19:56 09.10.2018
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ամփոփել է իր պաշտոնավարման տարիները: «Ես մտահոգված եմ Ամուլսարի իրավիճակով: Սա եզակի ամերիկյան ներդրում է Հայաստանում, և ես այստեղ գտնվելու ընթացքում մշտապես հետևել եմ իրադարձություններին: Ներկաները բոլորը գիտեն վիճակագրությունը ՝ շուրջ կես միլիարդ դոլարի ներդրումը: Արդեն իսկ տնտեսական օգուտներ կան շրջապատող համայնքներում: Այդ հանքավայրում աշխատանքներն արդեն 4 ամիս է՝ գրեթե […]
12:12 01.10.2018
Արդեն հարյուր օր է, ինչ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհին բողոքի ակցիա են իրականացնում հարակից գյուղերի բնակիչները, բնապահպաններն ու ակտիվիստները: Վերջիններս այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են իրենց գորոծողությունները: Բողոքի գործողության նախաձեռնողներից մեկի՝ Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանի խոսքով՝ Ամուլսարում հանքարդյունաբերական գործունեության ամեն օրը բնապահպանական մեծ վտանգ է ներկայացնում: Ակտիվիստները շեշտել են, որ պայքարը կշարունակեն մինչև հանքարդյունաբերող […]
16:17 30.09.2018
Եթե հիմնավորվի, որ Ամուլսարի հանքը սպառնալիք չի ներկայացնում Սևանի ու Ջերմուկի ջրային համակարգերի համար, ապա այն կշահագործվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փարիզում հանդիպել եմ «Լիդիան»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ: Եթե կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումն սպառնալիք չի ստեղծում Սևանի և Ջերմուկի ջրային համակարգերի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որ այդ […]
18:20 19.09.2018
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում «պարզաբանում` թյուր տեղեկատվությունից խուսափելու համար» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է. «Բնապահպանության նախարարությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հարցի վերաբերյալ դիմել է և շարունակում է դիմել մի շարք միջազգային խորհրդատվական կազմակերպությունների, այդ թվում ` Միավորված […]
13:31 15.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում էր, վերադարձել է և մասնակցել Երևանում բժշկական կենտրոնի բացման արարողության: SHANTNEWS.am-ը վարչապետից հետաքրքրվեց` արդյո՞ք Ֆրանսիայում «Վեոլիա ջրի» հետ կապված հարցեր քննարկել են: Հիշեցնենք, մամուլում տեղեկություններ կային, որ այս այցի նպատակը հենց այդ հարցով քննարկումների անցկացումն է: «Եթե նկատի ունեք նախագահ Մակրոնի հետ, չենք քննարկել: «Վեոլիա ջրի» […]
09:03 15.09.2018
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները: Վարչապետ Փաշինյանն այս համատեքստում ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության […]
11:42 14.09.2018
Ներդրումների ներգրավումը ցանկացած կառավարության առաջնային խնդիրն է։ Այս մասին նշում է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, որը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ներքին և օտարերկրյա ներդրումների հետ կապված մի շարք գործոնների: «Այսօրվա մեր կառավարությունը բացառություն չի և ջանքեր է գործադրում համոզելու պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը» Հայաստանը վերածել է ներդրումային «դրախտի»։ Որքանո՞վ […]
19:43 12.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Արծարծվել են համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին […]
10:56 10.09.2018
Տավուշում իր ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախօրեին Ռուսաստանում հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում Ռուբեն Վարդանյանի հետ տեղի ունեցած երկխոսությանը, որի ժամանակ ռուսաստանցի բարերարը կոշտ տոնայնությամբ պնդել էր, որ վարչապետը ոչ թե կոչեր, այլ թվեր հնչեցնի։ Այն հարցին, թե կա՞ վստահության մթնոլորտ արտերկրում գործող հայ գործարարների շրջանում, Փաշինյանը պատասխանեց, որ նման մթնոլորտ ձևավորվում է […]
15:43 07.09.2018
Ամուլսարի խնդիրն ուսումնասիրելու համար Հայաստան կժամանեն միջազգային հեղինակավոր ընկերության փորձագետներ: Այս մասին հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: «Այս ուսումնասիրությունը մենք ենք պատվիրել, մեր միջոցներով: Մենք ակնկալում ենք, որ կստանանք պատասխաններ, որովհետև այս պահին առկա պատասխանները տվել է Ամուլսարը շահագործող կազմակերպությունը՝ իր հետազոտությունների արդյունքում»,- ասել է նախարարը: Նախարարը հայտնել է, որ շրջակա միջավայրի վրա Ամուլսարի ծրագրի […]
13:06 06.09.2018
Մինչ կառավարության շենքում ընթանում էր գործադիրի նիստը, դրսում բողոքի ակցիա էին իրականացնում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները: Հիշեցնենք, որ արդեն 2 ամսից ավելի է, ինչ Ամուլսարի ակտիվիստները փակ են պահում Ամուլսար տանող ճանապարհները`պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Ակտիվիստներն իրենց հետ բերել էին պաստառներ, փուչիկներ: Չնայած նրան, որ հայտարարել են, թե այս պահին կառավարության քայլերն այս հարցի […]
15:46 03.09.2018
«Եթե թույլտվություն է տրվել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունը թաքցնելով, ապա հանկարծ չպետք է աչք փակենք սրա վրա, սա սկզբունքային ու նաև քրեական պատասխանատվության ենթակա հարց է», – այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի հանքի շահագործման […]
22:34 02.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ կապի ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին, անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին: Փաշինյանի խոսքով՝ բնապահպանական տեսչական մարմինն Ամուլսարում որոշակի ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքները հնարավորություն են տալիս որոշակի միջանկյալ եզրակացությունների գալ: «Բայց վերջնական եզրակացության գալու համար մեզ հարկավոր է լինելու իրականացնել ևս մեկ միջազգային փորձաքննություն: Հիմա դուք տեղյակ եք, որ Ամուլսարի […]
16:55 01.09.2018
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ավելի քան 12 տարի «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատշաճ կերպով իրականացրել է բնապահպանական ուսումնասիրություններ և նախագծել է համապատասխան միջոցառումներ հայաստանյան օրենսդրությանը և միջազգային լավագույն փորձի համապատասխանությունն ապահովելու համար: Այս մասին հաղորդագորություն է տարածել ընկերությունը: Այս ընթացքում ընկերությունը ներդրել […]
15:15 31.08.2018
Բնապահպանները բազմիցս ահազանգել են, որ Ամուլսարի հանքի շահագործումը կբերի էկոլոգիական աղետի, կթունավորի օդը, ջուրը և շրջակա միջավայրը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս մասին ասել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ համաձայն է բնապահպանների բերած փաստարկների և մտահոգությունների հետ: «Ես՝ որպես պետական գերատեսչության ղեկավար, պետք է առաջնորդվեմ մեր բացահայտումներով: Այլ […]
14:21 31.08.2018
«Լիդիան Արմենիա»-ի իրավական բանավեճի, թիթեռի ու շրջակա միջավայրի կենսական բազմազանությունն ապահովող մյուս կենդանիների վերացման և Ամուլսարի տարածքում էկոլոգիական աղետի մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում խոսել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Համեմատելով փաստերն ու հանքի շահագործման հետևանքով առաջացած խնդիրները՝ Գրիգորյանը նշել է, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք դե յուրե և […]
10:53 30.08.2018
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել տեսչական մարմնի ղեկավարի 04.07.2018թ. և 17.07.2018թ. հանձնարարագրերի հիման վրա «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված փաստաթղթերը՝ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ: Դրա հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից […]
19:55 27.08.2018
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է այն բանին, որ տեղեկություններ են տարածվել, թե Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։ «Հայտնում ենք, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում տեղում: Ոստիկանությունում կողմերից ստացվել են տարաբովանդակ ահազանգեր ու հաղորդումներ, […]
13:14 27.08.2018
ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը, հայտնում է Econews-ը: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր […]
12:32 27.08.2018
«Լիդիան Արմենիա»-ի մեքենաներն այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան, փակել էին Ջերմուկի ճանապարհը և հրաժարվում էին իրենց մեքենաները հանել: Այս մասին տեղեկացանք բնապահպան Վազգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջից: https://www.facebook.com/galstyan.vazgen/posts/1960556020668500?__tn__=-R https://www.facebook.com/galstyan.vazgen/videos/1960683213989114/?hc_ref=ARSnP619qgsbKXopzgBUGUKrT3ffbo2poalHfMtakL2djNY_Ubj-7XW_4gXUdgfl4yE&fref=nf&__xts__[0]=68.ARALGrhk24pbClnSMklk7PNZDifhYVMQ3hQGjT8edvXXCWfGHkWreLTOG9VwZuBqVl6znThIhF9jW1TqSXDWIAJwYQaiXqO4iJjEedwfIaVsgHhNbHJuaM0xyf9Qd6mGEeljA5U&__tn__=C-R Իսկ Հայկական բնապահպանների ճակատն իր էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ «Լիդիան Արմենիա»-ն այսօր առավոտ փորձ է արել իր աշխատակիցներին զոռով մտցնել Ամուլսարի տարածք, սակայն լեռան պահապանները […]
11:38 26.08.2018
«Հայկական բնապահպանական ճակատը» Երևանի Հանրապետության հրապարակից մոտոցիկլետներով երթ է սկսել դեպի Ամուլսար: Երթի նպատակն է աջակցություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են Ամուլսարի պահպանության համար: Նախատեսվում է շարասյունով մեկնել Գնդեվազ և Ջերմուկ, կանգառներ կատարել Ամուլսարի պահապանների 4 դիրքերում՝ մարդկանց հետ ծանոթանալու և աջակցություն հայտնելու նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Հայկական բնապահպանական ճակատը»՝ […]
12:27 25.08.2018
Aravot պարբերականը գրում է. «Ուզում ենք գիտակցել թե ոչ, բայց մեր ժողովուրդը թևակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանում է պարզունակ աղետի: Տիգրան Հայրապետյան Աղետ դրսում Նիկոլ Փաշինյանի (կառավարություն ասվածը հարաբերական է, որովհետև Փաշինյանը գործադիր իշխանության դե ֆակտո միակ կրողն է և միակ որոշում կայացնողը) պաշտոնավարման մեկնարկից հարյուր օր անց լրջորեն խախտված […]
15:59 17.08.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամփոփել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գործունեության 100 օրը: • Վարչապետի աշխատակազմի կանոնադրության և աշխատակարգի, նախարարությունների, տեսչական մարմինների կանոնադրությունների մշակման և ընդունման աշխատանքների համակարգում, • Կառավարության ծրագրի մշակման և ընդունման աշխատանքների համակարգում, • Քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպման, քաղաքացիական ծառայութան բարեփոխումներին առնչվող մի քանի տասնյակ իրավական ակտերի մշակման և ընդունման աշխատանքների համակարգում, • […]
12:35 17.08.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարության ընթացքում կատարված հիմնական աշխատանքները. Վարչապետի այցը Արցախ 09․05․18թ. Վարչապետի հեռախոսազրույցը Դարոն Աճեմօղլուի հետ Վարչապետի աշխատանքային այցը ՌԴ Հանդիպում Սոչիի հայ համայնքի հետ Հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին […]
20:14 13.08.2018
Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հեռախոսազրույց է ունեցել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի հետ և խնդրել, որ մինչև աշխատանքային խմբի ուսումնասիրության ավարտն աշխատակիցները չազատվեն աշխատանքից: Ալոյանը խոստացել է մինչև վաղը հարցը քննարկել տնօրենների խորհրդի նիստում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS. am-ը հայտնել էր, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող Ամուլսարի շրջակա […]
14:00 13.08.2018
Shantnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող՝ Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ: Հավաքվածները հիշեցրել են կառավարությանը, որ իրենց աշխատանքը խոչընդոտված է արդեն 53 օր: Ցուցարարներին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը: «Մի քիչ համբերե՛ք, 12 օր հետո աշխատանքային […]
09:32 13.08.2018
Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անում ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք նաև հայտարարություն են տարածել լրատվամիջոցների համար, որում ասված է. «Մենք՝ Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի և այլ համայնքների հազարից ավելի բնակիչներ արդեն երկրորդ անգամ դիմել ենք վարչապետին և կառավարությանը՝ կոչ անելով միջամտել՝ վերջ տալու Ամուլսարի […]
00:01 13.08.2018
Ի պաշտպանություն Ամուլսարի՝ օգոստոսի 12-ին Ջերմուկում համերաշխության քայլերթ և ավտոերթ է անցկացվել: Ակցիային մասնակցել են Ջերմուկի, Գնդեվազի, ինչպես նաև Վայոց ձորի մարզի այլ համայնքների բնակիչները: «Այս քայլերթը նպատակ ունի մարդկանց մեջ ամրապնդելու այն գաղափարը, որ Ամուլսարը, միևնույնն է, հանք չի դառնալու, և մեր պայքարն ուղղված չէ անձերի դեմ։ Մենք սիրում և հարգում ենք մեր հայրենակիցներին՝ […]
19:26 09.08.2018
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այսօր Ամուլսարի տարածքում իրավիճակը լարվել է։ Բնապահպանական ճակատը տեսանյութ է հրապարակել՝ ասելով, որ ոստիկանները եկել են Ամուլսարի պահապանների մոտ, որպեսզի թույլ չտան նրանց՝ խոչընդոտելու «Լիդիան Արմենիա»-ի տեխնիկայի տեղաշարժը դեպի շինհրապարակներ։ Ինչպես հայտնի է, երեկ ակտիվիստներին էին այցելել «Լիդիան» ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչները և հայտնել, որ աշխատողները մուտք են […]
13:10 31.07.2018
Անհրաժեշտ է վերականգնել օրենքի գերակայությունը և «Լիդիան Արմենիային» հնարավորություն տալ վերահսկողություն իրականացնել իր իսկ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ։ Այս մասին ասված է «Լիդիան Արմենիա» ընկերության հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես գրված է. «Հուլիսի 30-ին Ամուլսարի ծրագրի տարածքում և ծրագրի սահմաններից դուրս բռնկված հրդեհը մի քանի ժամվա ընթացքում հաջողվել է մարել ԱԻՆ հրշեջների և նրանց հետ […]