TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Բագրատաշեն անցակետ

Մարուքյանը Բագրատաշենի անցակետում ապահովագրական ընկերությունների հարցով դիմել է վարչապետին ու ՏՄՊՊՀ-ին

15:02 09.01.2018

ՀՀ ԱԺ «Ելք» պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին: Պատգամավորն այդ գրություններով պահանջում է լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված խնդիրը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Հարցը մասնավորապես կայանում է նրանում, որ մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ նախորդ ամսվանից մի ընկերություն ստացել է առավելություն մյուսների նկատմամբ և իր գործունեությունն այժմ իրականացնում է անցակետի տարածքում։ Այսպիսով խախտվել են հավասարության և ազատ տնտեսական մրցակցության սկզբունքները, ինչպես նաև այդ 40 ապահովագրողների իրավունքները։

Վարչապետին ուղղված գրությամբ առաջարկվել է հանձնարարել ՊԵԿ-ի նախագահին՝ սեղմ ժամկետում լուծել Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից արդարացիորեն բարձրացված խնդիրը՝ մաքսակետի տարածքից հանելով «Թոփ-Սփին» ՍՊ ընկերության գրասենյակն ու նրան վարձակալության համար տարածք տրամադրելով այլ ապահովագրական ընկերությունների հետ հավասար պայմաններով և միևնույն վայրում։

ՏՄՊՊՀ նախագահին իմ կողմից առաջարկվել է իրականացնել հանձնաժողովին օրենքով վերապահված լիազորությունները՝ հարուցել վարչական վարույթ, իրականացնել ուսումնասիրություն՝ Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից բարձրացված խնդրին արդարացի լուծում տալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 8-ին, Բագրատաշենի մաքսակետի մուտքի մոտ հավաքվել էին ավտոմեքենաների ապահովագրություն կատարող ընկերությունների մի քանի տասնյակ աշխատողներ:

Նրանք դժգոհել են, որ հունվարի 1-ից Բագրատաշենի մաքսակետի տարածքում ավտոմեքենաների ապահովագրություն է կատարում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, իսկ մաքսակետի հարակից տարածքում 7 տարի գործող ապահովագրական 6 ընկերությունների շուրջ 70 աշխատողներն անհավասար մրցակցության պատճառով անգործ են մնացել:

̰
BACK_TO_TOP