14:43 28.03.2025
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի, առնվազն 200 մարդ տուժել է, հայտնում է New York Times-ը ՝ վկայակոչելով Մանդալայ քաղաքի հիվանդանոցը։ «Երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 մարդ, ևս 200-ը տուժել է»,- ասվում հայտարարության մեջ։ Ուրբաթ օրը Մյանմարում 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, ներառյալ Թաիլանդը:
14:29 28.03.2025
Մյանմայի իշխանությունները հայտարարել են դոնորական արյան շտապ հավաքման մասին՝ երկրաշարժի հետևանքով մեծ թվով տուժածներին օգնելու նպատակով, ասվում է երկրի Պետական կառավարչական խորհրդի հաղորդագրության մեջ։ Երկրաշարժից ամենաշատը տուժել են Սագաինգ, Մանդալայ, Մագուեյ, հյուսիսարևելյան Շան նահանգ, Նեյփիտաու և Բագո շրջանները, հայտնել են իշխանությունները: «Երկրաշարժի հետևանքով շատ մարդիկ են զոհվել և տուժել, և շատ մարդիկ բուժվում են Սագաինգ […]
13:46 28.03.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ ուկրաինական կարգավորումը, զրույցից հետո հայտնել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից։ «Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը առանցքային […]
13:39 28.03.2025
Լիբանանը և Սիրիան համաձայնագիր են ստորագրել իրենց սահմանների սահմանազատման և սահմանային շրջաններում անվտանգության պահպանման համար համագործակցության մասին, ուրբաթ հաղորդում է Associated Press-ը (AP): Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան և նրա սիրիացի գործընկեր Մուրհաֆ Աբու Քասրան համաձայնագիրը ստորագրել են հինգշաբթի երեկոյան Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած բանակցություններից հետո։ Լիբանանը և Սիրիան պայմանավորվել են նաև «ակտիվացնել համագործակցության […]
13:14 28.03.2025
Առնվազն 50 մարդ տուժել է Բանգկոկում հզոր երկրաշարժից հետո շենքի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հաղորդվում է, որ Թաիլանդի մայրաքաղաքում կառուցվող բարձրահարկ շենքի փլուզման հետեւանքով մեկ բնակիչ զոհվել է, եւս 50 մարդ՝ տուժել։ Միաժամանակ մայրաքաղաքի ոստիկանությունը Associated Press-ին հայտնել է, որ շենքի փլատակներում մնացած աշխատողների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։ Իրավապահ մարմիններն արդեն […]
12:32 28.03.2025
Մարտի 27-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան Բորյանկա Սիմիչևիչը: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սիմիչևիչին նշանակման կապակցությամբ և մաղթել նրան արդյունավետ աշխատանք և ամենայն հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում: Վահան Կոստանյանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների դրական դինամիկան պահպանելու և համագործակցության զգալի ներուժն իրացնելու […]
12:21 28.03.2025
Թաիլանդի վարչապետ Ֆեթոնգթան Շինավաթան Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարել հարեւան Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Չինաստանի երկրաշարժերի վարչությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 7,9 մագնիտուդ։ Ցնցումները զգացվել են հարեւան Չինաստանում և Թաիլանդում։ Բանգկոկում, մասնավորապես, փլուզվել է կառուցվող շենքը, իսկ մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի բնակիչներին կոչ են արել լքել իրենց տները։
12:07 28.03.2025
Առնվազն 43 բանվոր մնացել է փլատակներում այն բանից հետո, երբ Բանգկոկում երկնաքերը փլուզվել է երկրաշարժի պատճառով, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։ 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։ «Ուրբաթ օրը Բանգկոկում փլուզվել է 30-հարկանի երկնաքերը, որը կառուցվում էր […]
11:55 28.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։ Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և առկա փորձին։ Անդրադարձ է կատարվել նորարարական կրթության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին՝ հաշվի […]
11:47 28.03.2025
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայում, սակայն ցնցումները զգացվել են Թաիլանդի որոշ հատվածներում, մասնավորապես՝ մայրաքաղաքում։ Բանգկոկում մարդիկ շենքերից դուրս են եկել ու փողոց վազել։ Մյանմայում 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում։ Մյանմայում երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սագաինգ քաղաքից 16 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա։ […]
10:59 28.03.2025
Վաշինգտոնի վարչակազմը կվերլուծի Մոսկվայի դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցում՝ որպես ուկրաինական կարգավորման մաս, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի հետագա քայլերը։ Այս մասին մարտի 27-ին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա ասել է, որ վարչակազմի պաշտոնյաները հանդիպում կունենան ամերիկացի պաշտոնյաների հետ, ովքեր մասնակցել են Էր Ռիադում Ռուսաստան-ԱՄՆ փորձագիտական խորհրդակցություններին և կքննարկեն ռուսական կողմի […]
10:43 28.03.2025
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիասթափություն է հայտնել «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) վերջին գործողություններից, հատկապես նոր հակաիրանական պատժամիջոցների ներդրման պատճառով։ Նշելով, որ Իրանի և եվրոպական երեք երկրների պատվիրակությունների միջև արդեն անցկացվել է բանակցությունների չորս փուլ, ԱԳ նախարարը հիասթափություն է հայտնել եվրոպական երկրների և ԵՄ-ի […]
10:30 28.03.2025
Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն: Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին և ներդրումային միջավայրին։ Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնում ներդրված՝ միջազգային ընկերությունների համար հասանելի վեճերի կարգավորման մեխանիզմին, դրա հիմքում դրված իրավական համակարգին։ Նախարար Միրզոյանին ներկայացվել է նաև կենտրոնի մաս […]
09:55 28.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է զգալիորեն կրճատել ԱՄՆ մի շարք դաշնային գերատեսչությունների անձնակազմը, դրանցից մի քանիսում աշխատակիցների թիվը կարող է կրճատվել 50%-ով։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Washington Post-ը։ Ինչպես հետևում է Սպիտակ տան ներքին փաստաթղթերից, որոնք ստացվել են հրատարակության լրագրողների կողմից, ամերիկյան կառավարության աշխատակիցները «պատրաստվում են այն փաստին, որ գերատեսչությունները կկրճատեն աշխատակիցների […]
09:45 28.03.2025
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 40 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությանը։ Գերատեսչության տվյալներով՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, անկլավում առնվազն 855 մարդ է զոհվել, 1869-ը՝ վիրավորվել։ Նշվում է, որ բոլոր սպանվածների առնվազն 38,8%-ը երեխաներ […]
09:30 28.03.2025
Չինաստանի կողմից Պակիստանում աշխատող իր քաղաքացիներին պաշտպանելու համար Բելուջիստան նահանգում ռազմականացված ուժեր տեղակայելու մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ամենշաբաթյա մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շաֆքաթ Ալի Խանը։ «Ես լիովին հերքում եմ դա: Պակիստանում չինական զորքեր չկան: Սա կատարյալ սուտ է: Նման հաղորդագրություններն արժանահավատ չեն»,- ասել է նա: Ավելի վաղ […]
09:25 28.03.2025
Իսրայելական բանակն այս ամիս արգելափակել է Գազայի հատված մարդասիրական օգնության ավելի քան 80%-ը։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) զեկույցին։ Մարտի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իսրայելական զինվորականները մերժել են անկլավ ուղարկված մարդասիրական օգնության 82 տոկոսը։ «Կարևոր առաջադրանքները, ինչպիսիք են առաջին անհրաժեշտության ապրանքների և հացաբուլկեղենի համար սննդի […]
09:05 28.03.2025
Կատարը երախտագիտություն է հայտնել երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային և Ուկրաինայի Գերագույն Ռադայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցին՝ ռուս և ուկրաինացի երեխաներին ընտանիքներին վերամիավորելուն ուղղված ջանքերի համար։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է էմիրության արտաքին գործերի նախարարության կայքում։ «Կատարն իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնության երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային և Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար […]
08:40 28.03.2025
Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակին՝ օգտվելով Օմանի միջնորդական ծառայություններից։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Պաշտոնական պատասխանը Թրամփի նամակին չորեքշաբթի ուղարկվել է համապատասխան ձևով՝ Օմանի միջնորդությամբ», -ասել է նա IRNA-ին տված հարցազրույցում։ Ըստ Արաղչիի, պատասխանը երկու փաստաթուղթ է պարունակում. առաջինում ուրվագծվում են […]
08:15 28.03.2025
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը բարձր է գնահատել Եվրամիության (ԵՄ) հետ բազմակողմ համագործակցության զարգացումը և հաստատել իր երկրի հավատարմությունը դրա ընդլայնմանը։ Այդ մասին նա հինգշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քայա Կալլասի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Neutral Turkmenistan-ի պաշտոնական թերթը։ Դրա տեղեկություններով՝ կողմերը նշել են, որ վերջին տարիներին Թուրքմենստանի […]
22:21 27.03.2025
Խորհրդարանը երեկ 64 կողմ, 7 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Ի՞նչ է այն ենթադրում, որո՞նք են լինելու մեր հաջորդ քայլերը, ի՞նչ դրական սպասելիքներ ու միաժամանակ ռիսկեր ու վտանգներ կարող են լինել այս օրենքից։ Այս ամենի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» […]
18:14 27.03.2025
Հայաստանը մասնակցում է Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ այսօր պաշտոնապես բացվել է Հայաստանի ազգային տաղավարը: Ցուցահանդեսի ընթացքում անցկացվում են միջոցառումներ՝ ի նշանավորումն Ավետիք Իսահակյանի 150-ամյակի: Ի թիվս մի շարք միջոցառումների՝ տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը, որին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
17:35 27.03.2025
Մարտի 27-ին՝ Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան և անդրադարձ է կատարվել ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին։ Արարատ Միրզոյանը և […]
16:30 27.03.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հյուրընկալում է եվրոպական ղեկավարներին, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, որոնք գագաթնաժողովի ժամանակ պետք է քննարկեն Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու հարցը Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարից առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։ Գագաթնաժողովից առաջ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հայտարարել […]
15:13 27.03.2025
Ռուսաստանը և Հայաստանը միշտ պահպանել են բարեկամական հարաբերություններ։ Մոսկվան կենտրոնացած է Երևանի հետ հարաբերությունների լայնածավալ զարգացման վրա և շահագրգռված է այս հարցի առարկայական քննարկմամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք կոնկրետ քայլերի մասին, և որ այս խոսակցությունը պետք է լինի առարկայական։ Ռուսաստանն ու Հայաստանը […]
14:50 27.03.2025
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ հինգշաբթի Փարիզում կայանալիք գագաթնաժողովում կոչ կանի ԵՄ անդամ երկրներին պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Ուկրաինային աջակցելու լավագույն միջոցը արդար և կայուն խաղաղության հասնելու մեր նպատակին հետևողական մնալն է: Սա նշանակում է պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Ես այս ուղերձը կփոխանցեմ Ուկրաինայի խաղաղության և անվտանգության վերաբերյալ այսօրվա առաջնորդների […]
13:40 27.03.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն, ով այցով գտնվում է Պեկինում, հանդես է եկել «ֆրանս-չինական հզոր գործընկերության» օգտին՝ աշխարհում տեղի ունեցող ճգնաժամերի համատեքստում, հաղորդում է Sud Radio-ն: «Ավելի քան երբևէ առկա համատեքստը պահանջում է ֆրանս-չինական ուժեղ գործընկերություն՝ հանուն աշխարհաքաղաքական կայունության, բարգավաճման և մեր մոլորակի ապագայի։ Մեր երկու երկրները պետք է երկխոսություն վարեն կայունության շուրջ, որը […]
12:53 27.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ավելի լուրջ մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ի և Կանադայի վրա, եթե նրանք համագործակցեն ի վնաս ամերիկյան տնտեսության։ «Եթե ԵՄ-ն համագործակցի Կանադայի հետ՝ վնասելու ԱՄՆ-ի տնտեսությանը, մենք երկու կողմերի համար էլ հսկայական մաքսատուրքեր կսահմանենք՝ շատ ավելի մեծ, քան ներկայումս նախատեսված է»,- գրել է Թրամփը Truth Social-ում: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր արտերկրում […]
12:30 27.03.2025
Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Սրտանց շնորհակալ եմ Ձեզ՝ պաշտոնական այցով Ղազախստանի Հանրապետություն այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ և հյուրընկալ ընդունելության համար: Նախ և առաջ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ անցած Նաուրիզի առթիվ և մաղթել նոր ձեռքբերումներ, բարեկեցություն և […]
12:27 27.03.2025
Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երեւանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը, եթե Հայաստանը անդամակցի Եվրամիությանը (ԵՄ)։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են օրինագիծ՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին։ «Մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացներին: Մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը շարժվում […]