TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Մանվել Գրիգորյան

Էջմիածնում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել

13:25 12.01.2019

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Քիչ առաջ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան: «Ոստիկաններն իրենց աշխատանքն են անում, մենք էլ մեր պայքարն ենք շարունակելու: Տուժածներ չկան. ես եմ գետնին պառկել: Ոստիկանը մերն է, մենք էլ մեր պայքարն ենք անում»,- նշեց ցուցարարներից մեկը: […]

̰
Մանվել Գրիգորյանի` Արցախում գտնվելու լուրը սուտ է. փաստաբան

13:23 12.01.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակմանն այն մասին, թե Մանվել Գրիգորյանն Արցախում է: «Մանվել Գրիգորյանի` Արցախում գտնվելու մասին՝ սուտ է։ Վերջին անգամ տեսել եմ նրան երեկ ժամը 23։35 րոպեին և հեռախոսով խոսել եմ այսօր առավոտյան ժամը 9։30-ի սահմաններում: Հերթական սադրիչ սուտը կրկին չաշխատեց»,- ֆեյսբուքյան իր էջում […]

̰
Ոստիկանները հնգապատիկ ավելի շատ են, քան ցուցարարները. մանրամասներ Էջմիածնի ցույցից

12:27 12.01.2019

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարները դեռ երեկվանից հայտարարել էին, որ առավոտյան ժամը 10.00-ից պետք է փակեին Երևան-Էջմիածին մայրուղին, նրանք պետք է հավաքվեին բենզալցակայաններից մեկի մոտ, սակայն ուշ հավաքվեցին: «Ոստիկանները հնգապատիկ ավելի շատ էին, քան ցուցարարները, մի պահ […]

̰
Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ակտիվիստները Էջմիածնում բողոքի ակցիա են իրականացնում

11:13 12.01.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Նրանք պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանում` Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երեկ տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը: Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը […]

̰
«Փախուստ բանտից». Մանվել Գրիգորյանը մեկնել է Արցախ. «Ժամանակ»

09:31 12.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ էջմիածինցիները հանրահավաքներ են կազմակերպում և պահանջում արդարադատության իրականացում Էջմիածնում և հարակից գյուղերում 20 տարի ճորտատիրություն հաստատած Մանվել Գրիգորյանի նկատմամբ, վերջինս մեկնել է Արցախ: Ըստ մեր աղբյուրի՝ Մանվել Գրիգորյանը այս պահին գտնվում է Հադրութի իր առանձնատանը, երևի այն հույսով, որ եթե անգամ դատարանը իրեն կալանավորելու որոշում կայացնի, ինքը գտնվելիս կլինի այլ […]

̰
Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

23:27 11.01.2019

Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

̰
Ցուցարարների և Մանվել Գրիգորյանի պաշտպանի միջև ընդհարում տեղի ունեցավ

17:27 11.01.2019

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիները քիչ առաջ մոտեցան Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանին և հարցրին, թե ինչո՞ւ է նա լրագրողների հետ զրույցում իրենց հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցրել: Ի պատասխան՝ Արսեն Մկրտչյանը հորդորեց ուշադիր լսել ձայնագրությունը և փորձեց հեռանալ: Ցուցարարները նրա հետևից սկսեցին բղավել ու վիրավորական […]

̰
Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա իրականացնողները ցույցը շարունակում են Երևանում

17:01 11.01.2019

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը, այնուհետև շարժվել Երևան: Այս պահին նրանք հավաքված են Վերաքննիչ դատարանի առջև: «Մանվել Գրիգորյանի օրոք Էջմիածնում անօրինականություն էր, խլում էին, մարդկանց ձեռքից ունեցվածքը տանում: Հիմա էլ ասում են՝ հիվանդ է, բաց են թողնում»,- ասաց ցուցարարներից մեկը: Վերաքննիչ դատարանի առջև […]

̰
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը հետաձգվեց

16:48 11.01.2019

Վերաքննիչ քրեական դատարանում` Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը: Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է, պատճառները զուտ տեխնիկական են` որոշակի փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա՝ միջնորդություն պատրաստելու, ներկայացնելու համար: Լրագրողները հետաքրքրվեցին՝  ինչո՞ւ […]

̰
Էջմիածնում ցուցարարները փակել են կենտրոնական փողոցները

14:24 11.01.2019

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ բողոքող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Էջմիածնում հավաքվածները մեքենաներով փակել են քաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսը։

̰
Էջմիածինցիները պահանջում են, որ Մանվել Գրիգորյանը հեռանա Էջմիածնից. «Ժամանակ»

09:06 10.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքացիները ցանկանում են վերսկսել Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ցույցերը: Բայց եթե նախկինում նրանք բողոքում էին դատարանի որոշման դեմ, որով Գրիգորյանն ազատ արձակվեց, հիմա նաև պահանջում են, որ Գրիգորյանը փոխի իր բնակության վայրը և հեռանա Էջմիածնից: Բողոքի առաջին ցույցը տեղի կունենա հունվարի 11-ին»:

̰
Մանվել Գրիգորյանը ՀՀԿ-ականներին չի ընդունում. «Հրապարակ»

10:38 27.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ակնալճի իր առանձանատանը գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեսակցելու ցանկություն են հայտնում բազմաթիվ հանրապետականներ, սակայն վերջինս նրանց  սկզբունքորեն  չի ընդունում։ «Իրեն չեմ հարցրել՝ ուղղակի տեսել եմ, որ իրենց չի ընդունում»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ հարցին, թե զանգահարող հանրապետականներն ովքե՞ր են, ասաց՝ «մինչև ամենաբարձր»։ Շատերն էլ ոչ թե անձամբ են զանգել, այլ […]

̰
Թաքուն փորձաքննություն․ «Հրապարակ»

08:56 26.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մանվել Գրիգորյանն անցել է դատաբժշկական հերթական փորձաքննությունը, վերջնական եզրակացության համար դեռ ժամանակ կպահանջվի: Հարազատներն ու բժիշկներն ամեն ինչ արել են անաղմուկ, որ ցուցարարները հանկարծ չհայտնվեն Հերացու փողոցում և խանգարեն գործընթացին։ «Ցուցարարներն, ի դեպ, բավականին բազմաշերտ են՝ նրանց մեջ են քաղակտիվիստներ, «կապտամազ» Ասիայի ընկերներից կան, սակայն հիմնական կազմակերպիչները Դոն Պիպոն և […]

̰
Պետք է մի քիչ էլ քրիստոնյային բնորոշ մոտեցում ցուցաբերենք. Արամ Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի մասին

20:17 25.12.2018

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելուց հետո Էջմիածնում ծավալված ցույցերի մասին: «Լավ է, որ մարդիկ տեսակետներ են հայտնում, արդեն՝ բարձրաձայն, ճիշտ կանեին ժամանակին ասեին, և այս խնդիրները չէին լինի: Ես իրավունք ունեմ դա ասելու, քանի որ ժամանակին ասել եմ այդ ամենը: Կանդրադառնամ հարցի իրավական […]

̰
ԲԴԽ պարզաբանումը` Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի մասին

17:08 25.12.2018

Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու լուրը տեղիք է տվել հանրային դժգոհությունների, փորձ է արվել անգամ պարզաբանումներ պահանջել որոշում կայացրած դատավորից և այլն: Նմանաբնույթ հարցերը մշտապես եղել են Բարձրագույն դատական խորհրդի ուշադրության առանցքում, ուստի այս առնչությամբ պարզաբանումներ է տվել այդ կառույցի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը: ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ […]

̰
Էջմիածինցիները ցանկանում են ազատվել իրենց հետապնդող մտավախություններից. Հրանուշ Խառատյան

16:06 25.12.2018

Էջմիածինցիների համար Մանվելի ներկայությունը, անկախ նրա այսօրվա հնարավորություններից, մի տեսակ տագնապի իրավիճակ առաջացնող է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: «Մենք իզուր ենք հեշտությամբ մոռանում, որ Էջմիածինն իսկապես շատ ահաբեկված էր Մանվելի ներկայությունից… Ես չեմ ուզում նորից ասել, որ էստեղ անպայման այն մարդիկ են, որոնք ամենաարդարն են, բայց մարդիկ […]

̰
Ցույցերին ամենատարբեր սկզբունքներով մարդիկ են մասնակցում, ու դա բնական է. Հրանուշ Խառատյան

15:19 25.12.2018

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Էջմիածնում՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշման և Արցախում՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշման դեմ անցկացվող բողոքի ակցիաների մասին: «Կարծում եմ, որ այս շերտը կարելի է 3 խմբի բաժանել: Կան մարդիկ, որոնք իսկապես երկրի իմաստով են խափանման միջոցը, կալանավորված […]

̰
Մանվել Գրիգորյանը հնարավոր է զրկվի Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

23:46 24.12.2018

Բազմաթիվ արմավիրցիների նախաձեռնությամբ՝ վաղը Արմավիրի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

̰
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ

23:08 24.12.2018

Յուրաքանչյուր քրեական գործով արդար դատաքննության երաշխավորման հրամայականը պահանջում է դատարանի լիարժեք անկախություն ու փաստաբանի պաշտպանված մասնագիտական աշխատանք: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Խիստ մտահոգիչ են Մանվել Գրիգորյանի գործով որոշում կայացրած դատավորի՝ Դավիթ Բալայանի, Մանվել Գրիգորյանի փաստաբանների և նրանց ընտանիքների անդամների հասցեին սոցիալական ցանցերում հնչող ատելության խոսքն ու նրանց արժանապատվությունը վիրավորող գրառումները, […]

̰
Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դեմ դատախազության վերաքննիչ բողոքը մուտքագրվել է

17:49 24.12.2018

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացված է: «Նկատի ունենալով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ […]

̰
Սեփական վարքագծով դատողություններ չանել մյուսների բարեխղճության մասին. դատախազի խորհրդականի հորդորը

16:47 24.12.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատախազության հասցեին հնչող որոշ քննադատությունների: «Մեծ հարգանք ունեմ փաստաբանի և փաստաբանական գործունեության նկատմամբ: Եվ իսկապես անընդունելի եմ համարում իրենց մասնագիտական գործունեության հետ կապված փաստաբանի նկատմամբ ցանկացած ճնշում, ամբոխային գնահատական, անձնական վիրավորանքներ: Սակայն նույնչափ համոզված եմ, որ փաստաբանն ինքը պետք է փաստաբանի կոչմանը […]

̰
Մանվել Գրիգորյանի համար երեկ երեկոյան շտապօգնություն է հրավիրվել. պաշտպան

16:40 24.12.2018

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է՝  իր պաշտպանյալի համար երեկ երեկոյան շտապօգնություն է հրավիրվել: Նա ասել է՝ որքան տեղյակ է, նաև բժշկական միջամտություն է իրականացվել: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ արդյո՞ք պրն Գրիգորյանը հետևում է իր խափանման միջոցի որոշման դեմ իրականացվող բողոքի ակցիաներին: Նա նաև ներկայացրել է […]

̰
Եթե մեր իշխանությունը լեգիտիմ չլիներ, ես դիմադրության իրավունքը կհասկանայի. Մանվել Գրիգորյանի պաշտպան

16:31 24.12.2018

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր անդրադարձել է Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարանի որոշման դեմ բողոքողներին: Նա անընդունելի է համարել նման կերպ բողոքն արտահայտելն ու դա ճնշում որակել դատական համակարգի դեմ: «Եթե մեր իշխանությունը լեգիտիմ չլիներ, ես դիմադրության իրավունքը կհասկանայի: Բայց, եթե մենք փաստում ենք՝ իշխանությունը լեգիտիմ է, նման դեպքում պետք է օգնենք այդ իշխանությանը, […]

̰
Դա իրավաչափ և հեղինակավոր որոշում էր. պաշտպանը՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման մասին

14:38 24.12.2018

Դա իրավաչափ և հեղինակավոր որոշում էր: Այս մասին հայտարարել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ խոսելով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարանի որոշման մասին: Հիշեցնենք, որ դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին։ Թե ինչ հիմքով է ազատ արձակվել Մանվել Գրիգորյանը, փաստաբանը չմանրամասնեց՝ պատճառաբանելով, որ ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ որոշմանը: Դրա մանրամասները […]

̰
Իրավապաշտպանները երբեք այսպիսի բարդ իրավիճակում չեն հայտնվել, ինչպես այսօր. Մանվել Գրիգորյանի փաստաբան

14:26 24.12.2018

Իրավապաշտպանները երբեք այսպիսի բարդ իրավիճակում չեն հայտնվել, ինչպես այսօր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը` անդրադառնալով համացանցում իր հասցեին հնչող սպառնալիքներին ու վիրավորանքներին: Բաղդասարյանի պնդմամբ՝ այդ իրավիճակում պետական լիազոր մարմինները կրավորական դեր են ստանձնել, ոչինչ չեն ձեռնարկում իրավախախտներին օրենքով պատասխանատվության ենթարկելու համար: «Եթե դատական իշխանությունը ճնշելու համար մարդիկ […]

̰
Գլխավոր դատախազը չի բացառում, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը կարող է լրացվել

13:20 24.12.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիների հետ, հայտնեց, որ իրենք դիրքորոշումների տարբերություն չունեն: «Մենք հայտարարել ենք, վերահաստատում եմ, որ ստացել ենք դատական ակտը, համաձայն չենք դրա հետ, հիմնավորումներով պատրաստում ենք բողոքը, ամեն ինչ անելու ենք, որ այսօր բողոքը մուտք լինի Վերաքննիչ դատարան»,- ասաց […]

̰
Դատախազությունն այսօր Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոք կներկայացնի

12:56 24.12.2018

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակման դեմ պայքարող էջմիածնեցիներին ընդառաջ դուրս եկավ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Նա հայտնեց, որ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու մասին դատարանի որոշումը ստացել են, որոշման հետ համաձայն չեն, բողոքը գրում են, այսօր մուտք են անելու: Նա նշեց, որ ժամկետների […]

̰
Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու դեմ բողոքող էջմիածնեցիները Գլխավոր դատախազի հետ հանդիպում են պահանջում

12:44 24.12.2018

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ պայքարող էջմիածնեցիներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ դատախազն ընդունի ակցիա իրականացնողների մի խմբի կամ իջնի և լսի իրենց պահանջը, իր խոսքն ասի: Ակցիայի մասնակիցների համոզմամբ` Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումն օրինական չէ, իրավաչափ […]

̰
Էջմիածնեցիները Փաշինյանից պարզաբանում են պահանջում «Իմ քայլի» շարքերում Արգիշտի Մեխակյանի հայտնվելու հետ կապված

13:38 23.12.2018

Էջմիածնում ընթանում է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ ցույցը: Ներկաները նշում են, որ Գրիգորյանը «հանցագործ է և երկրից գողացած ամեն մի լուման պետք է հետ վերադարձնի»: Ցուցարարները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից նաև պարզաբանում են պահանջում, թե ինչպես է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնվել Արգիշտի Մեխակյանը: «Ինչքանով ես տեղյակ եմ՝ ինքը Մանվել Գրիգորյանի հետ քավոր-սանիկ բարեկամ […]

̰
Իրավաբան Արա Ղազարյանը՝ Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

12:15 23.12.2018

Իրավաբան Արա Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելուն և Էջմիածնում ծայր առած բողոքի ակցիաներին․ «Ի դեպ, ՄԻԵԴ-ն ունի կալանքի մի հիմք, որը շատ քիչ երկրներում է ամրագրված, և ՄԻԵԴ-ը կիրառում է միայն այն դեպքում, եթե ամրագրված է տվյալ երկրի ազգային օրենսդրության մեջ։ Դա այն է, երբ անձի շարունակվող կալանքը արդարացված է, […]

̰
BACK_TO_TOP