15:51 22.08.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարին վերաբերող քննարկումներին: «Սկսեմ նրանից, որ Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ Ամուլսարի հանքի շահագործմանը հարցը մանիպուլատիվ է․․․քանի որ դրա պատասխանը տրվել է ինչպես վարչապետի, այնպես էլ այլոց կողմից, եթե հարցը նոր լիներ, ապա «Լիդիան»-ը թույլատվություն չէր ստանա․․․Ըստ այդմ` նշվածի համատեքստում չմոռանանք, որ […]
14:24 22.08.2019
Ամուլսարի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել «Ժառանգություն» կուսակցությունը: Վերջինիս տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանում հանքարդյունաբերության և հատկապես «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված խնդիրների շահարկումը հանրային որոշ ուժերի կողմից արդեն վերածվում է ուղղակի սպառնալիքի՝ վտանգի ենթարկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական արդյունավետ զարգացումը, մեր հանրային համերաշխությունը: Առանց մասնագիտական գիտելիքների […]
14:13 22.08.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա Ամուլսարի չաշխատելը պետական բյուջեի եկամուտների վրա: Ջանջուղազյանը նշեց՝ այս դեպքում չի կարելի ասել, որ դա «հարված» կլինի բյուջեի համար, սակայն կունենա որոշակի ազդեցություն: «Պետական բյուջեի եկամուտների կանխատեսում չի կատարվում առանձին վերցրած՝ ըստ կազմակերպությունների, կատարվում է՝ հիմք ընդունելով վիճակագրությունը […]
13:05 22.08.2019
«Հանրապետություն» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է՝ Հայաստանի տնտեսության զարգացումը այլընտրանք չունի, քան սեփական մարդկային և բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործմամբ մաքսիմալ շահույթով, վերջնական ապրանք ստանալը: Այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ: «Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն և հումք վաճառելուն։ Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։ Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք […]
11:14 22.08.2019
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին․ «Այսուհետ ամեն առավոտ, մինչև Ամուլսարի հանքի մասին խոսակցությունների փակման պահը, հիշեցնելու եմ, որ․ Ամուլսարը հանք չի՛ դառնալու։ Հայաստանը դրանից շահելու ա առողջությո՛ւն, բնությո՛ւն, ժողովրդավարությո՛ւն, մաքուր տնտեսությո՛ւն, ինքնուրույնություն։ Հայաստանը դրա դիմաց վճարելու ա ՈՉԻՆՉ։ Որ մի օր մոռանամ, հիշեցրեք, […]
20:29 21.08.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարին վերաբերող քննարկումներին և կատարել հետևյալ գրառումը, որը ներկայացնում ենք ստորև. «Ամուլսարի մասով էմոցիոնալ վիճակներից հետ գանք ու սկսենք լուծումներ փնտրել ․․․Մի իրավիճակ է, որ ինչ էլ անենք կորուստ է․․․շախմատային լեզվով «ցուգցվանգ»: Ու այս վիճակը նախկին իշխանությունների թողած հերթական «նվերն» է։ Այնուհանդերձ, […]
18:22 21.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում հրապարակել է Սալվադոր Դալիի հայտնի կտավներից մեկն ու մի քանի հարցադրումներ արել ներքաղաքական խնդիրների մասին: «Ես մտածում էի, որ ոչ մի բանի վրա այլևս չեմ զարմանում։ Բայց ես հիմա զարմանում եմ հետևյալ բաների վրա․ Ինչո՞ւ, ըստ ոստիկանության և իշխանության, փողոց փակելը որպես բողոքի արտահայտման գործիք այլևս […]
16:53 21.08.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Ամուլսարի հարցի շուրջ ընթացող քննարկումներին: Նա մասնավորապես գրել է. «Արդեն քանի օր է՝ Ամուլսարի հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Այս խնդրին լուծում տալու համար մեզ համար հիմնարար նշանակություն է ունեցել մեկ առանցքային հարցի պատասխան․ արդյոք հանքավայրի գործարկումը կաղտոտի՞ Ջերմուկի ջրային ռեսուրսները, ջրահավաք ավազանը և Սևանա […]
15:20 21.08.2019
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, հայտնում է armecofront.net-ը։ «Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցում, որը հասանելի է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքի էջում, կան բազմաթիվ փաստեր, որոնք պարտադիր պետք է ուսումնասիրվեն ձեր նախարարության կողմից և գնահատվեն ՀՀ բնապահպանական և այլ օրենսդրության […]
14:27 21.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ. Պարզել՝ արդյոք եզրակացության մեջ կա՞ն տվյալներ, որոնք, Հայաստանի օրենսդրության համաձայն, Ամուլսարի հանքի շահագործման համար շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»:
13:34 21.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ շարունակվում են Ամուլսարի հարցով քննարկումները: «Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը: Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները: Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա»,- գրել է […]
13:24 21.08.2019
ՀՀ քննչական կոմիտեն կրկին հրապարակել է քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը: «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ, կրկին հրապարակում ենք քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության […]
12:23 21.08.2019
Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ: Սույն հրապարակմամբ ՀՀ քննչական կոմիտեն ներկայացնում է Կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող թիվ 69104218 քրեական գործով (հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ) 2019թ. օգոստոսի 7-ին […]
22:05 20.08.2019
ՀՀ դատախազության կողմից ստուգման նպատակով ՀՀ ԱԱԾ ուղարկված` Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի շրջանակներում Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը իրենց ֆեյսբուքյան այն գրառումների վերաբերյալ, որով հայտնել էին Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին, բացատրություն են տվել, որ […]
19:24 20.08.2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով այն մտահոգություններին, թե կառավարությունը Ամուլսարի հարցում վախեցել է միջազգային ճնշումներից. «Շարունակելով նախորդ հրապարակումս՝ պատասխանեմ հնչեցվող մեկ այլ մտահոգության, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երկրում ամենախոշոր ներդրումային ծրագրի հետ կապված հավանական արբիտրաժային ռիսկեր են առաջանում, և անընդհատ ներդրող ընկերության […]
19:22 20.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով այսօր Ամուլսարի վերաբերյալ արված հայտարարություններից երկուսին: «Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել: Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ […]
18:23 20.08.2019
Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվողներն ասել են, որ շարունակում են հերթապահությունը հանք տանող ճանապարհներին, որպեսզի թույլ չտան «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին մոտենալ տարածքին և վերսկսել հանքի շահագործումը: Իրենք դա թույլ չեն տալու ոչ մի գնով: Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանն է SHANTNEWS.am-ին այս լուսանկարները տրամադրել:
14:36 20.08.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է Ամուլսարի հանքի վերաբերյալ կառավարության հասցեին հնչող քննադատություններին: «Կարդացի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ իմ ամբողջ գրասենյակը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմը լծված են եղել Ամուլսարի ճանապարհները բացելուն, և ամենակարևորը՝ այս գործընթացը փորձում էին կազմակերպել իր՝ Արթուր Գրիգորյանի «ձեռքերով»։ Այս հայտարարությունը կարդացողի մոտ տպավորություն […]
14:29 20.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով հանքարդյունաբերության շուրջ ծավալվող քննարկումներին: Ըստ նրա` հանքարդյունաբերության և ապագայի մասին կարելի է ունենալ զուտ քաղաքական մոտեցում։ Ներկայի՝ Ամուլսարի շահագործման հարցը կարող է դիտարկվել որպես քաղաքական հարց, ինչպես ցանկացած այլ հանրային մտորման, հանրային ինքնաբացահայտման և գործելու ազատության հարց: «Իմ ընկալումներում Ամուլսարի շահագործման […]
11:43 20.08.2019
S. O. S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Ամուլսարի խնդրին և կառավարության դիրքորոշմանը: Բարսեղյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, չի առաջնորդվում ժողովրդի կարծիքով: «Ես հարգում եմ նրա խոսքի արժեքը, որ ինչ ասել է՝ պիտի անի, բայց մեր լիազորած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որին մենք կռվով-դավով տվել ենք որոշումներ կայացնելու իրավունք, կայացնում է որոշումներ, […]
11:12 20.08.2019
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի վերաբերյալ որոշ մտահոգությունների բարձրաձայնումներին: «Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն […]
11:08 20.08.2019
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը գրավոր հարցմամբ դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին: ՀԲՃ-ն ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառում է կատարել. «Այս հարցումն ուղարկեցինք շրջակա միջավայրի նախարարին․ «Գեոթիմ» ՓԲԸ-ի ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ հուլիսի 31-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ65 դրական եզրակացության մեջ նշված […]