TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Ամուլսար

Ո՞վ և ինչու է դատի տալիս «Լիդիան Արմենիա» ընկերությանը

12:38 31.07.2018

Ինչպես հայտնում է «Առավոտ» օրաթերթը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ՝ զրպարտության և գործարար համբավի վերականգնման հիմքով: «Առավոտը» հիշեցրել է, որ մի քանի օր առաջ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեսանյութ էր տարածել, որում, նշվում էր, թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակիցը սնունդ է մատակարարում Ամուլսարի հանքի շահագործման […]

̰
Փրկարարներին հաջողվել է մարել Ամուլսարում բռնկված հրդեհը

21:28 30.07.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր` 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք: Ժամը […]

̰
Փրկարարները մեկուսացրել են Ամուլսարում բռնկված հրդեհը

20:43 30.07.2018

Հուլիսի 30-ին, ժամը 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք: Ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, […]

̰
Հրդեհ Ամուլսարում. անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ. «Լիդիան Արմենիա»

18:30 30.07.2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և կրակն արագությամբ մոտենում է Ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին: «Լիդիան Արմենիա» ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը […]

̰
Ամուլսարում հրդեհի պատճառները հայտնի չեն, այրվում է 5 հա խոտածածկ տարածք. ԱԻՆ

18:12 30.07.2018

Բնապահպանները քիչ առաջ ահազանգեցին Ամուլսարի տարածքում հրդեհի բռնկման մասին: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ Սարավանի ու Գնդեվազի միջև ընկած հատվածում խոտածածկ տարածք է այրվում՝ ընդհանուր առմամբ 5 հեկտար՝ այս պահի դրությամբ: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից նշեցին, որ հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, հրդեհը մեկուսացված չէ: Բնապահպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ […]

̰
Հրդեհ Ամուլսարում. բնապահպաններն ահազանգում են

16:44 30.07.2018

Բնապահպաններն ահազանգում են, որ Ամուլսարի տարածքում հրդեհ է բռնկվել: Բնապահպան Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել այդտեղից: Նա հայտնել է, որ ԱԻՆ-ից իրենց պատասխանել են՝ հրդեհի մասին տեղյակ են, զբաղվում են խնդրով: Խաչատրյանը տեղեկացրել է, որ Սարավանի ու Գնդեվազի արանքում է, սարը վառվում է, մասշտաբների մասին տեղեկություններ դեռ չկան, բայց ծուխը գնալով ավելանում […]

̰
Ամուլսարի հանքի շահագործման հարցի անաչառ և օրինական լուծման ապահովման երաշխավորը ՀՀ կառավարությունն է. Տիգրան Ավինյան

15:11 27.07.2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել  «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից երեկ՝ հուլիսի 26-ին տարածած հաղորդագրության և տեսանյութի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը սերտորեն փոխկապակցված է մի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի և վստահելի գործընկերոջ միջազգային համբավի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական պոտենցիալ ռիսկերի հետ, որոնք անաչառ գնահատման կարիք ունեն։ […]

̰
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մեքենայով սնունդ է մատակարարվում Ամուլսարի ցուցարարներին. «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

20:12 26.07.2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացված տեսանյութի հիման վրա պահանջում է բացահայտել Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի դեմ պայքարի հեղինակներին և բացել Ամուլսարի ճանապարհները: Ինչպես հաղորդում է b4b.am կայքը, «Լիդիան Արմենիա»-ի տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշված է. «Լիդիան Արմենիա» ընկերությունը բազմիցս տեղեկացրել է, որ Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների անօրինական փակողները ֆինանսավորվում են տարբեր շահագրգիռ մարդկանց կողմից, և ունի հիմնավոր […]

̰
Բնապահպանության նախարարը խոսել է Սևանա լճի ազոտ-ֆոսֆորի ցուցանիշերի և Ամուլսարի մասին

11:50 26.07.2018

Սևանա լճի «մամռակալման» պատճառներն ու հետևանքները պարզելու համար ուսումնասիրություններ է կատարել ոչ միայն Առողջապահության, այլև Բնապահպանության նախարարությունը: Հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությամբ պարզել են՝ ազոտ-ֆոսֆորի հետ կապված ցուցանիշերը նորմայի մեջ են, բայց մի քանի գործոն կա, որ գումարվել է: «Եթե նկատել եք՝ սա ոչ միայն Սևանա լճին […]

̰
Ամուլսարում պայթեցումների փոշին հասնում է Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ․ ՀԲՃ

10:45 23.07.2018

Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի իր էջում գրել է. «Դիտենք Ամուլսարում արված պայթեցումների պատկերները, որ պարզ լինի, թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ եւ Գնդեվազ։ Եվ սա դեռ ընդամենը շինարարական աշխատանքներն էին։ Եթե թույլ տայինք բուն հանքի պայթեցումները՝ տեսարաններն ու հետեւանքները շատ ավելի սարսափելի կլինեին։ Այս տեսանյութերը բարի մարդիկ տրամադրել էին Ամուլսարի պաշտպաններից Շիրակ Բունիաթյանին»:

̰
Հարուցվել է քրգործ «Լիդիան Արմենիա»-ի կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ

18:35 20.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացուց հաղորդում է ստացվել՝ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ: Պարզվել է, […]

̰
Ամուլսարի հանք տանող ճանապարների փակ լինելը բնապահպանական խնդիրներ է առաջացնում. «Լիդիան Արմենիա»

16:03 20.07.2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին, որով մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ: Ընկերությունը հունիսի 22-ից մինչ […]

̰
Եթե չունենք դե յուրե հիմնավորում, Ամուլսարում որևէ գործողություն չենք կարող իրականացնել․ Փաշինյան

23:35 15.07.2018

Ամուլսարի հանքի շահագործման հարցով Բնապահպանական տեսչությունը ստուգումներ է իրականացնում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի այն դիտարկմանը, որ եթե Փաշինյանն ընդդիմադիր լիներ, Ամուլսարի հանքը չէր շահագործվի: «Եթե Ամուլսարի գործընթացը սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, ես, միանշանակ, դեմ կարտահայտվեի: Ես թույլ չէի տա, որ այդ ծրագիրը սկսվեր ոչ […]

̰
«Լիդիան Արմենիա»-ին սպառնալու համար ակտիվիստները բերման են ենթարկվել ԱԱԾ

13:33 11.07.2018

Ազգային անվտանգության ծառայությունում  հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին: Ըստ ԱԱԾ-ի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և […]

̰
Բնապահպանները մտահոգված են Կեչուտի ջրամբարում ջրի պաշարի խնդրով

12:52 11.07.2018

Բնապահպաններին շարունակում է անհանգստացնել Կեչուտի ջրամբարի ջրային պաշարի ու որակի պահպանման խնդիրը:  Այսօր նրանք մի տեսանյութ են հրապարակել, որում երևում են ջրամբարից կատարվող ջրանջատումների ծավալները: Ներկայացնում ենք տեսանյութն ու կատարված գրառումը. «Կեչուտի ջրամբար. ի՞նչ է սպասվում Հայաստանի ջրային պաշարներին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում: Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ»: https://www.facebook.com/econews.am/videos/1580979905344030/

̰
Հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարային չէ. Էրիկ Գրիգորյանը՝ Ամուլսարի մասին

14:33 10.07.2018

Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է սկսել Ամուլսարում։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ «Ստուգումները լինելու են թե՛ բնապահպանական մասով, թե՛ փաստաթղթերի առումով։ Նախնական 10 աշխատանքային օր է նախատեսված ստուգումների համար»,- ասաց նախարարը և հավելեց, որ դեմ է Հայաստանում հանքարդյունաբերության նման ծավալներին. «Հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը Հայաստանի համար […]

̰
Ամուլսարում ակտիվիստները ճամփան կբացեն, երբ պաշտոնապես հայտարարվի հանքի շահագործումը դադարեցնելու մասին

14:19 10.07.2018

Ամուլսարի հանքում բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն արդեն 3 օր է, ինչ ստուգումներ է իրականացնում: ShantNews.am-ը քիչ առաջ խոսեց ակտիվիստ Վազգեն Գալստյանի հետ, որն Ամուլսարի հանքի տարածքում բողոքի ակցիաներ իրականացնողներից մեկն է: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ երեկվանից հանքից մի քանի տրակտորներ են հանվել, տեղյակ են, որ ներսում ստուգումներ են իրականացվում: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=664126803937217&id=100010197097701 «Տեխնիկան տանում […]

̰
Ակտիվիստները հակադարձում են «Լիդիան ինթերնեյշնլ»-ի զգուշացումներին

20:12 09.07.2018

SHANTNEWS.am-ն օրեր առաջ  հայտնել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ներկայացուցիչների այն պնդման մասին, որ ծրագրի ձախողումը կարող է մեծ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար միջազգային հարթակում: «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը և իրավական խորհրդատու Արմեն Մելքումյանը լրագրողներին ասել էին, որ  կան միջկառավարական երեք համաձայնագրեր, որոնցով Հայաստանն ստանձնել է ներդրումների պաշտպանության պարտականություն: Ներդրումը կազմում է 400 մլն […]

̰
«Լիդիանի» նյարդերը տեղի են տալիս. Ամուլսարի հանքի դեմ պայքարը շարունակվելու է

13:42 09.07.2018

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներ Գեղամ Օհանյանը, Սոնա Ռուշանյանը և Մերի Սերոբյանն այսօր անդրադարձել են Ամուլսարի խնդրի իրավական և տնտեսական կողմերին: Բանախոսները պնդում են, որ «Լիդիանի» նյարդերը տեղի են տալիս: «Մեր պայքարը Լիդիանի դեմ չէ, այլ հանքի կասեցման»,- ասել է Գեղամ Օհանյանը: «Թե՛ տարբեր ՀԿ-ների, թե՛ տարածքի բնակիցչները, ովքեր պայքարում են հանքի դադարեցման համար, օրինական […]

̰
Բնության ու մարդկանց հիմնարար իրավունքների համար պայքարողները միշտ գործել են առանց բռնության կոչերի. ՀԲՃ

13:03 07.07.2018

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Ամուլսարի փրկության համար պայքարը սկսվել է դեռ 2010 թվականից և միշտ ունեցել է խաղաղ բնույթ։ Բնության ու մարդկանց հիմնարար իրավունքների համար պայքարողները միշտ գործել են առանց բռնության կոչերի։ Վերջին օրերին հնչեցվող որոշ կոչեր և դրանք անողները ոչ մի առնչություն չունեն այս պայքարի […]

̰
Թանկյանը տպավորված է կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության գործողություններից

23:14 06.07.2018

Սերժ Թանկյանը տպավորված է վերջին գործողություններից, որոնք արվում են կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: «Շատ ոգևորված և ուրախ եմ, որ նոր կառավարությունը այս թափով, եռանդով, հավասարակշռությամբ շարունակում է աշխատել: Ես այստեղ եմ իրենց կողքին կանգնելու և նեցուկ լինելու համար»,- Aravot.am-ի հարցին պատասխանելիս ասել է աշխարհահռչակ ռոք-երաժիշտը: Կայքի թղթակիցը հետաքրքրվել է նաև Ամուլսարի վերաբերյալ վերջին օրերի զարգացումների […]

̰
Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտից պետք է ձերբազատվել․ Սերժ Թանկյան

22:35 06.07.2018

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտից պետք է ձերբազատվել, քանի որ այն վնասում է բնությանն ու ամբողջ երկրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին և առհասարակ հանքարդյունաբերության ոլորտին: Թանկյանն ասաց, որ հանքարդյունաբերությունը բնապահպանական տեսանկյունից երկրի համար վտանգավոր է: «Հանքարդյունաբերությունը, որպես բիզնես, արդեն հին ձև […]

̰
Մենք պետք է փաստեր ունենանք, անկախ նրանից՝ ինչ դիրքորոշում ունենք Ամուլսարի հարցի վերաբերյալ. Փաշինյան

16:05 06.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արենիում ամփոփեց ու լրագրողներին ներկայացրեց Ամուլսարի հանքի հարցով Ջերմուկում իր ունեցած հանդիպումների արդյունքները։ Վարչապետը նշեց, որ կողմ չէ այդ հարցում առանց խորապես փաստարկված հիմնավորումների որոշումներ ընդունելուն ։ «Ցավում եմ, որ այդպիսի դիրքորոշումներ ունեն, և ես հույս ունեմ, որ համագործակցության դաշտ կլինի։ Փաստահավաք խումբն անպայման կստեղծվի։ Մենք պետք է փաստեր ունենանք, անկախ նրանից, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին

14:59 06.07.2018

Աշխատանքային այցով Վայոց ձորում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի ու «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետևել է Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այնուհետև Կեչուտ համայնքում հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցն ունի […]

̰
Այստեղ հնարավոր է խնդիր է դրված պետությանը ներքաշել դատական գործընթացի մեջ․ Փաշինյանը՝ Ամուլսարի հանքի շուրջ իրավիճակի մասին

14:03 06.07.2018

Եթե կողմերը պատրաստ չեն փոխզիջումների գնալ, եթե նրանք պատրաստ չեն իրենց հակասությունները մի կողմ դնել պետությանը սեփական փորձաքննությունը իրականացնելու համար, ապա կարելի է վերադառնալ այն վարկածին, որ այստեղ խնդիր է դրվել պետությանը ներքաշել դատական գործընթացի մեջ ու հասնել այլ արդյունքների, գուցե նաև այն պատճառով, որ բնականոն ճանապարհներով հնարավոր չէ այդ արդյունքներին հասնել։ Այս մասին Ջերմուկում […]

̰
Առաջարկում եմ՝ ԱԱԾ-ն ստուգի մեր թույլտվությունները․ Ամուլսարի հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչ

13:29 06.07.2018

Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման բացասական ազդեցության շուրջ վարչապետի մասնակցությամբ քննարկումների ընթացքում, այն բանից հետո, երբ վարչապետը կասկած հայտնեց, թե այս ամբողջ գործընթացը հրահրվել է պետությանը դատական գործընթացի մեջ ներքաշելու համար, շահագործող ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք պատրաստ են փորձաքննությունների իրականացմանը։ Մինչ այդ ընկերությունից պնդում էին, որ իրենք պատրաստ չեն դադարեցնել հանքի շահագործման աշխատանքները մինչև փորձաքննության […]

̰
«Լիդիանը» հրաժարվեց դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը պետական փորձաքննության համար

13:17 06.07.2018

Ջերմուկում Ամուլսարի խնդրի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փաստահավաք աշխատանք ու փորձաքննություն իրականացնելու համար իրենց ժամանակ է անհրաժեշտ։ Համայնքի ներկայացուցիչները պնդում էին, որ այդ ընթացքում հանքի շահագործումը դադարեցվի, մինչդեռ շահագործող «Լիդիան» ընկերության ներկայացուցիչները պնդեցին, որ չեն կարող կանգնեցնել աշխատանքն այդ ընթացքում։ Համաձայնելով, որ փորձաքննության աշխատանքը կարող է երկար տևել ու ֆինանսապես վնասել ընկերությանը, […]

̰
Բոլորը համաձայն են փաստերը հավաքելուն, բայց ո՛չ համայնքն է թույլ տալիս, ո՛չ Ամուլսարի հանքը շահագործողը․ Փաշինյան

12:54 06.07.2018

Ամուլսարի հանքավայրի շահագործման, դրա վնասակարության հետ կապված առանձին փորձաքննություններ ու եզրակացություններ ունեն շահագործող ընկերությունն ու համայնքի ներկայացուցիչները, սակայն պետք է պետությունն էլ ունենա սեփական փորձաքննություն։ Այս մասին Ջերմուկում շահագրգիռ կողմերի հետ քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկումից հետո Փաշինյանը եկավ եզրակացության, որ և՛ շահագործող ընկերությունը, և՛ համայնքի ներկայացուցիչները համաձայն են, որ պետք է […]

̰
Ցուցարարները պնդում են՝ Ամուլսարի հանքի շահագործումը դադարեցնել, մինչև փորձաքննություն արվի, հանքարդյունաբերողը համաձայն չէ

12:36 06.07.2018

Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով Ջերմուկում անցկացվող քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շահագրգիռ ու հակընդդեմ կողմերին՝ հանքարդյունաբերող ընկերությանն ու համայնքի բնակիչներին, հայտնեց, որ պետությունն առայժմ չունի փորձաքննության արդյունքներ, որով կհիմնավորվի, թե արդյոք հանքի շահագործումը վնասում է Ջերմուկի ջրահավաք ավազանին։ Փաշինյանը հարցրեց՝ կողմերը պատրա՞ստ են ժամանակ տրամադրել այդ փորձաքննությունն իրականացնելու համար։ Համայնքի բնակիչներից մեկը թեմայից որոշակիորեն […]

̰
Բերել եք նոր տնօրեն, որ մասնագիտացած է պետություններին դատի տալու մեջ, ճի՞շտ է․ Փաշինյանը՝ Ամուլսանի հանքը շահագործող ընկերությանը

12:31 06.07.2018

Ամուլսարի շահագործման վերաբերյալ պետության կողմից փորձաքննություն ու եզրակացություն ունենալու համար ժամանակ է անհրաժեշտ։ Աշխատանքային այցով Ջերմուկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերին արձագանքելով՝ համայնքի ներկայացուցիչներն ասացին, որ պատրաստ են ժամանակ տալ, բայց հանքի շահագործումն այդ ընթացքում պետք է դադարեցվի։ Իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչը պնդեց, որ չեն կարող դադարեցնել, քանի որ դա վատ ազդակ կլինի […]

̰
BACK_TO_TOP