցին՝ նա բացառո՞ւմ է, որ առաջիկայում կարող է նման  առաջարկ […]

̰
Պաշտոնների փոխատեղումներ. Վանեցյանը՝ առաջին փոխվարչապետ, Ցոլակյանը՝ ԱԱԾ տնօրեն․ «Իրավունք»

09:12 11.12.2018

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում լայնորեն շրջանառվում են խոսակցություններ, որ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահի պաշտոնը մտադիր է վստահել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Իսկ վերջինիս այդ պաշտոնում կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի հետ բավական մերված ու ջերմ հարաբերություններ ստեղծած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ իր պաշտոնը զիջելով ՀՀԿ-ի հետ […]

̰
BACK_TO_TOP