TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Վերին Լարս

Վերին Լարսի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժ. 10։00-13։00-ն ընկած հատվածում

14:33 19.08.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ տրամադրված տեղեկատվության՝ պայմանավորված ընթացող շինաշխատանքներով և ելնելով եղանակային շոգ պայմաններից՝ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում։ «Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։ Միևնույն ժամանակ նշենք, որ անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ (այդ թվում՝ մարդատար մեքենաներ), ինչը […]

̰
Վերին Լարսում թեթևակի հերթ է

11:55 12.08.2019

Վերին Լարսի անցակետում հիմա հանգիստ է, թեթևակի հերթ է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Հարցին՝ քանի՞ մեքենա է այժմ կուտակված Վերին Լարսի անցակետում, դեսպանությունից պատասխանեցին. «Վրաստանից՝ 30, Ռուսաստանից՝ 302 բեռնատար»:

̰
Վերին Լարսի անցակետում կուտակվել է ավելի քան 500 մեքենա

18:00 08.08.2019

Վրաստանի տարածքում ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքների հետևանքով Վերին  Լարսի Վրաստանի և Ռուսաստանի անցակետերում մեծ քանակությամբ մեքենաների խցանումներ են արձանագրվել: Օգոստոսի 8-ին Մցխեթա-Գուդաուրի-Ստեփանծմինդա ճանապարհի 94-րդ կմ-ին կատարվող վերանորոգման աշխատանքների պատճառով ժամը 09:00-18:00-ը կարգելվի կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Մնացած ժամանակահատվածում երթևեկությունը կլինի ազատ: «Ռուսաստան-Վրաստան ուղղությամբ և հակառակը, ձևավորվել են մինչև 500 տրանսպորտային միջոցների հերթեր: Հսկիչ անցակետում […]

̰
Վերին Լարսում խցանում է. այս վիճակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ

12:03 08.08.2019

Վերին Լարսի հսկիչ անցակետում ավտոմեքենաների մեծ հերթ է գոյացել՝  Վրաստանի տարածքում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով: Այս մասին հաղորդում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։ Վերջին օրերի ընթացքում ժամանել է ընդամենը 73 բեռնատար, այն դեպքում, երբ միջինը ժամանում են 250-ից 400 բեռնատարներ: Ռուսաստան-Վրաստան սահմանին շուրջ 500 տրանսպորտային միջոց հայտնվել է խցանման մեջ: Ռուսաստանից սահմանը հատող մեքենաները չեզոք […]

̰
Ռուսաստանն ավելի մոտ կդառնա. Վերին Լարս տանող ճանապարհին՝  լեռնանցքի տակ, կփորվի թունել

12:33 02.08.2019

Ռուսաստանը կդառնա ավելի մոտ: Վերին Լարսի ուղղությամբ, Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի մաս կազնող Քաշվեթի-Կոբի ճանապարհին՝ Կրեստովի կոչված լեռնանցքի տակ, կփորվի 9 կմ երկարությամբ թունել: Կկառուցվի նաև 23 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհ: Այն 1 ժամով կնվազեցնի երթևեկության տևողությունը Թբիլիսիից մինչև Կազբեգիի անցակետ: Այն երթևեկելի կինի տարվա բոլոր եղանակներին: Նախագծի գնահատված արժեքը 558,6 միլիոն դոլար է: Այն համաֆինանսավորելու […]

̰
ԱԳ-ն ուշադրությամբ հետևում է Վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհի շուրջ բանակցություններին

14:45 25.07.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է Վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի վերաբերյալ Ռուսաստանի և Վրաստանի միջև ընթացող բանակցություններին: Այս մասին Վրաստանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Այլընտրանքային ճանապարհն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին, և վստահ եմ` Դուք էլ հետևել եք, լրատվական հոսքերում տեսել եք, որ […]

̰
Լարսի անցակետում արգելել են կարմրականջ կրիաների մուտքը Վրաստան

16:35 12.07.2019

ՌԴ Հյուսիսային Օսիայի մաքսային ծառայողները Լարսի անցակետում՝ Վրաստան մեկնող ավտոբուսի բեռնախցիկում, հայտնաբերել են չհայտարարագրված 3500 կարմրականջ կրիա: Այդ մասին հաղորդել է Հյուսիսային Կովկասի դաշնային մաքսային ծառայության վարչության կայքը: Վարորդի խոսքերով՝ ինքն ընկերներից մեկի խնդրանքով Ռուսաստանից գնել էր կրիաները և համաձայնել դրանց տեղափոխել Վրաստան, սակայն չգիտեր, որ պետք է բեռը հայտարագրել: Վարորդի նկատմամբ վարչական տույժ կկիրառվի: […]

̰
27 ժամ Վերին Լարսում անցկացրած ՀՀ քաղաքացիները Հայաստանում են

20:52 25.06.2019

SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ 27 ժամ Վերին Լարսում անցկացրած ՀՀ քաղաքացիները Հայաստանում են։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք՝ հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն ողջ օրն այնտեղ սպասելուց հետո էլ բարձր տրամադրություն  են ունեցել և նշել […]

̰
Վերին Լարսից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը մի քանի ժամից Երևանում կլինի

15:42 25.06.2019

Վերին Լարսից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում է: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Ավտոբուսի վարորդը SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ այս պահին Նոյեմբերյանում են, կարճատև կանգառ են արել: Երևանում կլինեն մոտ 3 ժամից: Վերջին կանգառը լինելու է Սևանի փողոցը: https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1416735438469061/?type=3&theater Հիշեցնենք՝ հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական […]

̰
Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան

09:41 25.06.2019

Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան։ Ավտոբուսը ճանապարհին է և այժմ գտնվում է Թբիլիսիում։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

̰
Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները նշում են ուղևորներից մեկի ծնունդը

00:43 25.06.2019

Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն ողջ օրն այնտեղ սպասելուց հետո էլ ունեն բարձր տրամադրություն և նշում են ուղևորներից մեկի ծնունդը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

̰
Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին ապահովել են սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով

23:36 24.06.2019

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովեցին Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Ուղևորներին Հայաստան տեղափոխելու համար Վերին Լարս մեկնած ավտոբուսն արդեն տեղում է և որոշ ընթացակարգային գործընթացներից հետո ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան։  

̰
Վերին Լարսում բռնված ավտոբուսի հայ վարորդն ազատ է արձակվել

22:17 24.06.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով` վրացի սահմանապահներն ազատ են արձակել Վերին Լարսի անցակետում բռնված հայ վարորդին։ Սակայն նրա հետ բռնված հայ ուղևորներից մեկին իրավապահներն ազատ չեն արձակել։ Դեպքի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել էր […]

̰
Վերին Լարսը աշխատում է սովորական ռեժիմով, խցանումներ չկան. պարզաբանում

11:32 23.06.2019

Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Վերին Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտքը, և որ Լարսի անցակետում մի քանի կիլոմետրի հասնող խցանումներ են գոյացել: Հուսիսային Օսիայի իրավապահ մարմինները հերքել են տարածված տեղեկությունը,  թե ռուսական կողմն իբրև թույլ չի տալիս վրացական համարանիշներով մեքենաներին հատել երկրի պետական սահմանը: «Մենք աշխատում ենք նորմալ ռեժիմով: Բոլոր գծերը […]

̰
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար

17:50 17.06.2019

Առատ ձյան և սողանքավտանգ վիճակի հետևանքով երրորդ օրն է, ինչ փակ է Ստեփանծմինդա-Վերին Լարս ավտոմայրուղու Կոբա-Գուդաուրիի ավտոճանապարհը: Ժինվալի մոտ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների կուտակումներ են արձանագրվել: Լարսի ուղղությամբ մեկնող ուղևորներին տեղի իշխանությունները օգնություն են ցուցաբերել. 50 տեղանոց մահճակալներով վրաններ են խփել, վառարաններ վառել` վարորդների հանգիստը ապահովելու համար: Միաժամանակ, մեկանգամյա անվճար կերակուր են հյուրասիրել վարորդներին: Վաղը […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն  մարդատար ավտոմեքենաների համար

11:44 26.05.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն  մարդատար ավտոմեքենաների համար: Մայիսի 26-ին Լարսի անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումների կապակցությամբ՝ ժամը 05։00-ից 19։00-ն Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի:

̰
Մայիսի 26-ին՝ ժամը 05։00-19։00-ն, Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի

21:33 25.05.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Մայիսի 26-ին Լարսի անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումների կապակցությամբ՝ ժամը 05։00-ից 19։00-ն Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի:

̰
Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի

19:04 24.05.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 26-ին՝ ժամը 05։00-19։00-ն, Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի:

̰
Լարսի անցակետը մայիսի 26-ին փակ է լինելու

15:51 24.05.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Լարսի անցակետը մայիսի 26-ին` ժամը 05:00-17:00-ը, փակ է լինելու. «Ի գիտություն Լարսի անցակետով արտահանում իրականացնող տնտեսվարողների. Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով պայմանավորված` Լարսի անցակետը մայիսի 26-ին` ժամը 05:00-17:00-ը, փակ է լինելու: Կոչ ենք անում բեռնափոխադրումներ իրականացնելիս հաշվի առնել այս տեղեկատվությունը»:

̰
Վերին Լարսի անցակետով տրանսպորտային միջոցների երթևեկությունը կսահմանափակվի

13:44 23.05.2019

Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ մայիսի 26-ին` ժամը 05։00-ից մինչև 19։00-ն, Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կսահմանափակվի։

̰
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղում կտեղադրվեն «խելացի» արագաչափեր

07:17 13.05.2019

Վրաստանի ՆԳՆ-ն երկրում անվտանգության ապահովման նպատակով շարունակում է հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության արագությունը չափող «խելացի տեսախցիկների» տեղադրումը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն: Նշվում է, որ ընդհանուր առմամբ, նման  տեսախցիկներ կտեղադրվեն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 3 հատվածներում՝ յուրաքանչյուրում 2-ական։ Առաջին երկուսը կտեղադրվեն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 2 կիլոմետրանոց հատվածում՝ մայրուղու սկզբից մինչև Նաթախթարի գյուղ: Առավելագույն արագություն է սահմանվել  80 կմ/ժ-ը: […]

̰
Լարսի անցակետում հերթերը պայմանավորված են մեքենաների մեծ հոսքով

16:45 08.05.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են, որ Լարսի անցակետում վերջին օրերին առաջած հերթերը պայմանավորված  են Ռուսաստանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսքով։ Այս պահի դրությամբ անցակետում հերթեր չկան, սպասման առավելագույն ժամանակահատվածը մարդատար ավտոմեքենաների համար կարող է կազմել 2-2,5 ժամ։ Հերթերում Հայաստանի քաղաքացիների մեքենաների թիվը կազմում է ոչ ավելի, քան […]

̰
Լարսում առաջացող խնդիրները Մեդվեդևի պատասխանն են Հայաստանին․ «Ժամանակ»

08:17 08.05.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմ Հայաստանի իշխանությունների սկսած հարձակումներից հետո Վե­րին Լարսի անցակետում սկսել են խնդիրներ առա­ջացնել Հայաստանի քաղա­քացիների համար: Հայաս­տանի քաղաքացիները ստիպված են լինում 14-20 ժամ սպասել անցակետում, ինչն ակնհայտորեն ռուսա­կան կողմի պատասխանն է Հայաստանում հակառուսական դրսևորումներին»:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

19:16 04.05.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մայիսի 4-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի – Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

̰
Վերին Լարսում կրկին հերթեր են. SHANTNEWS.am-ը պարզաբանում է ստացել

15:12 03.05.2019

Ռուսաստանից ժամանող հարյուրավոր մեքենաներ կանգ են առել Վերին Լարսի անցակետի մոտ՝ կիլոմետրեր ձգվող խցանման մեջ: Ռուսական «Առաջին ալիքը» հայտնել է, որ ավտոմեքենաների մեծ հոսքը կապված է մայիսյան տոների հետ. ՌԴ տարբեր շրջաններից մեծ թվով զբոսաշրջիկներ ուղևորվում են Հայաստան ու Վրաստան՝ մայիսյան տոները նշելու: ՌԴ ԱԻՆ-ը զբոսաշրջիկներին հայտնում է, որ սահմանին մեքենաների կուտակումներ են և խնդրում […]

̰
Ռուս բայքերների շարասյանն արգելել են մուտք գործել Վրաստան

14:55 29.04.2019

Ռուս բայքերներին կանգնեցրել են Վերին Լարսի անցակետում: Մեջբերվող պաշտոնական պատճառը եղել է ճամփորդության նպատակը սխալ ներկայացնելը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է «Conflict Intelligence Team» խմբի հիմնադիր Ռուսլան Լևիևը: Նա զբաղվում է լրագրողական հետաքննությամբ: «Այդ ընթացքում ծանոթներս գրում են, որ ապրիլի 27-ից Վրաստանը, մայիսյան տոնախմբությունից առաջ, փակել է սահմանը ռուսաստանցի բայքերների համար: Եվ այդ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

12:04 21.04.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կուտակված է 100 բեռնատար ավտոմեքենա:

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

20:55 20.04.2019

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 20-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։  

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

12:55 20.04.2019

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:

̰
Սողանքներ, ջրհեղեղներ. ի՞նչ է տեղի ունեցել Թբիլիսիում գիշերը

18:26 18.04.2019

Անցած գիշեր ուժգին քամին ու հորդառատ անձրևը լուրջ խնդիրներ էին ստեղծել Թբիլիսիի բնակչության համար: Եղանակը Թբիլիսիում, ինչպես նաև ողջ Վրաստանում կտրուկ վատացել էր երեքշաբթի օրը: Երկրի ցածրադիր շրջաններում տեղացել էր անձրև, բարձրադիր շրջաններում՝ ձյուն: Քամու ուժգնությունը երբեմն վայրկյանում գերազանցել է 25 մետրը: Թբիլիսիում ևս մոլեգնել է ուժեղ քամի: «Ռուսթավի 2» ՀԸ-ի հաղորդմամբ` Թբիլիսիի Մոսկովյան պողոտայում, […]

̰
BACK_TO_TOP