13:34 17.01.2019
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ պարզաբանել է, որ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագիծը գործադիրը կարող է առայժմ չուղարկել խորհրդարան, այլ սպասել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ավարտին, որից հետո Ազգային ժողովի նիստը կընդհատվի և կրկին կվերսկսվի նախագծի ներկայացումից հետո: Մարուքյանը հորդորել է կառավարությանը նախագիծը խորհրդարան ուղարկել […]
13:24 17.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին դիմելով՝ հայտարարեց. «Դուք ասացիք, որ Մարտի 1-ի դեպքերը` բոլորիս համար հայտնի, առ այն, որ Զինված ուժերն օգտագործվեցին, ինչն այն ժամանակվա ավտորիտար ռեժիմի արդյունք էր նաև, բայց չնշեցիք, որ բնականաբար կիրառվել էին թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ոստիկանությունը և ամբողջ անվտանգության […]
12:41 17.01.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել և կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որում ներգրավված է եղել նաև ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Ստեփանավանի անտառտնտեսության անտառապետ Ն.Թ-ն, նախնական համաձայնության գալով նույն անտառ տնտեսության տնօրենի հետ, կազմակերպել է ապօրինի ծառահատում, փայտանյութի […]
21:59 16.01.2019
«ՊԵԿ-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ միասին, մաքսային սահմանին 50 կգ-ներով բիզնեսի դեմը չի կարողացել առնել»,- այսօր՝ հունվարի 16-ին, խոսելով մաքսային կարգավորումների վերջին փոփոխությունների մասին, որով 50 կգ-ի փոխարեն 25 կգ ապրանք է թույլատրվելու առանց մաքսազերծման ներկրել, ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա խոստովանեց, որ շատ դեպքերում նաև չեն ցանկացել, կոշտ միջոցների դիմելով, ազգաբնակչության մոտ ավելորդ […]
23:41 15.01.2019
«Ազգային ժողովն առաջիկայում կքննարկի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արմատապես փոփոխել կառավարության կառուցվածքը և կրճատել նախարարությունների ցանկը: Այդ լույսի ներքո հարկ ենք համարում քննարկել 2002 թվականից գործունեությունը դադարեցրած Ներքին գործերի նախարարությունը վերստեղծելու նպատակահարմարությունը: Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը։ Առաջարկությունը ներկայացնում ենք ստորև․ «Այսպիսով, 2002 թվականից ներքին գործերի […]
17:27 15.01.2019
Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանի ելույթից հետո ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նրան խորհուրդ տվեց նախապես քննարկել իր գործընկերների հետ այն հարցերը, որոնց անդրադառնում է։ Ապա Թանդիլյանը հարցրեց՝ Զեյնալյանը տեղյա՞կ է Հայաստանում երեխանի օրգանների վաճառքից, ինչի մասին կառավարության նիստերից մեկի ընթացքում ասել էր այն ժամանակվա փոխվարչապետ, այժմ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Զեյնալյանը […]
16:01 15.01.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջին մեկ ամսվա ընթացքում, հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Մասնավորապես, դեկտեմբեր-հունվար ամիսներին ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի մի շարք քաղաքացիներ ՀՀ ԱԱԾ մարզային վարչություններ ինքնակամ ներկայացրել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ հակատանկային նռնականետեր, ինքնաձիգեր, […]
10:18 15.01.2019
Պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն դրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ և քրեորեն դատապարտելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Մարտի 1-ի գործով քննության շրջանակներում իրավագիտորեն ոչինչ չասող մեղադրանքները, ուղղորդվող դատական գործընթացները, մարդու իրավունքների […]
15:27 14.01.2019
Ազգային ժողովի նախագահի քվեարկության ընթացքում լրագրողները միակ թեկնածու (այժմ արդեն ընտրված նախագահ) Արարատ Միրզոյանին հարցրին՝ երբ նախկինում ընդդիմադիր պատգամավոր էր ու դեմ էր սուպերվարչապետական համակարգին, ասում էր, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դուրս գան վարչապետի ենթակայությունից, ինչո՞ւ է հիմա պնդում, որ ԱԱԾ-ն պետք է մնա, իսկ ոստիկանության հարցը քննարկման ենթակա է։ «Իսկ ես նախկինում, […]
11:48 12.01.2019
Armtimes.com-ի տեղեկություններով` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնասլման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը: Նույն այդ տեղեկություններով, նա գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի […]
18:20 10.01.2019
«Իմ անձնական դիրքորոշումը արդեն ներկայացվել է իմ ներկայացրած առաջարկներով: Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն այնուամենայնիվ պետք է մնա վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը դեռ կարելի է քննարկել»,- 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Արարատ Միրզոյանը նաև հավելել է, որ այդ հարցը կառավարության […]
13:01 10.01.2019
Կառավարության նիստի ժամանակ Արարատ Միրզոյանն անդրադարձել է որդեգրման գործընթացին և նշել, որ որոշ դեպքերում կոռուպցիոն ռիսկեր կան, երբեմն էլ՝ հանցագործության կասկածներ: «Մենք այստեղ գործ ունենք մաֆիայի հետ: Իմ գործունեության վերջին մի քանի ամսվա ընթացքում համառորեն փորձել եմ կծիկը քանդել, շարունակաբար զգացողություն եմ ունեցել, որ ինչ-որ բան այն չէ, բայց այդպես էլ վերջնարդյունք չեմ կարողացել գրանցել: […]
10:46 09.01.2019
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքել է մամուլում տարածված լուրը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: ՊԵԿ-ը հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր «Ժամանակ» օրաթերթը լուր է տարածել «Սկանդալային քրգործ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ» վերնագրով: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հերքում է լուրը […]
17:40 29.12.2018
Ադրբեջանի կիբերանվտանգության կենտրոնից (CYBERO) տեղական գործակալություններից մեկին հայտնել են, որ ամբողջ տարվա ընթացքում «․az» ադրբեջանական դոմենային տիրույթում գտնվող կայքերի վրա եղել է ընդհանուր առմամբ 89 հարձակում։ Այդ կայքերի մի մասի՝ 25 հատի վրա, ըստ մասնագետների, ճիշտ չի կառուցված եղել անվտանգության համակարգը, մյուս 54 դեպքերում խնդիրը եղել է սերվերների անվտանգության խոցելիությունը։ Կենտրոնի տվյալներով՝ այդ կայքերից 12-ը […]
23:59 28.12.2018
6 մլրդ 504 մլն դրամ (13.5 մլն դոլար) վերադարձվեց պետությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակաատարի օգնական Արեն Մկրտչյանը։ «Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ս․թ․ հուլիս ամսին Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցել եմ տվյալներ և փաստաթղթային հիմքեր, որի հիման վրա օգոստոսի 6-ին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՊՆ-ում առանձնապես խոշոր […]
20:44 28.12.2018
ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի 28-ին վերադարձրել է Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի համակարգչային տեխնիկան, որն առգրավել էր սեպտեմբերի 17-ին՝ ավելի քան 7 ժամ տևած խուզարկությունից հետո։ Այս մասին հայտարարություն է տարածել կայքի խմբագրությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Քննչական կոմիտեին մեկ համակարգիչ և չորս կոշտ սկավառակի փորձաքննության համար անհրաժեշտ էեղավ 100 օր։ Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ […]
15:56 28.12.2018
ՀՀ կրթության և գիտության փոխնախարարն ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավարությունն այսօր Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի անդամներին են ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանն է, որը նախկինում եղել է նույն բուհի դասախոս: Կարինե Ավդալյանը, որը 15 տարի ղեկավարել է բուհի մասնաճյուղը, այսօր ավարտեց պաշտոնավարման ժամկետը: Արդեն մի քանի ամիս է՝ այս […]
15:04 27.12.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, 2018 թ. դեկտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրենից առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 700 ԱՄՆ դոլար գումար-կաշառք է պահանջել՝ ոստիկանությունում ստացված բողոքի ընթացքն իր օգտին լուծելու դիմաց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համապատասխան օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել […]
19:10 26.12.2018
Ժամանակին նախկին իշխանությունների կողմից առաջարկ էր արվում, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունն անմիջապես պետք է ենթարկվեն հենց վարչապետին, և հիմա, ըստ էության, նույն պատկերն է։ Այսինքն, նույն կերպ շարունակվում է նոր իշխանությունների օրոք: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման հայտարարություն է արել ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Աննա Կոստանյանը: Նրա խոսքով՝ եթե […]
18:57 26.12.2018
Ոստիկանությունը համագործակցելով ԱԱԾ-ի հետ` շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ` բացահայտելով պետական միջոցների յուրացման և վատնման նոր դեպքեր: Ներկայացնենք վերջին մի քանի օրերի բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում: Օրերս ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի […]
08:42 26.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Գոլդ Ջիմ» առողջարարական համալիրը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների նախընտրած ֆիթնես ակումբն է, որի կոլեկտիվը մեկ մարդու նման հեղափոխական է եղել: Համալիրի ծառայություններից օգտվում էր ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը` VIP փաթեթից, որի գինը 1 միլիոն 200 հազար դրամ էր: 4 տարի շարունակ նույն ակումբի «հաճախորդ» է եղել նաև քաղակտիվիստ, այսօր […]
19:20 24.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախնական տարբերակին և իր մտահոգությունները հայտնել: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև: «Սիրելի՛ քաղաքացիներ Համացանցում մի քանի ժամ առաջ հրապարակվել է ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախնական տարբերակը։ Նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ […]
16:56 24.12.2018
Դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը: Այցի շրջանակում Արթուր Վանեցյանը պաշտոնական հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի հետ, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ […]
15:50 24.12.2018
«ԱԱԾ-ն չի կողմնորոշվում, թե իր անցյալի ո՞ր էջը պետք է նշի և ո՞ր էջը քննադատի: Հասարակության մեջ այդ վախի, տագնապի մթնոլորտը կապված է փակ ինստիտուցիայի հետ»,- դեկտեմբերի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ, որտեղ քննարկվում էր ԱԱԾ-ի 100-ամյակը, ասաց ազգագրագետ Գայանե Շագոյանը: Շագոյանի խոսքերով՝ ԱԱԾ-ն չպետք է իր հաշվարկը տանի և կապի այն Առաջին հանրապետության հետ, քանի […]
14:28 24.12.2018
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի ծանրաբեռնվածության պատճառով, խցանումներից և ժամանակի անհարկի կորստից խուսափելու նպատակով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը խորհուրդ են տալիս մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել պետական սահմանի նաև «Բավրա», «Գոգավան» անցման կետերով: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի ծառայությունից:
13:43 24.12.2018
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը մտադիր է դատական հայց ներկայացնել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության դեմ, քանի որ իր խոսքերով` այս երկու կառույցներն իրեն ապօրինի գաղտնալսում են 2012 թվականից, իսկ ինքն այդ մասին իմացել է ընդամենը «Սասնա ծռեր» խմբի դատավարության ընթացքում: Այս մասին ինքը` Եղնուկյանը, հայտնեց այսօրվա ասուլիսի ժամանակ: Եղնուկյանն ընթերցեց իր հայտարարությունը, որում […]
17:12 22.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
14:23 22.12.2018
Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ երկրի կառավարությունը չի միջամտում դատական իշխանության գործերին։ Եվ դրա համար պետք է ելնել դատավորների անմեղության կանխավարկածից։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ իր, ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև հեռախոսազրույցների գաղտնալսումների հրապարակված ձայնագրությունները ցույց են տալիս, որ կառավարությունը ճնշում չի գործադրում դատավորների […]
13:08 22.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմի՝ ՄԻԵԴ դիմումն արդեն պատրաստ է: «Հենց հիմա իմ աշխատասենյակում դված է ՄԻԵԴ գանգատը` ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք փաստաթղթերով, մեկ-երկու օրվա խնդիր է, որ այն մեկնի Եվրոպական դատարան»,- ասաց նա` նշելով, որ ՄԻԵԴ ներկայացված գանգատում մանրամասն անդրադարձ է […]
20:30 21.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն դրդելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, տարբեր ժամանակահատվածներում և տարբեր անձանց […]