17:05 21.02.2019
«Սպառնալիքները երբեք չեն չեզոքանալու, եթե չեզոքանան, ՀՀ ԱԱԾ կազմում չի գործի Պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը, երբեմն բարձրանում է, երբեմն իջնում սպառնալիքների մակարդակը, բայց սպառնալիքները միշտ կան»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դադարել են նրա նկատմամբ սպառնալիքները: Հիշեցնենք, որ այս մասին Արթուր […]
16:45 21.02.2019
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր կառավարության շենքում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ընթացքին: Նշել է, որ դրանք շարունակվում են. «Չեմ հերքում, որ կոռուպցիոն հանցագործություններ ներկայում էլ են կատարվում, ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում, երկու օր առաջ ձերբակալվել է զինկոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյա` կաշառք վերցնելու պահին, սննդի վերահսկողության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա, դրանք նոր դեպքեր […]
15:59 21.02.2019
«Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է, պարոն Քոչարյանը կարող է դատի տալ, դատարանը կորոշի՝ մեղավո՞ր ենք, թե՞ ոչ: Քաղաքական հետապնդման խնդիր չկա, հաղորդագրությունը տեսել եք, օբյեկտիվ ներկայացրել ենք, մենք չէինք ուզում հաղորդագրություն տարածել, իրենք տարածեցին: Ես շատ կարճ պարզաբանում էի տվել, որից հետո իրենք ծավալուն ելույթով հանդես եկան, ու մենք ստիպված էինք ուղղակի արձագանքել»,-այսօր […]
14:39 21.02.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պետական սահմանի պահպանության և անձեռնմխելիությունն ապահովելու գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հերթական դեպք՝ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ […]
18:25 20.02.2019
ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման ընդհանուր վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 84.869.951.060 ՀՀ դրամ: Նշված գործերից 19.788.780.504 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ Ազգային […]
14:20 18.02.2019
«Մենք չպետք է վարչապետին համոզենք մի բան, որն ի սկզբանե իր համոզմունքն է եղել»,- ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Խոսքը վերաբերում է ոստիկանությունն ու ԱԱԾ-ը նախարարություններ դարձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե ընդդիմությունը դրա համար անհրաժեշտ արգումենտներ կներկայացնի, ինքը որևէ խնդիր չի տեսնում: «Ես համոզելու բան չունեմ, իսկ […]
18:47 16.02.2019
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի վերաբերյալ: «Ծրագիրը ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ։ Այն նաև պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսիք են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը և այլն։ Հռչակվում է անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ, արտահանման վրա հիմնված, […]
18:12 16.02.2019
Նիկոլ Փաշինյանը գրո՞ղ է, թե՞ ոչ, նրա գրած «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը, որը հետագայում վերածվեց գրքի, վիպագրությո՞ւն է, թե՞ «թխոցի», բնութագրում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Այսօր այս հարցերի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի գրքի գրական նշանակության ու բովանդակության շուրջ քննարկում է տեղի ունեցել Loft կենտրոնում, որին ներկա է եղել նաև գրքի հեղինակը: Գրականագետները հակասական դիտարկումներ են […]
17:15 16.02.2019
Նիկոլ Փաշինյանը գրո՞ղ է, թե՞ ոչ, նրա «Երկրի հակառակ կողմը» գիրքը գրական ստեղծագործությո՞ւն է, թե՞ ոչ. Loft կենտրոնում այսօր այս հարցադրմամբ սկսվեց Նիկոլ Փաշինյանի գրքի քննարկումը: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, ով վարում է հանդիպումը, ասաց. «Գիրքը լույս է տեսել «Հայկական Ժամանակ» օրաթերթում, հատվածաբար՝ դատելով ժամանակավոր իրադարձություններից և հեղինակի մեկնաբանություններից, հետապնդել է այլ նպատակ՝ կիրառական նպատակներով, թաքնվել […]
13:33 16.02.2019
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն: Ըստ մամուլի հրապարակումների` 2018 թվականի ապրիլին Երեւանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես ունեն: Օրեր առաջ մամուլը գրել էր, որ նա վերադարձել է Երևան: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան և պահանջել վերադարձնել գումարները, […]
08:41 16.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»:
18:27 14.02.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձ: Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից: Մասնավորապես, 2019թ. փետրվարի 12-ին ՀՀ քաղաքացու կողմից «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Վ. Մ-ի անվամբ, որպես հանձնուք ներկայացված սառնարանի հետնամասում, հատուկ պատրաստված թաքստոցի զննության արդյունքում հայտնաբերվել է 39 […]
17:02 13.02.2019
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել հայ-թուրքական սահմանից տեսնել Անին: Այս մասին բլոգերը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Հույս ունեի այցելել պատմական Անի քաղաք: Չեմ ուզում այդ մասին գրել, սակայն բյուրոկրատիայի և հայ ու ռուս սահմանապահների միջև եղած անճշտությունների պատճառով չտեսանք հնագույն հայկական մայրաքաղաքը: Հայկական կողմը թույլտվության համար ուղարկում էր ռուսների մոտ, ռուսները՝ հայերի: Արդյունքում […]
13:36 13.02.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում նշեց, որ իր պատրաստած ելույթի տեքստն ամբողջությամբ փոխվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո: Վարչապետի ելույթը նա գնահատեց որպես էմոցիոնալ, քաղաքական, «գրեթե հանրահավաքներում ունեցած ելույթների պես», սակայն նշեց՝ էմոցիայից բացի, առարկայական ոչինչ չստացան: «Բերել եք Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի նախագծին մոտ նախագիծ, որն անցյալ տարի խստագույնս քննադատում էիք, […]
12:14 13.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը փետրվարի 13-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք անհրաժեշտություն չեն տեսնում նախկին իշխանությունների օրոք ապօրինի հարստացման միջոցով ձեռք բերված ռեսուրսները պետականացնելու, բաժնետոմսերից ստացված եկամուտները դեպի բնակշինություն ուղղորդելու: Փաշինյանն ասաց, որ այդ պրոցեսն այսօր արդեն տեղի է ունենում, բանակի կարիքների համար շատ դեպքերում մեխանիզմներ են գտնում, որ նախկինում […]
11:56 13.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը փետրվարի 13-ին խորհրդարանում Կառավարության նիստի քննարկմանն անդրադարձավ փողոցային առևտրի հարցին: Նա ասաց, որ հարցը իր և գործընկերների ուշադրության կենտրոնում է: Նրանք քաղաքապետարանից ճշտել են, որ յուրաքանչյուր վարչական շրջանում նվազագույնը երեք անվճար տեղ է հատկացվում՝ վեց ամսով, ավելին, մոտ 500 փողոցային առևտրականներից 400-ից ավելին համաձայնել է: Գաբրիելյանը, սակայն, ասաց՝ […]
12:04 11.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում կատարված առերևույթ չարաշահումների դեպքերն ամբողջ ծավալով բացահայտելու ուղղությամբ: 1 անձ կալանավորվել է: Նշենք, որ Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում առերևույթ ապօրինի վարձատրության դեպքի առթիվ՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի […]
13:50 08.02.2019
Վիրավորված 3 զինծառայող ծառայության կանցնի ԱԱԾ-ում: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ Հայրենիքի պաշտպանի կենտրոնում իր ղեկավարած կառույցի աշխատակիցներն այսօր կազմակերպել էին հարցազրույց՝ մեր վիրավոր տղաներին աշխատանքի տեղավորման նպատակով: Ըստ հարցազրույցի նախնական արդյունքների` 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում»,- գրել է Մուրադյանը:
09:58 06.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այս տարվա հունվարի 21-ին «Բագրատաշենի» հսկիչ-անցագրային կետում կոռուպցիոն հերթական գործարքի բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ղեկավար Արտյոմ Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում գրեց: Բայց պարզվում է՝ այս պաշտոնում նրան փոխարինողն այնքան էլ չի փայլում իր լավ անցյալով: Բագրատաշենի մաքսայինի պետ է նշանակվել Արման Ցոլակյանը, որը նախկինում աշխատել […]
19:20 05.02.2019
«ԱԺ կանոնակարգ օրենքով» ԱԱԾ-ն և ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողության չեն ենթարկվում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Երկար տարիներ Հայաստանում եղել է լոբբինգ, որ այս մարմինները վերադառնան կառավարության կառուցվածք, նաև Պետեկամուտների կոմիտեն: 3 գերատեսչություն եմ ձեզ ասում, որոնք մի քանի գործող նախարարություն արժեն՝ իրենց անձնակազմերով, իրականացրած […]
19:17 05.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հեռանկար» հաղորդման ընթացքում անդրադարձել է այն փաստարկներին, որ պետք չէ քաղաքականացնել ոստիկանությունն ու ԱԱԾ-ն և անհրաժեշտ է այն թողնել խորհրդարանական վերահսկողությունից դուրս: «Ես կարող եմ պնդել, որ այս պահի դրությամբ այդ նույն մարմինները քաղաքական թիմի անդամ են: Ոչ թե կուսակցական անդամատոմսով է դա երևում, այլ նրանով, որ […]
19:08 05.02.2019
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել կառավարության այսօրվա կառուցվածքի սահմանադրականության հարցին. Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Ընդհանրապես, կառավարության կազմավորումը, ի տարբերություն ՀՀ գործադիր իշխանության մյուս մարմինների, առանձնանում է կազմավորման իր յուրահատուկ կարգով։ Կառավարության կազմավորման մեկնարկը սկսվում է վարչապետի նշանակումից հետո, իսկ այնուհետև շարունակվում է նախարարների նշանակմամբ։ Կարծում եմ, որ տեղի է […]
16:52 04.02.2019
Նախորդ հինգշաբթի օրը` կառավարության նիստից առաջ, «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դարձյալ կառավարության շենքի մոտ էին հավաքվել՝ վստահեցնելով, որ իրենց խոստացել էին հարցը օրակարգում ներառել, բայց ներառված չէ: Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 2-ին կրկին կոչ արեց «Բագրատաշեն»-ում կայանած աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից։ «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ […]
11:18 04.02.2019
Այսօր, երբ Կառավարության կազմը, Սահմանադրության պահանջին հակառակ, միայն մասամբ է հաստատված, և նորից սրվել են քննարկումները, թե ինչ կարգավիճակ պետք է ունենան այնտեղ ուժային կառույցները, ցանկանում եմ օգտվել առիթից, և ավելի ընդարձակ անդրադառնալ պետական կառավարման համակարգի բարեփոխման խնդրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը: «Նախկինում մի […]
18:23 02.02.2019
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացողներն ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում աշխատանք կստանան: «ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցից հետո հայտարարել է, թե այն սպաներն ու զինվորները, ովքեր վիրավորում են ստացել ծառայության ժամանակ և առողջական խնդիրների […]
01:07 02.02.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական […]
16:23 01.02.2019
«Երևան» հիմնադրամի գործով հիմնավորվել է, որ հիմնադրամի կողմից գումարի մի մասը վատնվել է, մի մասը ոչ արդյունավետ, մի մասը ոչ նպատակային է ծախսվել, ամբողջ այդ գործի շրջանակներում հիմնավորվել է 1 մլրդ 807 մլն դրամի կորուստ, որը վերականգնվել է ամբողջությամբ ՀՀ պետբյուջե` «Երևան» հիմնադրամի կողմից: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ […]
15:51 01.02.2019
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Կառավարության կառուցվածքի փոփոխություններին», որոնց արդյունքում հնարավոր է` ԱԱԾ-ն դառնա նախարարություն և հաշվետու լինի ԱԺ-ին: «Մեկ անգամ ասել եմ, որ ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման. եթե կլինի քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, իհարկե, ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը, բայց նաև ես ուզում […]
15:17 01.02.2019
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված աջ ղեկով մեքենաները անցակետից դուրս բերելու ԱԱԾ հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ այդ կառույցի գործառույթներին` սահմանի վերահսկողությանը: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ է ստեղծում: Այնտեղ կուտակված են բազմաթիվ մեքենաներ, և դրանք անընդհատ […]
15:02 01.02.2019
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ համազգեստի փոփոխության անհրաժեշտությանը: Նա նկատեց` համազգեստը պետք է փոխվեր արդեն 50 տարի, փոխվել են շևրոները, ԽՍՀՄ-ի փոխարեն գրվում է ՀՀ, բայց համազգեստը նույնն է: «Այս համազգեստը, որ հիմա կրում եմ, մեծ ոգևորություն է առաջացրել, բոլորը փորձում են այդ համազգեստը հագնել, սա փորձնական տարբերակն է: […]