10:52 22.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դատավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել և «լվա ինքդ» սպասարկում էր իրականացնում: Չար լեզուներն ասում էին, որ նա հարկային դաշտից դուրս է գործում: Գուցե ապօրինությունների բացահայտման վախը կամ հանրային ճնշումը պատճառ […]
09:24 22.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էջմիածնում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո այդ քաղաքում պարզապես «բեսպրեդել» է: Այնտեղ մշտապես թշնամիներ համարվող երկու կլանների ղեկավարները` Արթուր Ասատրյանը (ԴոնՊիպո) եւ Մանվել Գրիգորյանը կալանավորված են, այսինքն` չեզոքացված: Սա էլ նշանակում է, որ այժմ քաղաքում թելադրող չեն կարող համարվել նաեւ նրանց կլանի ներկայացուցիչները կամ մտերիմները, եւ այդ պատճառով էլ քաղաքում նոր […]
08:45 22.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել Մանվել Գրիգորյանի և որդու՝ Կարեն Գրիգորյանի առանձնատների մոտ: Բանն այն է, որ Էջմիածնում կան մարդիկ, որոնք ուզում են վրեժխնդիր լինել, քարեր են նետել նրանց տների ուղղությամբ, վախեցրել երեխաներին: Ի դեպ, որոշ տեղեկություններով, գեներալի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա ընտանիքում՝ որդիների և կնոջ միջև։ Որդիները Նազիկին […]
08:35 22.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Տարբեր տեղեկություններ են ստացվում ԱԱԾ-ի հատուկ գործողությունների արդյունքում նախկին պաշտոնյաներին պատկանող բնակարաններից և տարածքներից ոսկու ձուլակտորների հայտնաբերման մասին: Խոսքը մոտ 200 կգ ոսկու մասին է, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին: Հայ պաշտոնյաները ոսկին դիտարկել են խնայողությունների և հարստության կուտակման ու պահպանման առավել հուսալի միջոց՝ երբեք չմտածելով, որ այն […]
16:59 21.06.2018
SHANTNEWS.am-ի թղթակիցը հունիսի 19-ին շրջել էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված և 2 ամսով կալանավորված պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող՝ Ակնալճի հարակից տարածքում: Մինչ այս հրապարակել էինք տեսագրության առաջին հատվածը: Այս նյութում առանց մեկնաբանության ներկայացված են մեր տեսախցիկի արձանագրած մյուս կադրերը, որոնք դուրս էին մնացել նախորդ տեսանյութից: Շուրջ 20 րոպե տևողությամբ տեսագրությունում ներկայացված են Մանվել Գրիգորյանի առանձնատները, այգիները, […]
15:02 21.06.2018
Քիչ առաջ Երկրապահ կամավորականների միությունը արտահերթ համագումարի ընթացքում հայտարարություն տարածեց: Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ իրադարձությունները չպետք է ոչ ոքի համար հիմք ծառայեն՝ սևացնելու ԵԿՄ-ի անունը: Արված հայտարարության համաձայն՝ ԵԿՄ վարչությանը առաջարկվելու է Մանվել Գրիգորյանին զրկել ԵԿՄ նախագահի պաշտոնից, պաշտոնավարումը ժամանակավորապես իրականացնելու է փոխնախագահը, կառաջարկվի նաև ժամանակավորապես կասեցնել ֆինանսական […]
09:27 21.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածից հետո իսկական պայքար է սկսվել Երկրապահ կամավորական միության համար: Այս օրերին ազատամարտիկների տարբեր միավորումներ ակտիվացել են` հենց այդ կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար: Երեկ արդեն «Ազատամարտիկների դաշինք»-ը հենց ԵԿՄ գլխավոր մասնաշենքում հանդիպել է երկրապահներին, այդ թվում` ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանին, որի արդյունքում ստեղծվել է նախաձեռնող […]
09:02 21.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ի կողմից օպերացիան, որն իրականացվեց Մանվել Գրիգորյանի «պանսիոնատում», պետք է հայտնաբերեր զենք-զինամթերք, բայց առաջին հերթին՝ ոսկու «սլիտկաներ»՝ բավականին մեծ քանակությամբ, ինչի մասին եղել է «նավոդկա», սակայն գտան բոլորովին այլ բան՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ ուղարկված օգնությունը։ ԱԱԾ աշխատակիցները փնտրել են, հետո տունը նայողներին ասել՝ որտե՞ղ հով տեղ կա, մի […]
08:47 21.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի բռնապետության տապալումից հետո կրքերն Էջմիածնում չեն դադարում։ Երեկ տարբեր աղբյուրներից տեղեկություններ ենք ստացել, որ որոշ մարդիկ կամ խմբեր հակված են գեներալի ընտանիքի կամ կողմնակիցների հետ վենդետա իրականացնել, որը տարբեր դրսեւորումներ է ստանում։ Օրինակ, բռնության սպառնալիքներ են հնչում քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ։ Իսկ երեկոյան լուրեր հասան, որ նախորդ գիշեր անհայտ անձինք […]
23:35 20.06.2018
Բնավ չեմ ակնարկել Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքների մեջ «Արցախի ներգրավվածության» մասին, ինչպես այսօր հրապարակել են որոշ ԶԼՄ-ներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի հետ իր հարցազրույցին: «Հարգելի’ հայրենակիցներ Ինչպես գիտեք, Ազատություն ռադիոկայանի թղթակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես նշել եմ, որ ապրիլյան պատերազմի օրերին «…բոլոր օգնությունների […]
19:21 20.06.2018
Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի տանը կատարված խուզարկության արդյունքում բացահայտումների վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան հասարակության մեջ, սակայն դրանց պատասխան կտրվի միայն հետաքննությամբ: Հունիսի 20-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հարցին՝ ովքե՞ր կարող էին տեղյակ լինել այդ թալանից, նա պատասխանեց. «Դա ավելի շատ հետաքննությունը պետք է պարզի՝ […]
18:55 20.06.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 12.02.2013թ.-ին Մանվել Գրիգորյանի կողմից ստեղծվել է «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամը, որին տարբեր քաղաքացիներ և կազմակերպություններ ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային փոխանցման եղանակով հատկացրել են տարբեր չափերի գումարներ: Քրեական գործով առկա են կասկածներ, որ հնարավոր է` նշված […]
14:30 20.06.2018
«Այսօր քննվում է Մանվել Գրիգորյանի գործը, եթե պարզվի, որ 22 հազար մարդ նման փոքր ու մեծ գործողություներ են արել, ի՞նչ ենք անելու: Մենք այդքան տեղ ունե՞նք, որ նրանց բանտերում պահենք: Նշանակում է՝ պետք է երևույթի դեմ պայքարել և դա պետք է բոլորը անեն: Պետք է սկսենք խոսել, բարձրաձայնել, խնդիրը ներկայացնել, որ բացասական սցենարներ չզարգանան»,- հունիսի […]
13:51 20.06.2018
Հատուկ քննչական ծառայության և ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում այսօր՝ հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասին (Դաշկեսան) հարակից «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը: ՀՔԾ-ից հայտնում են, […]
09:59 20.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Մանվել Գրիգորյանի կրտսեր որդի Արմանը փաստաթղթերով Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական տնտեսական քոլեջի ֆինֆակի ավարտական կուրսի ուսանող է: Սակայն քոլեջի ո՛չ դասախոսները, ո՛չ ուսանողները նրան երբեւէ չեն տեսել: Թե ինչպես է Մանվելի որդին հայտնվել ավարտական կուրսում, երբ նրան քոլեջում ոչ ոք չի ճանաչում, հատկապես վերջին իրադարձություններից հետո որեւէ մեկի […]
09:08 20.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանական էլիտային հայտնի է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը սիրում էր իր ծննդյան օրվա առիթով կազմակերպվող միջոցառմանը հրավիրել բոլոր պաշտոնյաներին և գործարարներին, որպեսզի նրանք թանկարժեք նվերներ և գումար տան: Եվ ահա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նման մի ծննդյան տոնի ժամանակ մոռանում է հանձնել նվերը, բայց գեներալ Մանվելը, որ սիրում է […]
08:55 20.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, ամուսնու կալանավորումից հետո զանգահարել է ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարներին և հարցրել` դուք մեզ հե՞տ եք: Եթե նկատի ունենանք, որ Նազիկ Ամիրյանը ևս կարող է առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին կալանավորվել, մեզ հետ լինելու հարցը հնչում է որպես իրենց հետ կալանավայր գնալու ցանկություն: ԵԿՄ տարածքային […]
08:37 20.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը մինչև վերջին պահը «սուխոյ ատկազ» է եկել ՀՀԿ-ականների հարցերին ի պատասխան։ Երբ ԱԱԾ խուզարկության լուրը հասնելուն պես Էջմիածին են շտապել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Էդուարդ Շարմազանովը և գեներալի հետ առանձնազրույց ունեցել, Մանվելը նրանց վստահեցրել է, որ տնից ու առանձնատնից զենքից բացի այլ բան ԱԱԾ-ն չի հայտնաբերել։ Սակայն […]
22:37 19.06.2018
ՀՀ «Դեղ արտադրողների և ներմուծողների միության» գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ 2016 թվականին Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է իրենց՝ դեղորայք և բժշկական նշանակության ապրանքներ տրամադրելու խնդրանքով. Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետ կապված՝ […]
22:26 19.06.2018
SHANTNEWS.am-ի թղթակիցն հունիսի 19-ին շրջել է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված և 2 ամսով կալանավորված պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ Ակնալճի հարակից տարածքում: Տեսանյութում առանց մեկնաբանության ներկայացված են այդ տարածքում գտնվող առանձնատները, այգիները, հանգստյան գոտիները, տարբեր կենդանիների համար նախատեսված վանդակները, ձիարշավարանն, ավտոմեքենաներն ու այլ սեփականություն:
22:08 19.06.2018
Մի քանի ժամ տևած դռնփակ նիստից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում որոշում է կայացվել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Մանվել Գրիգորյանին կալանավորել 2 ամիս ժամկետով: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբաններից Արսեն Մկրտչյանը: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախաքննությունն իրականացնող մարմնին հանձնարարել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ […]
19:58 19.06.2018
SHANTNEWS.AM-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում գտնվող վերջին երեք արջերին՝ Գյաջին, Ալլային ու Ռոմանին տեղափոխել են: Երեք քոթոթները կտարվեն Ուրցաձորի հատուկ պահպանվող տարածք: Հիշեցնենք, որ առավոտյան կենդանաբանական այգի են տեղափոխվել Մաշան ու Կառլոսը: Իսկ երեկ Լոլա անունով վագրը: Երեք կենդանիներն էլ կենդանաբանականի կարանտինային գոտում են:
16:40 19.06.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ միջանցքում, պատասխանելով լրագրողների հարցերին, այսօր ասել է, որ այս պահի դրությամբ Մանվել Գրիգորյանի հետ հանցավոր գործունեություն կատարած անձինք կան, որոնց նկատմամբ հետապնդում է իրականացվում: «Մեր ձեռք բերած տվյալները վկայում են մեծաքանակ անձանց ներգրավվածության մասին, և այդ ուղղությամբ քննություն է ընթանում, ինչը բերելու է նրան, որ չբացահայտված ցանկացած մասնակից արժանանալու […]
16:00 19.06.2018
Հիմք ընդունելով ԱԺ արտահերթ նիստում այսօր՝ հունիսի 19-ին, կայացված որոշումները՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նախաքննությունն իրականացնող մարմնին արդեն հանձնարարվել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում նրան ներգրավել որպես մեղադրյալ, առաջադրել մեղադրանք, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել […]
15:48 19.06.2018
Արցախի ներկայացուցչության դիմաց մի խումբ քաղաքացիներ, նրանց թվում՝ ազատամարտիկներ, այսօր բողոքի ակցիա են կազմակերպել: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին զրկեն «Արցախի հերոս» կոչումից: Նրանց ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը: Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին, ապա ներկայացրին իրենց նամակի բովանդակությունը: Կառլեն Ավետիսյանը ակցիայի […]
15:23 19.06.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները երեկ՝ հունիսի 18-ին, օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են ՈւԱԶ և ԳԱԶ մակնիշի ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։ Ոստիկանությունից հայտնում են, որ նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով […]
15:20 19.06.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրուցելիս ասել է, որ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ կատարվող իրադարձությունների արմատները գալիս են նախորդ իշխանություններից: Հարցին, թե Հայաստանում շա՞տ կան անպատժելի գեներալներ, Սասուն Միքայելյանն ասել է, որ ինքը առայժմ չի կարող ասել, բայց բոլորը օրենքի առաջ հավասար են լինելու, և կպատժվեն բոլոր օրինախախտները:
15:08 19.06.2018
«Զինվորի օգնությունը ում ձեռքն ընկնում է, պետք է մի բան էլ ինքը վրան դնի, նոր ուղարկի, ոչ թե վրայից մի բան վերցնի, նոր ուղարկի»,- հունիսի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ, քննադատելով ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի արարքը, ասել են Ապրիլյան պատերազմի մասնակիցները: Տղաները, հիշելով պատերազմական օրերը, ասացին, որ այդ օրերին իրենք իսկապես ունեցել են այդ օգնության […]
14:16 19.06.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ անցկացված քվեարկության արդյունքներով պատգամավորը զրկվեց ազատությունից: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 82 պատգամավոր, որից 77-ը կողմ, 3-ը՝ դեմ է քվեարկել: 2 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ 81 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:
13:50 19.06.2018
SHANTNEWS.AM-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում 5 արջ է պահվում, և այսօր կենդանաբանական այգու աշխատակիցները նրանց տեղափոխելու են Ուրցաձորի հատուկ պահպանվող տարածք և Երևանի կենդանաբանական այգի: SHANTNEWS.AM-ի թղթակիցը քիչ առաջ տեղեկացրել է, որ կենդանաբանական այգու աշխատակիցները քնեցնում են արջերին: Հայտնի է, որ առաջին երկուսին պատրաստվում են տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի, իսկ […]