13:00 21.08.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում անդրադարձել է Մանվել Գրիգորյանին խցում լուսանկարելուն և նշել, որ դա դատապարտելի երևույթ է։ «Դատապարտյալին լուսանկարելը ես դատապարտելի եմ համարում։ Եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունն իրեն լուսանկարելու, ապա ԶԼՄ-ն պետք է մտածի՝ այն հրապարակի՞, թե՞ ոչ։ Ազատազրկման մեջ գտնվող անձի կամքն ազատորեն չի ձևավորվել, […]
12:15 21.08.2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը վստահեցնում է, որ օգոստոսի 20-ին կալանավորված անձ Մանվել Գրիգորյանի՝ էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակված լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունն անհրաժեշտ պարզաբանում է ներկայացրել. «Սույն թվականի օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակվել էր կալանավորված անձ Մանվել Սեկտորի Գրիգորյանի լուսանկարը: Տեղեկացնենք, որ հրապարակված լուսանկարը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» […]
10:15 21.08.2018
«Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաև քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «արտագաղթ» է սկսվել: Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կատարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաև իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ տեղեկություններով՝ ժամանակին այդ քոլեջում ուսանելն ապահովության որոշակի երաշխիք է եղել շատերի […]
11:56 17.08.2018
ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Դատարանը բավարարել է Մանվել Գրիգորյանի կալանքի երկարացման վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում […]
13:55 11.08.2018
«Ազատության» հետ հարցազրույցում փաստաբան Արսեն Մկրտչյանը նշել է, որ Գրիգորյանը դեռ կարձագանքի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, որ 2008 թվականին այն ժամանակվա ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը փորձել են բանակը ներքաշել քաղաքականության մեջ: Ըստ նրա՝ իր պաշտպանյալը, իհարկե, չուրախացավ Քոչարյանի ձերբակալությունից, բայց նախկին նախագահի հայտարարությունը նույնպես, մեղմ ասած, սիրուն չէր: «Որպես պաշտպանության կողմի […]
13:00 10.08.2018
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ Գրիգորյանի վիճակը արդեն ծայրահեղ ծանր է: «Ուղիղ 10 րոպե առաջ եմ դուրս եկել Մանվել Գրիգորյանի մոտից, պետք է արձանագրեմ, որ նրա վիճակը շատ վատ է: Շաքարային դիաբետը, մնացած բոլոր հիվանդությունների բժշկական ցուցանիշները շատ վատն են»,- ասաց փաստաբանը: SHANTNEWS.AM-ի հարցին, թե ինչպիսին է Մանվել Գրիգորյանի տրամադրվածությունը. […]
08:38 07.08.2018
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, որը գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ Երևան-Կենտրոն ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ ևս մի քանի կալանավորներ կան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «Մանվել Գրիգորյանն ապրում է առօրյա, կենցաղային կյանքով, համախցեցիների հետ քննարկումներ են անում։ Դե այնպես, ինչպես մյուս կալանավորները։ Հայաստանի պարագայում քիչ թե շատ բարվոք պայմաններ են խցում. հեռուստացույց կա, […]
20:26 03.08.2018
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անտանելի վատ է և օր օրի ավելի է վատանում. այս մասին հայտնում է «Ա1+»-ը՝ հղում անելով Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանին։ Պաշտպանի խոսքով՝ միակ մխիթարանքն այն է, որ վարույթն իրականացվող մարմնի կողմից նշանակվել է փորձաքննություն։ «Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում այդ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո […]
10:06 26.07.2018
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է փոխվի ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ու նա ազատ արձակվի, պատճառն առողջական վիճակն է: Գրիգորյանը, ինչպես հայտնի է, տառապում է քաղցկեղով, տարին առնվազն մեկ անգամ քիմիաթերապիայի կուրսեր էր ստանում արտերկրում: Բուժման հերթական կուրսը նա պետք է ստանար հունիսի 13-ին, սակայն տեղի է ունեցել ձերբակալությունը: Կալանքի տակ գտնվելու […]
18:52 24.07.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նոր տեղեկություն է հաղորդել ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաների՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հաշվեկշռում գրանցված լինելու լուրերի վերաբերյալ. «Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող` ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով հասարակության և զանգվածային լրատվության միջոցների հետաքրքրվածությունն ու քրեական գործի որոշ դրվագների վերաբերյալ ԶԼՄ-ներից ստացվող […]
13:11 24.07.2018
Էջմիածնում ավագանու այսօրվա նիստի ժամանակ Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկեցին: «Պատվավոր քաղաքացու շնորհումը և դրանից զրկումը իրավական հետևանքներ իրենից չի ենթադրում: Հարցը բացառապես բարոյական հարթության մեջ է: Պատվավոր քաղաքացու կոչումը խիստ լոկալ հարց է, որը քաղաքի բնակչության տրամադրությունը հաշվի առնելով կարծում եմ՝ դրան պետք է ուշադրություն դարձնենք: Իհարկե, դատաքննությունը […]
12:55 24.07.2018
Էջմիածնի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու նիստը: Oրակարգում կա 8 հարց, որոնցից մեկը Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելն է: Հատկանշական է, որ Էջմիածնի քաղաքապետարանի ավագանու բոլոր 14 անդամներն էլ Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի թիմակիցներն են:
11:58 24.07.2018
Երկրապահ կամավորականների միավորման նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում գտնված «ՈՒԱԶ» ռազմական մեքենաները Արցախի պաշտպանության բանակինը չեն եղել։ Այս մասին այսօր հայտնել է բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է News.am-ը։ «Որտեղի՞ց վստահություն, որ Պաշտպանության բանակի մեքենաներն են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ։ Այդպիսի բան չկա։ Համացանցում եղել է նյութ, որտեղ Աստրախանի համայնքի բարերարները […]
22:02 23.07.2018
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է: «Իմ պաշտպանյալի շաքարախտի ցուցանիշները գնալով բարձրանում են, ինչ վերաբերում է անբուժելի հիվանդությանը, որի համար պետք են պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ, դրանք արդեն ուշացել են և չեն կատարվել, հետևաբար նման պայմաններում նրա առողջական վիճակն օր-օրի վատանում է»,- ասաց պաշտպանը: Արսեն […]
00:45 22.07.2018
ԵԿՄ արդեն նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ վատ է: Այս մասին news.am-ին ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը: ««Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու կարիք չենք տեսնում, որովհետեւ բժշկական օգնություն ստանում է»,- ասաց պաշտպանը: Հարցին՝ փորձաքննություն նշանակվե՞լ է պարզելու համար, թե արդյոք այդ հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, թե ոչ, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց. «Շատ հեղինակավոր բժշկի […]
18:17 20.07.2018
Ներկա պահին ԵԿՄ-ին զինված ուժերի կողմից սննդամթերք մատակարարելու հարցով իրավապահ մարմինները քննություն են անցկացնում։ Եվ հիմա որևէ նյութական միջոց «Երկրապահ կամավորականների միությանը» չի հատկացվում։ Այս մասին այսօր ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը։ «Կլինեն համապատասխան իրավապահ մարմինների քննության արդյունքները, որից հետո կհասկանանք դրա […]
09:23 17.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը ԱԱԾ-ն թույլ է տվել նրա դատավոր դստերը և թոռներին (Արմանի զավակներին) այցելել պապին։ 11-ամյա որդուն՝ Վազգենիկին, թույլ չեն տվել, թե ինչու՝ չասացին։ Երեխաներին ասել են, որ գնում են դեսպանատուն, ուր գտնվում է պապիկը։ Դուրս գալիս երեխաներն ասել են՝ ի՜նչ վատ դեսպանատուն է, ո՞նց է պապիկը մնում էդտեղ։ […]
09:06 15.07.2018
Էջմիածնի քաղաքապետարանում առաջիկայում ստուգումներ կանցկացվեն: Այս մասին news.am-ին ասաց քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: «Արդեն իսկ դիմել եմ մարզպետին, որ օրենքով սահմանված կարգով ստուգումներ իրականացվեն քաղաքապետարանում»,- ասաց Դիանա Գասպարյանը: Նշենք, որ օրեր առաջ քաղաքապետի պաշտոնակատարն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գնումների գործընթացների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին ամսական 600 հազար դրամի ծաղիկ […]
11:35 12.07.2018
Մանվել Գրիգորյանին ցանկանում են զրկել Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից: Այս հարցը քննարկվելու հուլիսի 24-ին նախատեսվող Էջմիածնի ավագանու նիստի ընթացքում: Մինչ այդ, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հարցում է սկսել՝ պարզելու քաղաքացիների դիրքորոշումն այդ հարցի շուրջ: https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/408705346292417
08:54 12.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հուլիսի 14-ը Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է․ նա կդառնա 62 տարեկան։ Այդ օրը հիմնականում «Վան» ռեստորանում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ տոնող գեներալն այս անգամ շնորհավորողներ քիչ կունենա։ Բայց ոմանք նրան այցելում են կալանավայրում, վերջերս այցելած մեկին նա ասել է․ «Բացթողումներ եղան․ փորձված աղվեսն էրկու ոտով է թալակն ընգնում․ էրեխեքին ուշադիր եղեք»։ Նախօրեին ՀՀԿ […]
09:48 11.07.2018
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան»-ը Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում կարող է պաշտպանել Սուսաննա Նազարյանի թեկնածությունը, ով Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Սուսաննա Նազարյանը հայտնի է նրանով, որ Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն աշխատած ժամանակ սուր հակասության մեջ էր այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ և ի վերջո՝ դատական կարգով կարողացավ հասնել իր աշխատանքից ազատման […]
08:36 11.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ում շարունակվում է Մ․Գրիգորյանի գործի քննությունը: Ամեն ապրանքի համար տասնյակ մարդիկ են հարցաքննվում, ՊՆ բազմաթիվ չինովնիկներ կանչվում։ Օրինակ՝ թիվ 164 դպրոցից ուղարկված օգնության դրվագով հարցաքննվել է ոչ միայն դպրոցի տնօրինությունը, այլև օգնությունը նկարահանած, փոխադրումը կազմակերպածները: «Տուշոնկաների» գործով հարցաքննվող ՊՆ պաշտոնյաները վստահ են, որ այս ամենը սարքել է Նազիկը․ «Այն դրվագով, որով […]
08:25 11.07.2018
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության: Պատճառը Գրիգորյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներն են, որոնց արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է: Ավելին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաև Մ. Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Նրանց ընտանիքի շուրջ բացահայտումներին հասարակական արձագանքը բավական կոշտ էր, […]
09:45 09.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2018թ. հուլիսի 7-ին Գառնիում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցվում է։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: 2018 թվականի լույս հուլիսի 7-ի գիշերը ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ բռնություն գործադրելու սպառնալիքով Գառնիի սարերից գառներ են […]
21:01 07.07.2018
Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, այսօր զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ անհայտ անձինք Կոտայքի մարզի Գառնիի սարից գողանում են իրեն պատկանող գառները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Գառնի վարչական շրջանի սարերում խաշնարած Խազալ Հասանյանի տնակի մոտ են գնացել «Նիվա» և «ԿԱՄԱԶ» մակնիշի […]
14:42 07.07.2018
«Ժամանակի» տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Էջմիածինը լքել են կալանավորված Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Թերթը գրում է, որ Գրիգորյաններին պատկանող ձեռնարկությունները կա՛մ չեն աշխատում, կա՛մ փոքր ծանրաբեռնվածությամբ են աշխատում, մասնավորապես՝ հացի արտադրամասը, որը օրական գրեթե 2 տոննա ալյուր էր օգտագործում հացաթխման համար՝ ապահովելով մի քանի զորամասերի հացի […]
08:32 07.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Էջմիածինը լքել են կալանավորված Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Գրիգորյաններին պատկանող ձեռնարկությունները կա՛մ չեն աշխատում, կա՛մ փոքր ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Օրինակ՝ հացի արտադրամասը, որը օրական գրեթե 2 տոննա ալյուր էր օգտագործում հացաթխման համար՝ ապահովելով մի քանի զորամասերի հացի […]
17:55 05.07.2018
Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված զինատեսակների մի մասը ոչ մի կերպ չէր կարող օրինական լինել։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Խոսքը վերաբերում է գնդացրի զինամթերքին, նռնականետերին՝ չնայած որ տեսականի, որ ցույց տրվեց այդ նույն տեսանյութում, մեծ մասով կարող է լինել օրինական։ […]
09:15 04.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ից մեծ արտահոսքը շարունակվում է, թեև պաշտոնական տվյալները բավական մեղմ պատկեր են ներկայացնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը տեղեկացրել է, որ երեկվա դրությամբ ՀՀԿ-ից դուրս է եկել 3 հազար մարդ: Հիշեցնենք, որ հունիսի կեսին Հանրապետական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնողների թիվը պաշտոնապես 1500 հոգի էր: Ի դեպ, «Ժողովուրդ» […]
08:36 04.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի մերձավորների պնդմամբ՝ նրա վրա վերջում կմնա «զենքի» հոդվածը, «որի համար մի քանի տարի է հասնում։ Զենքն էլ պահել է Նազիկի քրոջ տղան՝ «վիզ» է վերցրել, Մանվելն «օժանդակող» է։ Ինչ վերաբերում է տուշոնկա-սգուշչոնկաներին, դրանք 2 միլիոն դրամի են, 3-ի դեպքում է քրգործ հարուցվում․ նկարահանումները խառն են արվել՝ հա՛մ ԵԿՄ պահեստում, […]