TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
0.09 oC

Գյումրի

Նախնական ախտորոշմամբ՝ Գյումրիում 17-ամյա տղայի մոտ սիբիրյան խոց է հայտնաբերվել

19:33 02.08.2019

Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, նախաբազկի և մատի այտուցով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց է դիմել 17 տարեկան Արմեն Մուրադյանը: Բժիշկների հետազոտությամբ ու նախնական ախտորոշմամբ՝ տղայի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց հիվանդությունը: Տղայի պատմելով՝ 3-4 օր առաջ իրենց սեփական տան բակում 2 ոչխար է մորթել և միայն այսօր է նկատել, որ ձախ ձեռքի միջնամատն այտուցված է: Սկզբում […]

̰
Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի. նախարար

13:15 02.08.2019

Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Առաջին անգամ, երբ Ժնևում հանդիպեցի Վարտան Սիրմակեսին, մի առողջապահական ծրագրի առաջարկ արեցի նրան՝ Գյումրի քաղաքի համար։ Այսօր արդեն ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր` ըստ որի, պարոն Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով 2019թ. կմեկնարկի Գյումրի քաղաքում «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» […]

̰
Հույս ունենք, որ ավտոմաքսատան առկայությունը կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը. Նիկոլ Փաշինյան

20:16 01.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշման նախագծին. «Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան և Գոգավանը՝ թերբեռնված: Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն […]

̰
Գյումրիում նոր ավտոմաքսակետի կառուցման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են

19:15 01.08.2019

Կառավարությունն այսօր հաստատեց ավտոմեքենաների մաքսային ձևակերպման ամբողջ գործառույթը, այսինքն` ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու մասին նախագիծը։ Այս նպատակին հատկացվել է Գյումրու նախկին ռուսական տանկային զորամասի մոտ 21․5 հա տարածքը, որը պաշտպանության նախարարության ենթակայությունից կանցնի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշիռ։ Կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ավտոմաքսատան կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի, մեկնարկային այլ աշխատանքների կազմակերպման համար կառավարությունից խնդրել […]

̰
Կենդանասերները դեմ են Գյումրիում ներդրումային ծրագրի իրականացմանը. Հակասական կարծիքներ դելֆինարիումի շահագործման շուրջ

13:25 01.08.2019

Գյումրիում 2 շաբաթից դելֆինարիում կբացվի: Սա ներդրումային ծրագիր է, որը հարազատ քաղաքում կատարել է ռուսաստանաբնակ գործարար Գագիկ Պետրոսյանը: Երկու դելֆիններն ու ծովառյուծը Գյումրի են բերվել Թավրիզի դելֆինարիումից և այժմ նրանք հարմարվում են տեղի պայմաններին: Իսկ ինչպիսի՞ն են պայմանները և արդյո՞ք ապահովված է կենդանիների անվտանգությունը: Սա այն հարցն է, որը հետաքրքրում է կենդանասերներին, և այս հարցում […]

̰
Հոկտեմբերից ավտոմաքսատունը Գյումրիում պետք է որ գործի. Անանյան

13:05 01.08.2019

Մինչև հոկտեմբեր կավարտվեն աշխատանքները: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու մասին: «Հոկտեմբերից, ըստ էության, ավտոմաքսատունը պետք է որ գործի: Ինչո՞ւ հյուսիսում, որովհետև մաքսակետերի կառուցվածքը երբ տեսնում ենք, 90 տոկոսից ավելի հոսքը գալիս է 3 մաքսակետերից, որոնք գտնվում են հյուսիսում: Տարածքը, որ ակնկալում ենք՝ պետք […]

̰
Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի. կառավարությունը 181 միլիոն դրամ կհատկացնի

12:20 01.08.2019

Կառավարությունը հավանություն տվեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծին: Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հա մակերեսով տարածքը կհատկացվի mաքսատան ստեղծման համար: Կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ կլինի 181 միլիոն դրամ։ «Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, դրա համար շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը: Հունվարի 1-ից հուլիսի […]

̰
Գյումրիում 2 շաբաթից դելֆինարիում կբացվի. բնապահպանները դժգոհում են

11:13 01.08.2019

Գյումրիում 2 շաբաթից դելֆինարիում կբացվի:  Երկու դելիֆիններն ու ծովառյուծը Գյումրի են բերվել Թավրիզի դելֆինարիումից և այժմ հարմարվում են տեղի պայմաններին: Իսկ ինչպիսի՞ն են այդ պայմանները, և արդյո՞ք ապահովված է կենդանիների անվտանգությունը: Այս հարցում է, որ կենդանասերների կարծիքներն ու նախաձեռնության հեղինակների մոտեցումները չեն համընկնում:

̰
Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին

12:12 30.07.2019

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 ԱՄՆ դոլար, նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր։ Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 ԱՄՆ դոլար՝ նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին»:

̰
̰
Գյումրիի վթարային շենքերի թիվը 88-ից դարձել է 92

18:53 27.07.2019

Շիրակի մարզում 114 վթարային շենք կա, որոնց ամրացումը տեսականորեն ամեն տարի մարզպետարանի համապատասխան փաստաթղթերով ներկայացվում է կառավարությանը, բայց ֆինանսավորում չի հատկացվում: Արդյունքում Գյումրիի վթարայինների թիվը 88-ից արդեն դարձել է 92, իսկ շենքերի վթարայնության աստիճանը բարձրացել է: Պետբյուջեն ամրացման համար գումարներ, իսկ փրկարար ծառայությունը փլուզումների հետևանքները վնասազերծելու համար տեխնիկա չունի: Սեյսմիկ ծառայության ուսումնասիրություններն էլ միայն ակնադիտական […]

̰
ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը

16:41 25.07.2019

Կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 160 միլիոն դրամ է: 4 ծրագրի դեպքում էլ պահանջը հետևյալն է՝ գումարի 60 տոկոսը հատկացնելու է տեղական բյուջեն, մնացած 40 տոկոսը ֆինանսավորում է պետական բյուջեն: Ըստ այդմ՝ քաղաքի բյուջեից ընդհանուր կներդրվի 600 միլիոն դրամ: Ծրագրերն են՝ քաղաքապետարանի նկուղային հարկում 3 կրթամշակութային […]

̰
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքին

19:23 24.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 24-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին: Տուֆաշեն-Հայրենյաց ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը հետևել է Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներին: Նախարարի առաջին կանգառը Գարեգին Նժդեհի հրապարակում էր, որից հետո  նախարարը եղել է  Տիգրան […]

̰
Հուլիսի 25-26-ին կչեղարկվեն Երևան-Գյումրի արագընթաց էլեկտրագնացքի որոշ ուղերթներ

12:36 24.07.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ չեղարկվում է հուլիսի 25-ին՝ ժամը 17:15-ին, Երևանի երկաթուղային կայարանից Երևան-Գյումրի №102 արագընթաց գնացքի մեկնումը: Հուլիսի 26-ին չեն գործելու ժամը 09:05-ին Գյումրիից և 17:15-ին Երևանից մեկնող Գյումրի-Երևան-Գյումրի №103/102 արագընթաց էլեկտրագնացքները: Երևան-Գյումրի-Երևան երթուղու №100/101 արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Երևանից 09:40 և Գյումրիից 17:10-ին, հուլիսի 26-ին աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ […]

̰
Ապօրինի ջրօգտագործումը՝ Գյումրիի Բուլվարային թաղամասի 9 հարկանի շենքերի ջրազրկման պատճառ

16:36 23.07.2019

Ամռան շոգին՝ առանց ջրի: Գյումրիի Բուլվարային թաղամասի 9 հարկանի 6 շենքերում ջուր չկա: Ամռան սկսվելուց ի վեր շենքերին ջուր մատակարարում են մեկ ժամ, սա լավագույն դեպքում էր, իսկ վերջին մի քանի օրերին ընդհանրապես ջուր չի հասնում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Բուլվարայինի 9 հարկանի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարանում հավաքած վերջին 2 դույլ ջուրը […]

̰
Գյումրիում նախկին կնոջ տան մոտ կրակոց արձակելու համար տղամարդը բերման է ենթարկվել

20:11 22.07.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում խուլիգանության փաստով նյութեր են նախապաստրաստվում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 21-ին Գյումրի քաղաքի բնակիչ Անահիտ Պ․-ն ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ նույն օրը՝ժամը 19։30-ի սահմաններում, իր աղջկա նախկին ամուսինը՝ Գյումրու բնակիչ Ստեփան Մ.-ն, եկել է տան մոտ և տան դիմաց զենքով կրակոց է […]

̰
Գյումրիում պայթյունի հետևանքով տուժածը վիրահատվել է

18:20 22.07.2019

Երեկ՝ հուլիսի 22-ին, Գյումրու Կոշտոյան թաղամասում աղբահանության աշխատանքների ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածը վիրահատվել է, վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Նշենք, որ երեկ երեկոյան Կոշտոյան փողոցում Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներն աղբահանություն են իրականացրել ու աղբամաններից մեկում աղբատար մեքենայի վարորդ […]

̰
Գյումրիում վթարային շենքի պատշգամբի մի հատվածը փլուզվել է

17:11 22.07.2019

Հերթական փլուզումն է տեղի ունեցել Գյումրիի Տիգրան Մեծի 5 շենքում: Փլուզվել է Ժանետա Գալստյանին պատկանող երկրորդ հարկի բնակարանի պատշգամբի բետոնե հատակի մի մասը: Փլուզման պահին տարածքում անցորդներ են եղել. նրանք չեն տուժել: Փրկարարական վարչության աշխատակիցները տարածքը սահմանազատել են ու արգելել անցուդարձն այդ հատվածով: Ըստ բնակիչների՝ փլուզումը հաջորդել է մայթի ասֆալտապատմանը: Տեխնիկայի աշխատանքից շենքում ցնցումներ են […]

̰
Գյումրիում ծառը կոտրվել ու փակել է ճանապարհը

09:07 22.07.2019

Հուլիսի 21-ին` ժամը 22:01-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 98 շենքի դիմաց ծառը կոտրվել և փակել է ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից:

̰
Գյումրիում վարչապետին հայկական արտադրության ջինսե տաբատ են նվիրել

18:16 20.07.2019

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի շրջանակներում կազմակերպված էքսպո-ցուցահանդեսի ժամանակ ջինսեր արտադրող ընկերության ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջինսե տաբատ է նվիրել։ Վարչապետը խոստացել է փորձել: Փաշինյանը նաև շեշտել է, որ ինքը փորձում է օգտվել հիմնականում հայկական արտադրության հագուստից։

̰
Հակոբ Արշակյանը Գյումրիում մասնակցել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին

17:53 20.07.2019

Նախարար Հակոբ Արշակյանը Գյումրիում մասնակցել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին: Համաժողովի բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է տեխնոլոգիական ոլորտի կարևորությունը։ «Մենք տեխնոլոգիական ոլորտը տեսնում ենք որպես տնտեսության առաջատար ճյուղ: Վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններով ավելի լավ պայմաններ ստեղծեցինք ստարտափերի գործունեության համար և այս քաղաքականությունը վարելու ենք շարունակական: Մեզ համար […]

̰
Հիմա հարմար չէ սրա հետ, թե չէ հենց հիմա կհագնեի. Ի՞նչ նվիրեցին վարչապետին Գյումրիում

15:55 20.07.2019

Կոշկի արտադրությամբ զբաղվող գործարարներից մեկը Գյումրի այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նվեր էր պատրաստել: Վարչապետը նշեց, որ նվերն ընդունում է այն նպատակով, որ տեղական արտադրանքը խրախուսվի: «Կկրեմ: Բացի փողկապից, այս պահին ինչ կա իմ հագին, հայկական արտադրության է: Հիմա հարմար չէ սրա հետ, թե չէ հենց հիմա կհագնեի»,-ասաց վարչապետը:

̰
Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի համակարգման հավելվածը ստեղծվել է Գյումրիում

11:54 20.07.2019

Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Գյումրիում է, որտեղ անցկացվում է «Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովը, որի ժամանակ էլ ներկայացրել է այնտեղ ցուցահանդեսի մասնակցող ընկերություններից մեկի հաջոությունները։ «Գյումրիում տեղակայված Digital Pomegranate ընկերության հավելվածի միջոցով կարելի է հեռակառավարել Tesla ավտոմեքենան։ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի համակարգման հավելվածը ստեղծվել է Գյումրիում, SONY ընկերության երաժշտական պրոդուկտների առցանց վաճառքը նույնպես կառավարվում […]

̰
«Շանթի» անդրադարձից հետո Գյումրիում կենդանիների բացօթյա գերեզմանոցի խնդիրը դարձավ հանրային քննարկման թեմա

12:15 19.07.2019

Մսի կոմբինատի տարածքում հայտնաբերված բաց անասնագերեզմանոցի խնդիրը մեր լուսաբանումից հետո դարձել է քննարկման ակտուալ թեմա: «Շանթի» անդրադարձին արձագանքեցին կենսաբաններն ու բնապահպանները, որոնք փաստեցին, որ բաց երկնքի տակ գտնվող ոսկորները լուրջ վտանգ են շրջակա միջավայրի համար և կարող են վիրուսների տարածման պատճառ  դառնալ: «Մենք էլ էինք ապշած, զարմացած, երբեք չէինք մտածում, որ նման բան կարող է […]

̰
Գյումրիում 1926 թվականի երկրաշարժից հետո կառուցված բարաքները փլուզվում են

20:00 17.07.2019

Գյումրիում մի ամբողջ թաղամաս կա, որտեղ մարդիկ բնակվում են 1926 թվականի երկրաշարժից հետո ժամանակավորի կարգավիճակով կառուցված մի հարկանի հողե տներում: Դրանք արդեն 100-ամյա պատմություն ունեն: «Բարաքներ» կոչվող թաղամասի տների մեծ մասը վթարային է, բազմակի փլուզումներ տեսած: Օրինակը Մարինե Համբարյանի տունն է, որտեղ առաստաղի հերթական փլուզումն է եղել: Ամեն տարի մետաղե կոնստրուկցիաներ են ավելացնում առաստաղի իջվածքը […]

̰
Գյումրիում հաշվառվել է մոտ 2850 տնակ․ տնակների հաշվառումն ավարտվել է

18:38 17.07.2019

Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը 6 ամսում ավարտեց աղետի գոտում գտնվող ժամանակավոր կացարանների, կցակառույցների հաշվառումն ու գույքագրումը, նաև ուսումնասիրեց դրանցում ապրող ընտանիքների՝ տնակներում հայտնվելու պատճառները։ Այս ամենի, նաև աղետի գոտին տնակներից ազատելու հնարավոր տարբերակների մասին կազմվել է փաթեթ, որը կառավարություն է ներկայացվել։ Ըստ այդմ, հստակեցվելու են բնակարանային խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Իսկ կառավարության որոշումը՝ 3 մլրդ […]

̰
Անվտանգության փորձաքննություն անցնող Գյումրիի կարուսելներն ու դատարկ զբոսայգիները

17:00 17.07.2019

Հին կարուսելներ ու հետաքրքիր ժամանց անցկացնելու փոքր հնարավորություններով զբոսայգիներ․..Այսպիսին են հիմա Գյումրիի երեք զբոսայգիներից երկուսը, որոնք մի քանի տարի առաջ բավական հետաքրքիր ու մարդաշատ ժամանցի վայրեր էին համարվում: Խոսքը կենտրոնական՝ հայտնի Գորկայի և Սայաթ -Նովա փողոցին հարող Արմեն Տիգրանյանի անվան զբոսայգիների մասին է։ Արմեն Տիգրանյանի զբոսայգին այնքան էլ հին չէ, քաղաքի կենտրոնում բացվել է 90-ականներին: […]

̰
Գյումրիի մսի վաճառակետերում կրկնակի ստուգայց է կատարվել, հայտնաբերվել է առանց փորձաքննության գառան միս

19:39 16.07.2019

Սննդամթերքի անվտանգության տեսչությունը կրկին շրջայց է կատարել,  ուսումնասիրություններ կատարել Գյումրիի շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մսի վաճառակետերում: Հիշեցնենք` մեկ շաբաթ առաջ տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է մսի վաճառքը տվյալ տարածքում. հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նման որոշում է կայացվել շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո, երբ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում […]

̰
Շիրակի մարզի հիվանդանոցների բյուջետային հատկացումներն ավելացել են

19:20 16.07.2019

Հանրապետության հիվանդանոցների բյուջետային հատկացումներն ավելացել են։ Սա կառավարության վերջին որոշման արդյունքում է։ Հիշեցնենք` հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել անվճար և արտոնյալ բուժսպասարկումից օգտվողների ցանկում փոփոխությունների մասին կառավարության որոշումը։ Անվճար բուժսպասարկումից օգտվողների թվում են մինչև 18 տարեկան երեխաները, ընտանեկան նպաստ համակարգում 30 և ավելի անապահովության միավոր ունեցողները, զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները։ Այս փոփոխությունները հանգեցնելու […]

̰
Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ

17:06 16.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները: «Գիտենք, որ […]

̰
BACK_TO_TOP