TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Ամուլսար

Առաջին ստուգումն անց է կացվելու Ամուլսարում. Արարատ Միրզոյանը հանդիպել է ակտիվիստներին

10:34 06.06.2018

Ամուլսարի խնդիրն այն խորությամբ, որը ներկայացվեց, մտահոգեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Հայտարարություն հնչեց, որ առաջին ստուգումն անց է կացվելու Ամուլսարում: Այս մասին գրել է «Ջերմուկի զարգացման կենտրոն»-ի համանախագահ Վազգեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում. «Երեկ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ հնարավորության դեպքում հանդիպելու Նիկոլ Փաշինյանին, սակայն, քանի որ այս հարցերով անմիջապես զբաղվում էր Արարատ Միրզոյանը, ուստի, մինչև գիշերը ժամը […]

̰
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները սպասում են վարչապետի հետ հանդիպմանը

21:21 05.06.2018

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն այս պահին հավաքված են Ֆինանասների նախարարության շենքի դիմաց: Նախաձեռնության անդամները սպասում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունի իրենց։    Նրանց հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հանդիպման է և կազատվի ժամը 22։00 -ին: Մինչ այդ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների հետ է հանդիպել փոխվարչապետի օգնական Միքայել Նահապետյանը: Կախված այն […]

̰
Վաղը կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում. Տիգրան Ավինյան

18:42 05.06.2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ վաղը բնապահպանության նախարարի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում: «Այսպիսով մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը: Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում ստուգումներ կսկսի բոլոր կողմերին ներառող մասնագիտացված տեսչական մարմինը: Բնապահպանական խնդիրներով մտահոգ մեր համաքաղաքացիներին ուզում եմ վստահեցնել, որ շրջակա միջավայրին […]

̰
Ամուլսարի տարածքում բողոքի ակցիա իրականացնողները Երևան են գալիս վարչապետի հետ հանդիպման

17:08 05.06.2018

Այսօր իրավիճակը կրկին լարվել է Ամուլսարի հանքի տարածքում:  Ջերմուկի զարգացման կենտրոնի համանախագահ Վազգեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր այդ մասին այս լուսանկարը հրապարակելով: «Ժամը 14:30-ին Ջերմուկի ժողովրդին կոչ ենք անում հավաքվել Կեչուտի խաչմերուկ՝ ցույց տալու, որ հանքի ճանապարհները փակողները ոչ թե 15-20 հոգին են՝ ինչպես Հայկ Ալոյանն է ասում, այլ Ջերմուկի բնակչությունն է։ Խոստացված […]

̰
Բնապահպանության նախարարը Հայաստանի զարգացումը տեսնում է գիտության ու ՏՏ-ի, ոչ հանքարդյունաբերության մեջ

21:23 31.05.2018

ՀՀ բնապահպանության նախարարը հանքարդյունաբերության ներկայիս ծավալների զարգացումը ճիշտ չի համարում: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Էրիկ Գրիգորյանը նշել է, որ Հայաստանն աշխարհում կենսաբազմազանության առումով կարևոր վայրերից մեկն է, որը պետք է պահպանել: «Ես անձամբ կարծում եմ, որ Հայաստանի զարգացման ուղղությունը պետք է լինեն գիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, բնական հարստությունների ավելի ճիշտ ներկայացումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է […]

̰
Ջերմուկի ավագանին պահանջում է չեղարկել Ամուլսարի հանքավայրի շահագործումը

19:20 23.05.2018

Վայոց Ձոր մարզի Ջերմուկ քաղաքի ավագանու դիրքորոշումը ՀՀ վարչապետին.

̰
Ես Ամուլսարի հանքի հարցում շահ չեմ ունեցել և չունեմ. ՀՀ նախագահը պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին

17:11 23.05.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը նամակ է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ պահանջելով դադարեցնել ոսկու հանքի շահագործումն ու նրա ազդեցության վերաբերյալ նոր փորձաքննություններ կատարել: Արմեն Սարգսյանը խոստացել է սեղմ ժամկետներում արձագանքել:

̰
Նախագահը վերվերի է պարել բնապահպանների հետ

14:10 23.05.2018

Այնուհետ նախագահը բողոքի ակցիայի մասնակիցների հետ վերվերի է պարել հենց նախագահական նստավայրի բակում:

̰
Ամուլսարի ոսկու հանք գնացող ճանապարհները  բացվեցին

13:58 23.05.2018

Ջերմուկի զարգացման կենտրոնի համանախագահ Վազգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից պարզ է դառնում, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ կազմակերպված ակցիան դադարեցվում է, բայց պայմանով.

̰
«Ես կանաչ նախագահ եմ և կհետևեմ Ամուլսարի խնդրին». Արմեն Սարգսյանը հանդիպել է բնապահպանների հետ

13:29 23.05.2018

Քիչ առաջ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությանը խաղաղ երթի անդամները հասան նախագահ Արմեն Սարգսյանի նստավայր: Նրանց դիմավորեց անձամբ նախագահը:

̰
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները խաղաղ երթով շարժվում են նախագահական նստավայր

12:53 23.05.2018

Քիչ առաջ Մաշտոցի պուրակից մեկնարկել էր «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության խաղաղ երթը դեպի նախագահական նստավայր: Ակցիայի մասնակից ակտիվիստները ցանկանում են նախագահին նամակ ներկայացնել:

̰
Ամուլսարի հարցով խաղաղ երթ է անցկացվում. ՈՒՂԻՂ

12:20 23.05.2018

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը խաղաղ երթ է անցկացնում:

̰
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները նամակ են հանձնելու ՀՀ նախագահին

10:12 23.05.2018

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն այսօր ասուլիս են հրավիրել: Տիգրան Մարտիրոսյանը, Մերի Սերոբյանը և Հայկազ Հարությունյանն անդրադարձել են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ առաջացած խնդիրներին, նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված Բաց նամակի պահանջներին: Այսօր Մաշտոցի պուրակից քայլերթ է կազմակերպվելու դեպի նախագահական նստավայր: Քայլերթի մասնակիցները բաց նամակ են հանձնելու ՀՀ նախագահին:

̰
Բնապահպանները բողոքի ակցիա անցկացրին Ամուլսարի անկախ խորհրդատվական խմբի հաշվետվության ժամանակ

13:01 22.05.2018

Հայաստանի մի շարք էկոլոգներ Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խմբի» առաջին հաշվետվության ներկայացման ժամանակ մուտ գործեցին բանակցությունների սրահ և փոքրիկ բողոքի ակցիա իրականացրին՝ ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության:

̰
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաները չեն դադարում

14:10 21.05.2018

ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղի և Ջերմուկ քաղաքաի բնակիչները շարունակում են փակ պահել դեպի Ամուլսար տանող ճանապարհը՝ այդ կերպ ներկայացնելով իրենց բողոքը՝ ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման:

̰
Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը

12:52 19.05.2018

Տեղացիներն ահազանգում են, որ անձրևների ժամանակ ծորակներից մուգ դարչնագույն հեղուկ է հոսում, որը կարող է աղետի պատճառ դառնալ: Գյուղացիները բողոքում են նաև փոշուց և պայթեցումների ցնցումներից։

̰
«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների մի մասը գործադուլ է սկսել

13:26 02.05.2018

Նշենք, որ ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ գործադուլ են սկսել Ամուլսարի հանքի աշխատակիցները:

̰
Առաջիկա օրերին կձևավորվի հերթական անարդյունավետ կառավարությունը. Մանե Թանդիլյան

20:29 10.04.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի կարծիքով՝ Ռուսաստանի տնտեսությունում սկսված նոր խնդիրները շատ շուտով կանդրադառնան նաև մեր տնտեսության վրա, և այդ ժամանակ կառավարությունը չի հապաղի այդ բոլոր մեղքերը բարդել արևմտյան պատժամիջոցների վրա:

̰
Ամուլսարի հանքի շահագործումն ի վերջո օգու՞տ, թե՞ վնաս կբերի Հայաստանին. քննարկում

17:04 30.03.2018

«Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանի առաջարկությամբ քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատում անցած ծրագրին վերաբերող հարցեր։

̰
Ամուլսարի հանքի շահագործումը վտանգավոր է նաև Սևանի իշխանի համար. Քնարիկ Հովհաննիսյան

17:57 24.03.2018

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն ասել է, որ Ամուլսարի հանքի շահագործումը վտանգավոր ու վնասակար կլինի նաև Սևանա լճում տեղադրված ցանցավանդակներում բազմացող իշխանի համար:

̰
Թաթուլ Մանասերյանը հիշեցնում է նախարարությունների թիվը կրճատելու անհրաժեշտությունը

14:50 13.03.2018

Լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հերթական անգամ խոսել է նախարարությունների թվի կրճատման անհրաժեշտության մասին:

̰
Ի դեմս ինձ՝ բնապահպաններն ունեն բարեկամ. Արմեն Սարգսյան

15:50 14.02.2018

Որպես Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը հերքեց իր գործնական կապն Ամուլսարի հանքավայրի հետ։ Սարգսյանի խոսքով՝ ինքն ընդամենը խորհրդատավական օգնություն է տրամադրել հանքարդյունաբերական ընկերությանը։

̰
Արմեն Սարգսյանը հերքում է «Լիդիան Արմենիա» ընկերությունում բաժնեմաս ունենալու մասին տեղեկությունը

07:41 31.01.2018

Սարգսյանի խոսքով՝ իրեն խնդրել են խորհուրդ տալ, թե ինչպես կարող է «Լիդիան» ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալել:

̰
Արմեն Սարգսյանին բիզնե՞սը, պաշտո՞նը, թե՞ հայրենասիրությունն է բերում Հայաստան. քննարկում են մտավորականները

13:04 25.01.2018

Աշխատավարձը՝ աշխատավարձ, բայց երկրի նախագահ լինելը անմահություն է բերում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման միտք հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Միտքը պատճառ է դարձել, որպեսզի այս հարցը քննարկման թեմա դառնա՝ ի՞նչն է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին Հայաստան բերում՝ պաշտո՞նը, բիզնես շա՞հը, թե՞ հայրենասիրությունը:

̰
Դժվար է ասել, որ Արմեն Սարգսյանը  Հայաստանի համար մեծ ծրագրեր է իրականացրել. Ն. Դիլբարյան

12:13 22.01.2018

Արմեն Սարգսյանը լինելով եվրոպական գործիչ, նրա գործունեության, այսպես ասած, ոչ բոլոր դրվագներն են հրապարակային:

̰
«Անհրաժեշտ է Ամուսարի հանքավայրի խնդիրը քննարկել անձամբ Արմեն Սարգսյանի հետ». Կարինե Դանիելյան

10:40 21.01.2018

Մեծ Բրիտանիայում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին՝ որպես ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի ներկայացնելուց հետո, համացանցում բնապահպանների կողմից բուռն քննարկումներ են սկսվել: Իրենց դիտարկմամբ, առաջիկայում ավելի բարդ կարող է լինել «Ամուլսարի» հանքավայրի շահագործման և դրա արդյունքում հնարավոր բնապահպանական ռիսկերի դեմ պայքարը:

̰
Տետրիսի գյուտից մինչև «Թենզոր» մականուն. ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի  դիմանկարը

12:03 19.01.2018

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում ու անգամ բակերում խոսում են այն մասին, որ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այս օրերին Հայաստանում է։ Նրա այցը պարզապես դեսպանի այց չէ: Սարգսյանն ապրում է Երևանի իր տանը, ակտիվ հանդիպումներ է ունենում և պատրաստվում դառնալ ՀՀ նախագահ, քանի որ համապատասխանում է Հայաստանի ներկայիս նախագահի մատնանշած չափանիշներին, այն է, թե «խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում»:

̰
Ամուլսարի հանքը չի բերի ներդրումների անգամ կեսը. Կանաչների միության նախագահ

12:32 15.01.2018

Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայրերը: Այս մասին […]

̰
Ինչի՞ հաշվին են Հայաստանում շինարարության ծավալները 0.3 %-ով աճել

17:31 05.01.2018

Եթե անցած տարի ամսեամիս երկրի տնտեսության համար կարևոր ճյուղերից մեկը՝ շինարարության ծավալները շարունակում էին նվազել, ապա այս տարի պաշտոնական վիճակագրությունն այլ պատկեր է ցույց տալիս: SHANTNEWS լրատվականը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ Հայաստանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 0,3 տոկոսով ավելացել են: Այսինքն՝ այդ ընթացքում իրականացվել է ավելի քան 324 մլրդ դրամի շինարարություն: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ավելի քան 27 մլրդ դրամի շինարարություն: Չնայած ընդհանուր առմամբ շինարարության ծավալների աննշան աճին, պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ցուցանիշը նվազել է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 16.5 տոկոսով:

Եթե նախորդ տարիներին համայնքների բյուջեով իրականացված շինարարության ծավալները աճում էին, ապա նշված ժամանակաշրջանում հակառակ պատկերն է՝ հունվար-նոյեմբեր ամիսներին այդ ցուցանիշը 24,3 տոկոսով նվազել է: Ի տարբերություն այդ ցուցանիշների՝ ավելացել են միջազգային վարկերով իրականացված շինարարության ծավալները՝ 4.3 տոկոսով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 3.7 տոկոսով էլ ավելացել են բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալները: Ի դեպ, զգալիորեն՝ ամբողջ 81.1 տոկոսով ավելացել են նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները: Ընդհանուր աճի վրա ամենաէական ազդեցությունն ունեցել է հենց այս ցուցանիշը:
Շինարարության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ այն կապված է արտաքին կամ ներքին, պետական կամ մասնավոր ներդրումների հետ: Դրանից ելնելով է մակրոտնտեսական գնահատական կամ տնտեսական միջավայրի գնահատական տալու առումով շինարարությունն ինդիկատոր հանդիսանում: Տնտեսագետները հաճախ բարձրաձայնել են, որ եթե շինարարության աճ չկա, եթե նոր, հիմնական կառույցների գործարկում չկա, դա նշանակում է, որ երկրում ներդրումային վիճակը եւ կապիտալի կուտակման խնդիրները վտանգավոր սահմանների են հասել:

Ի՞նչ է սա նշանակում. տնտեսագիտորեն ասած` ընդլայնված վերարտադրության կասեցում:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ

SHANTNEWS լրատվականի հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանն, անդրադառնալով ԱՎԾ-ի հրապարակած տվյալներին, նկատեց, որ չի բացառվում նաև՝ այդ աճը վիճակագրական անճշտությունների շրջանակում լինի: Տնտեսագետի խոսքով՝ նման դեպքերում պետք է հաշվի առնել, որ կա նաև վիճակագրության 5 տոկոսի անվստահության միջակայքը, այսինքն հնարավոր է օբյեկտիվորեն 1-2 տոկոսի շեղում լինի.

«Որոշակիորեն աճ կա, բայց չպետք է մոռանալ, որ 2016 թվականի ցուցանիշի հետ է սա համեմատվում, իսկ 2016-ին գրանցվել է որոշակի անկում: Այսինքն, կոպիտ ասած, դու 2016-ին 100 միավորից վաստակել ես 90, իսկ 2017-ին այն դառնում է 91, այնուհանդերձ, եթե մենք դիտարկում ենք 100-ի համեմատ, սա անկում է: Որակական պատկերի առումով մենք չունենք աճ և ես կփորձեմ բացատրել՝ ինչու: Եթե դուք նայեք ԱՎԾ-ի հունվար-նոյեմբեր ամիսների օպերատիվ հաշվետվությունները, կնկատեք, որ ներկայացված է շուրջ 7 տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ: Սովորաբար եթե նման աճ է լինում, դա ուղեկցվում է հատկապես միջին խավի գնողունակ պահանջարկի ավելացմամբ և դրա անուղղակի արտացոլումն են նաև շինարարության ծավալները: Այսինքն, փորձեմ բացատրել, եթե բիզնեսի գործերն ավելի լավ են ընթանում, միջին խավի գործերն ավելի լավ են ընթանում, դա չի կարող իր արտացոլանքը չունենալ, օրինակ, բիզնեսի պարագայում նոր շինարակական օբյեկտների գործարկման (պահեստի ծավալի մեծացում, նոր արտադրական շենքերի ձեռք բերում) և նաև միջին խավի համար հիփոթեքային շուկայի զարգացման և նոր բնակարանային շինարարություների աճի վրա, այսինքն եթե մենք նայում ենք այդ ողջ կոմպլեքսին, ակնհայտ է, որ տնտեսական աճի ցուցանիշը շինարարության շուկայում չի բերել որակական տեղաշարժերի»,-նշեց Մանուկյանը:

Տնտեսագետն ասում է, որ ավելի խորն ուսումնասիրելու դեպքում կտեսնենք, որ մեծ հաշվով այս պահի դրությամբ առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը.

«Այսինքն՝ հենց դրանով է պայմանավորված, որ տնտեսական աճը չի բերում միջին խավի ավելի մեծ տեսակարար կշռի ավելացման, հետևաբար, պահանջարկը չի աշխուժանում և սա, թեև, ինչպես դուք նշում եք, որ նախորդ տարվա անկման ֆոնին մենք հիմա մի փոքր որոշակիորեն աճ ունենք, նախ սա արդեն իսկ նշանակում է, որ մենք մեծ հաշվով դրական դինամիկա չունենք, որովհետև նախորդ տարի ցածր է բազան եղել և մենք դրա նկատմամբ ենք մի չնչին աճ ունեցել»,- բացատրեց մասնագետը:

Ըստ նրա՝ որակական առումով շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում մենք ունենք ռեցեսիոն միտումներ. գյուղատնտեսությունում դա ավելի ցցուն է, իսկ շինարարությունում որոշակիորեն պայմանավորված է մեր տնտեսական մոդելի թերի լինելով:

Անդրադառնալով 2018 թվականի կանխատեսումներին՝ տնտեսագետը նշեց, որ դրական դինամիկա այս պահի դրությամբ ակնկալել պետք չէ: Քանի որ, եթե անցած տարի կային մի քանի շինարակական նախաձեռնություններ, ապա այս տարի նման միտում չի նկատվում.

«Չպետք է մոռանալ, որ հաշվետվողականության տեսանկյունից Ամուլսարի, Թեղուտի հետ կապված որոշակիորեն արտադրական շինարարությունների ծավալների մեծացումը այդ ցուցանիշի վրա ինչ-որ չափով ազդել են: Իսկ նման մեծ նախագծեր 2018-ին չեն նախատեսվում է: Այսինք եթե հիմնական շարժիչ ուժը դիտարկում ենք միջին խավը, որը որ պետք է ձևավորի շուկայում պահանջարկ, այս առումով, այսուհանդերձ, 2018 թվականը բավականաչափ խնդրահարույց է լինելու: Ցուցանիշի աճը պետք է ապահովել, օրինակ ,ավելի գրավիչ դարձնելով հիփոթեքային պայմանները և դրան զուգընթաց նաև միջին խավի մոտ գնողունակության բարձրացումը»,-եզրափակեց տնտեսագետը:

̰
Եվս մեկ դատական հայց Ամուլսարի ոսկու հանքի դեմ:

11:47 01.12.2017

Հիշեցնենք, որ սա արդեն չորրորդ հայցն է՝ կապված Ամուլսարի ոսկու քվարցիդային հանքավայրի շահագործման հետ:

̰
BACK_TO_TOP