TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Վերին Լարս

Նախարարը Վերին Լարսի անցակետում հանդիպել է վրացի գործընկերներին

00:00 07.08.2018

Քիչ առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում կարճ հանդիպում են ունեցել վրացի գործընկերների հետ: Նրանք հավաստիացրել են, որ մարդատար յուրաքանչյուր մեքենայի ձևակերպումները տևում են ոչ ավել, քան 2 րոպե, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցներինը՝ առավելագույնը 10-15 րոպե (հաճախ ավելի պակաս): […]

̰
Նախարար Աշոտ Հակոբյանը Վերին Լարսում զրուցել է հայ վարորդների հետ

22:13 06.08.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում, որտեղ կարգավորվում է էլեկտրոնային հերթագրումը, հանդիպել և զրուցել են հայ վարորդների հետ, լսել են նրանց դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, կուտակումների հիմնական պատճառը, ըստ նախնական տվյալների, զբոսաշրջային հոսքերի ավելացումն է: Անցակետերում առաջնահերթությունը տրվում […]

̰
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը մեկնել է «Վերին Լարսի» անցակետ

18:35 06.08.2018

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարսի» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով։ Դեսպանությունից նաև հայտնում են, որ «Վերին Լարսի» անցակետում կուտակումներով պայմանավորված իրավիճակի առնչությամբ դեսպանությունում գործում է թեժ գիծ՝ + 7 (495) 628 55 56։

̰
Վերին Լարսում գոյացած հերթը զգալիորեն նվազել է. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

18:16 06.08.2018

«Վերին Լարս»-ի անցակետ ժամանած Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի սահմանապահ և մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների (առաջնահերթ՝ երեխաներով ուղևորների և մեծահասակների) անցակետով բացթողնումն արագացնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից: Ներկայումս անցակետում գոյացած հերթը զգալիորեն նվազել է։

̰
Ի՞նչ իրավիճակ է այս պահին Վերին Լարսում. պարզաբանում է տրանսպորտի փոխնախարարը

17:23 06.08.2018

«Եթե նախկինում մի մեքենան բաց էր թողնվում 5 ժամում, ապա այս օրերին այդ գործընթացը ձգվում է մինչև 12-13 ժամ»,- անդրադառնալով Վերին Լարսում առաջացած կուտակումներին՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Փոխնախարարի խոսքերով՝  կուտակումները պայմանավորված են տուրիստական հոսքերով։ 25-30%-ն են Հայաստանի քաղքաքացիներ, մնացած բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք մեկնում […]

̰
Մհեր Գրիգորյանը Եվգենի Դիտրիխի հետ քննարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման հարցը

19:42 16.07.2018

Հուլիսի 13-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի հանդիպումը: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունն ու դրա շրջանակներում կառուցողական փոխգործակցության շարունակականությունը: Ըստ զրուցակիցների՝ միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ հարթակ է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի օպերատիվ կարգավորման, փորձի փոխանակման և երկկողմ […]

̰
Վերին Լարսում ավտոմեքենաների հերթը մի քանի կիլոմետրի է հասել

20:13 06.07.2018

Վերին Լարսում ավտոմեքենաների կուտակումը շարունակվում է. այն արդեն մի քանի կիլոմետրի է հասել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Վերին Լարսի անցակետից: Վերջին տվյալով՝ անցակետում մինչև 150 հայկական մեքենա է կուտակվել: Այս թիվը հստակ չէ, քանի որ ճշտվում է վրացական իշխանություններից, իսկ ավելի հստակ տվյալներ հայտնի կլինեն Հայաստանի տրանպորտի, կապի և ՏՏ նախարարության ներկայացուցիչների ժամանումից հետո։ […]

̰
Քայլեր են ձեռնարկվում Վերին Լարսում կուտակումների խնդրի շտկման համար. ԱԳՆ

15:22 03.07.2018

Ռուսական կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հայտնել են, որ Վերին Լարսի սահմանային անցակետը փակ չէ, այն բնականոն կերպով աշխատում է, իսկ երկու կողմից կուտակումները պայմանավորված են զբոսաշրջության ամենաթեժ պահի ծանրաբեռնվածությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության աշխատակից Աննա Նաղդալյանը: «Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների […]

̰
Վերին Լարսն այլընտրանք կունենա

12:00 25.05.2018

Առաջիկայում հնարավոր է Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ լինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա տեղեկացրել է, որ  Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում և քննարկել 2011թ.-ին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառկման մանրամասներ: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել, որ Աբխազիայի, Հարավային […]

̰
Ռուսաստանը կարող է ժամանակավորապես սահմանափակել ՀՀ-ից բանջարեղենի ներմուծումը

17:33 10.05.2018

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` խնդրելով թույլ տալ պաշտոնական հետաքննություն կատարել խախտումների վերաբերյալ և միջոցներ ձեռնարկել նման դեպքերը կանխելու համար:

̰
Լարսի անցակետոււմ մի քանի կիլոմետրանոց խցանում  է

13:49 30.04.2018

Նշենք, որ «Կազբեկ-Վերին Լարս» սահմանային ավտոտրանսպորտային անցակետն այսօր գործող միակ ցամաքային սահմանային անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի միջև:

̰
Թբիլիսին Վրաստան-Չեչնիա ճանապարհ կառուցելու համար փող չունի

17:30 02.04.2018

Վրաստանում փորձագիտական մակարդակով լայն քննարկում է սկսվել Չեչնիայի տարանցմամբ Ռուսաստանից Վրաստան Լարսին այլընտրանքային ճանապարհ կառուցելու շուրջ:

̰
Չեչնիայում նախատեսվում է Լարսին այլընտրանքային ավտոմայրուղու կառուցումը

17:02 31.03.2018

Չեչնիայի իշխանությունները չեն մեկնաբանել նախագծի մանրամասները, թե կոնկրետ որ ուղղությամբ պետք է այն կառուցվի:

̰
Ռուսաստանը սահմանափակում է լոլիկի ներկրումը

17:09 27.03.2018

«Ռոսսելխոզնադզորը» մեկ շաբաթվա ընթացքում կրկին կվերանայի թուրքական լոլիկի ներկրման հնարավորությունները, հաղորդվում է այդ ծառայության պաշտոնական կայքում:

̰
Վրաստանը Ռուսաստանին միացնող ռազմավիրական ճանապարհին թունել կկառուցվի

15:49 23.03.2018

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կամ Վրաստանի ռազմավիրական ճանապարհը երկրի ամենավտանգավոր ճանապարհներից է: Ձմռանը բարդ եղանակային պայմանների հետևանքով ճանապարհը հաճախ փակ է: Դա իր հերթին մեծ դժվարություններ է ստեղծում ՌԴ-ից Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող մարդկանց, զբոսաշրջիկների, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների համար:

̰
Լարսը շարունակում է փակ մնալ

10:43 10.03.2018

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը ձնաբքի և ձնահոսքի վտանգի պատճառով շարունակում է փակ մնալ տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Վլադիկավկազում 6 տոննա հայկական բնամթերքը ոչնչացվել է բուլդոզերներով

12:47 09.03.2018

Ձևակերպումների մեջ նշված մոտ 6.5 տոննա խնձորի փոխարեն հայտնաբերվել է ոչ օրինական բեռ: Մասնավորապես՝ 245 կիլոգրամ սմբուկ, 1.2 տոննա բուլղարական պղպեղ, 5 տոննա պոմիդոր: Ամբողջ այս բնամթերքը առգրավվել է և ոչնչացվել բուլդոզերներով՝ մաքսատանը հարակից պոլիգոնում:

̰
Լարսը կրկին փակվեց

11:00 09.03.2018

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից և ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

̰
Մինչ տարեվերջ Վերին Լարսի անցակետում բարեկարգման աշխաըտանքներ կսկսվեն

12:07 06.03.2018

«Շուտով կավարտվեն նախագծային աշխատանքները, և Վերին Լարսի անցակետում կսկսվի շինարարությունը », – այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:

̰
Վերի Լարսը փակ է

08:28 05.03.2018

Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

̰
Վրաստանը Ստեփանծմինդայի տարածքում ավտոկայանատեղի կկառուցի

16:53 02.03.2018

Այդ առումով կայանատեղիի կառուցումը կարևոր նշանակություն ունի նաև տարանցիկ բեռնափոխադրումներով զբաղվող հայաստանցի վարորդների համար:

̰
Վերին Լարսին այլընտրանք չի լինելու. «Ժամանակ»

13:05 03.02.2018

Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական 2011 թվականի պայմանագրի վերաբերյալ, որը վերաբերում է Աբխազիայի և Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկմանը՝ անկախ քաղաքական հակադրությունից և հակամարտ տարածքներից: Այդ պայմանագիրը ենթադրում է բեռնափոխադրում երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության մոնիտորինգով, սակայն առանց, այսպես ասած, վրաց-աբխազական և վրաց-օսական սահմանային իրավական ընթացակարգերի, այլ դրանք իրականացնելով միայն Ռուսաստանի սահմանին:

̰
Լարսի ռուսական կողմում կուտակումներ կան

09:36 02.02.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Լարսը բացվեց

10:45 30.01.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ հունվարի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն արդեն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Լարսը բաց է, բայց կուտակված մեքենաներ կան

10:31 26.01.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Լարսում դարձյալ բեռնատարներ են կուտակվել

10:14 23.01.2018

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին տեղեկացնում են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:

̰
Լարսը բաց է, բայց կուտակված մեքենաներ կան

10:01 22.01.2018

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

̰
Լարսում 160 կուտակված մեքենա կա

09:58 20.01.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ հունվարի 20-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Lարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Վերին Լարսում կուտակվել է 124 բեռնատար

06:19 19.01.2018

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, այս ժամի դրությամբ անբարենպաստ եղանակի պատճառով փակ է Վարդենյանց լեռնանցքը:

̰
Լարսը բեռնատարների համար  փակ է

09:40 18.01.2018

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ժամը 10.00 դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ է բեռնատարների համար: Տրանսպորտային մյուս միջոցները կարղ են երթևեկել:

̰
BACK_TO_TOP