12:04 06.07.2018
«Բոլորս համաձա՞յն ենք, որ մեր հետագա որոշումները հիմնված լինեն բացառապես փաստերի վրա։ Համաձա՞յն ենք», – Ջերմուկում Ամուլսարի հանքավայրի շահագործման շահագրգիռ կողմերի հետ քննարկման ընթացքում մասնակիցներին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այո՛», – հնչեց դահլիճից։ Բայց բնակիչներից մեկը կրկին պնդեց, որ այդ ուսումնասիրությունները կատարել է միայն հանքավայրը շահագործող կազմակերպությունը, ինչն ընդունելի չէ։ Վարչապետ Փաշինյանը նշեց, որ դա […]
12:02 06.07.2018
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ում լուսանկար է ներբեռնել, որին կից հետևյալ գրառումն է կատարել. «Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վարչապետին են ներկայացնում Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Ապա վարչապետն ուղղաթիռից դիտարկեց Ամուլսարն ու շրջակա միջավայրը՝ կրկին համադրելով կողմերի ներկայացրած փաստարկներն ու մտահոգությունները»:
11:50 06.07.2018
Ջերմուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի հանքի շահագործման խնդրի շահագրգիռ կողմերի հետ՝ հանքի շահագործման կամ շահագործման դադարեցման հարցը քննարկելու համար։ Ջերմուկի բնակիչներից մեկը վարչապետին ուղղված խոսքում նշեց, որ իրենց տեղեկություններով, հանքի շահագործման հետ կապված լիցենզիաներում կարող են կեղծիքներ լինել, ինչի վերաբերյալ կոչ արեց ստուգումներ իրականացնել, ինչի արդյունքում հարցը ամբողջությամբ կարող է լուծում ստանալ։ Բնակիչը […]
11:47 06.07.2018
Ջերմուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրների քննարկման ընթացքում հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչներից մեկը նշեց, որ եթե չկա հանքում ստուգումների իրականացման հստացեված մեթոդաբանություն, ապա հետագա արդյունքը չի կարող ընդունելի լինել։ Թեև ընկերության ներկայացուցիչը միացավ Փաշինյանի առաջարկին՝ ստեղծել եռակողմ մեխանիզմ ուսումնասիրություններ անելու համար, սակայն պնդեց, որ ուսումնասիրությունները սկսելու առաջ անհրաժեշտ է մշակել մեթոդաբանություն։ […]
11:23 06.07.2018
Ամուլսարում հանքի շահագործման կամ չշահագործման հարցով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում հակասության երկու կողմերի՝ հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչների (մի կողմից) և Ջերմուկ համայնքի բնակիչների ու այլ ցուցարարների հետ (մյուս կողմից)։ Փաշինյանի խոսքով՝ արդեն իսկ ձևավորվել է երկու հիմնարար հարց, որոնց պատասխանը գտնելու դեպքում հնարավոր կլինի որոշում կայացնել. Արդյո՞ք հանքի շահագործումը աղտոտում է ջրահավաք […]
10:54 06.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու համար: Փաշինյանն Ամուլսարի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին, ովքեր արդեն երկու շաբաթ է՝ ճանապարհ են փակել, առաջարկեց հանդիպել բոլոր կողմերի հետ միասին, քննարկել այս հարցը: Գնդեվազ համայնքում վարչապետին են սպասում «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները: Նրանք նշում են, որ հանքի շահագործումը որևէ վտանգ չի ներկայացնում, […]
09:46 05.07.2018
Հուլիսի 5-ի առավոտյան մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ, նախատեսված են մի շարք հանդիպումներ: Սա վարչապետի պաշտոնում Փաշինյանի առաջին այցն է Սյունիքի մարզ: Վարչապետի առաջին կանգառը Սիսիանում է, որտեղ նա հանդիպել է բնակիչների հետ։ Այժմ Փաշինյանը պատասխանում է նրանց հուզող հարցերին: Նմանատիպ հանդիպում վարչապետը կունենա նաև Գորիսում: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը […]
21:33 04.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի խնդրին անձամբ տեղում կծանոթանա: Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նա, մասնավորապես, գրել է . «Վաղը մեկնում եմ Սյունիք։ Քաղաքացիների հետ հանդիպումներ եմ ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։Նաեւ՝ դահլիճային հանդիպում Քաջարանում։ Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու»։
20:40 03.07.2018
Ինչպես հայտնի է, «Լիդիան Արմենիա» ընկերությունն այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ ընկերությունը նամակ է հղել ՀՀ Բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ վարչապետին, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և Տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի ապօրինի շրջափակման հետևանքով «Լիդիան»-ի աշխատակազմն ի վիճակի չէ […]
15:50 03.07.2018
Հուլիսի 1-ին՝ ժամը 11:45-ին, 24-ամյա Էդմոնդ Ա.-ն ոստիկանության Ջերմուկի բաժին հաղորդում է տվել, որ հունիսի 30-ին՝ երեկոյան ժամը 9:30-ին, «Ամուլսար»-ում հանքարդյունաբերական աշխատանքները դադարեցնելու նպատակով կազմակերպված ակցիայի շրջանակներում իրենց կողմից դեպի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ «28 տեղամաս» տանող դաշտամիջյան ճանապարհի փակած հատվածում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախագծի տնօրենը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով փորձել է իրեն վրաերթի ենթարկելու միջոցով մուտք […]
15:25 03.07.2018
«Լիդիան Արմենիա»-ն ընկերությունը հայտարաություն է տարածել, որում գրված է, որ այս պահին ընկերությունը պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար: «Այսօր՝ հուլիսի 3-ին, «Լիդիան Արմենիա» ընկերությունը նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ վարչապետին, արտակարգ իրավիճակների, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի […]
12:22 03.07.2018
«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը և իրավական խորհրդատու Արմեն Մելքումյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ: Նրանք անդրադարձել են այս օրերին իրականացվող ակցիաներին: «Խախտվել է ընկերության ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունքը, 1500 աշխատող չի կարողանում իրականացնել պայմանագրով սահմանված պարտավորությունները: Ոստիկանությունը բավարար գործունեություն չի իրականացնում, և ընկերությունն ամեն օր ֆինանսական մեծ վնաս է […]
14:20 01.07.2018
Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնապահպանները Երևանից երթով հասել են Արենի գյուղ և այնտեղ ստորագրահավաք են անցկացնում՝ ի պաշտպանություն Ամուլսարի: News.am-ի հաղորդմամբ՝ բնապահպանները նաև թռուցիկներ են բաժանել բնակիչներին: Բնապահպանները ավտոերթը կշարունակեն դեպի Ջերմուկ, որտեղ ակտիվիստներն արդեն 9-րդ օրն է՝ փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Բնապահպաններին այլ ակտիվիստներ կմիանան Եղեգնաձորից: […]
19:19 29.06.2018
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ընկերության աշխատանքներն արդեն 8-րդ օրն է դադարեցվել են «ապօրինի և հրահրված գործողությունների հետևանքով»: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որի աշխատանքները ապօրինի և հրահրված գործողությունների հետևանքով արդեն 8-րդ օրն է դադարեցվել են, հայտնում է, որ հունիսի 29-ին, մոտավորապես 12։00-ից Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները, «Լիդիան Արմենիա» ընկերության որոշ աշխատակիցների […]
18:22 29.06.2018
Ամուլսարի հանքի տարածքում և Ջերմուկում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այնտեղ գտնվող ակտիվիստներից Վազգեն Գալստյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանքի աշխատողները միջպետական ճանապարհները բացել են, իսկ դեպի հանք բարձրացող ճանապարհները շարունակում են փակ մնալ: Ակտիվիստը ավելի վաղ գրել էր, որ Ամուլսարի հանքի աշխատակիցներին ղեկավարությունը կեսօրից հետո զանգել և աշխատակիցներին կանչել է […]
17:44 29.06.2018
Հայտնի ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը հանդիպել է ՀՀ բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանի հետ: Սերժ Թանկյանը լուսանկար է տեղադրել սոցիալական ցանցերում և տեղեկացրել, որ միասին քննարկել են մի շարք ծրագրեր: «Հիանալի էր հանդիպել բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանի հետ: Մենք քննարկում ենք ունեցել շրջակա միջավայրի վերաբերյալ բազմաթիվ նախագծերի, ինչպես նաև Ամուլսարի և հանքերի վերաբերյալ: Թույլ տվեք միայն մի […]
14:11 29.06.2018
Ամուլսարի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները փակել էին միջպետական ճանապարհը: Այնտեղ գտնվող ակտիվիստներից Վազգեն Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանքի աշխատողները փակել են դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը։ «Փաստացի, հանքի աշխատողները փակել են միայն դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը։ Ջերմուկի բնակիչներից մի քանի հոգի իջել էին նկարահանելու դեպքերը և այս պահին […]
11:45 29.06.2018
Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է դատի տալ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանին` հանցագործություն կատարելու և վնաս պատճառելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «ԷկոԼուր»-ը: Այս մասին ջերմուկցի ակտիվիստին նամակով իրազեկել է «Լիդիան Արմենիա»-ի իրավախորհրդատու կազմակերպության ղեկավար Ա. Մելքումյանը: «Տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ից մինչեւ մայիսի 23-ը, հունիսի 4-ից մինչև […]
21:37 28.06.2018
Ամուլսարի հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է: Այս մասին հունիսի 28-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը: «Ինչպես գիտեք, բնապահպանության և ընդերքի տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանին հանձնարարվել է հնարավորինս սեղմ ժամկետներում ձևավորել Ամուլսարի հարցով զբաղվող աշխատանքային խումբ, ներգրավել նաև քաղհասարակության ներկայացուցիչներին, ՀԿ-ներին, որպեսզի Ամուլսարի հարցով խումբը սկսի գործել»,- ասել է նա: […]
14:45 28.06.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը լքել է Հանրապետական կուսակցությանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, արդեն երկար ժամանակ է, ինչ Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը։ Ես՝ որպես Վայոց ձորի մարզից ընտրված պատգամավոր, անհանգստանալով ստեղծված իրավիճակից, մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել ճանապարհը փակած քաղաքացիների […]
19:20 26.06.2018
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները պատասխանել են անհնազանդության գործողություններ դադարեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կոչին: «Հարգելի պրն. Փաշինյան, թավշյա հեղափոխության օրերի ընթացքում մենք՝ ՀՀ հազարավոր քաղաքացիների նման, կանգնած ենք եղել ձեր կողքին, ջանք ու եռանդ չենք խնայել Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմանը նպաստելու համար: Մեզ ոգևորել էին վարչապետ ընտրվելուց հետո Ձեր արած […]
23:41 25.06.2018
Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով դադարեցնել անհնազանդության գործողությունները։ «Հաշվի առնելով Ամուլսարում ստեղծված իրավիճակը և դրա լուծման գործընթացում քաղաքացիական հասարակության լայնամասշտաբ ներգրավվածություն ապահովելու խնդիրը՝ սեղմ ժամկետներում ձևավորվելու է աշխատանքային խումբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի […]
22:45 23.06.2018
Երբ մենք այցելեցինք Ամուլսարի հանքի տեղանք, պարզեցինք, որ հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունն արդեն ընդունում էր թթվային դրենաժի հնարավորությունը, ինչը վտանգավոր ռիսկեր է պարունակում: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործման հետևանքով տարածաշրջանի ջրերի աղտոտման խնդիրների վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ իրականացրած չորս գիտնականներից Էնն Մաեստը: Այս մասին հայտնում […]
11:56 23.06.2018
Երեկվանից Ջերմուկի, Գնդեվազի ու Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հարակից ճանապարհները և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պայքարում են Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծի դեմ: Ակտիվիստներից Նարեկ Միրզոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Ամուլսարի հանքավայրում աշխատանքներ իրականացնողները ավտոբուսներով հեռանում այդտեղից: Թե ինչու են նրանք լքում հանքավայրը, […]
14:38 22.06.2018
Մեկ ամսվա մեջ արդեն երրորդ անգամ ջերմուկցիներն այսօր առավոտյան փակել են դեպի Ամուլսար գնացող ճանապարհը: Այս մասին հաղորդում է Armradio-ն: Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը նշել է իրենց պահանջը. «Առավոտյան վեցին փակել էինք դեպի Ամուլսար գնացող բոլոր ճանապարհները: Այն սար է, հանքավայր չի դեռևս: Մենք երկու անգամ գնացել ու հանդիպել ենք կառավարության հետ: Հասկանում ենք, որ […]
11:53 20.06.2018
Միջազգային հայտնի չորս գիտնական-փորձագետներ ԱՄՆ-ոմ բնակվող հայազգի Հարութ Բրոնոզյանի պատվերով` անցած տարվա հուլիսից ուսումնասիրում են «Լիդիան ինթերնեշընըլ» ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթերը: Ուսումնասիրությունների արդյունքում նրանք գնահատականներ ու եզրակացություններ են ներկայացրել: «Տարածքը գտնվում է համապետական նշանակություն ունեցող զգայուն տարածաշրջանում, որը Հայաստանի տարածքի մի զգալի մասին ապահովում է խմելու և ոռոգման ջրով: Նախատեսված հանքարդյունաբերության մոտեցումները […]
10:49 18.06.2018
Oրերս Ջերմուկ համայնքի բնակիչներից մեկը նկարահանել եւ հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես է պղտորվել Արփա գետի ջուրը: Ըստ համայնքի բնակիչների՝ գետը պղտորվել էր Ամուլսարի ոսկու հանքի շինաշխատանքների վայրից եկած կավաջրի պատճառով, հաղորդում է Econews.am-ը: Արփա գետի ջրում առկա պղտորիչների հետեւանքով վնաս է կրել տարածքում գործող ձկնաբուծարաններից մեկը: «Lydian Armenia» ընկերությունն արձագանքել էր […]
13:53 08.06.2018
Tert.am-ը ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը հարցեր էր ուղղել Հայաստանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Հարցերից մեկը վերաբերում էր Ամուլսարի հանքարդունաբերական խնդրին: Ինչպե՞ս է նախագահը պատկերացնում Հայաստանում բնապահպանական խնդիրների լուծումը և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ամուլսարի ուղղությամբ հարցին, նախագահը պատասխանել է. «Վարչապետը հանձնարարական է տվել՝ նախաձեռնել ստուգումներ բոլոր մետաղական հանքերում: Ակտիվիստներն առաջարկում են տրամադրել իրենց կողմից կատարված […]
10:18 08.06.2018
Մի քանի շաբաթ առաջ մի խումբ բնապահպաններ բաց նամակով դիմել էին Հանրապետության նախագահին՝ արձագանքելու Ամուլսարի հանքարդյունաբերական խնդրին: Նախագահը հանդիպել էր նրանց նախագահական նստավայրի մոտ և նույնիսկ միացել նրանց շուրջպարին: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, թե ինչ գործողություններ են հետևել այս իրադարձություններին, ինչպես է նախագահը պատկերացնում Հայաստանում բնապահպանական խնդիրների լուծումը: […]
09:44 07.06.2018
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) ամենամեծ բիզնես կազմակերպությունն է տարբեր ոլորտներից ավելի քան 120 անդամ ընկերություներով: ՀԱԱՊ-ը գործում է 2000 թվականից՝ որպես անկախ և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն: ՀԱԱՊ-ը պատիվ ունի աշխատել ԱՄՆ դեսպանության հետ, որը նույնպես հանդիսանում է վերջինիս տնօրենների խորհրդի անդամ: Լոբբիստական գործունեության միջոցով ՀԱԱՊ-ը տարբեր ոլորտներում ներկայացնում և պաշտպանում է իր անդամ կազմակերպությունների շահերը […]