14:41 11.05.2019
Գյուտարար-պայծառատես, ինժեներ Գագիկ Ալավերդյանը սենսացիոն բացահայտումներ է անում: Նա կանխատեսում է եղանակը, անոմալ երևույթները և նույնիսկ քաղաքական իրադարձությունները: Պարբերաբար ասուլիսներով հանդես եկող գյուտարարն այս անգամ լրագրողներին ներկայացրել է մեխանիզմ, որով հնարավոր կլինի դանդաղեցնել Երկիր մոլորակի գլոբալ տաքացումը: Իհարկե, գիտնականը լրագրողներին ներկայացրեց, թե ինչ է կատարվել անցած մի քանի տարում և ինչ վիճակում է Երկիր մոլորակը […]
13:00 10.05.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մայիսի 15-ին շոգ է լինելու: «Մայիսի 15-ից հանրապետության հովտային գոտում, այդ թվում և Երևանում, կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը»,- գրել է Սուրենյանը:
10:22 05.05.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ երեկ հանրապետության առանձին վայրերում դիտվել է 35 -40 մմ անձրև, որը հավասար է Արարատի կամ Արմավիրի ամբողջ մայիս ամսվա տեղումների քանակի նորմային։
12:36 04.05.2019
«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ ոչ միայն չեն բացառվում, այլև շատ հնարավոր են անձրևաջրերի կուտակումներ Երևանում: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ըստ ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանի՝ առաջիկա օրերին երևանցիներին սպասում են լուրջ փորձություններ: «Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից […]
23:00 03.05.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից: Նրա ներթափանցումը կսկսվի լուսադեմից, իսկ ակտիվ գոտին(կենտրոնը) մեր երկրում կլինի կեսօրից հետո, հատկապես երեկոյան ժամերին: Մայիսի 4-ին հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերը […]
13:58 26.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ապրիլի 27-ին տաք եղանակ կլինի: «Լավ է՝ գոնե ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը տաք արևային եղանակ է, թե չէ Ռուսաստանից քաղաքական ապաստան էի խնդրելու»,- գրել է նա:
10:11 26.04.2019
«Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերը արդեն անցյալում են և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում այս տարի ցրտահարություն չեղավ։ Բացառություն կազմեց Գորիսի հատվածը, որտեղ վերջին 3-4 օրերին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ։ Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված, քանի որ առաջիկա […]
17:19 23.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ուրախ լուր է հայտնել եղանակի մասին: «Տաք օդային հոսանքների ներթափանցումն արդեն սկսվել է։ Այսօր 16։00-ին երեկվա նույն ժամի հետ համեմատ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում բարձրացել է 4-5 աստիճանով»,- գրել է Սուրենյանը։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2355120507884518
12:06 22.04.2019
Օդի ջերմաստիճանը ապրիլի 24-27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում, այսօրվա հետ համեմատած, ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Օր օրի տաքանալով 2-3 աստիճանով` արդեն ապրիլի […]
12:57 20.04.2019
Սյունիքի մարզում ձյան տեղումներ են դիտվել: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում, Մեղրիում, սակայն վնասներ չեն լինի, քանի որ ձյան տեղումները դիտվել են +2…+3 ջերմաստիճանի պայմաններում»,- մասնավորապես գրել է նա:
09:48 19.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ լեռնային բոլոր մարզերում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտում այսօր երեկոյան ժամերից սկսած և ապրիլի 20-ին ողջ օրվա ընթացքում ձյուն կտեղա։ «Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ապրիլի 20-ին Հայաստանի […]
18:23 17.04.2019
Երեկ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և զգուշացրել, որ սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ: Նա նաև կոչ էր արել սիրահարվել, քանի որ «եղանակը տևական ժամանակով վատանալու է»: Այսօր արդեն խոստացված ամպրոպային ու անձևային եղանակն իրականություն է: Հիշեցնենք, որ ապրիլի 16-20-ը Հայաստանը գտնվելու է ցիկլոնի […]
14:44 16.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել է, որ վաղը ամպրոպ ու անձրև է սպասվում: «Հիշեցնում ենք, որ վաղը, հատկապես առավոտյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ»,- գրել է Սուրենյանը։
16:08 15.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ վաղվանից եղանակը ցրտելու է. «Ով սիրահարվելու է, թող այսօր սիրահարվի, վաղվանից եղանակը տևական ժամանակով վատանում է»,- գրել է Սուրենյանը: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2341946832535219
09:55 15.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ ապրիլի 16-20-ը Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին։ Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20-ը հանարապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ […]
19:14 14.04.2019
«Մի հարամեք մեր գարունը, մաքրեք ամենուր վխտացող աղբը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության խնդրին։ Երեկ «Սանիթեք» ընկերությունը տեղեկացրել էր, որ քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։
11:40 08.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել և հայտնել, որ սպասվում է հրաշալի գարնանային շաբաթ: «Բարի լույս, հայ ժողովուրդ, մեզ սպասվում է տաք, հրաշալի գարնանային շաբաթ հանրապետության ողջ տարածքում»,- գրել է Գագիկ Սուրենյանը: Լուսանկարը` Ներսես Մատինյանի:
10:58 06.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել և հայտնել, որ վաղը արևառատ եղանակ կլինի. «Սիրելի՛ տիկնայք և աղջիկներ, վաղվա ձեզ խոստացած արևառատ և ջերմ օրն ուժի մեջ է»:
18:00 04.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել` բերք ու բարիքի տարի խոստանալով հանրությանը: «Դուք տեսեք` այս տարի ինչ բերք ու բարիքի տարի է լինելու։ Խոսքերս կհիշեք»,- գրել է Սուրենյանը: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2324849630911606 Մեկնաբանություններում օգտատերերը պատասխանել են Սուրենյանի կանխատեսումներին: «Աստված ձայնդ լսի, Սուրենյա՛ն ջան»,- գրել է օգտատերերից մեկը:
12:40 03.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում առաջիկա եղանակի կանխատեսման մասին գրառում է կատարել և հարց ուղղել. «Եթե ապրիլի 7-ին Երևանում ջերմաստիճանը հասնի +18 աստիճանի, գոհ կլինե՞ք»:
11:53 01.04.2019
Վերջին 3 օրերին հանրապետության տարածքում գործող հզոր ցիկլոնի արդյունքում բոլոր մարզերում դիտվել են առատ տեղումներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Տեղումների քանակը մարտի 31-ի դրությամբ հանրապետությունում հիմնականում կազմում է ամսական նորմայի 110-150 տոկոսը։ Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում կազմում է […]
13:06 30.03.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և տեղեկացրել, որ մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։ Օդի ջերմաստիճանը […]
10:42 17.03.2019
Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված, մարտի 17-ի ցերեկը և 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում կտեղա ձյուն, հովտային գոտիներում անձրև: Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ին կնվազի 5-7 աստիճանով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=2297428320320404&set=a.790094277720490&type=3&theater
11:17 11.03.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է օդի ջերմաստիճանի սպասվող բարձրացման մասին: «Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած Սյունիքի հովտային գոտում (Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից բնակավայրեր) ցերեկը կհասնի +20․․․+24, Տավուշի հովտային գոտում (Իջևան, Բերդ, Բագրատաշեն և հարակից բնակավայրեր) +20․․․+22, Արարատյան դաշտում և […]
21:48 10.03.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առաջիկա շաբաթվա եղանակային պատկերի մասին։ «Սկսում ենք ջերմ գարնանային շաբաթ։ Մեզ սպասվում են 5 տաք և արևառատ օրեր»,-ասվում է գրառման մեջ։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2288879741175262
16:18 08.03.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ եղանակը կտաքանա: «Մարտի 9-ից սկսած` ևս մեկ քայլ դեպի գարուն։ Օդի ջերմաստիճանը մարտի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով»,- գրել է նա:
12:47 28.02.2019
Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով ու ջերմությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Առաջիկա գիշերը տեղումները բոլոր մարզերում կդադարեն, իսկ առավոտյան ժամերից երկինքը կսկսի պարզել☀️☀️☀️։ Բարի գալուստ գարուն։ Խաղաղություն և բարօրություն մեր երկրին»։
09:51 26.02.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ փետրվարի 27-28-ին հանրապետության տարածքը գտնվելու է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ «Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի […]